12:18 21.07.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն վիճակագրական տվյալներ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով հարուցված քրգործերի մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այդ քրգործերից 290-ը հարուցվել է անչափահաս քաղաքացիների դեմ։ Ընդ որում նրանցից 84-ը եղել են 12-15 տարիքային խմբի, իսկ 206-ը 15-18 տարիքային խմբի անչափահասներ։ Թուրք պատգամավորը խստորեն քննադատել […]
11:26 21.07.2021
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2017-2020թթ. ՀՀ քրեական օրենսգրքի 3101-րդ (ապօրինի հարստանալը), 3142-րդ (գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) և 3143-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը: Պարզվել է, որ 2017թ. ընթացքում վերոնշյալ […]
10:43 21.07.2021
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է […]
22:35 20.07.2021
Կրեմլում ավարտվել են ռուս-ադրբեջանական բանակցությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևին: Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։ Առաջնորդները քննարկել են տնտեսական համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի, պատվաստանյութերի համատեղ արտադրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Բանակցությունների մեկնարկից առաջ Պուտինը […]
22:25 20.07.2021
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ է ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս և կշարունակեմ գործունեությունս Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Վստահության համար խորին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն […]
22:03 20.07.2021
Հալեպի հումանիտար միջանցքը ականանետային գնդակոծության է ենթարկվել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող զինված խմբավորումների միջև բախումների ժամանակ: Այս մասին երեքշաբթի հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Վադիմ Կուլիտը։ «Երեկ Հալեպի նահանգի Էլ-Բաբ քաղաքի շրջանում Աբու Զեյդին անցակետի և հումանիտար միջանցքի ականանետային գնդակոծություն է տեղի ունեցել միմյանց հետ հակամարտող անօրինական զինված խմբավորումների միջև»,- ճեպազրույցի […]
21:50 20.07.2021
Մակրոնի հեռախոսներից մեկը եղել է Մարոկկոյի հատուկ ծառայությունների ցուցակում ՝ Pegasus համակարգի միջոցով լրտեսում կազմակերպելու համար։ Այս մասին գրում է Le Monde-ը։ «Մակրոնի, ինչպես նաև Էդուարդ Ֆիլիպի, որն այն ժամանակ (2019 թվականին) գլխավորում էր կառավարությունը, և 14 նախարարների հեռախոսներն ընդգրկվել են ցուցակում ՝ Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից հնարավոր գաղտնալսման համար»,- գրում է հրատարակությունը: Ելիսեյան պալատում […]
20:42 20.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Լուազոյին և բարձր գնահատել նրա հայանպաստ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որի համահեղինակներից է նաև տիկին […]
19:57 20.07.2021
Հուլիսի 20-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում […]
19:44 20.07.2021
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը և Հայաստանի սահմանների լարվածությունը փոխկապակցվա՞ծ են, թե՞ պարզապես համընկել են, ի՞նչ նպատակով է Ալիևը գնացել Մոսկվա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հատված զրույցից․
19:17 20.07.2021
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1․ Լիլիթ Մակունց 2․Սուրեն Պապիկյան 3․Արայիկ Հարությունյան 4․Նիկոլ Փաշինյան 5․Անահիտ Ավանեսյան 6․Ռոմանոս Պետրոսյան 7․Հովհաննես Հարությունյան 8․Հակոբ Սիմիդյան 9․Գնել Սանոսյան 10․Համբարձում Մաթևոսյան 11․Դիանա Գասպարյան 12․Դավիթ Գևորգյան 13․Նարեկ […]
18:56 20.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Սյուզաննա Բարսեղյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»։
18:52 20.07.2021
ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը: Նրա խոսքերով` Միրզոյանն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ:
18:43 20.07.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերի կապակցությամբ․ «Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: […]
15:59 20.07.2021
Ռազմավարական կայունության շուրջը ռուս-ամերիկյան կոնսոլտացիաների նոր փուլի անցկացման օրը կհայտարարվի ժամանակին, հուլիսի 20-ին, ТАСС-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Փորձագիտական մակարդակով կոնսուլտացիաները համաձայնեցվում են, բնականաբար, արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի և արտաքին գործերի նախարարության գծով»,- ասել է նա։ Բանակցություններում այժմ դադար է հայտարարվել: Հաղորդվել է, որ դրանք կվերսկսվեն կարճ […]
15:51 20.07.2021
