TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շառլ Միշելը Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո գրառում է կատարել

12:30 17.07.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա իր Թվիթերի միկրոբլոգում գրել է. «Ծիծեռնակաբերդում հարգեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք աջակցում ենք Հայաստանին և տարածաշրջանի բոլոր երկրներին՝ իրենց բնակչության համար ընդհանուր և բարեկեցիկ ապագա կառուցելու […]

̰
Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:52 17.07.2021

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են ԼՂ-ում առկա խնդիրների լուծման հարցը

22:32 16.07.2021

Հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինն ընդունել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին՝ նրա խնդրանքով: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ տարբեր բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շրջանում առկա խնդիրների լուծման […]

̰
Հուլիսի 19-ին Վրաստան կժամանեն Շառլ Միշելը, Վլադիմիր Զելենսկին և Մայա Սանդուն

20:40 16.07.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին կժամանեն Վրաստան: Նրանք կմասնակցեն Բաթումիի միջազգային համաժողովին: Հաղորդում է Aliq Media-ն։ Շառլ Միշելը անհատապես կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Անհատական ​​հանդիպումներից հետո Միշելը ելույթ կունենա Բաթումիի միջազգային համաժողովում, այնուհետև համատեղ հանդիպում կանցկացնի Զուրաբիշվիլիի, Զելենսկիի […]

̰
ԱՄՆ-ի կառավարության հայտարարությունները մտահոգություն արտահայտող ուղերձ են. Վրաստանում ԱՄՆ դեսպան

20:23 16.07.2021

ԱՄՆ-ի կառավարության, այդ թվում՝ Պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները չեն արվել շտապողականությամբ, դրանք Վրաստանի ռազմավարական գործընկերոջը հուզող ուղերձներ են, որոնք պետք է շատ լուրջ ընդունել,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը: Նա մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի դատավորներին  հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը: «Պատժամիջոցները եղած բազմաթիվ գործիքներից մեկն են: Կարծում […]

̰
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Հայաստան

19:49 16.07.2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով: Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ […]

̰
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կուսակցությունները բոյկոտում են Էրդողանի այցը

19:46 16.07.2021

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության երկու քաղաքական կուսակցություն հայտնել է, որ ներկա չի գտնվելու այն խորհրդարանական նիստին, որին մասնակցելու է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հիշյալ կուսակցությունները նշել են, որ ավելի ուշ կմանրամասնեն, թե ինչու են բոյկոտում Էրդողանի այցն ու վերջինիս հետ հանդիպումը: Նշենք, որ Էրդողանը հուլիսի 20-ին «Խաղաղության և ազատության տոնի» կապակցությամբ Թուրքիայի […]

̰
ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված 5448 ընտանիք կա

17:00 16.07.2021

2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում: Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր: Այցելությունների շրջանակներում երեկ՝ հուլիսի 15-ին կայացել է մարզային առաջին հանդիպումը․ Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կ. Պետրոսյանը, Քաշաթաղի վարչակազմի […]

̰
Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը

16:56 16.07.2021

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը: Այս մասին տեղեկացրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են. Առաջին 12.5 կմ-ի (կմ25+000-կմ37+500) հատվածն( հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի) արդեն ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ Կապալառու կազմակերպությունն է […]

̰
ԱՄՆ պետդեպարտամենտը Վրաստանի իշխանությանը կոչ է անում կատարել ապրիլի 19-ի համաձայնագիրը

16:16 16.07.2021

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի 6 թեկնածուների հաստատմամբ, ինչը հակադրվում է ապրիլի 19-ին իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնությանը»,- այս մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Հաղորդում է Aliq Media-ն: Հայտարարության համաձայն՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 19-ի համաձայնագիրը ստորագրողներին պարտավորեցրել էր կասեցնել դատարանում […]

̰
Անցած 6 ամսվա ընթացքում մահացել է 53 հետիոտն

16:10 16.07.2021

Սահմանված արագության գերազանցում, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել. սրանք ճանապարհատրանսպորտային պատահար ծնող հիմնական պատճառներից են: Կա ևս մեկը՝ հետիոտնի անզգուշություն: Անցած վեց ամսվա ընթացքում մեր երկրում հաշվառվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար: Հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր: Յուրաքանչյուր 4-րդ պատահարը հետիոտնի վրաերթ է: «Կարող ենք արձանագրել, որ հետիոտնի մասնակցությամբ պատահարների մեծ մասը հենց հետիոտների անուշադրության, անզգուշության […]

̰
ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդազարյանի դիմումի վերաբերյալ

15:51 16.07.2021

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»): Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, […]

̰
Չինաստանի ԱԳՆ-ն ԱՀԿ-ին կոչ է անում ուսումնասիրել Ուհանում կորոնավիրուսի հայտնվելու տեսությունը

15:24 16.07.2021

Չինաստանը հույս ունի, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները ավելի շատ ուշադրություն կդարձնեն այն տեսությանը, որ կորոնավիրուսը Ուհան է հասել սառեցված սննդամթերքով, այլ ոչ թե լաբորատորիայից արտահոսքի հետևանքով: Ուրբաթ, հերթական ճեպազրույցում, ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզանը մեկնաբանել է ԱՀԿ-ի մտադրությունը՝ անցկացնելու կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու հետազոտության երկրորդ փուլը: «Չինական կողմը տեղեկություն է ստացել […]

