13:18 11.12.2024
Երեւանում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Ուրախ եմ ողջունել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Երեւանում:
Մեր տարածաշրջանում մարտահրավերների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում: Այդ առումով տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:
Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է եւ ունի համակարգային խոցելիություններ գլոբալ շուկաներ մուտք գործելու հարցում: Ուստի, մենք գիտակցում ենք հավասար ու ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւոր նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարեկեցության համար:
Մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական արգելքների վերացումը, մարդու տնտեսական ու սոցիալական իրավունքների, այդ թվում՝ զարգացման իրավունքի իրացումը կենսական նախապայման է սեւծովյան տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման ու գլոբալ շուկաներին ինտեգրման համար:
Սեւծովյան տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով առեւտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում: Տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտման եւ իրացման համար մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը ՍԾՏՀԿ մեխանիզմների արդյունավետ գործարկման ուղղությամբ: «Սեւ ծովի օղակաձեւ մայրուղի», «Ծովային ուղիներ» նախաձեռնությունների իրականացումը կարող է մեծապես բարձրացնել մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունությունն ու որակը: Կարեւոր է նաեւ առեւտրի դյուրացման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ համատեղ մեխանիզմների մշակումը:
Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հարավային Կովկասը կարող է նպաստել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տնտեսական համագործակցությանն ու առեւտրին: Հարավային Կովկասում բոլոր առեւտրային եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների լիակատար հարգանքի հիման վրա նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլեւ մարդկանց միջեւ շփումների, մշակութային կապերի համար: Դա էապես կնպաստի անվտանգությանը եւ կայունությանը տարածաշրջանում եւ անդին:
Առաջնորդվելով այս տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանային հաղորդակցությունները՝ միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է արդյունավետորեն կապել Պարսից ծոցը, Սեւ եւ Կասպից ծովերը՝ նպաստելով տնտեսական համագործակցության ու առեւտրի ընդլայնմանը:
Հայաստանը կառուցողականորեն ներգրավվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Պակաս կարեւոր չէ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը: Այս գործընթացի հաջող արդյունքը կարող է վերականգնել տարածաշրջանի նշանակությունը միջազգային բեռնափոխադրումների գործում՝ նպաստելով մեր երկրների ու ժողովուրդների բարեկեցությանն ու տարածաշրջանում խաղաղությանը:
«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը:
Մենք հույս ունենք, որ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանները կաջակցեն այս նախաձեռնությանը, որը լիովին համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ եւ բարգավաճ ապագային:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Թույլ տվեք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը հայտարարել բացված»:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում12:25 18.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներիցՄիացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...
12:00 18.05.2025
Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ ՋեյԵվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...
11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...
11:00 18.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:33 18.05.2025
Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...
10:00 18.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարըՄայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...