16:28 18.08.2021
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Կողմերը բովանդակալից քննարկել են իրավիճակն Աֆղանստանում, երկուստեք հետաքրքրություն են հայտնել իրավիճակը կայունացնելու համար և կոչ են արել առանցքային ազգային ուժերին հնարավորինս շուտ ապահովել երկրում անվտանգությունն ու կարգուկանոնը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ: Զրույցի ընթացքում […]
15:32 18.08.2021
Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Գանին գտնվում է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Այս մասին հայտնում է Kabul News հեռուստաալիքը: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Գանին Օման է մեկնել: Թալիբների կողմից երկրի գրավումից հետո մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս լքել են Աֆղանստանը:
15:21 18.08.2021
Օգոստոսի 18 -ին վաղ առավոտյան իտալական ռազմածովային ուժերի Luigi Durand de la Penne հրթիռային կործանիչ ռազմանավը մտել է Սև ծով: Այս մասին Twitter- ում հայտնել է օգտատեր Յորուկ Իշիկը, որը հետևում է Բոսֆորի նեղուցով անցնող նավերին։ «Luigi Durand de la Penne-ն 4:00-ին Բոսֆորով անցել է դեպի Սև ծով», – ասվում է հաղորդագրության մեջ: Այս տեղեկատվությունը […]
15:09 18.08.2021
Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը, գրում է Ermenihaber-ը։ Ռմբակոծության թիրախ է դարձել տեղի հիվանդանոցի շենքը։ Հիվանդանոցում գտնվողներին տարհանելու նպատակով շենքին մոտեցող բնակիչները ևս հայտնվել են թուրքական ինքնաթիռների թիրախում։ Ռմբակոծիչների ակտիվության պատճառով մարդկանց տարհանել չի հաջողվել։ Ռմբակոծության հետևանքով վիրավորներ կան։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի […]
14:56 18.08.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրության համաձայն՝ պատվաստման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար պաշտպանության նախարարության կողմից ստեղծված շարժական ռազմաբժշկական խմբերն արդեն ներգրավված են պատվաստման գործընթացին, փոխանցում է 1tv.ge-ն։ Այսօր ռազմական բժիշկների խմբեր պատվաստումներ են իրականացրել տեղի բնակչությանը՝ Շիդա Քարթլիի մի քանի գյուղերում։ Մինչ պատվաստումը նրանք քաղաքացիներին տրամադրել են պատվաստման գործընթացի մասին ամբողջական տեղեկատվություն և անձամբ զրուցել նրանց […]
14:11 18.08.2021
Պակիստանն Աֆղանստանի հետ սահմանին բացել է ամենամեծ հսկիչ-անցագրային «Գորհամ» կետը, հաղորդում է Dawn-ը: Այն համարվում է հիմնական ու ամենածանրաբեռնված անցակետն Աֆղանստանի և Պակիստանի սահմանին: Այն փակվել էր կիրակի, երբ թալիբների հսկողության տակ անցան բոլոր սահմանային կետերը, իսկ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին: Անցակետի բացման պահից այնտեղով անցել է ավելի քան 720 բեռնատար։ Իրավիճակն Աֆղանստանում սրվել է […]
12:27 18.08.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ փաստական տվյալներ: Երևանի քաղաքապետարանը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության թույլտվություն է տվել Դավիթաշենի 3-րդ թաղամասի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում բազմաբնակարան բնակելի շենք կառուցել: Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, […]
12:07 18.08.2021
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության er-gov.am կայքում: Վարչապետի այլ որոշումներով՝ Աննա Հակոբյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
11:31 18.08.2021
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Աֆղանստանում կայունության ու խաղաղության, տնտեսական զարգացման և հանգստության պահպանման պատրաստակամության մասին: Անկարան շարունակում է Աֆղանստանի վերաբերյալ իր երկխոսությունը բոլոր կողմերի, այդ թվում՝ թալիբների հետ: Այս մասին նա հայտարարել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է TRT Haber- ը: Նրա խոսքով ՝ Թուրքիան սերտորեն համագործակցում է […]
10:23 18.08.2021
«Թալիբան» արմատական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ թալիբները մտադիր չեն վրեժ լուծել որևէ մեկից, ներառյալ՝ նախկին զինվորականներից և օտարերկրյա ուժերի հետ համագործակցող մարդկանցից: Թալիբները ցանկանում են Աֆղանստանում կառավարություն ձևավորել, որը կընդգրկի բոլոր աֆղանական հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին: Նրա խոսքով ՝ շուտով երկրում ձեռք կբերվի համաձայնություն «Իսլամական կառավարության» ձևավորման վերաբերյալ: Մուջահիդը հայտնել է, […]
08:37 18.08.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է Աֆղանստանի գործողությունների համար ԱՄՆ-ի տարեկան ծախսերը Ռուսաստանի ռազմական բյուջեի հետ: Նրա խոսքով՝ այդ թվերը համադրելի են, հայտնում է Fox News-ը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն տարեկան 42 միլիարդ դոլար է ծախսել իսլամական հանրապետությունում իր ներկայության վրա, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության ընդհանուր ծախսերն ամբողջ բանակի պահպանման համար կազմել են 50 […]
08:19 18.08.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 19-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ, Ա-1 թաղամասերի, Օհանովի փողոցի թիվ 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 24, Անդրանիկի փողոցի թիվ 24, 26, 28, 30, 32, 34 բազմաբնակարան շենքերի, Տիչինա փողոցի […]
23:37 17.08.2021
Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը դատի է տվել NASA աերոտիեզերական գործակալությանը՝ Իլոն Մասկի SpaceX -ի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ցուցաբերելու համար: Բանն այն է, որ Մասկի ընկերությունը կնքել է 2.9 մլն դոլարի պայմանագիր լուսնային մոդուլ կառուցելու համար, որի պատասխանատվությունը հանձնվել է Իլոն Մասկին։ Այս մասին հաղորդում է The Verge-ը: Blue Origin-ի ներկայացուցիչը շեշտել է, […]
22:40 17.08.2021
Օգոստոսի 17-ին, ժամը 15։12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դվին գյուղի դպրոցի հարակից տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի փողոցում գտնվող չգործող սառնարանային տնտեսության տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ […]
22:20 17.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավրոս Սափեյանը նշանակվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման կայքից: «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասով՝ 1. Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
20:02 17.08.2021
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին որոշում է ստորագրել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-Ա որոշման 1-ին կետը․ […]
18:58 17.08.2021
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «ՀՀ վարչապետ, Հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյան, Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու […]
18:50 17.08.2021
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոնջորյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում: «Պարոն Օհանյանի հետ զրույց ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել օգոստոսի 18-ին: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վաղը առավոտյան հանդիպման մանրամասները […]
18:38 17.08.2021
Հորդանանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գործընկերոջ Այման Սաֆադիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակին: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն հայտնել է, որ այս պահին Թուրքիան բոլոր կողմերի հետ՝ ներառյալ «Թալիբանը», երկխոսություն է վարում՝ ընդգծելով. «Ցանկանում եմ ասել, որ մինչև հիմա «Թալիբանի» տված ուղերձները դրական ենք ընդունում/ողջունում ենք: Շարունակելու ենք աջակցել […]
18:30 17.08.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ինչպես նաև հնչեցրել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և բռնությունը հրապարակայնորեն արդարացրել: Ըստ առաջադրված մեղադրանքի` […]
18:25 17.08.2021
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի վարչապետ, Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ։ Միացյալ Թագավորությունը խորապես գնահատում է մեր երկկողմ հարաբերությունները և կիսում է կայուն տնտեսությամբ ու ժողովրդավարությամբ ապագայի Ձեր […]
16:12 17.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: «Օգոստոսի 16-17-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում»:
16:00 17.08.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Մինչ դատաքննության փուլին անցնելը դատարանը քննարկել է Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմել-չդիմելու անհրաժեշտության հարցը: Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն ասել է. «Ամբողջ միջնորդությունը նվիրված է սահմանադրական նորմերի մեկնաբանությանը։ Եվ այն ենթադրյալ […]
15:52 17.08.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս բեռնափոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին: «Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների և ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, այնպես որ, խնդրում եմ ավելի ուշադիր եղեք այդ խոստումնալից տարածքին, այն, իմ կարծիքով, ակնհայտորեն տնտեսական օգուտներ կունենա»,- ասել է նա Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ: «Կարևոր է, որ մեր […]
15:44 17.08.2021
Գերմանիան կդադարի Աֆղանստանին ֆինանսական օգնություն տրամադրել, քանի որ երկրում իշխանությունը զավթել են թալիբները: Այս մասին հայտարարել է տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլերը, երեքշաբթի՝ օգոստոսի 17 -ին, հաղորդում է DPA գործակալությունը: Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը զգուշացրել էր, որ ԳԴՀ -ն Աֆղանստանին «ոչ մի ցենտ» չի տա, եթե թալիբներն իշխանությունը վերցնեն: Նա հավելել […]
15:36 17.08.2021
Եվրամիության գործընկերները պետք է գիտակցեն, որ իրենք ոչինչ չեն շահելու Ռուսաստանին պատժելու ցանկությունից, պատժամիջոցներն արդյունք չեն տալու, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Եվրամիության մեր գործընկերները, այնուամենայնիվ, պետք է գիտակցեն, որ մեզ պատժելու ցանկությունից ոչինչ չեն շահելու: Իմ կարծիքով՝ նրանք վաղուց պետք է հասկանային, որ միակողմանի խաղ չի լինելու, պատժամիջոցները որևէ […]
15:04 17.08.2021
Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: «Անկախ այն փաստից, որ Հայաստանին և Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները […]
14:40 17.08.2021
Ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նիստերը տևական ժամանակ տեղի չէին ունենում՝ պայմանավորված նախընտրական և հետընտրական գործընթացներով: Իսկ վերջին մի քանի նիստերը հետաձգվում էին այն պատճառաբանությամբ, թե Արմեն Գևորգյանը պատգամավոր է և մասնակցում է ԱԺ նիստերին: Նախորդ նիստին դատավորը որոշում կայացրեց բերման ենթարկել Գևորգյանին, […]