16:11 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ երկու երկրներն ունեն համագործակցության լայն օրակարգ, որի իրացման ուղղությամբ կառավարությունները տանում են դինամիկ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը կարևորել […]
16:03 14.07.2021
ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN Հայաստան) հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 10-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցեցին ոլորտին առնչվող պետական մարմինների (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
15:31 14.07.2021
«Հրաժարական տվեք Իրակլի Ղարիբաշվիլիին: Պատժել բոլոր բռնարարք կատարողներին»: Այս պահանջով վրացական չորս հեռուստաընկերություններ 24 ժամով դադարեցրել են հեռարձակումը: Առավոտից «TV Pirveli»-ի, «Mtavari Arkhi»-ի, «Formula»-ի և «Kavkasia»-ի էկրաններին սև ֆոն է, որի վրա բռնության զոհ դարձած 53 լրագրողների, օպերատորների ցուցակն է, ովքեր տուժել էին վերջին իրադարձությունների ժամանակ: Նրանցից մեկը՝ TV Pirveli-ի օպերատոր Լեկսո Լաշկարավան, մահացել է […]
15:05 14.07.2021
Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո, այսօր առաջին խորհրդակցությունն անցկացրեց Կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ: Իր խոսքում ՔԿ նախագահը նշեց, որ քննիչի աշխատանքը հոգեհարազատ է իրեն: Իրավաբանական կրթություն ստանալուց հետո այն եղել է իր առաջին աշխատանքը: Արգիշտի Քյարամյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և Կառավարությանը, շեշտեց, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն […]
14:43 14.07.2021
Իրավապահ մարմինները հետաքննում են Մոսկվայի «Կուզմինկի» մետրոյի կայարանի մոտ արտասահմանցիների զանգվածային ծեծկռտուքի դեպքը, Կրեմլը միգրացիոն ոլորտում որևէ խնդիր չի գրանցում, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք այս ոլորտում որևէ խնդիր չենք արձանագրում, բացառությամբ ընթացիկ, սովորական խնդիրների, որոնք առկա են աշխարհի ցանկացած կետում. սա առաջինը: Երկրորդը, իհարկե, սա միջադեպ է, երբ իրավապահ մարմինները […]
14:15 14.07.2021
Իր հարևանների հետ հարաբերություններում Ռուսաստանը փնտրում է փոխզիջումային, բոլորի համար ընդունելի լուծումներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուկրաինայի վերաբերյալ իր նյութի հրապարակման հաջորդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահը լայն մեկնաբանություններ է տվել այն գրելու իմաստի և նպատակների վերաբերյալ: «Մենք փնտրում ենք փոխզիջման ուղիներ, որոնք կհանգեցնեն մեր գործընկերներին բավարարող վիճակի: Սա բարդ համաձայնեցման գործընթաց է, բայց […]
14:01 14.07.2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը […]
13:40 14.07.2021
Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում շտաբային բանակցություններ անցկացնելու նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 13-ին պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցությունների օրակարգը, նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:
13:33 14.07.2021
Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ իշխանությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե նրանք դառնան Աֆղանստանի կառավարության մաս: Համապատասխան հայտարարությունն արվել է երեքշաբթի օրը Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլասի կողմից՝ Daily Telegraph-ին տված հարցազրույցում: Ինչպես նշել է Ուոլեսը, Մեծ Բրիտանիան կընդունի այս իրավիճակը Աֆղանստանում, եթե որոշակի միջազգային պարտավորություններ կատարվեն: «Բրիտանիայի կառավարությունը կաշխատի «Թալիբանի» հետ, ինչպիսին […]
13:14 14.07.2021
ՀՀ Քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ Քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կատարվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային […]
12:43 14.07.2021
Հուլիսի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունենում լրտեսության մեջ մեղադրվող Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի քրեական գործի քննությունը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստին դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները: Մեղադրյալներին տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ: Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 26-ին: Նշենք, որ Դավթյանին և […]
12:24 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն […]
12:10 14.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին: «Շնորհակալություն եմ հայտնում Հայկ Գրիգորյանին վերջին երեք տարիներին կատարած աշխատանքի համար եւ Արգիշտի Քյարամյանին մաղթում արդյունավետ գործունեություն»,- գրել է Փաշինյանը:
10:59 14.07.2021
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում օրական 1500-2500 ահազանգ է ստացվում: Արտակարգ դեպքերն ու պատահարները 100-150-ի միջակայքում են տատանվում՝ սեզոնայնությամբ պայմանավորված: Լինում են նաև ճանաչողական զանգեր. քաղաքացիներին հետաքրքրում են եղանակային կանխատեսումներն ու ճանապարհների վիճակը: Մեծ թիվ են կազմում կենցաղային բնույթի կանչերը: ԱԻՆ-ը հորդորում է` 911 զանգելու դեպքում չխուսափել օպերատորի հարցերին պատասխանելուց: Հարցաշարերն ինքնանպատակ […]
