TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ

18:06 13.07.2021

Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, […]

̰
Հորիզոն  18.00

18:00 13.07.2021

̰
Վարդավառ. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել

16:00 13.07.2021

Հուլիսի 11-ին Հայաստանում նշվում էր Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Ինչպես սպասվում էր՝ հովեկների մեծ հոսք եղավ դեպի Սևանա լիճ ու հարակից բնակավայրեր։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության։ Գլխավոր նպատակը անվտանգ հանգիստ ապահովելն էր։ Ուժեղացված ծառայության մեկնարկը տրվեց վաղ առավոտյան Սևանա թերակղզում։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների, ոստիկանության զորքերի […]

̰
Սանկտ Պետերբուրգում սկսվել են Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները

15:53 13.07.2021

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում: Պետությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները: Ինչպես նշվում է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, այցը շարունակում է առաջնորդների կանոնավոր անձնական հանդիպումների կայացած պրակտիկան՝ արդիական հարցեր քննարկելու համար: «Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է […]

̰
Հրեա գիտնականը խնդրել է Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր ձախողումը

15:43 13.07.2021

Հրեա գիտնական Իսրայել Չարնին վերջերս խնդրել է Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր ձախողումը, գրում է Jpost.com-ը: Իր նոր գրքում Չարնին բացահայտում է, թե ինչպես է Թուրքիան ճնշել Իսրայելին`ժխտելու ցեղասպանությունը, Իսրայելի ձախողված արձագանքը Հայոց ցեղասպանությանը. ժխտումը, պետության խաբեությունը, ճշմարտությունն ընդդեմ պատմության քաղաքականացման: Այս ճնշումները ներառում էին այնպիսի մարտավարություններ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը չհիշատակելը, ցեղասպանության […]

̰
Պարեկները բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող մեքենայի վարորդին

14:57 13.07.2021

Հուլիսի 13-ին՝ ժամը 03.50-ի սահմաններում, պարեկային ոստիկանության՝ հերթափոխում ընդգրկված ծառայողները օպերատիվ կառավարման կենտրոնից հրահանգ են ստացել «Լեքսուս» մակնիշի մեքենայի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ: Պարեկների կարգախումբը Արցախի փողոցում նկատել է մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» և փորձել կանգնեցնել, սակայն վարորդը չի ենթարկվել հրահանգին, ինչի պատճառով պարեկները սկսել են հետապնդել: Մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» Արշակունյաց պողոտայի և Գարեգին […]

̰
Թալիբները սպառնում են Թուրքիային հետևանքներով, եթե նրանց զինվորականները մնան Աֆղանստանում

14:50 13.07.2021

Աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժումը կտրուկ դեմ է արտահայտվել Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությանը: «Թուրք կառավարիչների հայտարարությունը շարունակել իրենց ագրեսիան մեր երկրի դեմ Միացյալ Նահանգների խնդրանքով և որոշմամբ՝ մեր մեջ ատելություն և թշնամանք է առաջացնում և վնասում է երկկողմ հարաբերություններին»,- ասված է շարժման տարածված հայտարարության մեջ: Թալիբների առաջնորդները նշում են, որ «Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունը, անկախ երկրի […]

̰
Հուլիսի 12-13-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:45 13.07.2021

Հիրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 12-13-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Կրեմլը հնարավոր է համարել պատվաստումների միջոցառումների ընդունումը, ինչպես Ֆրանսիայում է

14:37 13.07.2021

Կորոնավիրուսի հետ կապված միջոցների խստացումը, որոնք նման են Ֆրանսիայում ներդրվածներին, կարող են այլընտրանք չունենալ, աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակի զարգացումը հանգեցնում է այդպիսի որոշումների, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ինչպես հայտնել ենք, Ֆրանսիան պարտադիր պատվաստում է սահմանել բժշկական անձնակազմի և մի շարք այլ կատեգորիաների աշխատողների համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է […]

̰
Վերսկսվում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար

13:37 13.07.2021

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս․թ․ հուլիսի 14-ից Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։

̰
Ամերիկահայերը հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները. Շիֆ

12:51 13.07.2021

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կալիֆորնիայում մասնակցել է Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի և կառուցման մեկնարկի արարողությանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ համար պատիվ էր այցելել Գլենդեյլի սրտում տեղի ունեցած հիմնարկեքի արարողությանը, որով տրվեց Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման մեկնարկը: Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են, որոնք հարստացնում են մեր սովորույթները, […]

̰
ՍԴ-ում այսօր ևս շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը

12:06 13.07.2021

Սահմանադրական դատարանում այսօր ևս շարունակվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը: Հիշեցնենք, որ դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ին: Անցած օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի շահերի ներկայացուցիչների փաստարկներն ու հիմնավորումները, ինչպես նաև հարցեր ուղղել նրանց: Երեկվա նիստում Սահմանադրական […]

