TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գուտերեշը հայտարարել է, որ Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայության մանդատը կարող է փոխվել

23:47 19.08.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չի բացառել, որ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության մանդատը կարող է փոփոխվել ՝ կախված երկրում ստեղծված իրավիճակից ՝ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո: «Եթե իրավիճակը զարգանա սխալ ուղղությամբ, մենք ստիպված կլինենք ուսումնասիրել մանդատի հարմարեցման հնարավորությունը»,- ասել է նա: Գուտերեշը հավելել է, որ եթե հաջողվի հասնել ներառական կառավարության ձևավորմանը, ինչպես նաև եթե թալիբները […]

̰
Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Զելենսկուն

23:10 19.08.2021

Օգոստոսի 19-ին Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Ինչպես փոխանցում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը, նախագահ Զելենսկին շնորհավորել է Վ. Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրանացի ժողովուրդների համագործակցությունը […]

̰
Աֆղանստանի փոխնախագահը չի համաձայնի թալիբներին հավատարմության երդում տալ

22:08 19.08.2021

Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն ավելի վաղ կոչ էր արել դիմադրություն ցույց տալ թալիբներին, հայտարարել է, որ չի համաձայնի հանձնվել կամ հավատարմության երդում տալ նրանց, հաղորդում է Monde թերթը ՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ձայնագրությունը: Նա կրկին նշել է, որ օրենքով այժմ ինքն է երկրի ղեկավարը։ «Մենք լեգիտիմություն ունենք։ Ուժով ստացած իշխանությունը լեգիտիմություն չի […]

̰
Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին

21:35 19.08.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և  Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը: Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է ստացել արտասահմանյան գործընկերներից և տարբեր կազմակերպությունների ղեկավարներից

19:12 19.08.2021

Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Գուլշատ Մամմեդովան, Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն, Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչը, Ճապոնիայի Ազգային Խորհրդարանի Խորհրդականների Պալատի նախագահ Ակիկո Սանտոն, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր […]

̰
Չավուշօղլուն խոսել է Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման մասին

19:05 19.08.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եթովպիայի նախագահ Աբիյ Ահմեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Չավուշօղլուն խոսել է նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին: […]

̰
Մեկնարկել է նոր ուսումնական փուլը

15:17 19.08.2021

Օգոստոսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում հանդիսավոր միջոցառումներով մեկնարկել է 2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, զորամիավորման հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու մեր հանրապետության հյուսիսարևելյան սահմանները։ Ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են […]

̰
Քննարկվել են ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման քայլերը

15:09 19.08.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, տեղում ծանոթացել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման խնդիրներին, փոխանցում է էկոնոմիկայի նախարարությունից։ Փոխնախարարները շրջել են օդանավակայանի սրահներում, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով: Գործընկերները քննարկել են առկա խնդիրները, մասնավորապես` սպասասրահում ժամանողներին դիմավորող անձանց տեղաշարժի ճիշտ կառավարման անհրաժեշտությունը, այդ […]

̰
Էդվարդ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության պետ

15:05 19.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էդվարդ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: Մեկ այլ որոշմամբ` Դավիթ Գասպարյանն ազատվել է ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնից, հայտնում է կառավարության պաշտոնական […]

̰
Պոլսահայ հայտնի լրագրողը Քաբուլի անկումը համեմատել է Կ. Պոլսի գրավման հետ

15:02 19.08.2021

Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանn անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններին, փոխանցում է ermenihaber-ը։ Նա, մեկնաբանելով «Թալիբան» արմատական կազմակերպության կողմից Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության սահմանելը, նշել է, որ այդ ամենի մեղավորն ամերկյան իշխանություններն են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ցանկանում էր տեսնել Աֆղանստանում ամերիկահաճո իշխանություն։ Այնուհետև Նիշանյանը թալիբների կողմից Քաբուլի նկատմամբ  վերահսկողություն սահմանելը, համեմատել […]

̰
Հայաստանն ու Ղրղզստանը կակտիվացնեն տնտեսական կապերը

13:37 19.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի վարչապետի այցը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։ «Չոլպոն-Ատա» պետական համալիրում դիմավորումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում նրանք հանդես […]

̰
Օգոստոսի 18-19-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:15 19.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Օգոստոսի 18-19-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ԱՄՆ-ն մտահոգված է Իրաքում Թուրքիայի ռազմական գործողություններից

12:49 19.08.2021

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Իրաքում իրականացվող օդային օպերացիաների առնչությամբ, որոնք, ըստ թուրքական կողմի, ուղղված են քուրդ զինյալների դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրապարակվել է գրավոր հայտարարություն, որտեղ նշվում է, որ Թուրքիան պարտավոր է հարգանք ցուցաբերել Իրաքի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ավելի վաղ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Ռմբակոծության […]

̰
Բորելը կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանին վերահսկել իրավիճակը Աֆղանստանում

12:41 19.08.2021

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կարծում է, որ ԵՄ -ն չի կարող թույլ տալ Ռուսաստանին և Չինաստանին վերահսկել իրավիճակն Աֆղանստանում։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը վերահսկեն իրավիճակը Աֆղանստանում», – ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև: Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է Աֆղանստանի ապագան, ազգային […]

