20:04 18.12.2024
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: […]
19:30 18.12.2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հորդանանի ԱԳ նախարար Այման ալ-Սաֆադին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում. համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Դեկտեմբերի 17-ին հորդանանյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ-Սաֆադիի միջև, ով տեղեկացրել է […]
19:01 18.12.2024
Ֆրանսիայի խորհրդարանի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրությունների։ «Որպես նախազգուշական միջոց ես պատրաստվում եմ արտահերթ նախագահական ընտրություններին՝ հաշվի առնելով Էմանուել Մակրոնի դիրքորոշման փխրունությունը և նրա մնացած մի քանի ինստիտուցիոնալ լծակները», – ասել է նա։ Ըստ Լը Պենի՝ նախագահը լիովին կորցրել […]
18:10 18.12.2024
Եվրոպական երկրները քննարկում են զինադադարի կամ խաղաղության դեպքում Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը, որը կարող է կազմել մինչև 100 հազար զինվոր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների աղբյուրները։ Հաղորդվում է, որ կոնտինգենտի հիմքը կարող է կազմել 5-8 երկրների կոալիցիան, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը։ Վերլուծաբաններն ու […]
16:50 18.12.2024
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Օմ Բիրլան ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Հնդկաստանում ու նշել, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու: Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու […]
16:30 18.12.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է, որպես Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի մաս, ազատ արձակել բժշկական օգնության կարիք ունեցող իսրայելցի պատանդներին, ինչպես նաև անկլավում պահվող տարեցներին և կին զինվորներին: Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը: Նրա աղբյուրների համաձայն՝ առաջիկա մի քանի ժամերը կարող են վճռորոշ լինել Գազայի հարցով բանակցությունների համար։ ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է զինադադարի […]
16:20 18.12.2024
Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 10 կմ հատվածը նորոգվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Աշխատանքներին ծանոթացա Բայանդուր գյուղի հատվածում: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 600 մլն դրամ»,-գրել է նա։
16:05 18.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը և ողջունել է Դամասկոսում իր դեսպանատունը վերաբացելու Ֆրանսիայի […]
15:50 18.12.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Մենք մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեզղ գործունեության կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում […]
15:27 18.12.2024
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։ «Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է […]
15:23 18.12.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը․ «Հարգարժա՛ն նախարարներ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ պատվիրակներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի […]
15:07 18.12.2024
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Անդրկովկասում, և մեծապես այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ «Ի հակակշիռ Արևմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում, մեծ մասամբ մեր պետության ջանքերի […]
14:19 18.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա խոսել է «երկրում տիրող քաղաքական ճգնաժամի» և ցույցերի մասին։ «Սա շատ խաղաղ շարժում է և միևնույն ժամանակ լայնածավալ քաղաքացիական անհնազանդություն»,- ասել է նա՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին։ Զուրաբիշվիլին խոսել է նաև իշխանության քաղաքական գծի մասին։ «Իշխող կուսակցությունը գնացել է ռուսական ճանապարհով։ Մի կողմից […]
13:55 18.12.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ ԵՄ-ն 2025 թվականի սկզբին պետք է բանակցություններ սկսի Կիևի հետ միությանը անդամակցության շուրջ։ «Մենք պետք է շարունակենք մեր քաղաքական աջակցությունը ուկրաինացիներին: Նրանք հսկայական առաջընթաց են գրանցել մեր միությանն անդամակցելու ուղղությամբ: Եվ եթե նրանք շարունակեն այդ ջանքերը, ապա մենք պետք է պատրաստ լինենք բանակցություններ սկսել առաջին կլաստերով […]
13:05 18.12.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Երևանում կայացած Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 6-րդ նիստի շրջանակներում Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, հայ-հունական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս […]
12:58 18.12.2024
Ընտրություններում հաղթած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնացի թեկնածու Քիթ Քելլոգը հունվարի սկզբին կայցելի Կիև և եվրոպական մի շարք մայրաքաղաքներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Դոնալդ Թրամփի նոր բանագնացը Ուկրաինայում հունվարի սկզբին կայցելի Կիև և մի շարք այլ եվրոպական մայրաքաղաքներ, քանի որ նոր վարչակազմը կփորձի հնարավորինս արագ վերջ տալ հակամարտությանը»,-նշված է հոդվածում: […]
