TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

18:15 29.05.2021

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները անհանգստացնող են և վտանգավոր. անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց»: Լյուքսեմբուրգի […]

̰
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

17:34 29.05.2021

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը՝ Twitter-ի  իր միկրոբլոգում ։ «ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներով , ինչպես նաև ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարումով։ Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ […]

̰
ԿԸՀ-ում անցկացվել է արտահերթ նիստ

15:32 29.05.2021

ԿԸՀ-ում անցկացված արտահերթ նիստին քննարկվել և քվեարկության է դրվել օրակարգային 18 հարց: Արդյունքում մերժվել է կազմակերպություններից մեկի՝ դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, 17 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ԿԸՀ ներկայացված փաստաթղթերում առկա բացթողումները լրացնելու համար 48 ժամ է տրվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում նշված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է. Փաշինյան

15:24 29.05.2021

«ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկվա հայտարարությունում նշված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար», – այսօր հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նորք-Մարաշի գրասենյակում հանդիպման ժամանակ: Նա խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշման հարցում պատրաստակամության մասին: Փաշինյանը հայտարարել է, որ համանախագահների առաջարկության համատեքստում պատրաստ են հրաժարվել ուժի կիրառման սկզբունքից, ընդգծելով, որ Մինսկի […]

̰
Արևմուտքը ձգտում է խռովություն հրահրել Բելառուսում. Լուկաշենկո

14:35 29.05.2021

Արևմուտքը ձգտում է խռովություն հրահրել Բելառուսում: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են նաև երկկողմ կապերի հետագա զարգացումը առևտրատնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում: Լուկաշենկոյի այցը Ռուսաստան տեղի է ունենում ինքնաթիռի սկանդալային պատմությունից հետո Բելառուս-ԵՄ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք

12:56 29.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 590 մարդ, ևս 12-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 43 286 թեստ։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 342 880 դեպք: Այստեղից ապաքինվել է 325 016 մարդ, մահացել 4 565 պացիենտ: Երկրում […]

̰
ԿԸՀ ներկայացված փաստաթղթերում առկա բացթողումները լրացնելու համար 48 ժամ է տրվել

12:45 29.05.2021

ԿԸՀ-ում անցկացվել է արտահերթ նիստ: Քննարկվել և քվեարկության է դրվել օրակարգային 18 հարց: Արդյունքում «Ռեսուրս Կենտրոն» բարեգործական ՀԿ-ի դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժվել է, իսկ 17 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ԿԸՀ ներկայացված փաստաթղթերում առկա բացթողումները լրացնելու համար 48 ժամ է տրվել: Թերի են համարվել այն դիմումները, որոնցում հիմնականում բացակայել են հայերենին տիրապետելու մասին վկայող, […]

̰
Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

11:16 29.05.2021

«Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը․ 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Վահե Հակոբյան 5. Արﬔն Գևորգյան 6. Լիլիթ Գալստյան 7. Արﬔն Ռուստամյան 8. Սեյրան Օհանյան 9. Էլինար Վարդանյան 10. Արծվիկ Մինասյան 11. Արթուր Ղազինյան 12. Քրիստինե Վարդանյան 13. Գեղամ Մանուկյան 14. Աղվան Վարդանյան 15. Ագնեսա Խամոյան 16. Անդրանիկ […]

̰
Վրաստանի նախկին վարչապետը վերադառնում է մեծ քաղաքականություն

08:52 29.05.2021

Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան քաղաքական կյանք է մտնում իր հիմնադրած  նոր՝«Վրաստանի համար» կուսակցությամբ, հայտնում է aliq.ge-ն։ Այսօր կուսակցության հիմանդիր համաժողովում հայտնի կդառնա, թե ովքեր են «Վրացական երազանքի» ամենահեղինակավոր նախկին վարչապետի նոր կուսակցության թիմակիցներն, ու ինչ ծրագրերով է Գախարիան պայքարելու իր նախկին թիմի դեմ։ Գախարիան իր նոր թիմով պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նախկին […]

