15:20 16.12.2024
Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը»,- ասել է նա։
14:40 16.12.2024
ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների 15-րդ փաթեթը՝ սև ցուցակում ներառելով Ռուսաստանի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի 84 ֆիզիկական անձանց և ընկերությունների, ասվում է ԵՄ խորհրդի ԱԳ նախարարների մակարդակով հայտարարության մեջ: «Եվրամիության խորհուրդը հաստատել է պատժամիջոցների 15-րդ փաթեթը 54 ֆիզիկական և 30 իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Պատժամիջոցներ են սահմանվել, ի թիվս այլ այլոց, «ԿԺԴՀ-ի երկու պաշտոնյաների» […]
14:03 16.12.2024
Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են վերսկսվել ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ներկա իրավիճակում մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս կրկնել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա», – ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:
13:55 16.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի բավարարի Ուկրաինայի պահանջները ԱՄՆ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք նա առաջադրում է ՆԱՏՕ հրավիրելու նախկին խնդրանքների փոխարեն։ Այս մասին գրում է The New York Times թերթը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Թրամփը ձգտում է ոչ միայն ավարտել պատերազմը՝ առանց որևէ պատասխանատվություն ստանձնելու Ուկրաինայի պաշտպանության համար, այլ նաև նվազեցնել ԱՄՆ-ի պարտավորությունները՝ ապահովելու ամբողջ […]
13:49 16.12.2024
Լիտվան կարծում է, որ Եվրամիությունը կարող է ֆինանսավորել Վրաստանում քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Բալթյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։ «Մենք պետք է տեղեկացնենք Սաքարթվելոյի քաղաքացիական հասարակությանը (Վիլնյուսը պաշտոնապես օգտագործում է այս անվանումը Վրաստանի համար 2018 թվականից) նրան աջակցելու մեր հաստատակամ մտադրության մասին», – ասել է նա։ […]
13:42 16.12.2024
Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Մեր երկրները և մեր հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում։ Եվ այս պայմաններում մեզ համար […]
12:27 16.12.2024
ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանափակումները, լրագրողներին հաստատել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։ «Վրաստանն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի ԵՄ թեկնածու երկիրը», – ասել է նա՝ վրացական իշխանություններին մեղադրելով «ընդդիմության դեմ բռնաճնշումների մեջ»։ «Մենք քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել։ Տարբերակներից մեկը պատժամիջոցներն են, […]
11:58 16.12.2024
ԵՄ-ն դիվանագիտական շփումներ է սկսում Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը։ «Ես լիազորել եմ ԵՄ դեսպաններին գնալ Դամասկոս և կապ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ», – ասել է Կալլասը: Նրա խոսքով, ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն ինչպես և ինչ մակարդակով է ԵՄ-ն համագործակցելու Սիրիայի նոր իշխանությունների հետ, և […]
11:32 16.12.2024
Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ սիրիացիները, ովքեր գործազուրկ են և չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը, պետք է վերադառնան իրենց հայրենիք։ «Սիրիայից եկած մարդկանց երկու երրորդը չի աշխատում: Նրանցից շատերը կարող են և պետք է վերադառնան», – ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ սիրիացիներին, ովքեր լավ ինտեգրված են և աշխատում են, […]
11:23 16.12.2024
Թբիլիսին պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Վիլնյուսի և Տալլինի դեմ, չնայած այն բանին, որ դրա իրավունքն ունի։ Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։ «Վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն պատասխան քայլերով հակազդել Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշումներին։ Մեր որոշումն է երկու պետությունների հետ մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում, որպեսզի մեր կողմից խոչընդոտ չլինի […]
11:14 16.12.2024
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար, քանի որ այն նախատեսում է զարգացնել հանրապետության երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը հարևան երկրների հետ։ Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը: «Միաժամանակ, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ ինտեգրման շնորհիվ […]
09:23 16.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կարևոր մարդկանց էի հյուրընկալել»։ Տեսանյութն՝ այստեղ։
08:23 16.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Ի՞նչ որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը»։
12:00 15.12.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության «Հրապարակում» հաղորդաշարի տաղավարում անդրադարձել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին, ինչպես նաև աջակցության նախատեսվող գործիքակազմին։ Մանրամասները՝ նախարարության ռեպորտաժում։
11:40 15.12.2024
Դեկտեմբերի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում՝ Կառավարության տանը, ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի և տիկին Միլենա Միլատովիչի կողմից տրված ամանորյա հանդիսավոր ընթրիքին՝ Չեռնոգորիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար: Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից և նշում, որ ՀՀ դեսպանի և նախագահ Միլատովիչի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց:
21:39 14.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ X-ի իր էջում վարչապետը գրել է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում ենք նրան հաջողություն այս կարևոր դերում»:
21:16 14.12.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններին, մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակին, դրա պատճառներին, Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելուն, Եվրամիության անդամակցության հեռանկարներին, հայ-ադրբեջանական զարգացումներին: «Ռուսաստանը այլևս չի կարող Ադրբեջանին օգնել այնքանով, ինչքանով առաջ էր օգնում: Իսկ Ադրբեջանը առանց նրա օգնության չի […]
21:00 14.12.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունները խաղաղ կգոյակցեն իրենց հարեւանների հետ։ Հորդանանում կայացած մամուլի ասուլիսը հեռարձակվել է Պետդեպարտամենտի կայքում: «Սիրիան չպետք է օգտագործվի որպես հենակետ ահաբեկչական խմբավորումների և այլ ուժերի համար, որոնք սպառնում են Սիրիայի ժողովրդին։ Սիրիան պետք է խաղաղ հարաբերություններ ունենա իր հարևանների հետ։ Համապատասխան կազմակերպությունները պետք է մուտք […]
20:13 14.12.2024
Ուկրաինան համաձայնեցրել է Սիրիային օգնելու աշխատանքները։ Կիևն առաջին հերթին կազմակերպելու է մարդասիրական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։ «Սա կարևոր է Ուկրաինայի համար. որքան հանգիստ լինի իրավիճակը այդ տարածաշրջաններում, այնքան աշխարհն ավելի ակտիվորեն կկարողանա օգնել մեզ խաղաղություն հաստատելու հարցում»,- պարզաբանել է նախագահը։ Զելենսկին նշել է, որ […]
20:05 14.12.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները. առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում, առողջ ծերացում, պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտներ) բուժծառայության որակի բարելավում, […]
19:57 14.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահական ընտրությունից հետո, որի համաձայն՝ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին, ասել է, որ եվրաինտեգրման ուղղությունը մնում է անփոփոխ, և երկիրը կանի ամեն ինչ՝ դառնալու ԵՄ անդամ։ «Մեր նպատակը եվրաինտեգրումն է, և դրա համար ամեն ինչ արվելու է: Միակ բանը, որը չի կարող լինել փոխզիջման […]
18:30 14.12.2024
Արաբական ութ երկրների (Բահրեյն, Եգիպտոս, Հորդանան, Իրաք, Կատար, Լիբանան, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա) արտգործնախարարները Իսրայելից պահանջել են դուրս բերել զորքերը Գոլանի բարձունքների սիրիական հատվածից։ Այս մասին ասվում է Հորդանանի Ակաբա քաղաքում նախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ «Մենք դատապարտում ենք իսրայելական ուժերի ներթափանցումը Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի, ինչպես նաև Հերմոն լեռան մի շարք վայրեր և […]
18:17 14.12.2024
Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը գրեթե 13 տարվա ընդմիջումից հետո։ Ինչպես ուղիղ եթերում հայտնել է CNN Türk հեռուստաալիքը, դիվանագիտական առաքելության շենքի վերևում բարձրացվել է Թուրքիայի դրոշը, ինչը նշանակում է դեսպանատան գործունեության մեկնարկը։ Թուրքիան ավելի վաղ նշանակել էր Սիրիայում հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա Մավրիտանիայում դեսպան Բուրհան Քյորօղլուն էր։ Ներկայումս, ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, նա […]
17:57 14.12.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 18-ին կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ։ Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է Ուկրաինայում խաղաղապահների հարցը։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Ինչպես գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով հինգ աղբյուրներին, հանդիպումը տեղի կունենա «ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ֆոնին»։ Ըստ լրատվամիջոցի՝ նա պահանջում է, որ եվրոպական երկրները վերահսկեն Կիևի և Մոսկվայի միջև ապագա ցանկացած խաղաղ […]
17:46 14.12.2024
Առաջին համաշխարհային պատերազմից հետո սահմանի այլընտրանքային վերանայման դեպքում Հալեպը, Իդլիբը, Դամասկոսը և Ռաքքան թուրքական քաղաքներ կլինեին: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հետաքրքիր է, թե ինչ կլիներ, եթե այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմը վերասաձևում էր սահմանները մեր տարածաշրջանում, արդյո՞ք իրավիճակն այլ կլիներ։ Այն քաղաքները, որոնք մենք […]
17:25 14.12.2024
Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում հայտնվել է բողոքի ցույցին։ Նա առաջին հայտարարությունն է արել նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի՝ Վրաստանի նոր նախագահ հռչակվելուց հետո։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Զուրաբիշվիլին դուրս է եկել «մայրերի երթի» մասնակիցների մոտ, որոնց հարազատներին ձերբակալել են վրացական ուժայինները։ Նա շնորհակալություն է հայտնել ցուցարարներին, ովքեր չեն ճանաչում խորհրդարանում […]
17:15 14.12.2024
Սալոմե Զուրաբիշվիլին կդադարի Վրաստանի նախագահ լինել դեկտեմբերի 29-ին նորընտիր նախագահի երդմնակալության պահից, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Ընդդիմությունը, նրան սատարող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հասարակական կազմակերպությունները 11-րդ գումարման խորհրդարանը և կառավարությունը անվանում են ոչ լեգիտիմ ինստիտուտներ։ Ապագա նախագահը, ասում են, նույնպես ոչ լեգիտիմ է լինելու։ «Երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, և այն […]
16:06 14.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում «մայդան» իրականացնելու փորձերը ձախողվել են։ «Ինչ վերաբերում է ցույցերին, ապա մենք կարողացանք ամբողջությամբ չեզոքացնել բռնի ռեսուրսը, իսկ այսօր արմատական ընդդիմությունը նման ռեսուրս չունի։ Մնում է միայն այն, որ Ռուսթավելի պողոտայում ամեն օր հավաքվում է մինչև 2 հազար մարդ։ Մյուս կողմից, կա ավելի քան մեկ միլիոն 120 հազար […]
15:08 14.12.2024
Վրաստանի նախագահ է ընտրվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միխեիլ Կավելաշվիլին ստացել է 300 ձայնից 224-ը, նախագահ ընտրվելու համար նրան անհրաժեշտ է եղել ստանալ 200 ձայն։ Հիշեցնենք` այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ էին: Երկրի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարին ընտրել է […]