̰
Թալիբները հռչակագիր են հրապարակել Աֆղանստանի անկախության օրվա առթիվ

12:39 19.08.2021

«Թալիբան» արմատական ​​շարժումը հինգշաբթի հռչակագիր է հրապարակել Աֆղանստանի անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին Twitter- ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ մուջահիդը: Նա իր օգտահաշվում հաղորդագրության մեջ տեղադրել է փաստաթղթի հղում. դա «Աֆղանստանի իսլամական էմիրության հռչակագիրն է՝ Բրիտանիայի տիրապետությունից երկրի անկախության 102 -րդ տարեդարձի կապակցությամբ»: «Աֆղանները շատ հպարտ են, որ իրենց երկիրն այսօր գտնվում է […]

̰
Ապօրինի ձկնորսություն Արփա գետում․ հարուցվել է վարչական վարույթ

12:15 19.08.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները ս.թ. օգոստոսի 18-ին համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի, Արենի համայնքի Արփա գետի տարածքում հայտնաբերել են, որ Երևան ք. բնակիչ Ս.Ս.-ն առանց համապատասխան թույլտվության, ձկնորսական ցանցով որսացել է թվով 21 հատ, ընդհանուր՝ 7.1կգ «Կողակ» տեսակի ձուկ: Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

̰
Էկոնոմիկայի փոխնախարարը նշանակվեց ֆինանսների փոխնախարար

10:31 19.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ։ Օգոստոսի 18-ին նա ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։

̰
Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնում նշանակվել է Էդուարդ Պետրոսյանը

10:27 19.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Պետրոսյանը նշանակվել էՄիասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,-ասված է որոշման տեքստում: Ավելի վաղ վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Գասպարյանն ազատվել էր Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

̰
Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

10:22 19.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշվում է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։  

̰
Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

09:55 19.08.2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար:»,- նշվում է հրամանագրում։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:17 19.08.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Հանրապետության փ. 69, 71, 79 շենքեր, Սախարովի փ. 4-21 սեփական տներ, Տպագրիչների փ. 3, 5, 5Ա շենքեր, Լեոյի փ. 20-101 սեփական տներ, Կոնդ թաղամասի 53-99 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Գորիս փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվեց, Իրինա Յոլյանը՝ ոչ

23:20 18.08.2021

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց: Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում տեղեկացնում են Իրինա Յոլյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։ Իրինա Յոլյանը մեղադրվում է առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների […]

̰ ̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագիրը

20:45 18.08.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագիրը: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Հարգելի գործընկերներ, առաջին հարցով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը: Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն` կառավարությունն իր ձևավորումից հետո, 20-օրյա ժամկետում, պետք […]

̰
Կառավարությունը հանդես է եկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը բարելավելու օրենսդրական նախաձեռնությամբ

19:53 18.08.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին, որը Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում կներկայացվի Ազգային ժողով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը՝ նշելով, որ այն հիմնված է 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների […]

̰
 ՌԴ և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքի իրականացման հեռանկարները

19:07 18.08.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման վերսկսման հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք […]

̰
Թուրքիան կարևոր դեր է խաղալու Աֆղանստանից արտագաղթողների հարցում. Ջոզեպ Բորել

18:45 18.08.2021

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելն անդրադարձել է Աֆղանստանի խնդրին։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրել  միգրացիայի աճի վրա: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բորելն Աֆղանստանից արտագաղթի հարցում կարևորել է Թուրքիայի դերակատարումը՝ արտահայտվելով հետևյալ կերպ. «Վերջին 3 տարում Աֆղանստանից արտագաղթ կա։ Արտագաղթողներն Իրանով, Իրաքով և Արևելյան Միջերկրականով գալիս են Եվրոպա և դեռ գալու են: […]

̰
Բորելը «Թալիբանի» հաղթանակը անվանել է աշխարհաքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ Ղրիմի՝ ՌԴ-ին միանալուց ի վեր

17:00 18.08.2021

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, ամենակարևոր աշխարհաքաղաքական իրադարձությունն էր՝ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու պահից ի վեր: «Այն, ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, պարտություն է արևմտյան աշխարհի համար, մենք պետք է ուղիղ նայենք այս փաստին և համարձակություն ունենանք դա ընդունելու, վերլուծելու պատճառներն ու հետևանքները, […]

̰
Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության 2021-26 թթ․-ի գործունեության ծրագրի» նախագիծը

16:45 18.08.2021

Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ կառավարության 2021-26 թթ․-ի գործունեության ծրագիրը։ 6 բաժիններից բաղկացած ծրագիրն այսօրվա կառավարության նիստում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նախագիծը կառավարության կողմից ընդունվել է և օգոստոսի 20-ին այն կուղարկվի ԱԺ՝ 7-օրյա քննարկման։  

̰
Թալիբներն առաջարկել են հանդիպում կազմակերպել Աֆղանստանի կառավարության նախկին անդամների հետ

16:39 18.08.2021

«Թալիբան» արմատական ​​շարժման առաջնորդները մտադիր են առաջիկա 48 ժամերի ընթացքում հանդիպել Աֆղանստանի նախկին կառավարության ազդեցիկ անդամների հետ: Այս մասին, հղում անելով շարժման ներկայացուցչին, հայտնում է Reuters- ը: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության զրուցակցի, դեռ վաղ է խոսել այն մասին, թե նախկին նախարարները կդառնա՞ն արդյոք նոր կառավարության մաս: Աֆղանստանի նախկին նախագահ Քարզայը և Աֆղանստանի ազգային հաշտեցման գերագույն […]

̰
BACK_TO_TOP