TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

20:45 19.07.2021

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի հայրենակիցներ, Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը: Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ […]

̰
ԵՄ-ն Չինաստանին մեղադրել է կիբերհարձակումների մեջ

19:15 19.07.2021

Չինաստանից Եվրամիության երկրների վրա կիբերհարձակումները վտանգի է ենթարկել հազարավոր համակարգիչներ ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԵՄ հաստատություններում: Այս մասին  ասվում  է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարության մեջ: Եվրամիության միջազգային դիվանագիտության ղեկավարը պարզաբանել է, որ Microsoft Exchange սերվերի խոցելիության օգտագործմամբ հակերությունը «հանգեցրել  է անվտանգության ռիսկերի և զգալի տնտեսական […]

̰
Թուրքիայի ԱԺ նախագահը դատապարտել է գլխաշորով կանանց մասին ԵՄ դատարանի վճիռը

19:00 19.07.2021

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփը անարդար է համարել Եվրամիության արդարադատության դատարանի որոշումը գլխաշորով կանանց վերաբերյալ։ Հաղորդում է Еrmenihaber.am-ը։ Նրա խոսքերով՝ ԵՄ դատարանի որոշումը խախտում է մուսուլմանների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և խոչընդոտ կարող է հանդիսանալ հասարակական խաղաղության, տարբեր կրոնի ներկայացուցիչների՝ կողք կողքի ապրելու և կրոնական խտրականության կանխարգելման համար։ Նշենք, որ ավելի վաղ […]

̰
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին

18:52 19.07.2021

Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասել է, որ ԿԸՀ-ն մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի այս շաբաթվա մեջ: «ԱԺ առաջին նիստը կլինի դրանից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը»,- նշել է ԿԸՀ քարտուղարը՝ առանց կոնկրետ օր նշելու: ԱԺ առաջին նիստի օրը կհայտարարի ԿԸՀ նախագահը՝ արձանագրությունը կազմելուց հետո: Հայաստանում […]

̰
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին

18:41 19.07.2021

Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին՝ Արևելյան Եվրոպայի երկրներից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդը դառնալու ցանկություն են հայտնել Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Խորվաթիայի նախկին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ինչպես նաև՝ Էստոնիայի ներկայիս նախագահ Կերստի Կալյուլայդը: Ակնկալվում է, որ նոր գլխավոր քարտուղար կընտրեն ու հանրությանը պաշտոնապես կներկայացնեն 2022 թվականի ամռան […]

̰
Չավուշօղլուն Անգլիայի արտգործնախարարի հետ քննարկել է Կիպրոսի խնդիրը

18:17 19.07.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ նախարարները քննարկել են Կիպրոսի խնդիրը և կորոնավիրուսի համավարակի հետ կապված Թուրքիայի նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումների վերաբերյալ հարցեր: Սպասվում է, որ Կիպրոսի հարցում կարևոր հայտարարություն կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս կիպրական խնդրի […]

̰
Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ

15:11 19.07.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցին: Հարց․ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։ Պատասխան․ Ադրբեջանական կողմը, […]

̰
ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է. հայտնի են նաև տեղակալների թեկնածուների անունները

15:09 19.07.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի […]

̰
«Սպասում ենք Էրդողանի կիպրոսյան հայտարարություններին»․ Հունաստանի արտգործնախարար

14:45 19.07.2021

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համաարաբական Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 20-ին Կիպրոս կատարելիք այցին, հայտնել է, որ Հունաստանն անհամբեր սպասում է՝ թե ինչ անակնկալ հայտարարություններով հանդես կգա Էրդողանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Էրդողանի՝ Կիպրոսում ունենալիք ելույթի վերաբերյալ նշել էր, որ դա կորոշի թուրք-հունական […]

̰
Կրեմլը հաստատել է Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվա աշխատանքային այցը

14:38 19.07.2021

Պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Մոսկվա: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նման աշխատանքային այց է նախապատրաստվում»,- ասել է նա: «Սա աշխատանքային այց է: [Ենթադրվում է] ժամերի համաձայնություն»,- շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է որևէ փաստաթուղթ ընդունել Ադրբեջանի […]

̰
Ֆրանսիան հնարավոր է վերականգնի պարետային ժամը կորոնավիրուսի նոր դեպքերի մեծ թվի պատճառով

13:36 19.07.2021

Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում որոշ շրջաններում որոշ սահմանափակումներ կվերականգնվեն՝ ներառյալ պարետային ժամը, կորոնավիրուսի տարածման աճի հետ կապված սանիտարական իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը BFM հեռուստաալիքի եթերում: «Հնարավոր է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ըստ նրա՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ի հեռուստատեսային կոչի […]

