TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լիտվան Բելառուսի հետ սահմանին անցկացրել է առաջին 500 մետր փշալարերը

17:40 10.07.2021

Լիտվան առաջին 500 մետր փշալարերն է անցկացրել Բելառուսի հետ սահմանին, որտեղից հունիսի սկզբին  անօրինական միգրանտներ էին մուտք են գործել Բալթյան Հանրապետություններ: Այս մասին հայտնել է ինժեներական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Պավելաս Էլկինասը։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, մետաղալարերը  հնարավոր է հաղթահարել միայն հատուկ միջոցների ՝ մկրատի,կտրիչների, պայթուցիկների միջոցով: Մասնագետը հույս է  հայտնել, որ դա կնվազեցնի անօրինական միգրանտների […]

̰
Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին․ Վահան Քերոբյանը՝ ՀՀ-ում պատվաստվելու համար իրանցիների հերթերի մասին

12:45 10.07.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրանցիների՝ Հայաստանում պատվաստվելու համար հերթերին՝ կից գրելով․ «Տուրիզմի 319%, աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների ? Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»։ Իրանական ԶԼՄ-ներն ու սոցցանցերը հեղեղվել են Մեղրիի մաքսակետում իրանցիների հերթերի լուսանկարներով։  

̰
Աֆղանստանը մի շարք երկրներից օգնություն է խնդրել ահաբեկչության դեմ պայքարում

11:19 10.07.2021

Քաբուլն արտաքին գործընկերներին ՝ ներառյալ Չինաստանին, Հնդկաստանին և Ռուսաստանին, կոչ է արել տեխնիկապես օգնել Աֆղանստանի պաշտպանական և անվտանգության ուժերին ահաբեկչության դեմ պայքարում: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահի ազգային խորհրդական Համդուլլա Մոհիբը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: «Խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս բոլորի հետ համագործակցության դեպքում: Մենք արտաքին գործընկերներին […]

̰
Հուլիսի 16-ին ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները կիբերանվտանգության հարցերով հանդիպում կունենան

10:32 10.07.2021

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել հուլիսի 16-ին`քննարկելու կիբերանվտանգության խնդիրները: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ՝ Դելավեր ուղևորվելուց առաջ: Հուլիսի 9-ին ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահները շարունակել են իրենց երկխոսությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության թեմայով։ Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպիսի հետևանքներ են […]

̰
Լիտվան Բելառուսի հետ ընդհանուր սահմանը կզատի ոչ միայն փշալարերով, այլև պատով

10:24 10.07.2021

Հունիսի սկզբից Բելառուսի տարածքից Լիտվա զանգվածաբար մուտք են գործել ասիական պետությունների անօրինական միգրանտներ: Նրանց հոսքը կասեցնելու համար Lիտվան մտադիր է Բելառուսի հետ ընդհանուր սահմանն ամրապնդելու նպատակով պատ կառուցել: Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է Լիտվայի ՆԳ նախարար Ագնե Բիլոտայտեն: «Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է ոչ միայն փշալարերով ցանկապատել Բելառուսի […]

̰
Բրիտանիայում նախազգուշացրել են երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկի մասին

10:08 10.07.2021

Բրիտանացի լրագրող Իմոջեն Բրոդիկը խսել է երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկի մասին՝ ռուսական երեք ատոմային սուզանավերի («Орел», «Князь Владимир» և «Вепрь»)՝ առաջին անգամ Բալթիկ ծով մտնելու և Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով։ Այս մասին գրում է The Sun-ը։ Լրագրողը կարծում է, որ Բալթիկ ծովում ռուսական ռազմանավերի ներկայությունը «Ռուսաստանի ուժի ցուցադրություն է»: Ռուսական սուզանավերը Բալթիկ ծով են […]

̰
Փրկարարները հեռացրել են Արշակունյաց պողոտայի երթևեկելի հատվածում ընկած ծառը

09:47 10.07.2021

Հուլիսի 9-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում ծառը մասամբ պոկվել է և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառի ճյուղը ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են անվտանգ տարածք։

