TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.81 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ ԱՄՆ գործող վարչակազմի համար․ Պատել

10:55 20.12.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի և պետքարտուղարի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել դրա վրա մինչև իր պաշտոնավարման վերջին օրը։ Արդյո՞ք ԱՄՆ-ն հիասթափված չէ, որ հայ-ադրբեջանական կարգավորման […]

̰
Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

10:45 20.12.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա […]

̰
ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի․ Գրուշկո

10:33 20.12.2024

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Այս մասին kp.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Բոլորի շահերից է բխում, որ իրավիճակը չհանգեցնի նման ելքի, Ռուսաստանը հետևողականորեն հավատարիմ է մնացել ուղիղ առճակատման կանխարգելման քաղաքականությանը։ Ամփոփելով, ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Ռազմական անվտանգության ամրապնդման մեր առաջարկները մերժվեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից։ […]

̰
Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները

09:18 20.12.2024

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե […]

̰
Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Սամանթա Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները

08:50 20.12.2024

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում: Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, ով դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցեց քննարկմանը, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպան Մակունցն իր բացման խոսքում ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ […]

̰
Արդյո՞ք ԱՄՆ կոնգրեսը կընդունի Ադրբեջանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

22:40 19.12.2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նոր նախագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի դեմ: Հիմքը Արցախում իրականացված էթնիկ զտումն է ու Հայաստանի դեմ ագրեսիան: Ովքե՞ր են նախաձառնողները ու ի՞նչ մանրամասներ են հայտնի բովանդակության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադաձել է Արտյոմ Երկանյանը․ «Երկկուսակցական նախաձեռնություն է: Համահեղինակը Միչիգանը ներկայացնող դեմոկրատ սենատոր Գարի Փիթերսն է, ով անցած […]

̰
340 000 քաղաքացի ՀՀ-ում ունի անհուսալի վարկեր, ի՞նչ լուծում է առաջարկում գործադիրը. զրույց ԱՍՀ փոխնախարարի հետ

21:20 19.12.2024

2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի մի ծրագիր, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող անձինք, ում վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի։ Ի՞նչ ծրագիր է սա, ի՞նչ նպատակով է իրականացվում, և ի՞նչ հարցեր է առաջացրել հանրության շրջանում: Այս ամենի մասին «Հեռանկարն» այսօր զրուցել […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հնդկաստանում էր

20:08 19.12.2024

Հնդկական կողմի հրավերով պաշտոնական այցով Նյու Դելի է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ բարեկամական, փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Այս համատեքստում առանցքային է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Այցի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. վարչապետ Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

19:12 19.12.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. -Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված […]

̰
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի օրինական առաջնորդի հետ բանակցելու պատրաստակամության մասին

17:50 19.12.2024

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ցանկացած լեգիտիմ առաջնորդի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե ինչ-որ մեկը գնա քվեարկության և լեգիտիմություն ձեռք բերի, մենք պատրաստ ենք խոսել ցանկացածի, այդ թվում՝ Զելենսկիի հետ», – ասել է Պուտինը՝ «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպման ժամանակ: «Եթե Ուկրաինան իսկապես ցանկանում է գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով, նրանք, […]

̰
Պուտինը Իսրայելին անվանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների «հիմնական շահառուն»

16:53 19.12.2024

Իսրայելը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական շահառուն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց, այնուամենայնիվ, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական շահառուն,  իմ կարծիքով, Իսրայելն է», – ասել է Պուտինը «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ: Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջազգային իրավունքի և ինքնիշխանության պահպանման օգտին։

̰
Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու պայմաններ չունի. Պուտին

16:33 19.12.2024

Ռուսաստանը նախապայմաններ չունի Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար, մամուլի ասուլիսին ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ բանակցություններ սկսելու պայմանների մասին. մենք նախապայմաններ չունենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններով է Մոսկվան պատրաստ բանակցություններ սկսել Կիևի հետ։ «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ» ձևաչափով ասուլիսը սկսվել է հինգշաբթի՝ կեսօրին:  

̰
Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը. Շիրակի նորանշանակ մարզպետ

16:28 19.12.2024

Կառավարության որոշմամբ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստի սկզբում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորել նրան: Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ, որ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու […]

̰
Շվեյցարիան Ուկրաինային լրացուցիչ 50 մլն դոլար օգնություն կտրամադրի

16:00 19.12.2024

Շվեյցարիան Կիևին լրացուցիչ 50 մլն դոլար կհատկացնի ձմռանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և մարդասիրական այլ կարիքներին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։ Միջոցները կուղղվեն էներգահամակարգի վերականգնմանը, քանդված բնակելի շենքերի վերանորոգմանը և մարդասիրական օգնությանը։ Խոսքը, մասնավորապես, պահեստամասերի, վառելիքի, էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների, էլեկտրահաղորդման գծերի արտադրող սարքավորումների և մալուխների մատակարարման մասին է։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից, […]

̰
Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ հրաձգային վիրավորում ստացած պատգամավորը մահացել է

15:45 19.12.2024

Խորհրդարանում հրաձգության ժամանակ վիրավորված պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Վախթանգ Գոլանձիան մահացել է, երկրորդ վիրավորին՝ Կան Կվարչիային ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, նա վիրավորվել է ձեռքի շրջանում», – ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։ Ավելի վաղ Աբխազիայի գլխավոր դատախազության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր խորհրդարանի շենքի մոտ կրակոցների […]

