TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+15.91 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք Եվրոպան կազատականացնի վիզային ռեժիմը. Բրյուսելից եկած պաշտոնյաները քննարկում են խնդիրը

22:57 12.12.2024

Հայաստանում է Եվրահանձնաժողովի պաշտոնյաների  պատվիրակությունը: Բյուսելից ժամանած հյուրերը Հայաստանի ղեկավարության հետ քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները: Ովքե՞ր են պատվիրակության կազմում ու ի՞նչ մանրամասներ են հայտնի նրանց հանդիպումների մասին: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Պատվիրակության ղեկավարը Եվրահանձնաժողովի միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխքն է: Փոխվարչապետը ներկայացրել է բոլոր […]

̰
Տեսնում ենք վախվորած, անհանգիստ արձագանքներ Ադրբեջանից և Ռուսաստանից. Հովսեփ Խուրշուդյան

21:24 12.12.2024

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Եվրաքվեի, այսինքն՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ստորագրությունների վավերականությունը։ Ինչպես հայտնի է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարան։ Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի […]

̰
Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցությունները

21:10 12.12.2024

Դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները: Խորհրդակցությունները հնդկական կողմից վարում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին

20:36 12.12.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսին, ով Երևան էր ժամանել «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության» 5-րդ Գլոբալ Ֆորումին մասնակցելու համար: Նախագահը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել կարևոր միջոցառմանը մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդիական մարտահրավերների և դրանց դիմագրավելու ուղղությամբ համընդհանուր քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր: […]

̰
Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտուն կմիանան 2025 թվականի հունվարի 1-ից

15:46 12.12.2024

Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտու անդամ կդառնան 2025 թվականի հունվարի 1-ից։ Շենգենը ազատ տեղաշարժի ամենամեծ գոտին է աշխարհում։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը։ «Սա պատմական պահ է վերջապես ողջունելու Բուլղարիային և Ռումինիային որպես Շենգենյան համաձայնագրի լիիրավ անդամներ», – ասել է Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերը:  

̰
Երմակը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը

14:40 12.12.2024

Այժմ Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին. Սկսելու համար երկիրը պետք է ուժեղ լինի, որպեսզի հակառակորդի հետ հավասար պայմաններում խոսի։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է ուժեղ լինի, և այն ժամանակ կկարողանա հավասար պայմաններով խոսել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ այն ամենը, ինչ հիմա […]

̰
Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է. Փաշինյանը խոսեց ծախսերի արդյունավետության խնդրի մասին

14:27 12.12.2024

Հայաստանի կառավարությունը 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացնում համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում: ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024թ պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացվում: «Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր»,–ասաց Տարածքային […]

̰
Շոլցը հայտարարել է Պուտինի հետ նոր զրույցների պատրաստակամության մասին

14:02 12.12.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է նոր զրույցների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է DPA գործակալությունը։ 2022 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր Պուտինի և Շոլցի առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 15-ին՝ Բեռլինի նախաձեռնությամբ։ Քննարկվել են Ուկրաինան, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, երկկողմ հարաբերությունները: Ինքը՝ Պուտինը, խոսելով այս զրույցի մասին, լրագրողներին ասել է, որ […]

̰
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

13:20 12.12.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Շիրակի մարզպետ կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դավիթ Առուշանյանը։ Նա վայր էր դրել պատգամավորական մանդատը:

̰
Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն

13:12 12.12.2024

Կառավարությունն այսօր դադարեցրեց Գյումրիի համայնքի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրեց։ Ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրացել է դեկտեմբերի 10-ին: Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին։ Կրկին օրենքով է կարգավորվում՝ «Ավագանու […]

̰
Իրավապահները քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:44 12.12.2024

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի, ՀԿԳ քննության գլխավոր վարչության, Թումանյանի քննչական բաժնի և ԱԱԾ ծառայողները նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և փամփուշտներ: Երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Թումանյանի […]

̰
ԵԱՀԿ-ն կսկսի նախապատրաստել Ուկրաինային ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու համար

