18:10 21.08.2021
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հարազատ եղբայրը՝ Հաշմատ Ղանի Ահմադզայը միացել է «Թալիբան» շարժմանը: Այս մասին «Աֆղանստանի իսլամական էմիրատները» հայտարարություն է տարածել իր Twitter-ի էջում: 60 ամյա Հաշմատ Ղանին 2002 թվականից հանդիսանում է աֆղանական էթնիկ խմբի՝ կուչիների Մեծ խորհրդի ղեկավարը: Միևնույն ժամանակ նա ղեկավարում է The Ghani Group կոնգլոմերատը, որի կազմում ընդգրկված են արտահանման և ներմուծման […]
17:38 21.08.2021
Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությունը, TUSAŞ-ում հայտնել են, որ փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում պաշտպանական արտադրության 15-րդ միջազգային ցուցահանդեսի (IDEF-21) շրջանակներում: Պայմանագրի շրջանակներում, մասնավորապես, շեշտը կդրվի «Anka» հարվածային անօդաչուների հետագա կատարելագործման վրա: Նախատեսվում է Anka ԱԹՍ-ի համար բաղադրիչների […]
17:20 21.08.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր իրավահաջորդ է հայտարարել Հյուսիսային Ռեյն- Վեստֆալիայի վարչապետ, կառավարող Քրիստոնեադեմոկրատական միության անդամ Արմին Լաշետին: Նա այդ մասին խոսել է Բեռլինում իր ղեկավարած միության նախընտրական հավաքի ժամանակ: Մերկելի խոսքով՝ սա առաջին ընտրությունն է 1994 -ից ի վեր, երբ գործող կանցլերը չի պայքարում վերըտրվելու համար: Նա Լաշետին համարել է Գերմանիայի ապագա կանցլեր, բարձր […]
16:04 21.08.2021
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին բաժին է ներկայացել 30-ամյա Արամայիս Շ.-ն, որը հուլիսի 12-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
12:09 21.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Արարատ քաղաք, Վեդի քաղաքի՝ Արարատյան, Իսահակյան, Խաչատրյան, Թումանյան փողոցներ, Այգեստան, Երասխ, Մրգավան, Վերին Դվին, Քաղցրաշեն, Արմաշ, Ավշար, Եղեգնավան, Ներքին Դվին, Սուրենավան, Նորակերտ գյուղեր: Ընկերությունը հայցում է […]
23:49 20.08.2021
ԱՄՆ-ը «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին հայտարարել է, որ արագ կպատասխանեն Քաբուլի օդանավակայանից տարհանման գործընթացին խոչընդոտելու փորձերի դեպքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ «Մենք «Թալիբանին» հստակ հայտարարել ենք, որ մեր ուժերի վրա ցանկացած հարձակում կամ օդանավակայանում տարհանման գործընթացի խոչընդոտ արագ և ուժեղ պատասխան կստանա։ Մենք նաև ուշադիր հետևում ենք […]
23:09 20.08.2021
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել երկու ռուսաստանցիների և ՌԴ մեկ նավի դեմ, որոնք կապված են «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության հետ: Այս մասին օգոստոսի 20-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Ինչպես ասված է Բլինկենի հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել զեկույց, որտեղ թվարկված են մեկ ռուսական նավ և երկու ռուսաստանցիներ, […]
22:08 20.08.2021
Արդեն շահագործման են հանձնվել Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի կառուցապատվող երկու հատվածները Չկալովկա գյուղի տարածքում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ճանապարհի կառուցապատման անհրաժեշտությունն առաջացել էր Սևանա լճի ջրերի բարձրացման հետևանքով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են այս տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում, պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ճանապարհի առաջին հատվածը գաբիոնապատվել ու բարձրացվել է 140, երկրորդ հատվածը՝ 180 […]
21:27 20.08.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստիացրել է, որ պատրաստ է աշխատել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ ՝ Աֆղանստանում ճգնաժամի դիվանագիտական և քաղաքական լուծում գտնելու համար: «Ես ցանկանում եմ մարդկանց հավաստիացնել, որ մենք կշարունակենք քաղաքական և դիվանագիտական լուծումներ փնտրել Աֆղանստանի իրադրության շուրջ և, իհարկե, եթե հարկ լինի, կաշխատենք «Թալիբանի» հետ», – ասել է Ջոնսոնը Sky News հեռուստաալիքի […]