̰
Եգիպտոսի իշխանությունները զբոսաշրջիկների համար թուլացնում են հակակորոնավիրուսային սահմանափակումները

13:21 19.07.2021

Հակակորոնավիրուսային սահմանափակումները Եգիպտոսում շարունակում են մեղմացնել, հայտնում է ATOR-ը: 16 ամիս անց տուրիզմի և հնությունների նախարարությունը թույլ է տվել վերաբացել թատրոնները, համերգասրահները, զվարճանքի այգիները, խաղատները, գիշերային ակումբները և դիսկոտեկները` ներառյալ հյուրանոցային համալիրներում գտնվողները: Նրանց զբաղվածությունը սահմանափակվում է դահլիճի առավելագույն հզորության 70 տոկոսով՝ կախված բոլոր սանիտարական միջոցառումների կատարումից և տուրիզմի նախարարությունից համապատասխան արտոնագրի առկայությունից: Դիսկոտեկներն ու […]

̰
Աֆղանստանի ՊՆ-ը հայտարարել է «Թալիբան» շարժման 233 զինյալների ոչնչացման մասին

12:22 19.07.2021

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը վերջին օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման 233 գրոհայինների, ևս 88-ը վիրավորվել են: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում: Նախարարության տվյալներով՝ բանակը ռազմական գործողություններ է իրականացրել մի շարք նահանգներում: Անվտանգության ուժերը «հայտնաբերել և վնասազերծել են 15 ինքնաշեն պայթուցիկ սարքեր»: Բացի այդ, ոչնչացվել են […]

̰
Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ու պատանիների համար

11:30 19.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիրը»: Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար, որոնք հասարակական կյանքում սոցիալական ներառման […]

̰
ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ տեղի են ունեցել քննարկումներ

11:15 19.07.2021

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր ներկայացնելուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր […]

̰
Գեղարքունիքի մարզում գազանջատում կլինի

10:29 19.07.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների գազասպառողների գազամատակարարումը: Նաև պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա գյուղերի գազասպառողների, «ԵրՌու», «Վովսամ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին» […]

̰
Չինաստանը CZ-10C կրող հրթիռի օգնությամբ բարեհաջող ուղեծիր է դուրս բերել 10 արբանյակ

09:08 19.07.2021

Չինական «Չանչժեն-2-սի» (CZ-2C) կրող հրթիռը երկուշաբթի օրը բարեհաջող ուղեծիր է դուրս բերել 10 արբանյակ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Մեկնարկը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:19-ին Սիչան տիեզերակայանից: CZ-2C հրթիռի թռիչքային քաշը հասնում է 242 տոննայի։ Այն կարող է հելիոսինխրոն ուղեծիր դուրս բերել մոտ 500 կմ-ից մինչև 2 տոննա բեռ։  

̰
Այսօր նշվում է հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը

22:43 18.07.2021

Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակի օրը հանրապետությունում նշվում է հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ «Ջերմորեն շնորհավորում եմ լեռնամետալուրգիայի ոլորտի մեր բոլոր գործընկերներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։ Դուք Ձեր ամենօրյա քրտնաջան և պատասխանատու աշխատանքով նպաստում եք մեր երկրի տնտեսական ու արդյունաբերական ներուժի զարգացմանը։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացող տնտեսության հիմնասյուներից է, […]

̰
Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի շփումները թալիբների հետ

21:54 18.07.2021

ՌԴ ԱԳՆ-ն  բացատրել է ռուս դիվանագետների շփումները «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: Ռուս դիվանագետները կապի մեջ են «Թալիբան» շարժման (Ռուսաստանում արգելված) շարժման ներկայացուցիչների հետ՝ խրախուսելու տարածաշրջանում խաղաղություն հաստատմանն ուղղված միջաֆղանական բանակցությունները: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, այդպիսի շփումներն իրականացվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2020 թվականի […]

̰
Ալիևը հայտարարել է Ղարաբաղում հակամարտության ավարտի մասին

19:20 18.07.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտությունն ավարտված է, նրա խոսքերով՝ եկել է ժամանակը խաղաղության մասին մտածելու:Հաղորդում է Ռիա Նովոստին։ «Ադրբեջանը վերջ տվեց երկարատև հակամարտությանը և կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Հակամարտությունն ավարտված է, հիմա ժամանակն է մտածել խաղաղության մասին»,- ասել էԱլիևը Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում: Եվրախորհդի նախագահ […]