11:55 12.12.2024

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ( ԵԱՀԿ ) հատուկ ներկայացուցիչ Պետր Մարեսը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է , որ սկսելու է Ուկրաինային նախապատրաստել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ «Ես նրանց չեմ ուղարկի F-16 և Abrams, ոչ մի հրթիռ, բայց ես նրանց կնախապատրաստեմ ապագա գործընկերությանը և Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին. դրանք իմ խնդիրներն են»,- ասել է […]

̰
Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները․ Բլինքեն

10:20 12.12.2024

Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, այդ թվում՝ Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագիֆգիզիին և այլոց, որոնք կալանավորվել են հանուն մարդու իրավունքների կատարած իրենց աշխատանքի […]

̰
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Օբերնոլտի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցեր

10:17 12.12.2024

Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցեր։

̰
Սլովակիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը

10:10 12.12.2024

Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության արդյունքում, սակայն ՆԱՏՕ-ի հրավեր չի ստանա ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը, բայց նրան կառաջարկվեն անվտանգության երաշխիքներ, օրինակ՝ օտարերկրյա զորքերի առկայություն։ Եթե դա համարվում է երջանկություն Ուկրաինայի համար, ինչի […]

̰
Կանադան կդադարեցնի էներգակիրների մատակարարումը ԱՄՆ, եթե Թրամփը մաքսատուրքեր սահմանի

09:43 12.12.2024

Կանադան կդադարեցնի էներգակիրների մատակարարումը ԱՄՆ, եթե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշի 25% մաքսատուրքեր սահմանել կանադական բոլոր ապրանքների համար։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Օնտարիո նահանգի ղեկավար Դագ Ֆորդը։ «Մենք ամեն ինչ կանենք՝ կախված նրանից, թե դա որքան հեռու է գնալու այն։ Մենք օգտագործում ենք մեր զինանոցի յուրաքանչյուր գործիք»,-ասել է քաղաքական գործիչը։ Այս մասին Ֆորդը […]

̰
Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը․ Փաշինյան

08:38 12.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներին։ «Սիրելի քաղաքացիներ, ըստ ամենայնի facebook-ում որոշ տեխնիկական խնդիրներ կան: Օգտատերերից մեկի հարցադրմանը խոստացել էի պատասխանել, բայց այդ մեկնաբանությունը այլեւս չի երեւում իմ էջում: Ուստի մեկնաբանությունը տեղադրում եմ այստեղ որպես առանձին գրառում: Նախ անդրադառնամ այն դիտարկմանը, որ իմ այս ակտիվությունը կապված է ընտրությունների […]

̰
ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

23:45 11.12.2024

Դեկտեմբերի 9-ին Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց ունեցավ Կանադայի վարչապետ Ն.Գ. Ջասթին Թրյուդոյի և Ն.Գ. ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատեց Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ […]

̰
Արդյո՞ք տարհանվելու են հալեպահայերը

22:57 11.12.2024

Ինչպիսի՞ ն է վիճակը Հալեպի ու Դամասկոսի հայաբնակ թաղամասերում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հալեպում իրավիճակը կայուն է, որևէ լուրջ վտանգ կարծես չկա, սննդամթերքի պակաս նույնպես չկա, բայց լուրջ խնդիր է ստեղծում ինֆլյացիան. դրամը շարունակվում է արժեզրկվել և դա խնդիրներ է ստեղծում նաև ազգությամբ հայ գործարարների համար: Նրանց մի մասի բիզնեսը կանգ է […]

̰
ԵԽԽՎ-ն Հայաստանը դիտարկել է մարդու իրավունքների կարևոր հարցերը քննարկելու համար հարթակ

20:08 11.12.2024

ԵԽԽՎ-ն մարդու իրավունքների կարևոր հարցերը քննարկելու համար հարթակ է դիտարկել Հայաստանը։ Հանձնաժողովի անդամ պատվիրակներից բացի՝ Երևան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը։ Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում:

̰
Բլինքենը կայցելի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը

19:20 11.12.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի կայցելի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու Սիրիայում, Իսրայելում, Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակը, այս մասին հաղորդագրություն է տարածել Պետդեպարտամենտը: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2024 թվականի դեկտեմբերի 11-13-ը կայցելի Աքաբա (Հորդանան) և Անկարա (Թուրքիա): Նա հանդիպումներ կունենա Աքաբայում և Անկարայում՝ քննարկելու Սիրիայում, Իսրայելում, Գազայում, Լիբանանում և ամբողջ տարածաշրջանում զարգացումները»,-նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության […]

