20:22 17.12.2024
Հայաստանն ու Հունաստանը կընդլայնեն փոխհամագործակցության ոլորտները: Այսօր Երևանում կայացել է Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։ Այս համաժողովը, Գևորգ Պապոյանի խոսքով, հարթակ է, որտեղ հնարավորություն է ընձեռվում քննարկել առկա հիմնախնդիրները և […]
18:56 17.12.2024
Ինժեներական քաղաքում դեկտեմբերի 17-ին կայացել է քննարկում՝ օրերս ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների շուրջ, որը միտված է ստեղծելու բարենպաստ պայմաններ տեխնոլոգիական ընկերությունների գործունեության համար և աջակցելու ոլորտի շարունակական զարգացմանը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Քննարկմանը, որին մասնակցել են Ինժեներական ասոցացիայի […]
18:46 17.12.2024
Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով: Միջոցառմանը կմասնակցեն Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները: Տեխնիկական մանրամասներ Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ժամը 10։45-ին նախատեսված է […]
15:53 17.12.2024
Եվրամիությունը Սիրիային մինչև տարեվերջ 160 միլիոն եվրո օգնություն կտրամադրի, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ «ԵՄ-ն կկատարի Սիրիային աջակցելու իր պարտավորությունները: Այս տարի Սիրիային մեր օգնությունը կկազմի 160 միլիոն եվրո»,- ասել է նա: Ֆոն դեր Լայենը հաստատել է նաև Դամասկոսի և Բրյուսելի միջև դիվանագիտական կապերի […]
15:25 17.12.2024
Երիտասարդների տաղանդի, էներգիայի, ներուժի բացահայտումը մեր երկրի զարգացման առաջնահերթություններից է: Հատկանշական է, որ այսօր ՀՀ-ն ունի աշխարհի ամենաերիտասարդ միջին տարիքն ունեցող խորհրդարանը: Սա վկայում է այն մասին, որ երիտասարդների ձայնն արդեն իսկ որոշիչ դեր ունի մեր երկրի որոշումների կայացման հարցում: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի […]
14:35 17.12.2024
Իսրայելը ջախջախիչ պարտություն է կրելու Սիրիա ներխուժման պատճառով, իսլամական դիմադրության ուժերը կշարունակեն պայքարը։ Այս մասին իրանցի կանանց հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Օգտվելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ ԱՄՆ-ը, Սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) և նրանց որոշ դաշնակիցներ շարունակում են հանցագործություններ կատարել և փորձում են իշխանափոխությունը Դամասկոսում ներկայացնել որպես դիմադրության վերջ։ […]
14:26 17.12.2024
Եվրամիությունը սկսել է պատրաստել հակառուսական պատժամիջոցների հաջորդ փաթեթը, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ «Մենք աջակցել ենք պատժամիջոցների 15-րդ փաթեթի ընդունմանը, և այժմ մշակվում է 16-րդ փաթեթը», – ասել է նա՝ ելույթ ունենալով Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում ԵՄ գալիք գագաթնաժողովից առաջ: Երկուշաբթի օրը ԵՄ խորհուրդը եվրոպացի ԱԳ նախարարների մակարդակով վերջնականապես հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ […]
14:14 17.12.2024
Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) բանաձև է ընդունել, որով երկրի կառավարությանը կոչ է արվում խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և հավաքական վերադարձի հարցը քննարկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևն ընդունվել է 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայներով: Համաժողովի նպատակն է լինելու «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության […]
14:05 17.12.2024
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է գնահատել այդ գործընկերությունը եւ նշել, որ հաստատակամ են խորացնելու փոխգործակցությունն ինչպես ավանդական, այդպես […]
13:29 17.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Կենսագրական տեղեկություններն՝ այստեղ https://www.moj.am/staff/view/staff/41
12:32 17.12.2024
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման […]
11:37 17.12.2024
ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատան կարգավիճակը չի փոխվել, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով դիվանագիտական ներկայացուցչության ենթադրյալ բացման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։ Ավելի վաղ սիրիական զինված ընդդիմադիր «Syria TV» հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ մայրաքաղաքում Սիրիայի դեսպանատունը 10 տարվա ընդմիջումից հետո երկուշաբթի կվերսկսի իր աշխատանքը։ Միլլերն ասել է, որ ինքը տեսել է հաղորդումներ, թե իրենք պատրաստվում են […]
11:29 17.12.2024
ԱՄՆ-ը Թուրքիային համարում է կարևոր խաղացող, որը կարող է ազդել Սիրիայում իրադարձությունների ելքի վրա, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով երկրի ընտրված ղեկավար Դոնալդ Թրամփի խոսքերը։ Երկուշաբթի օրը Թրամփը մամուլի ասուլիսում ասել է, որ կարծում է, որ Թուրքիան և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում վերջին իրադարձությունների հետևում կանգնած հիմնական ուժերն […]
11:20 17.12.2024
Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ինչը կարող է վկայել այն մասին, որ պատրաստվում է լայնածավալ ներխուժում։ Այսպիսի հայտարարություն է արել The Wall Street Journal- ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Նրանք ասել են, որ Թուրքիան և թուրքամետ զինյալները «ուժեր են հավաքում Սիրիայի հետ սահմանի երկայնքով»՝ ահազանգելով, որ Անկարան պատրաստվում է «լայնածավալ ներխուժման»: Ինչպես […]
11:00 17.12.2024
Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊԶ) պետ Իգոր Կիրիլովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Զոհվել է նաև մեկ այլ զինծառայող՝ գեներալ-լեյտենանտի օգնականը։ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Պայթյունը տեղի է ունեցել Ռյազանսկի պողոտա 2/1 […]
10:42 17.12.2024