̰
Պուտինը նշել է, որ միշտ պատրաստ է խոսել կամ հանդիպել Թրամփի հետ

15:22 19.12.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի խոսել Ամերիկայի ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ և համաձայն է հանդիպել նրա հետ։ «Ես պատրաստ եմ այդ զրույցին ցանկացած պահի և պատրաստ կլինեմ հանդիպման, եթե նա դա ցանկանա», – ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին:    

̰
Պուտինը՝ Ասադի հետ հանդիպելու մասին

14:42 19.12.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվա ժամանելուց հետո դեռ չի տեսել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին, սակայն մտադիր է զրուցել նրա հետ։ «Ես դեռ չեմ հանդիպել նախագահ Ասադի հետ Մոսկվա ժամանելուց հետո, բայց ես նախատեսում եմ դա անել», – ասել է Ռուսաստանի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ:

̰
ԿԸՀ-ն արտահերթ նիստում ԱԺ պատգամավորի մանդատ է տվել

14:36 19.12.2024

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։

̰
Իտալիայի ԱԳՆ-ն վաղ է համարում խոսել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին

14:12 19.12.2024

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կարծում է, որ Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին խոսելը վաղաժամ է։ Այդ մասին նա լրագրողներին ասել է Բրյուսելում։ «Ուկրաինայում անհրաժեշտ է աշխատել հրադադարի ուղղությամբ՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը։ Այժմ վաղաժամ է խոսել խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին», – մեջբերում է նրա խոսքերը ANSA գործակալությունը։

̰
Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

13:40 19.12.2024

Շվեդիայի կառավարությունը չի բացառում խաղաղության բանակցությունների մեկնարկից հետո թագավորությունից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ «Այդ քննարկումը (խաղաղության բանակցությունների և խաղաղապահներ ուղարկելու մասին) շարունակվում է երկար ժամանակ»,- ասել է նա։ Շվեդիայի վարչապետն ընդգծել է, որ խաղաղ բանակցությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի պայմաններով, և […]

̰
Եվրոպական խորհրդի ղեկավարը Զելենսկիին աջակցություն է խոստացել

13:06 19.12.2024

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Կիևը կարող է հույս դնել եվրոպական աջակցության վրա։ «Մենք պետք է շատ կոնկրետ լինենք, դուք կարող եք հույս դնել մեր անսասան աջակցության վրա՝ որքան էլ դա արժենա, և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ինչպես հիմա պատերազմում, այնպես էլ ապագայում՝ խաղաղ […]

̰
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տրամադրված է ամրապնդել և կիրառել նախնական քվեարկության ինստիտուտը․ վարչապետ

12:20 19.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական ընտրությունների ինստիտուտի ներդրումը համարում է ժողովրդավարության ամրապնդման կարևոր քայլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետը նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները թեև ճգնաժամային և ցավալի էին, սակայն կարևոր քայլ են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին։«Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտի մասին է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, որը մեր […]

̰
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

11:09 19.12.2024

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք»,-ասել է Առուշանյանը։

̰
Մակունցը շնորհակալություն է հայտնել Բլինքենին Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար

10:46 19.12.2024

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում զրույց է ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ։ Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Բլինքենին համատեղ երկկողմ արդյունավետ աշխատանքի և Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար։ Երախտագիտություն հայտնելով պետքարտուղարին իր ակտիվ ներգրավվածության համար՝ դեսպանը նշել է, որ նույն […]

̰
«Գյումրին ունի նոր տոնածառ»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:55 19.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Գյումրին ունի նոր տոնածառ»։ Տեսանյութն՝ այստեղ։

̰
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Քեն Քալվերթի հետ

08:52 19.12.2024

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Քեն Քալվերթի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովման հետ կապված հարցեր։ Դեսպանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը հետագայում ևս խորացնել հարաբերությունները ԱՄՆ հետ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հանրավոր […]

̰
Ալիևը հաշտվել է այն մտքի հետ, որ գազի ու նավթի պաշարները սպառվում են, որոշել է ատոմակայան կառուցել

22:44 18.12.2024

Ադրբեջանի իշխանությունները չեն բացառում, որ շուտով երկրում կսկսվի ատոմակայանի կառուցումը: ԱԷԿ-ի կառուցման հավանականության մասին ասել է Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Որքանո՞վ է հավանական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև Ալիևն այդ հարցազրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանն ունի գազի՝ 2.5 տրիլիոն խորանարդ մետր հաստատված ծավալներ և 1.5 մլրդ տոննայի նավթի ծավալներ, […]

̰
Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

22:10 18.12.2024

Դեկտեմբերի 18-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին։ Զրույցի ընթացքում դաշնային նախագահ Վան դեր Բելլենը շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու […]

̰
Քննարկվել են 2022-2027թթ համար Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում գրանցված առաջընթացն ու զարգացումները

21:38 18.12.2024

Այսօր առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն–Ռուսաստանի Դաշնություն միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը, որը վարում էին աշխատանքային խմբի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը: Համանախագահները քննարկել են 2022-2027թթ համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի […]

̰
Հովիկ Աղազարյանը դեռ շատ մեղմ ճակատագրի է արժանացել. Արթուր Հովհաննիսյան

21:28 18.12.2024

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր արդեն նախկին պատգամավորներին առնչվող աղմկահարույց իրադարձություններից հետո որոշել է բարեվարքության նոր կանոններ մշակել կուսակիցների համար։ Ի՞նչ նոր կանոններ են սահմանվելու իշխող կուսակցության անդամների համար, ի՞նչ են թույլատրելու և ի՞նչն արգելելու։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

̰
BACK_TO_TOP