Սպիտակ տանը հայտնել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության պայմանները  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Սպիտակ տանը հայտնել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության պայմանները 

12:43 02.09.2021

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ -ն ի վիճակի չէ ազդել Ուկրաինայի անդամակցության մասով ՆԱՏՕ-ի որոշման վրա: Այդուամենայնիվ, նա նշել է դաշինքին անդամակցության պայմանները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց մնան նրանց համար, ովքեր ցանկանում են անդամակցել կազմակերպությանը՝ պայմանով, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները և նպաստեն եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,-ասել է Պսակին: Այսպիսով, նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքը՝ ներկայացնելու Ուկրաինայի ՆԱՏՕ  անդամակցության ԱՄՆ-ի տեսլականը։

Պսակին ընդգծել է, որ դաշինքին անդամակցելու վերաբերյալ որոշումը մնում է բուն կազմակերպության վրա, այլ ոչ թե Վաշինգտոնի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում

19:26 16.07.2025

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում

Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վաչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական […] ...

Ամասիա գյուղի ցուցանակի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

19:21 16.07.2025

Ամասիա գյուղի ցուցանակի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները: Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Ամասիա գյուղի ցուցանակի մոտ թողել է զենք-զինամթերք։ Ամասիայի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ՝ զենք-զինամթերքի նմանվող առարկաներով։ […] ...

«Յուվենտուսի» ֆուտբոլիստ դառնալու համար Կոնսեյսաուն ստիպված է հրաժարվել խոշոր գումարից

19:14 16.07.2025

«Յուվենտուսի» ֆուտբոլիստ դառնալու համար Կոնսեյսաուն ստիպված է հրաժարվել խոշոր գումարից

Ֆրանսիշկու Կոնսեյսաուն ստիպված է խոշոր ֆինանսական զիջում կատարել, որպեսզի ամբողջացնի իր տրանսֆերը Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Sky Italy-ն: Իտալական ակումբը համաձայնության է եկել «Պորտուի» հետ Կոնսեյսաուի տրանսֆերային իրավունքը 32 միլիոն եվրոյով ձեռք բերելու վերաբերյալ: Տրանսֆերային գումարը բաժանվում է 4 մասի՝ 8-ական միլիոն եվրո: Դրան գումարվում է նաև նախորդ մրցաշրջանի վարձակալության համար արդեն վճարված 9,5 միլիոն […] ...

ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

19:07 16.07.2025

ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման անվան տակ ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծման դեպքերը, հարկ է համարում քաղաքացիներին հիշեցնել անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝ […] ...

Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանը

18:55 16.07.2025

Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանը

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում: Հուլիսի 11-ին Կողբ գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-68» 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է […] ...

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

18:46 16.07.2025

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես […] ...

BACK_TO_TOP