̰
Թբիլիսիում ցուցարարները ձվեր են նետել իշխող կուսակցության գրասենյակի վրա․ կան ձերբակալվածներ

23:57 12.07.2021

Թբիլիսիում պարեկային ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք ձվեր են նետել իշխող «Վրացական երազանք» կուսակցության շենքի վրա, կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաալիքները: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի հայտնել ձերբակալվածների ճշգրիտ թիվը։ Ակցիայի մասնակիցները, որոնք ի սկզբանե հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ, շարժվել են իշխող կուսակցության գրասենյակի շենքի մոտ և ձվեր նետել։ Նրանք նաև […]

̰
Աֆղանստանում ուժայինները ոչնչացրել են Թալիբանի հետախուզության ղեկավարին

23:09 12.07.2021

Աֆղանստանում անվտանգության ուժերի օպերատիվ աշխատակիցները ոչնչացրել են «Թալիբանի» հետախուզության ղեկավար Կարի Շահասիին: Այս մասին հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ-ն երկուշաբթի օրը՝ հուլիսի 12-ին։ Այս գիշեր գործողությունը կատարվել է Լոգար նահանգի Մոհամմադ Աղահի շրջանում։ Ձերբակալվել են նաև Շահասիի երկու ենթականեր, հավելել են նախարարությունում: Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբները հայտարարել էին Աֆղանստանում 169 շրջան գրավելու մասին։ Աֆղանստանի զինվորականները […]

̰ ̰
860 աղբամուղ է փակվել, 47 ինքնակամ կառույց ապամոնտաժվել

21:40 12.07.2021

Քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ շուրջ 860 աղբամուղ է փակվել: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել բոլոր բազմահարկերում՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է […]

̰
ԵՄ ներգրավվածությունը վերականգնելու մեկնարկը. Ռումինիայի ԱԳ նախարարն անդրադարձել է այցին Հարավային Կովկաս

21:27 12.07.2021

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է հունիսին ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին: «Սա պետք է լինի տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության վերականգնման մեկնարկը: Մենք պետք է հաշվի առնենք առկա կամ նոր բոլոր գործիքները, ինչպիսիք են՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել […]

̰
Ոչ ոք  դիմում չի ներկայացրել ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտ տեղակայելու համար. Լավրով

19:20 12.07.2021

ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ այլ ռազմական օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր, ոչ ոք նման դիմումներ չի ներկայացրել: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ մեկնաբանելով  The Wall Street Journal-ի հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղափոխել Աֆղանստանից Կենտրոնական Ասիա: «ՀԱՊԿ ցանկացած […]

̰
Հակված ենք մեծ, լայնածավալ ներդրումներ կատարել Հայաստանում. Էդուարդո Էռնեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

18:57 12.07.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: […]

̰
ՀՀ կառավարությունը 2022-2026թթ. համար նախատեսում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ

18:27 12.07.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝ 2020թ. COVID-19 համավարակի հետևանքով աշխարհի բոլոր տնտեսությունները, այդ թվում՝ ՀՀ տնտեսությունը կրեցին մեծ վնասներ: Իսկ ՀՀ տնտեսությունը ենթարկվեց […]

̰
Վրացական ընդդիմությունը սկսում է կառավարության իմպիչմենտի ընթացակարգը

17:47 12.07.2021

Վրացական ընդդիմությունը պատրաստվում է սկսել կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգը, լրագրողներին ասել է«Լելո- գործընկերություն Վրաստանի համար» խմբակցության ղեկավարը: Իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն անկարգությունների ժամանակ իրենց քաղաքացիներին չպաշտպանելու համար, ասում են ընդդիմադիրները: «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեի հայտարարությամբ, խորհրդարանում պետք է սկսվի կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգը: «Այսօր «Լելոն» խորհրդարանում է գտնվում մի հարցի քննարկման համար։ Սա […]

̰
Վրաստանում ԱՄն դեսպանը՝ երկրում կատարվող իրադարձությունների մասին

17:43 12.07.2021

«ԱՄՆ-ը, վրացական իրավապահ մարմինների հետ միասին, քրտնաջան աշխատանք է տարել՝ ցույցերը կառավարելու հմտությունները սովորեցնելու համար: Ուստի մենք հիասթափված ենք, քանի որ վերապատրաստման ունակություններն ու գործիքները չեն կիրառվել, երբ պարզվել էր, որ ամբոխի մեջ կան բռնություն ցանկացողներ», – ասել է ԱՄՆ դեսպան Քելի Դեգնան: «Համոզված եմ, որ Վրաստանի բնակչության մեծ մասը չի ցանկանում բռնություն գործադրել ոչ […]

̰
Վրաստանի կին պատգամավորները լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը

16:34 12.07.2021

Ի նշան բողոքի՝ Վրաստանի խորհրդարանի կին պատգամավորներից շատերը բարձրացել էին խորհրդարանի խոսնակի ամբիոն և հրաժարվում էին հեռանալ նիստերի դահլիճից: Նրանց հայտարարությամբ, միակ հարցը, որ պետք է քննարկի խորհրդարանը, Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի հարցն է: Կին պատգամավորները մի քանի ժամ զբաղեցրել են ամբիոնը: Կին պատգամավորներից Անա Ցիտլիձեն գրել է, որ խորհրդարանի դատական ​​կարգադրիչը վիրավորել է իրեն: Տեսանյութը […]

̰
Մերկելը ստացել է իր տասնութերորդ գիտական աստիճանը

16:00 12.07.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 14-16-ը Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ընթացքում Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում կստանա։ Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Կանցլերը Վաշինգտոնում կայացած արարողության ժամանակ Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում կստանա»,- ասել է նա: Այդ կոչումը կլինի Մերկելի 18-րդ գիտական աստիճանը։ Հուլիսի […]

̰
Հրապարակվել են Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները

15:11 12.07.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար է պրոնախագահական «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը՝ 52,80% ձայներով, հայտնում է ԿԸՀ-ն տեղամասերի արձանագրությունները 100%-ը մշակելուց հետո: Ինչպես հայտնել ենք` կիրակի օրը Մոլդովայում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. պատգամավորներն ընտրվել են չորս տարի ժամկետով: Ընտրություններին մասնակցել է 22 կուսակցություն և դաշինք և մեկ անկախ թեկնածու: Հիմնական պայքարը ծավալվել է «Գործողություն և […]

̰
Կուբայում տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական ակցիաներ

15:07 12.07.2021

Կուբայում տեղի են ունեցել համազգային ​​զանգվածային բողոքներ ընդդեմ վարչապետ Մանուել Մարերոյի կառավարության: Ըստ Reuters-ի՝ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել կիրակի՝ հուլիսի 11-ին, դժգոհ համաճարակին հակազդելու իշխանությունների վարած քաղաքականությունից: Մարդիկ «բողոքում են ճգնաժամի դեմ, այն փաստի դեմ, որ սնունդ կամ դեղ չկա, ամեն ինչ պետք է գնել արժութային խանութներում, ցուցակը շարունակվում է»,- ասել է Սանտյագո […]

̰
Ի՞նչ խախտումներ են արձանագրել ՍԴ դիմած քաղաքական ուժերը․ հարցեր Տիգրան Մուկուչյանին

14:46 12.07.2021

Սահմանադրական դատարանում առավոտյան ժամը 10-ից շարունակվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը: Հիշեցնենք, որ դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ին: Անցած օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի շահերի ներկայացուցիչների փաստարկներն ու հիմնավորումները, ինչպես նաև հարցեր ուղղել նրանց: Ընտրությունների արդյունքները […]

̰
Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի թիմին մեղադրում է պետության դեմ դավադրության մեջ

14:23 12.07.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գնահատելով լրագրողների և ընդդիմադիրների կիրակնօրյա հանրահավաքը, կարծիք է հայտնել, որ դա պետության դեմ դավադրության հերթական փորձ էր, որը կազմակերպել էր հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը: «Նախատեսվում էր լայնամասշտաբ քաղաքացիական առճակատում ոստիկանության ուժերի մասնակցությամբ, և նրանց նպատակն էր պետության կողմից ուժի կիրառում մարդկանց և քաղաքացիների դեմ: Իհարկե, մենք դրանից խուսափեցինք… Սրանք […]

̰
Վրաստանի խորհրդարանում պատգամավորները ծեծկռտուք են սարքել

13:51 12.07.2021

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և իշխանությունների ներկայացուցիչների միջև, կադրերը հեռարձակվել են վրացական հեռուստաընկերություններով: Վրաստանի ընդդիմադիր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները և ընդդիմության անդամները ուժով մտել են օրենսդիր մարմնի նիստերի դահլիճ: Ընդդիմության պատգամավորները պահանջում են, որ շենքի մուտքի մոտ հավաքված բոլոր վրացի լրագրողները, որոնք պահանջում էին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, թողնեն մտնել խորհրդարան: Ինչպես […]

̰
Սպասարկող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է. Սուրեն Պապիկյանը` ոռոգման ջրի խնդրի մասին

13:38 12.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը խոսեց Հայաստանում սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պապիկյանն ասաց, որ չնայած տարին սկզբնական փուլում բարվոք էր, բայց տարվա ընթացքում առաջացավ սակավաջրության խնդիր: «Տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է: Սա բերել է նրան, որ առկա ջրային […]

̰
BACK_TO_TOP