̰
«Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

18:24 18.07.2021

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք, Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ, հուլիսի 17-ին  հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որի համաձայն ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը մնաց անփոփոխ: 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ […]

̰
«Հայաստան» դաշինքը  կքննարկի ՍԴ-ի որոշումը եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը․ Վարդևանյան

18:12 18.07.2021

«Հայաստան» դաշինք կքննարկի Սահմանադրական դատարանի` ընտրություններն անվավեր չճանաչելու որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՍԴ–ի կայացրած որոշմանը։ Երեկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։ «Մեր կողմից ներկայացրած փաստերն […]

̰
Վրաստանի Խորհրդարանը չի աջակցել 52 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պահանջին

15:25 18.07.2021

Վրաստանի  խորհրդարանը չի աջակցել ընդդիմության 52 պատգամավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը: Այսօր, արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում քննարկվել են խորհրդարանի համապատասխան որոշումների նախագծերը: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Վրաստանի Սահմանադրության և խորհրդարանի կանոնակարգի համաձայն ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա անհիմն պատճառաբանությամբ նստաշրջանի ընթացքում չի մասնակցում հերթական նիստերի կեսից ավելիին: Ընդհանուր 31 նստաշրջաններ են անցկացվել գարնանային նստաշրջանի ընթացքում: […]

̰
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքվել են Վրաստանի խորհրդարանի դիմաց․ պահանջում են ներկա գտնվել խորհրդարանի արտահերթ նիստին

13:08 18.07.2021

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքվել են Վրաստանի խորհրդարանի դիմաց: Նրանք պահանջում են ներկա գտնվել խորհրդարանի արտահերթ նստաշրջանի լիագումար նիստին, որպեսզի հուլիսի 5-6-ի իրադարձությունների վերաբերյալ հարցեր առաջադրեն ներքին գործերի նախարարին: Հաղորդում  է 1tv.ge-ն ։ Վախտանգ Գոմելաուրիին այսօր լսելու են խորհրդարանում, վերջին զարգացումների, այդ թվում ՆԳ նախարարության կողմից, փրայդի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառումների մասին: Խորհրդարանի մոտ կենտրոնացած են մեծ […]

̰
Վրաստանի խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է անցկացնում․ անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել

11:55 18.07.2021

Վրաստանի խորհրդարանի հայտարարությամբ` հուլիսի 18-ին կգործի սահմանափակ մուտքի ռեժիմ` դեպի խորհրդարանի շենք, ինչը չի վերաբերում լրատվամիջոցների ներկայացուցիչներին. նրանց մուտքը կիրականացվի սովորականի պես` նախապես համաձայնեցնելով:Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ խորհրդարանի`  ձեռնարկված միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները: Հիշեցնենք` այսօր, ժամը 12: 00-ին,  խորհրդարանում կլինի ներքին գործերի նախարարը: Վախտանգ Գոմելաուրիին կլսեն  խորհրդարանի արտահերթ նստաշրջանի նիստում ՝ կապված հուլիսի […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում

21:21 17.07.2021

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 27-ամյա Արտյոմ Զ.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]

̰
Սիսիանի համայնքապետը կալանավորվել է

20:45 17.07.2021

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվել է: Դատարանն այսօր բավարարել է Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Սարգսյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համայնքապետի կալանավորման վերաբերյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

20:34 17.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Հյուսիսային Հռենս-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց երկրամասերում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի և վիրավորների մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ […]

̰
Ասադը 4-րդ անգամ ստանձնել է Սիրիայի նախագահի պաշտոնը

20:15 17.07.2021

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հուլիսի 17-ին երդում է տվել և ստանձնել է 4-րդ 7-ամյա ժամկետը, հայտնում է SANA գործակալությունը: Նա երդում է տվել քաղաքական, կուսակցական, կրոնական, գիտական և հասարակական գործիչների, ինչպես նաև զոհերի հարազատների ներկայությամբ՝ ազգային խորհրդի նախագահի ու անդամների առաջ: «Երդվում եմ, որ հարգելու եմ երկրի Սահմանադրությունը, նրա օրենքները և Հանրապետական կարգը, պաշտպանելու եմ […]

̰
ՍԴ-ն ժամը 21.00-ին, դռնբաց նիստում, կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ որոշումը

19:46 17.07.2021

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր` 2021թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում»։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ֆեյսբուքյան իր էջում։

̰
BACK_TO_TOP