12:41 12.07.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Այս մասին առկա են նաև հրապարակումներ համացանցում, որոնք այսօր կուղարկվեն Դատախազություն՝ քննության նպատակով, հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ըստ բողոքների՝ տարբեր ժամանակահատվածում, այդ թվում՝ 2021 թվականի ընթացքում, […]
12:39 12.07.2021
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր հայ ռազմագերիներ Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Գոլյան Գուրգեն Հովվաննեսի, Թադևոսյանը Հրայր Սերոժի, Մալոյան Վաղարշակ Մերոժանի, Եղիազարյան Սասուն Սեյրանի, Վարդանյան Արսեն Արայիկի, Բեհրեքյան Վազգեն Էդիկի, Սողոմոնյան Սեթրակ Սամվելի, Դիլանյան Արման Վազգենի, Մարտոյան Մանուկ Հովհաննեսի, Անբարդանյան Վելս Կարապետի, Միքայելյան Անդրանիկ Վազգենի, Գրիգորյան Ֆելիքս Արշակի «գործով» դատավարությունը մեղադրյալների փաստաբաններից մեկի բացակայության պատճառով հետաձգվել […]
12:28 12.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 11-12-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
11:07 12.07.2021
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում։
10:22 12.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Ղազարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սրբուհի Ղազարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
09:08 12.07.2021
Կառավարության վարչակազմի առջև երեկ՝ հուլիսի 12-ի ուշ երեկոյան, ավարտվել է օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցը: Ինչպես հայտարարել են ցուցարարները, իշխանություններին ժամանակ են տվել մինչև վաղը ժամը 12:00-ն, որպեսզի կառավարության պաշտոնյաները հրաժարական տան, հակառակ դեպքում նրանք կվերսկսեն հանրահավաքը ժամը 18:00-ին: Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «TV Պիրվելիի» […]
08:55 12.07.2021
«Թալիբանի» զինյալները հուլիսի 12-ին հարձակում են գործել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի սահմանամերձ Հայրաթոն քաղաքի վրա, սակայն 7 զոհ են ունեցել և նահանջել: Այս մասին հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի ոստիկանության պետ Շաֆի Ֆաիզին։ Հայրաթոնը համարվում է առանցքային սահմանամերձ քաղաք, որը միացնում է Աֆղանստանը հարևան Ուզբեկստանի հետ: Այն նաև համարվում է գլխավոր առևտրային դարպաս երկու […]
23:59 11.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:19 11.07.2021
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 12-ին` ժամը 10:00-ին։ «Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն»,- հայտնեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ […]
23:09 11.07.2021
ՀՀ կառավարությունը վաղը` հուլիսի 12-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին SHANTNEW․am-ը տեղեկացավ e-gov.am կայքից: Կառավարության արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծն է:
22:50 11.07.2021
Նախագահ Ժովենել Մոիզին խոշտանգել են սպանությունից առաջ։ Այս մասին հայտնել է Հայիթիի ժամանակավոր վարչապետ Կլոդ Ժոզեֆը, փոխանցում է ABC News-ը։ «Նախագահի տուն վարձկաններ էին եկել, խոշտանգել են նրան և սպանել»,- հայտարարել է Կլոդ Ժոզեֆը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ ցնցված է եղել, թե ինչպես է սպանվել Մոիզը։ Վարչապետի խոսքով ՝ ոստիկանությունը ձերբակալել է գրեթե […]
22:36 11.07.2021
Վարչապետ Նաֆտալի Բենեթը կիրակի որոշում է ընդունել Էլյալ Խուլատին կառավարության Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին, հայտնել է վարչապետի գրասենյակը։ «Բենեթն այսօր հայտարարել է Էլյյալ Խուլատի ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական և ԱԱԾ ղեկավար նշանակելու մասին։ Խուլատը մի շարք ղեկավար և վարչական պաշտոններ է զբաղեցրել «Մոսսադ» գործակալությունում (արտաքին […]
21:45 11.07.2021
Նիկիտա Խրուշչովի կնոջը համարում են ՍՍՀՄ առաջին տիկինը, որն ուղեկցել է իր ամուսնուն արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Հենց Նինա Խրուշչովայից է սկսվել այդ ավանդույթը: Բայց երբ առաջին անգամ Նինա Խրուչշովան հայտնվել է միջազգային մամուլի տեսադաշտում, արտասահմանցիների զարմանքին չափ չի եղել: Նինա Խրուշչովանեղել է պարզ խալաթով և նման սովորական խորհրդային տատիկի, ոչ թե երկրի ղեկավարի կնոջ: Նա […]
20:34 11.07.2021
Հուլիսի 11-ին, ժամը 17։10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Սիսական փողոցի տներից մեկում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է հողաշերտի տակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան նկուղում շինարարական […]
19:42 11.07.2021
Կիրակի օրը Թբիլիսիում մի քանի հազար մարդ եկել է խորհրդարանի շենքի մոտ`պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլիի հրաժարականը՝ կապված TV Pirveli- ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան հետ: Ռուսթավելի փողոցում երթևեկությունը սահմանափակված է։ Ինչպես հայտնել ենք, «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավան, որը տուժել էր հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ, հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո մահացել է։ Դեպքի […]
17:14 11.07.2021
Սիրիայի Դեր Զորի նահանգի Օմար նավթահանքավում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել, հաղորդում է SANA- ն: «Դեր Զորի նահանգի արևելքում մի քանի հրթիռ է արձակվել Ալ-Օմար նավթահանքում ԱՄՆ-ի զինված ուժերի բազայի ուղղությամբ: Այնտեղից ծխի ամպեր են բարձրանում», – ասել է գործակալության թղթակիցը։ Նախորդ օրը Սիրիայի այդ նահանգում պայթյուն է որոտացել գազի վերամշակման գործարանում, որը գտնվում […]
