13:55 11.12.2024
Սիրիայում ռուս զինվորականների թվի մասին Կրեմլը ոչինչ չի կարող ասել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա ձեզ կարող են ասել միայն մեր զինվորականները, ես չեմ կարող ճշգրիտ թիվ տալ», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով Սիրիայի նոր իշխանությունների հետ Ռուսաստանի Դաշնության շփումների արդյունքների մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը […]
13:18 11.12.2024
Երեւանում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Ուրախ եմ ողջունել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Երեւանում: Մեր տարածաշրջանում մարտահրավերների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում: Այդ առումով տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության […]
12:47 11.12.2024
Վրաստանի խորհրդարանը սկսել է քննարկել օրինագիծ, որը նախագահին կզրկի պետական պահպանությունից նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ գործող նախագահը խախտել է սահմանադրությունը։ Խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ «Պետությունը չպետք է պարտավորվի գումար ծախսել և ստեղծել հատուկ պայմաններ այն անձի համար, ում նկատմամբ Սահմանադրական դատարանը որոշում է […]
12:40 11.12.2024
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ «Մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը»,- Radar Armenia-ին հայտնել է նա՝ որոշումը պատճառաբանելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Ըստ նրա՝ այդ մեկ ամիսը անհրաժեշտ է, որ քննվի Աղազարյանի հետ կապված միջադեպը. «Հետո որոշում կկայացնեմ՝ խմբակցությունից դուրս գալ-չգալու, մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ»,- […]
12:36 11.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջնահերթությունն է համարել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Այս մասին նա ասել է Ֆրանսիա կատարած այցից հետո ֆրանսիական Paris Match ամսագրին տված հարցազրույցում։ «Աշխարհում կան բազմաթիվ ճգնաժամեր, առաջնահերթությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խնդրի լուծումն է»,-ասել է նա։ Թրամփի խոսքով, թեև իրավիճակը Մերձավոր Արևելքում պակաս կարևոր չէ, սակայն դրա լուծումն «այնքան դժվար […]
11:58 11.12.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անհրաժեշտ է համարում դյուրացնել Սիրիա մարդասիրական օգնության մատակարարումը, ինչպես նաև թույլ չտալ, որ երկիրը դառնա հարթակ ահաբեկիչների համար։ Այս դիրքորոշումը նա ուրվագծել է Հորդանանի, Կատարի և ԱՄԷ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցներում։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը գրավոր հայտարարության մեջ ասել է, որ Բլինքենը ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ […]
11:42 11.12.2024
Ռուսաստանի կողմից ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադն ապահով է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը չի նախատեսում արտահանձնել Ասադին, եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրա ձերբակալության օրդեր տա։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի վավերացրել Հռոմի ստատուտը։ «Նման իրավիճակում սխալ կլինի իմ կողմից ենթադրություններ անել, թե […]
11:35 11.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող պաշտոնական բանակցություններ վարել օտարերկրյա առաջնորդների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ստիպված է եղել այս պարզաբանումը անել Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում Թրամփի հետ հանդիպումից հետո։ Օրբանը նրան այցելել է երկուշաբթի օրը, իսկ հաջորդ օրը լրագրողները Հունգարիայի կառավարության ղեկավարին հարցրել են, թե ինչպես են անցել […]
11:12 11.12.2024
Կանադան վճռական է պաշտպանել իր ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը՝ մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով Կանադան ամերիկյան նահանգ է անվանել։ «Ես ուզում եմ ասել կանադացիներին, որ մեր կառավարությունը հավատարիմ է ազգային շահերի պաշտպանությանը», – լրագրողներին ասել է Ֆրիլանդը, որին մեջբերում է CBC-ն: Ավելի վաղ, խիստ […]
10:30 11.12.2024
Սիրիայում ընդդիմությունը, որը իշխանությունը ստանձնեց Բաշար Ասադի հեռանալուց հետո, կոչ է անում սիրիացիներին, ովքեր հայտնվել են արտերկրում, վերադառնալ իրենց երկիր՝ նպաստելու դրա վերակառուցմանը: Այս մասին քաթարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է սիրիական ընդդիմության քաղաքական վարչության ներկայացուցիչը։ «Մենք արտասահմանում գտնվող սիրիացիներին կոչ ենք անում վերադառնալ իրենց երկիր՝ նպաստելու դրա վերակառուցմանը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ «առաջիկա […]