̰
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով

09:38 10.07.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Էլիզաբեթ Պետրոսյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Փարամազյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել հուլիսի 8-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) […]

̰
Ինչ նպատակ են հետապնդում թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունները

23:25 09.07.2021

Մեկնարկել է թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունների կազմակերպման հարցերով բարձրաստիճան զինվորականների եռակողմ հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ի՞նչ զորավարժություն է դա ու որտե՞ղ է այն անցկացվում, ի՞նչ նպատակ է հետապնդում, եռակողմ թուրք-ադրբեջանա-վրացական այս ռազմական դաշինքը էլ ինչ դրսևորումներ ունի: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Արևմտյան օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածն ասֆալտապատվում է

22:48 09.07.2021

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում: Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում: Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա: Ներկայումս տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր: Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են: Նշենք, […]

̰ ̰
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

21:16 09.07.2021

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Բայդենն ու Պուտինը հեռախոսով քննարկել են կիբերանվտանգությունն ու Սիրիան։ Բայդենը Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ՌԴ-ին միջոցներ ձեռնարկել կիբերհանցագործների դեմ: Բայդենը Պուտինին հայտարարել է, որ հավատարիմ է շորթող վիրուսների հետ կապված սպառնալիքներին հակազդելու հետագա […]

̰
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը

20:58 09.07.2021

Հուլիսի 6-9-ը Բաքվում Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստան-Ադրբեջան սահմանագծման համատեղ հանձնաժողովի ղեկավար Ամիր Բիլիալետդինովի միջև կայացել է հանդիպում, սա կողմերի սահմանազատման հանձնաժողովի 9-րդ նիստն է:Հաղորդում է 1tv.ge-ն։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հաստատել են սահմանազատման աշխատանքների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կողմերի պայմանավորվածության համաձայն, Ադրբեջան-Ռուսաստան սահմանազատման […]

̰
Նախագահի հրամանագրով Տիգրան Սահակյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

20:46 09.07.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-98 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»։

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները քննադատող ԵԽ-ի բանաձևին

20:33 09.07.2021

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։ Գրում է Ermenihaber. am-ը։ Թուրքիայի արտգործնախարարությունը  բանաձևը որակել է որպես երկերեսանիության կողմնակալ մոտեցման դրսևորում։ Թուրքիայի ԱԳՆ-ում պնդել են, որ զեկույցի բովանդակությունը չի արտացոլում ճշմարտացիությունը։ Նշվել է նաև, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին

20:27 09.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և Սփյուռքի միջև պարբերական շփումները, որոնք հնարավորություն են տալիս կիսել գնահատականները, փոխադարձաբար լսելի լինել միմյանց: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն ազգային ներուժի համախմբման միջոցով: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]

̰
Միջնորդություններ, հակադարձումներ ու իրավաբանական վեճ․ մանրամասներ  ընտրությունների արդյունքների վիճարկման միավորված գործով դատավարությունից

20:20 09.07.2021

Սահմանադրական դատարանում այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի` «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումի քննությունը։ Նիստին բոլոր ինը դատավորներն էլ մասնակցել են: Դիմումի պատասխանող կողմ է հանդիսանում ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ են դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, երրորդ կողմ է ներգրավվել ընտրություններում հաղթած «Քաղաքացիական […]

̰
Պաղեստինի նախագահը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

19:59 09.07.2021

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 9-11-ը կայցելի Անկարա: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը: Նշվում է, որ Աբաս-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Պաղեստինի միջև համագործակցությունն ավելի խորացնելու համար: Հանդիպմանը նաև կքննարկվեն Պաղեստինում հումանիտար […]

̰
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

19:51 09.07.2021

Շուրջ 5 տարի Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Զաքարյանը Factor.am-ին հայտնել է, որ իր հրաժարականը պայմանավորված է ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու հանգամանքով։ «Ես ընդամենը 16 օր առաջ եմ ընկել, չուզեցի, որ 16 օրվա ընթացքում համայնքը կորուստներ ունենար, այսինքն՝ 16 օրից, ամենայն հավանականությամբ, մանդատը պետք է վերցնեմ, գնում […]