15:02 11.07.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ կարանտինը երկարաձգվել է 6 ամսով։ «Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի չորրորդ ալիքի մասին: Միաժամանակ ամբողջ աշխարհում, այդ թվում` հարևան Ռուսաստանի Դաշնությունում (կազմում է հետազոտությունների 88.5%-ը), […]
11:32 11.07.2021
Ավստրալիայի զինվորականները լքել են Աֆղանստանը, կիրակի՝ հուլիսի 11-ին, Sky News- ի եթերում ասել է երկրի պաշտպանության նախարար Փիթեր Դատոնը: «Այս պահին այս ռազմական արշավը ավարտվել է», – ասել է նա: Միևնույն ժամանակ, Դատոնը նշել է, որ Ավստրալիան կշարունակի մասնակցել ԱՄՆ-ի հետ այլ արշավների, «եթե մենք հավատանք, որ դա բխում է մեր ազգային շահերից կամ մեր […]
10:55 11.07.2021
Նախօրեին Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների շարքում չկային երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները: Վերջիններս չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել այնտեղ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այցից հրաժարվելը մեծ աղմուկ է բարձրացրել. կատարվածը «դեմարշ» են անվանել, իսկ երեք գերտերությունները մեղադրվել են «հայանպաստ» դիրքորոշման մեջ: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության […]
10:27 11.07.2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ չնայած ոչ աշխատանքային ու տոնական օրվան, շարունակել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը: Դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ից: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Այսօրվա նիստի ընթացքում […]
10:15 11.07.2021
Մոլդովայում այսօր՝ հուլիսի 11-ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Ըստ «Ինտերֆաքսի»՝ ժամը 07: 00-ին երկրում բացվել է 2 000 ընտրատեղամաս։ Եվս 150 ընտրատեղամասեր կբացվեն 36 երկրներում՝ արտերկրում Մոլդովայի քաղաքացիների քվեարկության համար: Բոլոր տեղամասերը բաց են մինչ երեկոյան 21:00: Գրեթե 3,3 միլիոն ընտրող կարող է մասնակցել ընտրություններին: Ընտրությունների արդյունքում 101 պատգամավոր կընտրվի չորս տարի ժամկետով: Ընտրություններն անցկացվում […]
00:13 11.07.2021
Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանի այդ ժամանակվա Ջաբրայիլի գավառին հանձնելը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանին հանձնելը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ: Կապանի […]
23:44 10.07.2021
Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինում ներքին հաշտեցման գործընթացին։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբբասի ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում Թուրքիայի նախագահի դիվանատան տարածած հայտարարության մեջ ։ «Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Պաղեստինում ներքին հաշտեցման գործընթացին։ Նա նաև գոհունակություն է հայտնել բոլոր ոլորտներում երկկողմ […]
21:57 10.07.2021
Սահմանադրական դատարանում շարունակվել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի` «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումի քննությունը։ Այսօր էլ բոլոր ինը դատավորները մասնակցել են նիստին։ Այն սկսվել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի նախորդ օրվա միջնորդությունների վերաբերյալ ընդունված որոշումների հրապարակմամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:17 10.07.2021
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 11-ին` ժամը 10:00-ին։ Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն։ Այս մասին հաւյտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում է 4 քաղաքական […]
21:06 10.07.2021
Թուրքմենստանի իշխանությունները ծանր զինտեխնիկա են տեղափոխել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Սերխետաբադ քաղաք։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով turkmen.news-ի աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցների տվյալներով ՝ Հարավային սահմանապահ ջոկատներից մեկում վերջին երեք օրերին մի քանի անգամ մարտական տագնապ է հայտարարվել։ Բացի այդ, նշվում էր, որ թուրքմեն սպաները սկսել են տարհանել ընտանիքներին Աֆղանստանի հետ սահմանից։
20:26 10.07.2021
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզը, առաջին հայտարարությունն է արել ամուսնու սպանությունից հետո, որում հաստատել է, որ իր ամուսնուն սպանել են վարձկանները, հաղորդում է Haiti24 պորտալը ՝ վկայակոչելով այն ձայնագրությունը, որը Twitter-ում տեղադրել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: «Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկանները ցանկանում են կործանել նրա երազանքը և երկրի տեսլականը», – մեջբերում է […]
19:45 10.07.2021
Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ։ Տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։
18:26 10.07.2021
«Թալիբան»-ը հայտարարել է աֆղանական Կանդահար, Ֆարահ և Փարվան նահանգների չորս շրջաններ իրենց վերահսկողության տակ անցնելու մասին։ Հայտնում է ՌիԱ Նովոստին: Երեք օր առաջ թալիբները հարձակվել էին Կալայ Նաու քաղաքի վրա, մտնելով բանտ՝ ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին։ Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով հաղորդվում է, որ 4 մարդ զոհվել է, 77-ը վիրավորվել։ Անցյալ հինգշաբթի օրը […]
18:05 10.07.2021
Վրաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը բացել է Հնդկաստանի ազգային ազատագրական և ոչ բռնի շարժման առաջնորդ, պետական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված հուշարձանը: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Հնդիկ քանդակագործ Գաուտամա Պալի հեղինակած հուշարձանը Հնդկաստանը Վրաստանին է նվիրել: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյա […]