15:03 08.09.2021
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև տեղի է ունենում առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում, որին հայկական կողմից կմասնակցեն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, իսկ […]
14:34 08.09.2021
Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Ընդ որում շեշտվում է այն հանգամանքը, որ Էրդողանը սկզբում հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, բայց նրանից […]
13:55 08.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետին դիմավորեց Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։ Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար […]
13:49 08.09.2021
Հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության ու Ադրբեջանի պետական պատասխանատվության հարցերի մասին արտահերթ զեկույց են ներկայացրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը: Նրանք անդրադարձել են նաև պատերազմական հանցագործություններին, այդ […]
12:33 08.09.2021
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, oգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու և սա արձանագրված է Ազգային […]
12:32 08.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ այդ երկրի ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ։ «Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշել է ՀՀ վարչապետն իր ուղերձում: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
11:41 08.09.2021
Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսել է տարածաշրջանի կոմունիկացիաների զարգացման կարևորությունից, արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին կապող խաչմերուկի հեռանկարից, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրից։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
10:26 08.09.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչպես սպասվում էր, բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սասուն Ռաֆաելյանը` նշելով, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք: Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի […]
23:58 07.09.2021
Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արագածոտնի մարզի Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին, Ձորագլուխ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել […]
23:53 07.09.2021
Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական կազմակերպությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրային վարկանիշը պարզելու համար: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այն հարցին, թե արդյոք կքվեարկեիք Էրդողանի օգտին, եթե առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանն առաջադրեր իր թեկնածությունը, հարցվածների 56.9 տոկոսը տվել է բացասական, 32.6 տոկոսը դրական պատասխան, իսկ 8 տոկոսն էլ ասել է. «կարող է ձայն տամ, կարող է […]
23:12 07.09.2021
Աֆղանական Փանջշիր նահանգի բնակիչների մեծ մասը, նահանգում լարված իրադրության պայմաններում, լքել է իրենց տները և ուղևորվել լեռներ։ Ըստ TASS լրատվականի՝ կիրակի օրվանից սկսած դիմակայության ուժերի դիրքերը ենթարկվում են անօդաչուների հարձակումների, երկրի հյուսիսում ինտենսիվ մարտերը շարունակվում են։ Լրատվականը, սակայն հաղորդում է, որ «Թալիբանի» զինյալներին հաջողվել է զավթել Փանջշիրի նահանգապետի գրասենյակը և դիմակայության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդի […]
23:00 07.09.2021
Հագուստի թուրք մոդելավորող Բարբարոս Շանսալը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել է 3 ամիս 22 օր ազատազրկման։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Շանսալի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բողոքի հիման վրա։ Շանսալը մեղադրվում է «թուրք ազգին, թուրքական պետությանն ու իշխանություններին վիրավորելու» մեջ։ […]
22:52 07.09.2021
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Անդրադառնալով հայ-կիպրական ամուր բարեկամությունը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այն պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգեւոր եւ մշակութային արժեքների ընդհանրություններով եւ գրեթե նույն ճակատագրով: Փաստելով երկու երկրների միջեւ […]
22:29 07.09.2021
Կառավարության ընդունելությունների տանն այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի հանդիսավոր փակումը և վկայականների հանձնման արարողությունը, որին ներկա են գտնվել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, նախարարներ, փոխնախարարներ և «իԳործ» 2020-ի մասնակիցները։ Մեկ տարի առաջ ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը տվեց «իԳործ» 2020 ծրագրի մեկնարկը։ 19 երկրներից Հայաստան ժամանեցին ընտրված 50 մասնագետները և […]
22:24 07.09.2021
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական Ծոցի երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, ուշադրության կենտրոնում պահում տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական գործընթացները: Ալեն Սիմոնյանը փաստեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարեւոր գործընկեր է […]
22:11 07.09.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։ Ըստ Վարչության որոշման՝ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը, Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը, Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը, Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ […]
20:50 07.09.2021
Աֆղանստանում բողոքի ակցիաներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իրավիճակը չի բարելավվել, հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը: «Մի բան, որ մեզ համար կարևոր է հասկանալ, այն է, որ իրավիճակը կրիտիկական է, և հիմա բողոքի ցույցերի ժամանակը չէ։ Մարդիկ բողոքում են, հիմա բողոքներն ուղղված են լարվածության ստեղծմանը։ Մենք գիտենք, որ այդ մարդկանց […]
20:32 07.09.2021
Սիրիայի արտգործնախարարությունը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, ըստ որի՝ ընթանում են թուրք-սիրիական բանակցություններ ահաբեկչության դեմ պայքարի հարցով: Այդ մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Սիրիայի ԱԳՆ-ում նշել են, որ Դամասկոսը չի վարում որևէ բանակցություն Թուրքիայի հետ այդ հարցով: Նշվել է, որ հենց Թուրքիան է […]
19:37 07.09.2021
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 6-7-ը հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում, որի ժամանակ քննարկվել են քաղաքական զարգացումներն անդամ երկրներում, ինչպես նաև դիրքորոշումն Աֆղանստանի հարցով և իրավիճակը Հայաստանում ու Բելառուսում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԺԿ հայտարարության մեջ: «ԵԺԿ քաղաքական վեհաժողովը տեղեկացվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակի մասին, […]
19:25 07.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահե Գևորգյանին արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
19:22 07.09.2021
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Փայլանը հիշեցրել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն […]
19:10 07.09.2021
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ հավելելով, որ հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարևոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, […]
18:49 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը, քաղաքական երկխոսության ու փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացումը: Որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացվել են առևտրատնտեսական, տրանսպորտի և հաղորդակցության, ՏՏ, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, […]
18:35 07.09.2021
Արցախի Հանրապետության դատախազությունն իրազեկում է, որ ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները, պարզվում հանգամանքները: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է […]
18:14 07.09.2021
«Թալիբան» արմատական շարժման անդամներից մեկը, որի անունը աղբյուրը չի նշում, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Աֆղանստանում կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը հրավիրել են Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Պակիստանի և Կատարի պաշտոնատար այրերին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա մասնավորապես ասել է. «Թուրքիային հրավեր ենք ուղարկել կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը մասնակցելու համար»: Ավելի ուշ Թուրքիայի […]
15:59 07.09.2021
Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք […]
15:34 07.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը նշել է, որ պարոն Լաքոթի պաշտոնավարումն ընթացել է Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ու իրադարձություններով լեցուն ժամանակաշրջանում: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ այդ ժամանակաշրջանը ոչ միայն բացասական ազդեցություն […]
15:22 07.09.2021
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են ստուգել COVID-19-ի դեմ պայքարի նորմերը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում: Կրկնայցերը դրական արդյունք են արձանագրել. Խախտումներ չեն հայտնաբերվել: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի […]
14:16 07.09.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ նիստը պետք է հետաձգվի, քանի որ Արմեն Գևորգյանին նոր պաշտպան է պետք։ «Սահմանադրությամբ ամրագրված է, որ անձն իրավունք ունի իր շահերը պաշտպանել իր ընտրած փաստաբանի […]