10:49 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ։ Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը համախմբվեց ազատության, հավասարության և […]
10:31 14.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին հուլիսի 14-15-ը ներառյալ արձակուրդ է տրամադրվել։ Նրան կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի […]
10:23 14.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշիյանը որոշում է ստորագրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
10:07 14.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
00:14 14.07.2021
Բելառուսի հետ միութենական պետությունն ուղիղ իմաստով պետություն չէ, դա ինտեգրման որոշակի մակարդակ է՝ ինքնիշխանության լիակատար պահպանման դեպքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուկրաինայի մասին հոդվածի թողարկման հաջորդ օրը նախագահը ընդլայնված մեկնաբանություններ է տվել նյութը գրելու իմաստի և նպատակների մասին: «Մենք Բելառուսի հետ ասում ենք ՝ «Միութենական պետություն», բայց բառիս բուն իմաստով դա պետություն չէ, […]
22:33 13.07.2021
Արդեն 5-րդ օրն է` Սահմանադրական դատարանը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը: Կողմերին հարցեր են ուղղել դատավորները, մյուսներն էլ հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել երրորդ անձին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:57 13.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված […]
21:26 13.07.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ հուլիսի 13-ին անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ և քաղաքացիական պաշտպանության Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, ուսումնական վարժանքն անցկացվեց 3 փուլով: Գործնական փուլը տեղի ունեցավ Ճամբարակ համայնքում:
21:03 13.07.2021
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին։ Այս մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ «Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ»,- գրել […]
20:50 13.07.2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի՝ Շուշիում արված կեղծ հայտարարությունները, ինչպես նաև խոսել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ ձևաչափով հնարավոր հանդիպման մասին: – Հոգեշնորհ Տեր Վարդապետ Անանյան, […]
20:39 13.07.2021
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել են 2000-2020թթ․ խմելու ջրի, սանիտարահիգինիկ իրավիճակի առաջընթացի մասին իրենց համատեղ զեկույցը։ Զեկույցում տեղ գտած այլ կարևոր բացահայտումներին ծանոթացեք այստեղ։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տիրող իրավիճակին։ «Հայաստանի 1403 դպրոցներից 128-ը չունի կոյուղացման հնարավորություն: Այս դպրոցներում սովորում է մոտ 11, 900 երեխա և աշխատում են 1500-ից ավելի ուսուցիչներ: 70-ում բացակայում է […]
20:27 13.07.2021
Այսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը նախագահել է Ստեփանակերտի քաղաքապետը: Ողջույնի խոսքից հետո Դավիթ Սարգսյանը ներկաների և քաղաքապետարանի ողջ աշխատակազմի անունից շնորհավորել է ավագանու անդամ Արեն Արկադիի Խաչատրյանին՝ ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ, հոբելյարին մաղթել է առողջություն ու Հաջորդիվ ավագանու քննարկմանը ներկայացվեց բուն օրակարգը: Համայնքի բյուջեի 2021թ-ի առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդում […]
19:53 13.07.2021
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման գործընթացը գրեթե ավարտված է: «Մենք դուրսբերման գործընթացն ավարտել ենք ավելի քան 95% -ով»,- հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հրամանատարության հայտարարությունը: Նշվում է նաև, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործընթացը շարունակվում է: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգոստոսի 31-ին կավարտի Աֆղանստանից իր […]
19:40 13.07.2021
Հայտնի է նախնական ժամկետը, թե երբ Գյումրիում ու Վանաձորում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Լրագրողների հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Գյումրին ու Վանաձորը քաղաքապետ և ավագանի են ընտրելու հոկտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ նրա, այժմ քննարկումների մեջ է, թե Հանրապետության երկու խոշոր քաղաքներում ում են առաջադրելու քաղաքապետի […]
18:57 13.07.2021
Սահմանադրական դատարանն ավարտել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի հարցուպատասխանի փուլը: Հերթը միջնորդությունների քննարկմանն է հասել: Քաղաքական ուժերը հայտնել են, որ պնդում են դրանք: Բարձր դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարել է որոշման մասին։ «Զարթոնքի» միջնորդություններից մեկը՝ ընտրությանը մասնակցած զինվորականների թվի վերաբերյալ, հետաձգվել է։ Մերժվել է ընտրատեղամասերում հոսանքազրկումների հետ կապված միջնորդությունը: Ինչ վերաբերում է «Հայաստան» […]