Հիպերձայնային հրթիռների զարգացումը Ռուսաստանում, ի թիվս այլ բաների, նպատակ ունի արձագանքելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ռազմավարական կայունության ոլորտում ստեղծված ռիսկերին և ապահովելու անվտանգություն՝ հաշվի առնելով հակահրթիռային պաշտպանության տեղակայումը Ռումինիայի տարածքում և Ռուսաստանի Դաշնության սահմաններին մոտ գտնվող այլ երկրներում: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հայտարարությունները […]
15:05 20.07.2021
Թալիբները պատրաստ են Աֆղանստանում քաղաքական համաձայնությանը, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ-ի ԱԳՆ-ը։ Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը նշում է, որ թալիբների ղեկավարությունը «կուշտ է պատերազմներից» և հասկանում է, որ փակուղուց անհրաժեշտ է փնտրել քաղաքական ելք։ «Իրոք, թալիբները նույնպես փոխվել են այս […]
14:37 20.07.2021
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Մհեր Մկրտումյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:
14:15 20.07.2021
Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները, փոխանցում է ermenihaber-ը։ Ըստ Էրդողանի՝ իրենք բանակցությունների ընթացքում ներկայացրել են հետևայալ պահանջները. 1. Դիվանագիտական հարթությունում այս հարցում ԱՄՆ-ն պետք է կանգնի Թուրքիայի կողքին: 2. ԱՄՆ-ն իր լոգիստիկ հնարավորությունները պիտի մոբիլիզացնի Թուրքիայի […]
13:10 20.07.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ ավարտին է հասնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության համագործակցության արդյունքում «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը և մինչև 2021 թվականի ավարտը այն պետք է գործարկվի։ Էլեկտրոնային համակարգը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափորոշիչներին, ինչի արդյունքում կպարզեցվեն և ավելի արագ ու հասանելի կդառնան մաքսային ծառայությունների մատուցումը, գրեթե բոլոր թույլատրական փաստաթղթերի ստացման գործընթացը։ […]
13:00 20.07.2021
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Խոր մտահոգիչ զարգացումները շարունակվում են հայ-ադրբեջանական պետական սահմանին: Մենք կրկնում են մեր կոչը՝ զսպվածության, ուժերի տարանջատման ու սահմանային հարցերով կառուցողական երկխոսության, քանի դեռ նոր զոհեր չեն եղել։ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցելու կողմերին»,- […]
12:51 20.07.2021
Շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ հանվել է այն պահանջը, համաձայն որի՝ միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում, շահառուն ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։ Այսուհետ, ծրագրից օգտվելու համար բավարար է միայն անշարժ գույքի գրանցված լինելը շահառուի և նրա ամուսնու անունով (եթե առկա է գրանցված ամուսնություն)։ Երեխայի ծննդյան […]
11:25 20.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 367 130 դեպք: Ապաքինվել է ևս 880 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 366 250: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 592 անձ:
09:36 20.07.2021
Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը՝ պայմանով, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 20-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ «Աֆղանստանում և տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ միասին կանգնած է Թուրքիան։ Ներկայումս ԱՄՆ-ն որոշում է ընդունել զորքերը դուրս […]
09:21 20.07.2021
Հաիթիի իշխանությունները հաստատել են կառավարության նոր կազմը։ Այն կգլխավորի Արիել Անրին։ Այս մասին հայտնում է տեղի մամուլը։ Նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է նախագահական ընտրություններին նախապատրաստվելու վրա։ Դրանք տեղի կունենան ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին։ Պետության ժամանակավոր ղեկավար նշանակելու գաղափարից առայժմ հրաժարվել են։ Գործադիր իշխանությունը մինչև նոր նախագահի ընտրվելը կստանձնի կառավարությունը։ Արիել Անրին վարչապետ է դարձել […]
08:15 20.07.2021
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված […]
22:38 19.07.2021
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր երդմնակալության արարողության ժամանակ հանգամանալից ճառով է հանդես եկել։ 4-րդ անգամ նախագահ ընտրված Ասադը հայտարարել է, որ Սիրիան ամեն գնով պայքարելու է ահաբեկիչների ու նրանց նեցուկ կանգնած Թուրքիայի դեմ։ Երեկ նաև հրթիռակոծվել են Հալեպի տարբեր շրջանները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
21:24 19.07.2021
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ամառային մրցույթ 12-15 տարեկան երեխաների խմբերի համար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։ Մրցույթի շրջանակում 3 և ավելի աշակերտից բաղկացած խմբերը կարող են իրենց նախընտրած եղանակով որևէ կերպ օժանդակել (կազմակերպել միջոցառում կամ այցելություն, իրականացնել նախագիծ, ներկայացնել հերոսական պատմությունը, աջակցել գյուղատնտեսական և կենցաղային աշխատանքներում և այլն) իրենց համայնքներում ու […]
21:12 19.07.2021
Հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]