20:59 20.08.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է աֆղանստանցի փախստականների խնդրին, ինչպես նաև առհասարակ Աֆղանստանում տիրող իրադարձություններին։ Հաղորդու է Ermenihaber.am-ը։ Էրդողանը, պատասխանելով Թուրքիայի ընդդիմադիր շրջանակների այն պնդմանը, թե Թուրքիայում այս պահին կա 1.5 մլն աֆղանստանցի փախստական, ասել է, որ դա սուտ տեղեկություն է։ Էրդողանի խոսքով՝ այս պահին Թուրքիայում կա 300.000 […]
19:43 20.08.2021
Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դավիդ Զալկալիանին շնորհավորել է նաև հայկական կողմին՝ անցկացված ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև […]
18:18 20.08.2021
Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նա մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ ՀՀ վարչապետն արդեն ժամանել է Երևան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները։
16:58 20.08.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գերմաներեն Guten Tag («Բարի օր») արտահայտությամբ և ծաղիկներ է նվիրել: «Վստահ եմ, որ դա կլինի ոչ միայն հրաժեշտի այց, բայց նաև այց, որը լի է լուրջ բովանդակությամբ»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման սկզբում անսպասելի հեռախոսազանգ է […]
16:51 20.08.2021
«Թալիբան» շարժումը վերսկսել է բանակցությունները Աֆղանստանում նոր` ներառական կառավարության ստեղծման շուրջ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է աֆղանական TOLONews հեռուստաալիքը ՝ հղում անելով շարժման Կատարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինի հայտարարությանը: «Մենք վերսկսել ենք Աֆղանստանում ներառական կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները»,- մեջբերում է նրան հեռուստաալիքը: «Այժմ կառավարությունը որոշելու համար ընտրություններ անցկացնելու ժամանակը չէ։ Մենք […]
16:44 20.08.2021
Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի […]
16:04 20.08.2021
«Թալիբան» արմատական շարժման մարտիկները թույլ չեն տալիս Աֆղանստանի քաղաքացիներին հասնել Քաբուլի օդանավակայան, հայտնում է al-Arabiya հեռուստաալիքը: Իրավիճակը Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթների ընթացքում, երբ «Թալիբան» շարժման զինյալները հարձակում են սկսել ամբողջ երկրում և գրավել սահմանային բոլոր անցակետերը: Օգոստոսի 15 -ին զինյալները մտել են Քաբուլ և վերահսկողություն հաստատել նախագահական պալատի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին […]
15:54 20.08.2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ Արարատ Սամվելի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի […]
15:21 20.08.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013թ․ հունվարի 19-ին փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքները փաստացիորեն չեն կարողանում ընտրություններ կազմակերպել։ Այդ ութ տարիների ընթացքում իշխանությունները պարբերաբար խոստացել են լուծում գտնել, […]
15:13 20.08.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար։ Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը բանակցություններ են սկսել Կրեմլում։ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերի համաձայն՝ Մերկելն արդեն ժամանել է Ալեքսանդրովսկի այգի, որտեղ ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները պլանավորում […]
14:25 20.08.2021
Օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին թվային փոխակերպման հարցերի մասով բարձր մակարդակի աշխատանքային խմբի (ԲՄԱԽ) ձևավորման վերաբերյալ որոշում է կայացվել: Խմբի ստեղծման հիմնական նպատակը Միությունում Տվյալներ շրջանառության վերաբերյալ համաձայնագրի մշակումն է: «Աշխատանքային խմբի ստեղծումը կարևոր և անհրաժեշտ գործիք է ԵԱՏՄ-ում թվային փոխակերպման մասով համաձայնեցված որոշումների և մոտեցումների մշակման համար: Գլխավորապես խոսքը գնում է Տվյալների շրջանառության […]
