13:47 22.07.2021
Մադագասկարի մայրաքաղաքի վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Բերտին Ռազաֆիարիվունին հայտարարել է չորեքշաբթի օրը «պետական հանցագործության» մեղադրանքով մի խումբ անձանց ձերբակալելու մասին: Ինչպես հինգշաբթի հայտնել է Midi Madagasikara թերթը, խմբում կան միայն «օտարերկրացիներ և մալագասներ»: Ձերբակալվածները մեղադրվում են Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինայի սպանության փորձի մեջ: Ձերբակալվածների թվում են ֆրանսիացի թոշակի անցած երկու զինվորականներ: Գործի մանրամասները չեն բացահայտվել, […]
13:40 22.07.2021
Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ շուտով կսկսվեն երկրների միջև 2019 թվականին ընդհատված ուղիղ չվերթների վերականգնման հարցի քննարկումները: «Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կվերադառնանք երկու երկրների (Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության) միջև ուղիղ թռիչքների վերսկսման խնդրի կոնկրետ քննարկմանը»,- հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին ասել է Աբաշիձեն: Ինչպես […]
13:32 22.07.2021
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են երկրում հատուկ կարանտինային ռեժիմը մինչև սեպտեմբերի 1-ը: Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի օրը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը: «Երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար երկարաձգել հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ժամը 06:00-ն»,- նշված է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթի մեջ։ Նախկինում երկրում հատուկ […]
13:25 22.07.2021
ԱՄՆ Սենատը չորեքշաբթի կայացած նիստում հաստատել է Բոնի Ջենքինսի թեկնածությունը զենքի վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում: Ենթադրվում է, որ նա կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական կայունության բանակցություններում: Ջենքինսի հաստատման օգտին քվեարկել է 52 սենատոր, դեմ՝ 48: Հանդիպումը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը: ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին, որը պաշտոնավարել […]
12:37 22.07.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի առավոտյան պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ կգումարի Pegasus ծրագրի միջոցով էլեկտրոնային լրտեսության գործի հետաքննության հետ կապված: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։ Հուլիսի 18-ին Ֆրանսիայում բազավորված forbidden Stories ոչ կառավարական կազմակերպությունը և տարբեր պետությունների 17 ԶԼՄ-ներ հետաքննություն են հրապարակել, որում նշվում է, որ […]
12:08 22.07.2021
Հուլիսի 22-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շարունակել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Սերգեյի Դուբակովի քրեական գործի դատավարությունը, որը նախկինում ներգրավված է եղել Հայաստանի կողմից Ղարաբաղի համար մղվող պատերազմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նիստին, որի ժամանակ դատավորը եղել է Սամիր Ալիևը, մեղադրյալը հանդես է եկել վերջին խոսքով: Է. Դուբակովը իրեն մեղավոր չի ճանաչել: Հիշեցնենք, որ դատախազը նրա համար […]
11:47 22.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 3, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր […]
11:33 22.07.2021
Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը, որը մտցվել էր 2019 թվականին ռուսական ավիաընկերությունների կողմից, հարկադիր միջոց էր և ժամանակավոր բնույթ ունի. սանիտարահամաճարակային իրավիճակի կայունացումից հետո հնարավոր կլինի վերսկսել օդային հաղորդակցությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «2019 թվականի հուլիսին Ռուսաստանի ավիաընկերությունների մուտքի արգելքը, որը մտցվել էր Ռուսաստանի Դաշնության տարածքից Վրաստանի տարածք քաղաքացիների օդային փոխադրման համար, հայտնի […]
11:19 22.07.2021
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այսպես, խնդրահարույց է այն, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը ընտանիքում որերորդ երեխայի համար պետք է նշանակվի: Չնայած օրենսդրորեն փոփոխություններով հարցին լուծում է տրվել, այնուամենայնիվ, առկա են գործնական […]
10:55 22.07.2021
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ օգոստոսի 16-ից սեպտեմբերի 20-ը Պետդումայի ընտրություններին հետևելու համար Հայաստանից պատվիրակություն կմեկնի Մոսկվա։ Դիտորդական առաքելության կազմում են ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ Թ. Հովնանյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի […]
10:38 22.07.2021
Հուլիսի 22-ին` ժամը 05:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում այրվում է տնակ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Մեր այգին» ռեստորանի մոտակայքում գտնվող տնակը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 06։56-ին: Արվել է տնակը՝ մոտ […]
09:55 22.07.2021
Հուլիսի 22-ին՝ ժամը 00:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «Opel Astra», «Kia Cerato» և «Kia Forte» […]
22:39 21.07.2021
Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ են ավարտին մոտեցող «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունից, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Առաջնորդները գոհ են ավարտին մոտեցող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունից։ Ռուսաստանի նախագահը նշել է այս նախագծի իրականացման […]
20:29 21.07.2021
Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է, քանի դեռ Թուրքիան չի տվել իր համաձայնությունը, հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Եթե նայենք ՆԱՏՕ-ի փաստաթղթերին, ապա քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է ոչ մի պարագայում։ Թուրքիայում հիմա այնպիսի կառավարություն չէ, ինչպիսին այն եղել է այն ժամանակ, երբ Հունաստանը մտավ ՆԱՏՕ։ Հիմա […]
19:37 21.07.2021
Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը: Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար […]
19:31 21.07.2021
Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային […]
19:07 21.07.2021
Agile Spirit միջազգային բազմազգ ռազմական վարժությունը հոբելյանական է: Այս տարի Վրաստանը 10-րդ անգամ կընդունի այն: Agile Spirit 2021-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Հաղորդում է Aliq.ge-ն։ Agile Spirit 2021 զորավարժությունների նպատակն է բարձրացնել դաշինքի անդամ և գործընկեր երկրների համագործակցությունը, կատարելագործել և ամրապնդել գործառնական հնարավորությունները բազմազգ միջավայրում գործողությունների պլանավորման և իրականացման հարցում: Agile Spirit 2021- ը […]
18:47 21.07.2021
Հունաստանի և Իսրայելի ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները, որոնք միտված էին օկուպացված Վարոշա քաղաքի ևս մի հատվածը բացելուն։ Այդ մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ նախարարությունը, նշելով, որ Երուսաղեմում կայացել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապպիդի և իր գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այցի ընթացքում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ […]
17:00 21.07.2021
Հուլիս 21-ին՝ ժամը 11։08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ի․, ծնված 1982 թ.) դուրս է […]
16:53 21.07.2021
Հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Ստեփանակերտ քաղաքի Անդրանիկի փողոցի վրա գտնվող եկեղեցու հարակից տարածքից հայտնաբերել է Հ. Ա.-ի (ծնված 1963թ. հաշվառված՝ ք. Ստեփանակերտ) դին: ԱՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՓԲԸ-ից հաղորդել են, որ Հ. Ա.-ի դիակի վրա առկա են ձախից ստորին ծնոտի կրծքավանդակի […]
16:11 21.07.2021
Հուլիսի 20-ին` ժամը 02։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կոնքային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մադինա գյուղի մի բնակիչ։ Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Մադինա գյուղի 3-րդ փողոցում հիվանդանոց տեղափոխվածն ու 4 անձ կենցաղային հարցերի շուրջ վիճել են, հայհոյել ու […]
15:47 21.07.2021
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը սիրիայի քրդերի կողմից հիմնված «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» պատվիրակության հետ, հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչի տարածած հայտարարության մեջ պնդում է արվում, որ «Սիրիայի դեմոկրատական խորհուրդը» գործում է Սիրիայի քրդերի զինված ուժերը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) համակարգմամբ, որն էլ, ըստ Անկարայի, հանդիսանում է […]
15:31 21.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդեր Դե Կռուին Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է. «Ձերդ Գերազանցություն Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները և ձեռքբերումները համագործակցության տարբեր ոլորտներում: […]
14:58 21.07.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: «Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ […]
14:50 21.07.2021
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1․ Լիլիթ Մակունց 2․Սուրեն Պապիկյան 3․Արայիկ Հարությունյան 4․Նիկոլ Փաշինյան 5․Անահիտ Ավանեսյան 6․Ռոմանոս Պետրոսյան 7․Հովհաննես Հարությունյան 8․Հակոբ Սիմիդյան 9․Գնել Սանոսյան 10․Համբարձում Մաթևոսյան 11․Դիանա Գասպարյան 12․Դավիթ Գևորգյան 13․Նարեկ […]
14:23 21.07.2021
«Էրազմուս+» ծրագրի այս տարվա 9 մասնակիցները եվրոպական երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ՝ այսօր, հյուրընկալվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում: Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, եվրոպական մի շարք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Իտալիա և Սլովակիա) դեսպանությունների ներկայացուցիչներ: Ողջունելով ուսանողներին՝ […]
13:31 21.07.2021
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, «РИА Новости»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում: […]
13:16 21.07.2021
Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում, եթե դրանք կօգնեն առկա պայմանավորվածությունների կատարմանը, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող եռակողմ համաձայնագրերի կատարման ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում: «Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունության, կանխատեսելիության և օգնում են գոյություն ունեցող համաձայնագրերի […]
12:51 21.07.2021
Հուլիսի 16-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Կեչուտ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ոստիկանություն բերման են ենթարկել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի՝ 29-ամյա և Արտաշատի 27-ամյա երկու բնակիչների։ Բերման ենթարկվելիս 29-ամյա տղամարդը գրպանից նետել էր 2 կաթուցիչ: Ճանապարհամերձ հողամասից զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչները, որոնց պատերին մոխրացած, մուգ շագանակագույն կանեփանման […]