TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+35.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ գրություն է հղել Լավրովը Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ. մանրամասնել է ՌԴ ԱԳ նախարարը

14:07 03.09.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ այդ ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրության բովանդակությունը, գրում է «Արմենպրես»-ը։ Կրթական մարաթոնի մասնակիցներից մեկը ՌԴ ԱԳ նախարարին հիշեցրել է, որ նա 2009 թվականին կարճ գրություն է հղել այդ ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: «Գրությունը վերաբերվում էր […]

̰
Արթուր Դավթյանը 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովում ներկայացրել է Հայաստանում ներդրումների խթանման և իրավական պաշտպանության կառուցակարգերը

14:00 03.09.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Վլադիվոստոկում ընթացող 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքներին։ Համաժողովի շրջանակում անցկացվող «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որը վերաբերել է Հայաստանում ներդրումների խրախուսման և պաշտպանության արդյունավետ պայմանների ստեղծման գործընթացներում իրավապահ մարմինների դերակատարմանը։ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է […]

̰
ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով

13:25 03.09.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։ Նա անդրադարձել է Հարավային Կովկասում պատերազմը դադարեցնելու գործում Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերին։ «Խոսելով անցած տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի, առաջին հերթին՝ մեր նախագահի ջանքերի մասին Հարավային Կովկասում պատերազմական գործողությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի […]

̰
Սեպտեմբերի 2-3-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:21 03.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 2-3-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Մեծ Բրիտանիան ավելի քան 40 մլն դոլար կհատկացնի Աֆղանստանի հարևան երկրներին `փախստականներին օգնելու համար

12:34 03.09.2021

Մեծ Բրիտանիան 30 մլն ֆունտ ստեռլինգ (41.5 մլն դոլար) օգնության փաթեթ կտրամադրի Աֆղանստանի հարևան երկրներին` փախստականներին ապաստան և սանիտարական միջոցներ տրամադրելու համար: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Սպասվում է, որ այս գումարից 10 մլն ֆունտ ստեռլինգը (14 մլն դոլար) անհապաղ հասանելի կլինի մարդասիրական կազմակերպություններին, այդ թվում ՝ ՄԱԿ […]

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը միլիոնների պարտքեր են կուտակել

12:23 03.09.2021

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի նախկին հիմնադրամը՝ «Սասեքս Ռոյալը», ոչ առևտրային մի կազմակերպության 78.5 հազար ֆունտ ստեռլինգ է պարտք, չնայած այն հանգամանքին, որ զույգը բազմամիլիոնանոց գործարքներ է կնքել ԶԼՄ-ների հետ: Գումարները պետք է ստանա ոչ առևտրային կազմակերպությունը, որի անունը նշված չէ փաստաթղթերում: Հիմնադրամը պարտավորվել էր տարվա ընթացքում վերադարձնել 213 հազար ֆունտ […]

̰
«Թալիբանը» Չինաստանը դիտարկում է որպես իր հիմնական միջազգային գործընկեր

12:22 03.09.2021

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժումը Չինաստանը դիտարկում է որպես իր հիմնական միջազգային գործընկեր: Այս մասին ասել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում: «Չինաստանը մեր հիմնական գործընկերն է, այն մեզ համար ներկայացնում է հիմնարար և բացառիկ հնարավորություն, քանի որ պատրաստ է ներդրումներ կատարել մեր երկրում և վերակառուցել այն», – […]

̰
ՀՀ պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ

11:53 03.09.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։ Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Նախատեսված է նորոգվել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Մոսկովյան փողոցները, Վանաձորի Խորենացի փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։ Կհիմնանորոգվի նաև Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ հրապարակի էստակադան։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

11:08 03.09.2021

Սեպտեմբերի 2-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 695 քաղաքացու […]

̰
Ռուսաստանի համար կարևոր է, որ Աֆղանստանը չդառնա ահաբեկիչների ապաստան. Պեսկով

21:02 02.09.2021

Առաջին քայլերը, որոնք պետք է ձեռնարկի արմատական ​​«Թալիբան» շարժման ղեկավարությունը, դեռևս պետք է տեսնել և հասկանալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում «Իզվեստիա» -ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջին հերթին շահագրգռված է, որպեսզի կանխվի Աֆղանստանի ահաբեկչական խմբավորումների ապաստան դառնալը: «Թալիբներն արդեն ձևավորել են իշխանության որոշակի […]

