01:03 28.05.2021
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության 103-ամյակի առթիվ. «Այս մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին՝ կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ, մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին […]
23:51 27.05.2021
Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հունիսի 10-ին և 11-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: «Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև հունիսի 7-ը կարող են դիմել ՊՆ զորակոչային զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»,- ասված […]
23:30 27.05.2021
Ադրբեջանի հետ սահմանային հատվածներով ՀՀ տարածքների հաշվին Գեղարքունիքում և Սյունիքում անվտանգության գոտին կամ անվտանգության միջոցառումները կհանգեցնեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումների: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Իսկ եթե դա վերաբերի նաև Ադրբեջանի հետ շփման ողջ գծին, ապա դա կառաջացնի նաև իրավունքների զանգվածային խախտումներ ու անգամ նոր տեղահանվածներ, քանի որ սահմանի այսպես […]
23:17 27.05.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը: «Մենք մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Դյուժարիկը՝ ավելացնելով. «Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր […]
23:14 27.05.2021
Մայիսի 27-ին Ժնև այցելեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ: Արտակ Ապիտոնյանը զրուցակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի […]
23:10 27.05.2021
ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: «Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ […]
22:29 27.05.2021
Հաստատվում են Թուրքիայի նախագահ Էրդողանի Շուշի կատարելիք այցի վերաբերյալ տեղեկությունները: Հայտնի են դարձել այցին վերաբերող որոշ մանրամասներ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:15 27.05.2021
Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ […]
21:49 27.05.2021
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը Միացյալ արհմիությունների VIII համագումարի մասնակիցներին ուղղված իր ուղերձում գնահատել է երկրում վերջին տարիներին ստեղծված իրավիճակը որպես «պատմության մեջ ամենաբարդը», ուղերձի տեքստը հրատարակվել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության կողմից: «Վերջին տարիներին, չնայած պատմության մեջ ամենաբարդ իրավիճակին, երկրի պետության հզորությունն ու կարգավիճակը կտրուկ աճել են … Հիմա մենք պետք է բարդ […]
21:32 27.05.2021
Ազգային ժողովը մայիսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Օտարերկրացիների, Պետական տուրքի և Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունից, այդպիսով, հնարավորություն է ստեղծվում ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր է ինչպես անկանոն […]
20:43 27.05.2021
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ոչ թե 27, այլ 26 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր գումարած նիստում Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության դիմումի համաձայն հետ է վերադարձրել ընտրություններին մասնակցելու համար երեկ հանձնաժողովին ներկայացրած գրանցման փաստաթղթերը: Կուսակցության ներկայացուցիչը չի պարզաբանել, թե ինչու են նման որոշում կայացրել:
20:40 27.05.2021
Մայիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմումներ, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական ապահովության, առողջության պահպանման, պատշաճ վարչարարության, […]
20:10 27.05.2021
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին շաբաթներին տիրող իրավիճակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Լիտվայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, հայտարարության մեջ ասված է. «Մեզ անհանգստացնում են երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրությունները, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին դեէսկալացնել իրավիճակը […]
19:43 27.05.2021
Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին։ Արա Այվազյանը և Կիշան Դան Դևալը վերահաստատել են երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, ինչը նաև կնպաստի […]
19:16 27.05.2021
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Ավետ Ադոնցը ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի […]
18:57 27.05.2021
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի խումբ դեսպանների հետ հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը, Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները, որոնք պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համարժեք արձագանքի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից: Լիլիթ Մակունցը […]
15:56 27.05.2021
Մայիսի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, եղել մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, որից հետո խորհրդակցություն անցկացրել մարզային բոլոր դատավորների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Խորհրդի անդամները լսել են դատավորների մտահոգություններն ու առաջարկները համակարգում առկա խնդիրների […]
15:50 27.05.2021
Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ներողությունը» Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյից: Նախորդ օրը Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Բելառուսի պետությունը, որից հետո Ռուսաստանի Դաշնության ղեկավարը «զանգահարել և ներողություն է խնդրել, որ առանց թույլտվության քննարկել է […]
15:39 27.05.2021
Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջիկա բանակցությունների օրակարգի մասին: «Օրակարգը հիմնականում տնտեսական է. վերջին անգամ, երբ դրանք քննարկում էին, հանձնարարականներ էին տրվում: Ակտիվ շփումներ կան վարչապետների, նախարարների, գերատեսչությունների միջև»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նրա խոսքով՝ կողմերը մտքեր են փոխանակում հակամարտությունների լարվածության տարածաշրջանային […]
15:31 27.05.2021
ԱՊՀ գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 15-ին Մինսկում, տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Լուկաշենկոն ասել է, որ Մինսկում հանդիպման հնարավորությունը վերջերս քննարկվել է նաև տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։ «Մենք ծրագրել էինք, որ նախօրեին […]
15:11 27.05.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդայի հայտարարությունը ռուսական պետության «աննորմալության» մասին: Նախօրեին Լեհաստանի ղեկավարը Վրաստան կատարած այցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանն «աննորմալ ու ագրեսոր երկիր է»: Դուդան խոստացել է Մոսկվայի հետ հարաբերությունների քննարկումը սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններում և ԵԱՀԿ շրջանակներում: «Մենք շատ վատ ենք վերաբերվում նման հռետորաբանությանը, […]
14:54 27.05.2021
Մայիսի 25-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Արագածավան գյուղի 46-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում։ Տան տանիքից հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն չորացված զանգված, պլաստմասսայե շշի կտորներ՝ դեղնականաչավուն զանգվածի հետքերով, կանեփանման չորացված զանգվածով ծխախոտի տուփ, պլաստմասսայե տարայում աճեցված կանեփի բույս։ Բացի դրանից՝ տնամերձ հողամասից իրավապահները հայտնաբերեցին կանեփի ևս 17 բույս։ Ըստ […]
14:35 27.05.2021
Սոչիում առաջիկայում կայանալիք հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն համատեղ էներգետիկ նախագծերը և ինտեգրման խթանումը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում: «Օրակարգում են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, առևտրատնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև Միութենական պետության մեջ ինտեգրման խթանման թեմաները»,- ասել են մամուլի ծառայությունից: […]
14:32 27.05.2021
Լրջանալու պահը` հենց այս կարգախոսով է Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում մասնակցել ընտրարշավին։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը։ «Եկել է ժամանակը, երբ մեր քաղաքական ուժը և ընդհանրապես բոլորս պետք է հասկանանք, որ սա սթափվելու ժամանակն է, նաև նախազգուշացնենք, որ եկել է լրջանալու պահը»,- ասել է Զուրաբյանը։ […]
14:15 27.05.2021
Անցյալ տարի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում բնակարանային գողության փորձ էր եղել։ Պատուհանով մտել էին տուն, սենյակները տակնուվրա անելուց հետո գողանալու հարմար բան չգտնելով՝ հեռացել էին։ Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից այս մասին տեղեկանալով՝ մեկնել էին Սարուխան և դեպքի վայրի զննությունից հետո հետախուզական միջոցառումներ սկսել։ Քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից ամիսներ անց […]
14:02 27.05.2021
ՀՀ Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը: Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թվականին, վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և 2019 թվականին իրականացված «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտության արդյունքները: Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, […]
13:50 27.05.2021
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունը իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման […]
12:58 27.05.2021
ԱԺ նիստն այսօր սկսվել է Գեղարքունիքի մարզի սահմանին հայ զինծառայողների գերեվարման հանգամանքը դատապարտելով, ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, այնուհետ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է անդրադարձել իրավիճակին: Կարճ հայտարարություններից հետո տեղի են ունեցել երեկ քննարկված նախագծերի քվեարկությունները: Այսպիսով՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստի աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
12:56 27.05.2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում` ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։ Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության […]
11:56 27.05.2021
«Հայ ազգային կոնգրեսը» հրապարակել է ամբողջական ընտրացուցակը, որում ընդգրկված է 101 թեկնածու․ 1 Տեր-Պետրոսյան Լևոն 2 Զուրաբյան Լևոն 3 Գաբայան Ինեսսա 4 Մաղաքելյան Հայկ 5 Ասատրյան Բագրատ 6 Գևորգյան Աննա 7 Մուսինյան Արման 8 Աբրահամյան Սամվել 9 Յարալյան Կարինե 10 Գրիգորյան Գրիգոր 11 Մանուկյան Արամ 12 Զորյան Տաթևիկ 13 Պասկևիչյան Տիգրան 14 Շահվերդյան Սուրեն 15 […]