09:20 11.12.2024
Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ազգային ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։ «Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։ Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց […]
09:10 11.12.2024
Սիրիայի նոր իշխանությունները թույլ չեն տա, որ երկրի տարածքի որեւէ հատված դուրս գա Դամասկոսի վերահսկողությունից։ Այս մասին քաթարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է սիրիական ընդդիմության քաղաքական վարչության ներկայացուցիչը։ «Մենք համաձայն չենք Սիրիայի մասնատման և դրա որևէ մասի՝ Դամասկոսի վերահսկողությունից դուրս գալու հետ։ Մենք հանձնառու ենք վերականգնել Սիրիան, որը համապատասխանում է ժողովրդի նկրտումներին: Մենք երաշխիքներ ենք […]
23:45 10.12.2024
Սիրիայում իրավիճակը լարված է մնում: Սիրիական ընդդիմությունը անցումային կառավարություն է ձևավորում: Սիրիան նոր հարձակումների է ենթարկվում այս անգամ Իսրայելի կողմից: Սիրիայում տիրող իրավիճակն ու հնարավոր ազդեցությունները քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Արաքս Փաշայանի հետ:
23:16 10.12.2024
Երևանում է ամերիկացի օրենսդիրներից բաղկացած ներկայացուցչական պատվիրակությունը: Կոնգրեսականներն այսօր հանդիպումներ են ունեցել Ազգային Ժողովում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնգրեսականների այս այցը եռօրյա է: Հետաքրքիր է, որ ոչ մի տեղեկություն չի տարածվում այն մասին, թե պատվիրակությունը քանի՞ կոնգրեսականից է բաղկացած, ո՞ր կուսակցությունների, ո՞ր կոմիտեների ներկայացուցիչներ են նրանք: Հայտնի է, […]
22:30 10.12.2024
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և […]
21:24 10.12.2024
Այսօր «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի տարեկան ժողովին ներկայացվել է ասոցիացիայի տարեկան հաշվետվությունը, անցկացվել են քննարկումներ պետություն-բիզնես երկխոսության խորացման, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանը միտված առաջարկների վերաբերյալ: «Կառուցապատողների հայկական ասոցիացիան», կազմակերպության նախագահ Գուրգեն Գրիգորյանի խոսքով, իր ամենօրյա գործունեությամբ փորձում է համախմբել կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներին, նոր գործընկերային հարաբերություններ ձևավորել, աջակցել պետություն-մասնավոր երկխոսությանը, բարձրաձայնել ոլորտային խնդիրները: Իսկ դրանք, […]
20:38 10.12.2024
Կատարը անմիջական կապեր է պահպանում Սիրիայի տարբեր ուժերի, այդ թվում՝ իշխանության եկած ընդդիմության հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է վարչապետի խորհրդական, էմիրության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։ «Մենք կապեր ենք պահպանում Սիրիայի և տարածաշրջանի բոլոր կողմերի հետ՝ ապահովելու համար երկխոսություն։ Մենք երկար ժամանակ կապեր ենք պահպանում ընդդիմության հետ»,- ասել է նա։
20:22 10.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած՝ Պենտագոնի ղեկավարի թեկնածու Փիթ Հեգսեթը երեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա հանրապետական սենատորների հետ՝ անձամբ համոզելու նրանց հավանություն տալ իր նշանակմանը նրա հասցեին հնչող քննադատությունների ֆոնին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Սենատի հանրապետականները կասկածում են Հեգսեթի թեկնածությանը՝ նրա դեմ մեղադրանքների ֆոնին: […]
20:15 10.12.2024
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին կարգավորել երկկողմ հարաբերությունները և խուսափել առևտրային պատերազմից։ «Սակագնային, առևտրային և գիտական ու տեխնոլոգիական պատերազմները հակասում են պատմության միտումներին և տնտեսության օրենքներին, որոնցում հաղթողներ չեն լինում», – ասել է ՉԺՀ նախագահը մի շարք երկրների տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Սի Ծինփինը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները […]
20:10 10.12.2024
Դեկտեմբերի 19-ին կայանալիք տարվա վերջին գագաթնաժողովում Եվրամիության երկրների ու կառավարությունների ղեկավարները կքննարկեն Սիրիայում Բաշար Ասադի կառավարման ավարտից հետո ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։ «Դեկտեմբերի 19-ին կայանալիք Եվրոպական խորհրդի թեման կլինի Սիրիան»,- գրել է նա X-ում։ Կոստան ասել է, որ ինքը «սերտ կապի մեջ է Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ այս […]
19:36 10.12.2024
Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ վարչակազմն ավելի ու ավելի է համագործակցում նոր վարչակազմի անդամների հետ՝ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնության հասնելու համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունը: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ թիմերի միջեւ սերտ համակարգում է հաստատվել։ Մասնավորապես, Բայդենի թիմի ներկայացուցիչներ, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն […]
18:15 10.12.2024
Բելառուսն ունի միջուկային զենք: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ես այստեղ միջուկային մարտագլխիկներ եմ բերել։ Ավելի քան մեկ տասնյակ», – հայտնում է ԲելՏԱ-ն։ Երկրի ղեկավարը նաև հայտնել է, որ զգուշացրել է իր բոլոր թշնամիներին, բարեկամներին և մրցակիցներին, որ պետական սահմանը խախտելու դեպքում անհապաղ արձագանք կլինի։
18:12 10.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել է «Կանադա մեծ նահանգի» նահանգապետ՝ երկու երկրների միջև բարձր մաքսատուրքերի հնարավոր ներդրման շուրջ տարաձայնությունների ֆոնին։ «Հաճելի էր օրերս ընթրել Կանադա մեծ նահանգի նահանգապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Ես անհամբեր սպասում եմ շուտով հանդիպել նահանգապետի հետ և շարունակել խորը բանակցությունները մաքսատուրքերի և առևտրի շուրջ, որոնց արդյունքներն իսկապես […]
16:22 10.12.2024
Սիրիայի անցումային կառավարության գործունեությունը, որի ձևավորումը վստահված է Մուհհամեդ ալ-Բաշիրին, կտևի երեք ամիս։ Այս մասին կատարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է սիրիական ընդդիմության քաղաքական վարչակազմի աղբյուրը:, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ալ-Բաշիրի կառավարությունը կաշխատի անցումային շրջանի շրջանակներում, որը կտևի երեք ամիս»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։ Նա գործադիր իշխանության առաջնահերթություններն անվանել է «հսկողություն անվտանգության ոլորտում, ծառայությունների մատուցում և […]
16:05 10.12.2024
Թուրքիան սկսել է Դամասկոսում դեսպանատուն բացելու աշխատանքները և կսպասի համապատասխան պայմաններին, հաղորդում է Star թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք սկսել ենք աշխատել Դամասկոսում դեսպանատան ստեղծման ուղղությամբ, մենք կդիտարկենք պայմանները»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերում հրատարակությունը:
15:40 10.12.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսել է ցուցմունք տալ Թել Ավիվի շրջանային դատարանում իր դեմ ուղղված կոռուպցիայի և չարաշահումների գործով։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ «Ես 8 տարի սպասել եմ այս պահին, որպեսզի ասեմ ճշմարտությունը»,- իր ելույթի սկզբում ասել է Նեթանյահուն։ Նա նշել է, որ իր ներկայանալը դատարան «հնարավորություն է հերքելու անհիմն մեղադրանքները»։ «Պետք է […]
13:49 10.12.2024
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այս տարվա իրենց վերջին հանդիպմանը կքննարկեն Վրաստանի դեմ նոր միջոցները՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ։ «Հիշեցնում ենք, որ հենց «Վրացական երազանք»-ի (Վրաստանի իշխող կուսակցության) գործողությունները հանգեցրին ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վիրտուալ դադարեցմանը։ Ժողովրդավարության մշտական հետընթացը և վրացական իշխանությունների կողմից կիրառվող […]
13:40 10.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնել ազատագրել երկիրը ահաբեկչությունից։ «Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, որոնց համաձայն՝ Թուրքիան այս երկրում քաղաքացիական պատերազմի առաջին իսկ օրվանից հանդես է […]
13:20 10.12.2024
Դեկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել Բյուրոյի 69-րդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր: Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Մշտական հանձնաժողովի 64-րդ նիստը: Կառույցի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը կգումարվի դեկտեմբերի 11-ին: Քննարկումները կծավալվեն «Ապաշրջափակումը՝ որպես […]
12:39 10.12.2024
Սիրիան կշարունակի համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ երկրում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Քուսեյ ալ-Դահակը։ «Մենք կշարունակենք աշխատել ՄԱԿ-ի հետ բոլոր ոլորտներում, հատկապես հումանիտար օգնության և մարդասիրական աջակցության ոլորտում՝ կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու, ավելի լավ ապագա կառուցելու համար», – ասել է նա։ Դիվանագետը նշել է, որ ՄԱԿ-ը «կարևոր […]