̰
Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

19:25 09.07.2021

Անձնակազմի տեսական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 9-ին 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները։

̰
Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր

16:51 09.07.2021

Մոսկվայում հուլիսի 8-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում Մաքսիմ Ռեշետնիկովն առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր, որով այսուհետ կհամակարգվեն բոլոր համատեղ ներդրումային ծրագրերը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ

15:46 09.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության […]

̰
Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ իրականացվում են անհետաձգելի գործողություններ

15:32 09.07.2021

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին է ուղարկվել 2021թ. հունիսի 10-ին aravot.am լրատվական կայքում «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, վերջինիս առթիվ նախապատրաստված նյութերով […]

̰
ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսում է խոշոր ներդրումային փաթեթ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Օլիվեր Վարհեիին

14:22 09.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակությանը: Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը […]

̰
Պեսկովը պարզաբանել է, թե Պուտինը տեղյա՞կ է «Թալիբանի» պատվիրակության՝ Մոսկվա այցի մասին

13:54 09.07.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե արդյո՞ք պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը տեղյակ է աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժման քաղաքական գրասենյակի պատվիրակության Մոսկվա ժամանելու մասին: «Իհարկե, Պուտինը տեղյակ է, որ շփումներն անհրաժեշտ են այն ֆոնի վրա, թե որքան լարված իրավիճակ է զարգանում Աֆղանստանում՝ Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին. այդ բանակցություններն անհրաժեշտ են»,- ասել է Կրեմլի […]

̰
Նյու Յորքի մետրոյից ուղևորները լողալով են դուրս եկել

13:24 09.07.2021

Նյու Յորքում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի, մետրոյի մի քանի կայարան ջրի տակ է հայտնվել, ճանապարհներն անանցանելի են դարձել, հաղորդում է New York Times-ը: Մետրոյի ուղևորները ստիպված են եղել լողալով դուրս  գալ գետնի տակից: Քաղաքի պատասխանատուները հորդորում են մարդկանց տնից դուրս չգալ, հավաստիացնում են, թե քաղաքի ջրահեռացման համակարգը լավ է աշխատում, պարզապես կարճ ժամանակահատվածում մեծ […]

̰
Իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթներ Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքից Երևան

13:17 09.07.2021

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 23-ից սկսած՝ շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթներ Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել aviadrom.travel կայքի միջոցով։

̰
Հայտնաբերվել է Կամչատկայում վթարված ինքնաթիռի «սև արկղը»

12:40 09.07.2021

Հայտնաբերվել է Կամչատկայում օրերս վթարի ենթարկված А-26 ինքնաթիռի «սև արկղը»։ Այս մասին հայտնում է Պալանա բնակավայրի վարչակազմը։ Ձայնագրությունները կապակոդավորվեն Մոսկվայում: Արկղն արտաքինից վնասվածքներ չունի: Փնտրում են երկրորդ արկղը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարները հասել են այն ժայռին, որտեղ վթարի է ենթարկվել ինքնաթիռը: Ուժեղ քամին բարդացրել է այնտեղ հասնելը։ ՌԴ փրկարարական ծառայության Ми-8 ուղղաթիռը մի […]

̰
Թալիբները հայտարարել են Իրանի հետ սահմանային անցակետը գրավելու մասին

12:27 09.07.2021

«Թալիբան» շարժման զինյալները հայտարարել են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Իրանի ու Թուրքմենստանի հետ Աֆղանստանի սահմանային անցակետերի վրա: Անցակետերը տեղակայված են Հերաթ նահանգում, ուրբաթ, հուլիսի 9-ին հաղորդել է TOLOnews- ը՝ վկայակոչելով նահանգի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարին: Պարզաբանվում է, որ գրոհայինները հայտարարել են Իսլամ Կալա և Թորգունդի քաղաքներում մաքսակետերի գրավման մասին: Պորտալի նահանգային աղբյուրները հավելում են, […]

̰
ՍԴ-ում մեկնարկել է ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործով նիստը

11:32 09.07.2021

ՍԴ-ում մեկնարկել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը: Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել էր ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել […]

̰
BACK_TO_TOP