13:53 20.08.2021
Չոլպոն-Ատեում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հաստատվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա բացառումների ու սահմանափակումների ցանկը, որոնք ենթակա են վերացման 2021-2022 թվականներին: Ընդհանուր առմամբ ցանկում առկա է 14 խոչընդոտ. 13 սահմանափակում և 1 բացառում: «Ցանկի ձևավորումը աշխատատար, սակայն շատ կարևոր գործընթաց է: Փաստացի այսօր կառավարությունների ղեկավարները նշել են Միության համար առավել զգայուն խոչընդոտները, որոնք […]
13:17 20.08.2021
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման և ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին։ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, ՀՀ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ […]
12:01 20.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում։ Հայաստանի վարչապետը օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022թթ. վերացման ենթակա բացառությունների և սահմանափակումների ցանկը, ԵԱՏՄ անդամ երկրների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային […]
11:32 20.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում։ Հայաստանի վարչապետը օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերին հյուրընկալել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ողջունելով նրանց Չոլպոն-Ատայում և արդյունավետ ընթացք մաղթելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Վարչապետ Փաշինյանն ընդլայնված կազմով հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում, […]
11:11 20.08.2021
ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիոն միության զարգացման առանցքային բաղադրիչներից է: TASS գործակալության հաղորդմամբ՝ ղրղզական Չոլպոն-Աթա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համոզված ենք՝ միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը հետևողական և թափանցիկ աշխատանքն է, որն ուղղված է […]
10:20 20.08.2021
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել կլիմայի հարցերի վերաբերյալ համագործակցության խորացման շուրջ, հայտնել է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք երեկ համաձայնության եկանք շատ կարեւոր աշխատանքային խմբի շուրջը՝ կլիմայի հարցերի վերաբերյալ: Շատ կարեւոր է, որ բոլոր մարտահրավերները, որոնք այսօր մեր հանդեպ ծառացած են, ոչ միայն պարզապես քննարկվեն, այլեւ մշակվի […]
09:37 20.08.2021
Իսպանիայի ԱԳՆ-ն թույլ չի տվել ռուսական երկու նավերի մուտք գործել Սեուտայի նավահանգիստ, գրում է El País պարբերականը։ Հաղորդվում է, որ «փոխծովակալ Կուլակով» նավին և փրկարարական «Ալթայ» նավին թույլ չեն տվել մտնեն Իսպանիայի Սեուտա նավահանգիստ այն պատճառով, որ Իսպանիայի ԱԳՆ-ը ռուս զինվորականներից տեղեկություն չի ստացել դրանց հետագա երթուղու վերաբերյալ։ Պարբերականը չի բացառել նման որոշման քաղաքական բնույթն […]
08:28 20.08.2021
Ռուսաստանը հանդես է գալիս համազգային երկխոսության օգտին, որը թույլ կտա Աֆղանստանում ձևավորել ներկայացուցչական կառավարություն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լարովը հինգշաբթի Մոսկվայում Լիբիայի ազգային միասնության կառավարության ԱԳ նախարար Նաջլա ալ-Մանգուշի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Ռուսաստանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Թալիբան» շարժումը դեռևս չի վերահսկում Աֆղանստանի ողջ տարածքը: […]
08:11 20.08.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը և այս հարցի շուրջ ՆԱՏՕ -ի արտգործնախարարների առաջիկա առցանց հանդիպումը: «Քննարկեցինք օգոստոսի 20-ին Աֆղանստանի հարցով ՆԱՏՕ -ի արտգործնախարարների վիրտուալ հանդիպման նախապատրաստման աշխատանքները», – գրել է Բլինկենը Twitter- ի իր միկրոբլոգում: Կողմերը նաև ընդգծել են դաշնակիցների և աֆղան գործընկերների անվտանգ […]