̰
Դամասկոսում պարետային ժամը վերացվել է

18:41 11.12.2024

Դամասկոսում և նրա շրջակայքում պարետային ժամը հանվել է, և հաստատությունների բոլոր աշխատակիցները կարող են վերադառնալ իրենց ծառայողական պարտականություններին, ասվում է սիրիական Al-Watan թերթում հրապարակված զինված ընդդիմության հայտարարության մեջ: «Ռազմական գործողությունների հրամանատարության հրաման. Դամասկոս քաղաքի և նրա շրջակայքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ հրամանատարությունը վերացրել է քաղաքում պարետային ժամը, ինչպես նաև կոչ ենք անում մեր […]

̰
Օրբանը Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայի թեման

18:20 11.12.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Հռոմի պապի հետ զրույցներից հետո հինգշաբթի օրը Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Ուկրաինայի թեման և «խաղաղության հնարավորությունները», ասել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղարը։ «Նախագահ Էրդողանի և Վիկտոր Օրբանի հանդիպմանը կքննարկվեն ընթացիկ միջազգային հարցերը, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի […]

̰
ԿԸՀ-ն հերթական նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել

16:52 11.12.2024

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ստացել է Երևանի ավագանու անդամ Արեգ Գևորգյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի արձանագրությունը։ ԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Արտյուշայի Սարգսյանին։

̰
Օրբանը պատմել է, թե ինչպես է անցել Պուտինի հետ իր հեռախոսազրույցը

16:30 11.12.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ իր հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տևել է մեկ ժամ։ Նա նշել, որ Բուդապեշտը կօգտագործի դիվանագիտական ​​բոլոր միջոցները հրադադարի հասնելու համար։ «Այս առավոտ ես մեկ ժամ հեռախոսով խոսեցի նախագահ Պուտինի հետ։ Մենք ապրում ենք ամենավտանգավոր շաբաթներում։ Մենք կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած դիվանագիտական ​​բոլոր միջոցները հրադադարի և […]

̰
ԱԺ պատվիրակության կազմում Հնդկաստան մեկնելու հրավեր է ուղարկվել նաև ընդդիմադիր պատգամավորների, որոնք հրաժարվել են

15:54 11.12.2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր […]

̰
«Օրեշնիկի» գործարկումը նախազգուշական ազդանշան էր․ Ռյաբկով

15:30 11.12.2024

Ռուսական «Օրեշնիկ» համալիրի գործարկումը Ուկրաինայում թիրախի դեմ նախազգուշական ազդանշան դարձավ արտասահմանյան գործիչների համար, ովքեր կորցրել էին իրականության զգացումը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ուկրաինական տարածքում այս համակարգի փորձնական մարտական ​​գործարկումն ինքնին հզոր նախազգուշական ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փոքր-ինչ կորցրել էին իրականության զգացողությունը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերը կապահովվեն մեր զինանոցում […]

̰
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իվանիշվիլիի հետ

14:16 11.12.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցում իր պատրաստակամությունն է հայտնել օգնել՝ մեղմելու իրավիճակը Վրաստանում, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել Մակրոնի միջև։ Մակրոնը նշել է, որ ափսոսում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար և ցանկություն է հայտնել իր ներդրումն […]

̰
Հանրային քննարկման կներկայացվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

14:10 11.12.2024

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ դեկտեմբերի 17-ին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վրա ավելի քան մեկ տարի աշխատել են Կառավարության գործընկերներն ու հանձնաժողովի որոշ անդամներ: Նշվել […]

̰
Reuters-ը մանրամասներ է պատմել Թրամփի և Զելենսկու զրույցից

14:03 11.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկանում է Ուկրաինայում անհապաղ հրադադարի հասնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ Թրամփը Զելենսկիին ասել է, որ ցանկանում է հասնել «անհապաղ հրադադարի և բանակցությունների մեկնարկի» Ուկրաինայի հարցով։ Սակայն փարիզյան հանդիպմանը հակամարտության  ավարտի կոնկրետ մանրամասներ չեն քննարկվել։ Գործակալության աղբյուրների […]

̰
BACK_TO_TOP