̰
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

20:23 02.09.2021

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Հայկո Մաասը իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական սերտ հարաբերությունները հետայսու ևս կխորանան և Գերմանիան կշարունակի 2018թ․ մեկնարկած բարեփոխումների և արդիականացման ճանապարհին Հայաստանի կողքին լինել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայկո Մաասը վստահեցրել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կսատարի համանախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին

20:15 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ։ Ընդունելով ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի շնորհավորանքները՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական […]

̰
ԵՄ գերագույն հանձնակատարը հերքում է 50 հազարանոց արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին լուրերը

19:59 02.09.2021

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոսեպ Բորելը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե ԵՄ-ն մտադիր է ստեղծել արագ արձագանքման 50.000-անոց ուժեր: Այս մասին Բորելն ասել է հինգշաբթի, Սլովենիայի մայրաքաղաքում կայացած ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, եթե ԵՄ-ն արդեն ուներ նման ուժեր, դրանք բավական […]

̰
Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը

19:38 02.09.2021

Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր […]

̰
Վաշինգտոնում հաշվի կառնեն, որ Վրաստանը 75 միլիոն եվրոյի օգնության կարիք չունի․ ԱՄՆ դեսպան

19:23 02.09.2021

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ասել է, որ Վրաստանում գործազրկության և բարձր աղքատության ֆոնին իրեն զարմացրել է կառավարության այն հայտարարությունը, որ Եվրամիությունից 75 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնության կարիք չկա: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Նրա խոսքով, Վաշինգտոնում հաշվի կառնեն այս որոշումը: «Մենք զարմացած ենք Վրաստանի կառավարության հայտարարությունով, որ երկրին 75 միլիոն եվրո պետք չէ՝ […]

̰
Զախարովան հայտարարել է, որ ՌԴ -ն պատրաստ է օգնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների լավացմանը

19:07 02.09.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում: Նա նշել է, թե Մոսկվան դրական ազդակներ է տեսնում երկրների միջև: «Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև.  նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ […]

̰
Աբխազիան Ստամբուլում միջազգային ցուցահանդեսի մասնակիցների ցուցակից հանվել է Վրաստանի դեսպանատան բողոքի պատճառով

19:02 02.09.2021

Աբխազիան Ստամբուլում միջազգային ցուցահանդեսի մասնակիցների ցուցակից հանվել է Վրաստանի դեսպանատան բողոքի պատճառով: Մասնավորապես, բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանի այսպես կոչված առևտրաարդյունաբերական պալատը, պետք է մասնակցեր Սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին, որը բացվել էր Ստամբուլում սեպտեմբերի 1-ին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ըստ Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների, Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳ նախարարությանը, միջազգային ցուցահանդեսին օկուպացված […]

̰
«Վրացական երազանքը» չի վերադառնա Միշելի համաձայնագրին․ Ղարիբաշվիլի

18:46 02.09.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կվերադառնա ապրիլի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ երկրի քաղաքական ճգնաժամը լուծող համաձայնագրին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից այդ փաստաթղթի տակ այսքան ամիս անց ստորագրելը ֆարս է և սուտ։ «Նրանց ստորագրումն այս փաստաթղթի ներքո […]

̰
Նոյեմբերի 14-ին Ստեփանավանում, Կապանում և Իջևանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

15:57 02.09.2021

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ նշանակելու, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու մասին»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ վերոնշյալ 3 համայնքում ՏԻՄ ընտրություններն առաջարկվում է նշանակել […]

̰
Լավրովն Արևմուտքին մեղադրել է կողմնակալության մեջ

14:41 02.09.2021

Ռուսաստանը ամաչկոտ կերպով աչքերը չի խոնարհի Արևմուտքի բացահայտ անարդարությանն ու կողմնակալությանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ «արևմուտքի հանձնառությունը ռուսաֆոբ գործողություններին և իր հաճախորդներին Ռուսաստանի դեմ լարելու և նրան մշտապես գրգռելու, հավասարակշռությունից հանելու այնքան ակնհայտ է, որ ոչինչ ապացուցելու կարիք չկա»: «Հետևաբար, մենք ինչ -որ բան ունենք ասելու: Եվ մենք, […]

̰
Խաղողի մթերման հարցը՝ կառավարության նիստում

13:51 02.09.2021

Կառավարության նիստի օրակարգային 269 հարցից 2 զեկուցվող հարցերի մեկը վերաբերում էր գյուղատնտեսական ոլորտի սուբսիդավորմանը: Գործադիրի անդամներն անդրադարձան խաղողի մթերման ընթացքին: Նիստը վարող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանում այլևս չեն լինելու խաղողագործներ, որոնք չեն կարողանալու իրենց բերքն իրացնել: Դիմելով տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին՝ Պապիկյանը նկատել է, թե պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել այս […]

̰
Հայաստանի հեռանկարը կայուն է. հրապարակվել է «Մուդիս»-ի զեկույցը

12:56 02.09.2021

Կառավարության այսօրվա նիստը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև արձակուրդում է: Փոխվարչապետը նախ շնորհավորել է  Արցախի Հանրապետության տոնի առթիվ, այնուհետև, մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը, նշել է, որ օգոստոսի 31-ին «Մուդիս» միջազգային վարկանիշավորման կազմակերպության կողմից հրապարակած զեկույցում Հայաստանը պահպանել է իր դիրքերը 2019 թվականի համեմատ: Ըստ այդ  զեկույցի՝ Հայաստանի […]

̰
Սպիտակ տանը հայտնել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության պայմանները 

12:43 02.09.2021

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ -ն ի վիճակի չէ ազդել Ուկրաինայի անդամակցության մասով ՆԱՏՕ-ի որոշման վրա: Այդուամենայնիվ, նա նշել է դաշինքին անդամակցության պայմանները, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց մնան նրանց համար, ովքեր ցանկանում են անդամակցել կազմակերպությանը՝ պայմանով, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները և նպաստեն […]

̰
Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք․ ՀՀ ՄԻՊ

12:24 02.09.2021

Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ: Հանուն վաղվա օրվա […]

̰
Թուրքիայում ընդդիմության վարկանիշը գրեթե հավասարվել է իշխող ուժի ցուցանիշին․ սոցհարցում

12:17 02.09.2021

Թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունը քաղաքացիների շրջանում սոցհարցում է անցկացրել։ Հարցման մասնակիցներին ուղղվել է հետևյալ հարցը․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ր քաղաքական կուսակցությանը կընտրեիք»։ Հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 25.4 տոկոսը։ Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ստացել է հարցվածների 18․5 տոկոսի աջակցությունը։ Այս մասին հայտնում […]

̰
Էրդողանը հերթական մեգանախագծի հիմնարկեքն է կատարել

11:41 02.09.2021

Օգոստոսի 30-ին՝ Թուրքիայում նշվող «Հաղթանակի օր» տոնի միջոցառումների շրջանակներում, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ՊՆ-ի և ԶՈՒ-երի գլխավորի շտաբի միասնական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նոր կենտրոնի համար հատկացվել է 12 մլն. 620 հազ. քառակուսի մետր տարածք: Այնտեղ են տեղակայվելու Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբի անձնակազմը՝ ցամաքային զորքերի, ՌՕՈՒ և ՌԾՈՒ հրամանտարությունները՝ […]

̰
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ուժերը հանդիպել են ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ

11:26 02.09.2021

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետկապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն»,«Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ: ԱՀ Աժ խմբակցությունների ղեկավարները ողջունել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և ընդգծել, որ ԱՀ և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները նույնն են, և դրանց լուծման ուղիների […]

̰
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է, այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

10:13 02.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, իր իշխանության օրինական մարմինների կողմից ընդունված հռչակագրի միջոցով, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին։ Դրանով արցախահայությունը հաստատեց իր կյանքն ու ապագան տնօրինելու և ազատ ապրելու իրավունքը։ Այդ որոշումը ամրապնդվեց նույն տարվա դեկտեմբերի 10-ին […]

̰
Վթար Ծիծեռնակաբերդի խճուղում․ կա զոհ

09:40 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Mercedes C» և «Mersedes […]

̰
Վրաստանի նախկին վարչապետը կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար

08:44 02.09.2021

Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Նրա մրցակիցը կլինի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձեն: «Այսուհետ «Վրացական երազանքը» գործ կունենա ինձ հետ: Այսօր ես հայտարարում եմ, որ միանում եմ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին», – ասել է Գախարիան: Նա խոստացել է առաջիկայում […]

̰
BACK_TO_TOP