̰
Միջոցներ են ձեռնարկվում ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների շահագործումը բացառելու և տաքսոֆոնային ծառայությունը բարելավելու ուղղությամբ

14:47 16.07.2021

ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող առանձին անձինք բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն, քրեական ենթամշակույթից բխող հանցագործություններ: ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից բջջային հեռախոսների միջոցով հանցագործություններ կատարելը, ինչպես նաև ՔԿՀ […]

̰
Աֆղանստանի կառավարությունը թալիբներին կոչ է անում համագործակցել խաղաղության համար

14:40 16.07.2021

Աֆղանստանի կառավարությունը «Թալիբան» արմատական շարժմանը երկրում խաղաղության հաստատման համար համագործակցության կոչ է անում: Ուրբաթ օրը՝ հուլիսի 16-ին, Տաշքենդում այս հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանին՝ «Կենտրոնական և Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապակցվածություն: Մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային խորհրդաժողովի ընթացքում, գրում է ТАСС-ը: «Մենք «Թալիբանին» կոչ ենք անում համագործակցելու Աֆղանստանի կառավարության հետ, որպեսզի համապատասխան կերպով […]

̰
Նորակոչիկների հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

14:33 16.07.2021

Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, միջանձնային հարաբերությունների կարգավորման, մարտական ոգու բարձրացման նպատակով հուլիսի 16-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանի ղեկավարությամբ նորակոչիկների հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Հրամկազմը ստուգել է նաև տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններն ու սննդի որակը:

̰
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը վերջին զարգացումների վերաբերյալ

13:25 16.07.2021

«Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: […]

̰
11 քաղաքում և 37 գյուղում 100 000 բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա․ ներդրվել է 81 միլիոն եվրո

12:10 16.07.2021

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրը ակտիվ ընթացքի մեջ է։ Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Շահառու են ՀՀ 6 […]

̰
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի ելքերի մեծացում

12:04 16.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Հուլիսի 15-16-ը գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հայաստանում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 63 դեպք

11:57 16.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 18, թմրամիջոցի հայտնաբերման` 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, պաշտոնեական […]

̰
Դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱԳ նախարարին

11:50 16.07.2021

Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, ի թիվս այլ երկրների դիվանագետների, համաձայնել է մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի՝ նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատից արձանագրել են, որ Բելգիայի կողմից մասնակցությունն […]

̰
ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին. Պետքարտուղարություն

10:19 16.07.2021

ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Այս մասին […]

̰
ԱՄՆ-ն ու Գերմանիան կպաշտպանեն Ուկրաինան

09:19 16.07.2021

Վաշինգտոնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Գերմանիան կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունը և կաջակցեն նրա տրանսատլանտյան ձգտումներին: «Մենք կշարունակենք Գերմանիայի հետ միասին հանդես գալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների արևելյան թևը ռուսական ագրեսիայից պաշտպանելու գործում»,- ընդգծել է Բայդենը: Ընդ որում, Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում արձանագրվում է, որ ԱՄՆ-ն […]

̰
Բելգիայի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը․ Ռուստամ Բաքոյան

23:45 15.07.2021

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Բելգիայի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը։ «Շնորհակալություն, Բելգիա: Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձևում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու և երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին: Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում […]

̰
Ադրբեջանա-թուրքական ձեռագիրը չի փոխվում․ քաղաքագետը՝ Ալիևի հայտարարությունների մասին

23:33 15.07.2021

Ալիևի հայտարարությունների շուրջ Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Իմ քայլի» պատգամավոր Արա Մելիքջանյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

23:10 15.07.2021

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արա Մելիքջանյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Այս մասին Արա Մելիքջանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ԿԸՀ-ն ներկայացրել էր ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվել է«Իմ քայլը» […]

̰
Անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ

22:20 15.07.2021

Հուլիսի 15-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցները։ Զինծառայողները հրահանգավորվել են ծառայության կրման պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
̰
ԱՄՆ դաշնային կառավարությունը 950 000 դոլար աջակցություն կհատկացնի Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

21:14 15.07.2021

ԱՄՆ Կոնգրեսում հայկական խմբի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը 2022-ի ֆինանսավորման օրինագծով նախատեսել է 950 000 դոլար տրամադրել Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի ու մշակութային կենտրոնի կառուցմանը ու զարգացմանը: Համապատասխան կետը ներառված է համապատասխան փաստաթղթում:  Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այդ ֆինանսավորման շնորհիվ դաշնային կառավարությունը կդառնա նահանգի, տեղական ինքնակառավարման […]

̰
Շուշիի ուղղությունից այսօր ադրբեջանական կողմը կարճ կրակահերթ է արձակել․Արցախի ՄԻՊ

19:28 15.07.2021

Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։ Այս մասին  հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ […]

̰
BACK_TO_TOP