12:28 18.12.2024
Ադրբեջանը ստիպված է ընդունել 5 միլիարդ դոլարի ռազմական բյուջե՝ Արևմուտքի կողմից Հայաստան զենք մղելու պատճառով, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք, բնականաբար, ստիպված ենք համարժեք միջոցներ ձեռնարկել 2025 թվականին։ Մեր հաջորդ ռազմական բյուջեն կլինի ռեկորդային՝ մոտ 5 միլիարդ դոլար»,-նշել է նա։ Ինչպես հայտարարել է Ալիևը, «Հայաստանի զենքի հետևում կանգնած են […]
12:13 18.12.2024
Ուկրաինան բավարար ուժ չունի Դոնբասը և Ղրիմը վերադարձնելու իր վերահսկողությանը, խոստովանել է Վլադիմիր Զելենսկին։ «Դե ֆակտո այս տարածքները վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք դրանք հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության դիվանագիտական ճնշման վրա՝ Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար», – ասել է նա ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում: […]
11:58 18.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության ու ինքնավնասման՝ 4-ական, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման և սառը […]
11:50 18.12.2024
Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել ապագա խաղաղության պայմանագրի 2 հոդվածների շուրջ՝ միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից զերծ մնալը և սահմանին երրորդ երկրների ներկայությունը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել խաղաղության պայմանագրի հարցում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է 2-ը»,-ասել է նա։
11:15 18.12.2024
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հրամանագիր է ստորագրել Ադիլբեկ Կասիմալիևին հանրապետության վարչապետ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ադիլբեկ Ալեշովիչ Կասիմալիևը նշանակվել է Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահ – Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար», – ասվում է հաղորդագրությունում: Նույն օրը ավելի վաղ […]
08:18 18.12.2024
Դեկտեմբերի 17-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Պատրիկ Ֆալոնի հետ (հանրապետական, Տեխաս)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային այլ գործընթացներ։ Երկուստեք կարևորվել է ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունների է՛լ ավելի խորացման անհրաժեշտությունը։ Ի պատասխան դեսպանի առաջարկի՝ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել միանալ […]
23:16 17.12.2024
Հայտնի դարձավ, որ Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները: Արդեն իսկ տեղեկություն կա, որ Սիրիայի նոր ղեկավարները կոչ են արել հայ համայնքին շարունակել նորմալ կյանքով ապրել: Սիրիայի և ընդհանրապես արտաքին քաղաքական զարգացումների՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:
22:40 17.12.2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել Արցախի գերեվարված նախկին բարձրաստիճան ղեկավարների գործը: Գործը քննելու է Ռազմական գործերով դատարանը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական մամլո հաղորդագրությունում խոսվում է այն մասին, որ դատարան է հանձնվել, մեջբերում եմ՝ «ԼՂ-ի նախկին 15 ղեկավարների գործը»: Այստեղ պարզաբանման կարիք կա. բանն այն է, որ […]
21:40 17.12.2024
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ […]
21:17 17.12.2024
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ: Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Հանդիպման սկզբում նախարարը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ […]
21:04 17.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Մենք բոլորս գնահատում ենք Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ամրապնդման, զարգացման գործում: Կարծում եմ՝ սա նաև լավ առիթ է քննարկելու երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր: Այս տարիների […]
20:22 17.12.2024
Հայաստանն ու Հունաստանը կընդլայնեն փոխհամագործակցության ոլորտները: Այսօր Երևանում կայացել է Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։ Այս համաժողովը, Գևորգ Պապոյանի խոսքով, հարթակ է, որտեղ հնարավորություն է ընձեռվում քննարկել առկա հիմնախնդիրները և […]
18:56 17.12.2024
Ինժեներական քաղաքում դեկտեմբերի 17-ին կայացել է քննարկում՝ օրերս ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների շուրջ, որը միտված է ստեղծելու բարենպաստ պայմաններ տեխնոլոգիական ընկերությունների գործունեության համար և աջակցելու ոլորտի շարունակական զարգացմանը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Քննարկմանը, որին մասնակցել են Ինժեներական ասոցացիայի […]
18:46 17.12.2024
Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով: Միջոցառմանը կմասնակցեն Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները: Տեխնիկական մանրամասներ Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ժամը 10։45-ին նախատեսված է […]