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է համարվել որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն․ միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարող է նույնացվել էթնիկ զտման հետ։ Երևանում դեկտեմբերի 12-13-ն անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային փոքրամասնությունների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին […]
08:16 17.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Հարցեր, որոնց համապարփակ և փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն մեզ չի տա. 1.Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ բողոքում է ջրամատակարարման որակից և ծավալից: 2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ մագնիս է դնում ջրաչափի վրա: 3. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ ջրաչափ տեղադրելուց հրաժարվում […]
23:22 16.12.2024
Հայաստանն ու Ֆրանսիան շարունակում են բարձր մակարդակի շփումներն ու փոխգործակցությունը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարն է մեկնել Փարիզ: Այս այցին նախորդել էր մեր երկրում Ֆրանսիայի դեպանի հետ հանդիպումը, ինչպես նաև Երևանի ու Փարիզի միջև ռազմավարական խորհրդակցությունների անցկացումը: Ի՞նչ է սա նշանակում ու որքանո՞վ կարող է Ֆրանսիան ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունների վրա: Այս […]
22:12 16.12.2024
Մյունխենի երկրամասի գերագույն դատարանը ընդունել է դատախազության դիմումը ու դատական քննություն է նշանակել Գերմանիայի Բունդեսթագի ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու նախկին պատգամավորների դեմ հարուցված քրեական գործով: Քաղաքական գործիչները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հայտնվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Բունդեսթագի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու […]
21:38 16.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ․ «Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ […]
21:16 16.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարը ղջունել է դեսպանին և վերահաստատել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև համագործակցության ընդլայնման մեր վճռականությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս ջանք չի խնայվի բոլոր ուղղություններով հայ-իրանական ռազմավարական գործընկերության ընդլայնման և խորացման հարցում։ Դեսպանը ևս ընդգծել […]
21:00 16.12.2024
Սիրիայի հարցով ԵՄ ներկայացուցիչն այցելել է Դամասկոս՝ կապ հաստատելու սիրիական նոր իշխանությունների հետ, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Մեր ներկայացուցիչը, ով աշխատում է Բեյրութից, արդեն այցելել է Դամասկոս ՝ նոր իշխանությունների հետ կապ հաստատելու համար», – ասել է նա Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
20:44 16.12.2024
Եվրամիությունը որոշել է կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։ Եվրահանձնաժողովը շուտով հանդես կգա համապատասխան առաջարկով։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք պայմանավորվել ենք կասեցնել Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջիկա […]
20:20 16.12.2024
Եվրամիությունը 2025 թվականի հունվարից Ուկրաինային կտրամադրի ամսական 1,5 միլիարդ եվրո օգնություն։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը 27 համայնքային երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Հունվարից մենք կտրամադրենք ամսական 1,5 միլիարդ եվրո», – ասել է նա:
20:11 16.12.2024
Արտահերթ նիստում Բունդեսթագը հրաժարվել է վստահել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ դրանով ճանապարհ բացելով Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ներկա գտնված 717 պատգամավորներից 207-ը աջակցություն են հայտնել կաբինետի ներկայիս ղեկավարին, 116-ը ձեռնպահ են մնացել։ Շոլցի կողմից ուղարկված վստահության խնդրանքին դեմ է քվեարկել 394 խորհրդարանական։ Բունդեսթագի նախագահ Բարբել Բասը հայտնել է, որ […]
19:26 16.12.2024
Աբխազիայի նախկին նախագահ Բժանիան չի առաջադրի իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում 2025 թվականի փետրվարի 15-ին կայանալիք ընտրություններում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության նախագահի աշխատակազմի աղբյուրը։ «Ասլան Բժանիան որոշել է չառաջադրվել Աբխազիայի նախագահի պաշտոնի համար, բայց նրա թիմը կգնա ընտրությունների: Ամենայն հավանականությամբ, թեկնածուն կլինի նախագահի ներկայիս գործող պաշտոնակատարը՝ Բադրա Գունբան»,- ասել է գործակալության աղբյուրը։ Աբխազիայում քաղաքական […]
18:16 16.12.2024
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ նախապես չի ծրագրել հեռանալ երկրից. «Ես ծրագրված չեմ լքել իմ հայրենիքը, ինչպես փորձում են ներկայացնել, և ես չեմ լքել այն մարտերի վերջին ժամերին: Մինչև դեկտեմբերի 8-ի առավոտ ես մնացել եմ Դամասկոսում՝ կատարելով իմ պարտականությունները։ Այդ իրադարձությունների ժամանակ ոչ իմ կողմից, ոչ էլ որևէ մեկի կողմից ապաստանի կամ […]
15:45 16.12.2024
ԱՄՆ-ի համար կանոններ չկան, նրանք հիբրիդային պատերազմներ են վարում անցանկալի պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «ԱՄՆ-ը շարունակում է իր, այսպես կոչված, «կանոնները» պարտադրել համաշխարհային հանրությանը։ Եվ հիբրիդային պատերազմներ են մղվում անցանկալի պետությունների դեմ, վարվում է զսպման քաղաքականություն»,- ասել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված նիստում։
15:39 16.12.2024
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, ով այսօր առավոտյան Բրյուսել է ժամանել, լրագրողներին ասել է, որ կոչ կանի ԵՄ-ին զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Նախարարն ընդգծել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի Ֆրանսիան կրկին կարողանա Հայաստանին տրամադրել աջակցություն։ «Ես կոչ կանեմ Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այս երկրի հետ, որի հետ Ֆրանսիան շատ կապված է, որպեսզի մենք […]