̰
Բայդենը խնդրել է ավելացնել ՆԱՍԱ-ի բյուջեն

23:22 28.05.2021

Ամերիկյան վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսից 24,8 մլրդ դոլար է պահանջում Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) գործունեության համար 2022 ֆինանսական տարում: Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ամերիկյան տիեզերական գերատեսչության տնօրեն Բիլ Նելսոնը։ «Նախագահի 2022 թվականի բյուջետային առաջարկի մեջ 24,8 մլրդ դոլար է պահանջվել NASA-ի համար, դա 6,6 տոկոսով […]

̰
Ռոմանոս Պետրոսյանը միջազգային համաժողովին բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին

22:44 28.05.2021

Սանկտ Պետերբուրգում Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովի բարձր հարթակից Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին։ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։ Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Բնական պաշարների և […]

̰
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իշխանության հասցեին ուղղված մեղադրանքներին, Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին

22:39 28.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի մի քանի վարչական շրջաններում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակներ և հանդիպել է կուսակցության համակիրների հետ։ Փաշինյանը անդրադարձել է իշխանության հասցեին ուղղված մեղադրանքներին, 44-օրյա պատերազմին, Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին և պատասխանել քաղաքացիների հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի խնդրից մինչև ծնելիություն. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ

21:49 28.05.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Կոտայքի մարզի քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի մարզային ներկայացուցիչների հետ: Քննարկվող հարցերի շրջանակը կրկին լայն է եղել՝ քաղաքացիներին հետաքրքրել են կրթության, ժողովրդագրության, համայքների խոշորացման, սոցիալական բնակարանաշինության, երկրի անվտանգության ու ռազմարդյունաբերության, հնարավոր դեմարկացիայի ու Արցախի խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լիտվան շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ

21:38 28.05.2021

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ։ Ինչպես փոխանցում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը, այս մասին գրառում է արված Լիտվայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջում: «Այս հիշարժան օրը մեր բարեկամներին մաղթում ենք անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա»,- ասված է գրառման մեջ:

̰
Գերմանիան ճանաչել է Նամիբիայում գերմանացիների իրականացրած ցեղասպանությունը․ Բեռլինը ցույց է տալիս Անկարային, թե ինչպես է պետք լուծել անցյալի սխալները

21:27 28.05.2021

Այսօր Գերմանիան պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Նամիբիայի ժողովրդի դեմ գերմանացի գաղութատերերի կողմից իրականացված ցեղասպանությունը: Պաշտոնական Բեռլինը համաձայնել է Նամիբիային նյութական հատուցում վճարել: Այդպիսով, Գերմանիան ցույց տվեց Թուրքիայի կառավարությանը, թե ինչպես են քաղաքակիրթ ազգերը լուծում անցյալում իրենց գործած սխալները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Կիևն առաջարկել է Պուտին-Զելենսկի հանդիպումն անցկացնել Վատիկանում 

20:58 28.05.2021

  Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է տեղի ունենա երրորդ՝ չեզոք երկրում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Պուտինի հետ հանդիպումից ընդառաջ   Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների աշխատակազմերի միջև շփումներ սկսելու մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, […]

̰
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ  հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից

20:30 28.05.2021

Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ  հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։   «Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմին հորդորում է ձեռնպահ մնալ  հետագա […]

̰
Եվրոպական հեռարձակողների միությունը որոշում է կայացրել դադարեցնել Բելառուսի անդամակցությունը

19:40 28.05.2021

Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գործադիր խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել բելառուսական Belteleradiocompany հեռուստաընկերության անդամակցությունը, ասվում է միության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հայտարարությունում  նշվել է, որ կազմակերպությունը «ուշադիր հետևում է Բելառուսում ԶԼՄ-ների ազատության աստիճանական վատթարացմանը» և շարունակ կոչ է անում պահպանել խոսքի ազատությունը, անկախությունն ու հաշվետվողականությունը: Նշվում է, որ վերջին շաբաթներին Եվրոպական հեռարձակողների միությանը հատկապես անհանգստացրել […]

̰
Լիտվան արտաքսում է բելառուսցի երկու դիվանագետի

16:57 28.05.2021

Լիտվայի իշխանությունները պերսոնա նոն գրատա են ճանաչել Բելառուսի դեսպանատան երկու աշխատակիցներին: Այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը: «Այսօր` մայիսի 28-ին, Լիտվայում Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է երկրի արտաքին գործերի նախարարություն: Նրան տրվել է դիվանագիտական նոտա` դեսպանատան երկու աշխատակիցների պերսոնա նոն գրատա ճանաչվելու վերաբերյալ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվել է նաև, որ Բելառուսի […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը

16:45 28.05.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 28-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ […]

̰
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մայիսի 28-ին, 29-ին և 30-ին հերթապահություն է սահմանվել

16:30 28.05.2021

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, սահմանել է հերթապահություն: […]

̰
Air France-ը չեղյալ է հայտարարել մայիսի 28-ի չվերթը դեպի Մոսկվա

15:47 28.05.2021

Ֆրանսիական Air France ավիաընկերության Փարիզից Մոսկվա ևս մեկ չվերթ, որը նախատեսված էր մայիսի 28-ին, չեղյալ է հայտարարվել Ռուսաստանի իշխանությունների՝ Բելառուսի օդային տարածքը շրջանցող թռիչքի ծրագրի հաստատման մերժման պատճառով: Այդ մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ֆրանսիական ավիաընկերության ներկայացուցիչը: «Մենք հաստատում ենք AF1154 չվերթի չեղարկումը, որը պետք է թռիչք կատարեր Roissy – Charles de Gaulle օդանավակայանից ուրբաթ՝ […]

̰
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում

15:41 28.05.2021

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում: Այդ մասին, ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ, Մինսկում անցկացվող ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: «Ղրղզական կողմի առաջարկությամբ՝ կողմերը որոշում են ընդունել ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Բիշքեկում 2021 թվականի […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հանդիպում են ունեցել

15:11 28.05.2021

Ուրբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի միջև. նրանք կքննարկեն բոլոր ընթացիկ սուր խնդիրները: Ռուսաստանի նախարարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները: «Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, բայց նաև, իհարկե, այս պահին ծագած բոլոր […]

̰
Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահը և թանգարանի մասնաճյուղերը բաց են այցելուների առջև

15:02 28.05.2021

Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահը և թանգարանի մասնաճյուղերը բաց են այցելուների առջև: Ազգային պատկերասրահում գործում է «Արվես՞տ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցահանդեսը: Աշխատանքային ժամերը 11:00 – 17:30: Արվեստանոցային աշխատանքի ցուցադրումն այսօր չի գործի: Մուտքը Արամի փողոցից:

̰
Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

14:37 28.05.2021

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից՝ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նիստի մասնակիցների ուշադրությունը կենտրոնացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, իր մեջ կրում է ակնհայտ […]

̰
Պետություն ունենալու մեր իրավունքը վաստակեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում. Ավինյան

14:29 28.05.2021

1918թ. այս օրերին մենք հռչակեցինք մեր առաջին անկախ Հանրապետությունը։ Մեր պատմական հայրենիքում անկախ պետականության` մոտ հազարամյա բացակայությունից հետո դժվարին պայմաններում կրկին հնարավորություն ստացանք աշխարհում ունենալ մեր անկախ ու ինքնիշխան պետությունը։ Պետություն ունենալու մեր իրավունքը վաստակեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում։ Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Շնորհավորում եմ մեր անկախ պետականությունը խորհրդանշող […]

̰
Հուսով եմ՝ գալիք տարիները խաղաղություն կբերեն բոլորին. ՄԹ դեսպան

14:13 28.05.2021

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում․ «Լավագույն մաղթանքներս հայ ժողովրդին՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ։ Հուսով եմ՝ գալիք տարիներն առողջություն, երջանկություն և խաղաղություն կբերեն բոլորին»։ Գալագերը նաև այցելել է Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

̰
ՄԻԵԴ-ը ստացել է գերեվարված զինծառայողների հետ կապված Հայաստանի դիմումը

14:00 28.05.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննում է Հայաստանի՝ հինգշաբթի գիշերը Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու հայցը: Այս մասին ուրբաթ օրը Ստրասբուրգի դատարանում ասել են ՏԱՍՍ-ի թղթակցին: «Դատարանը ստացել է նման միջնորդություն, այն ներկայումս քննվում է: Մենք դեռևս չենք կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել»,- ասել է դատարանի ներկայացուցիչը: Ինչպես արդեն հայտնել ենք՝ մայիսի 27-ի […]

̰
ԵՄ արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

13:29 28.05.2021

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը […]

̰
BACK_TO_TOP