18:48 01.06.2021
ՀՀ նախագահը Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ «Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,- ասվում է հրամանագրում: ՀՀ […]
18:40 01.06.2021
Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պաղեստինցիների դեմ Իսրայելի «անմարդկային հարձակումները» ուսումնասիրող ենթահանձնաժողով է հիմնվում: Վերջին իսրայելա-պաղեստինյան բախումները ուսումնասիրող ենթահանձնաժողովը հիմնվում է մեջլիսի մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում: Ենթահանձնաժողովի հիմնմանը կողմ են քվեարկել խորհրդարանական բոլոր կուսակցությունները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Երեք օրվա ընթացքում ձևավորվելիք ենթահանձնաժողովը 3 ամսվա ընթացում պետք է «բոլոր կողմերից ուսումնասիրի Իսրայելի հարձակումները» և վերջում արդյունքները ներկայացնի […]
16:15 01.06.2021
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները կփոխանցվեն առաջին տեղակալին։ Այս լուրը «Ազատությանը» հայտնեցին կառավարությունից՝ ընդգծելով՝ հավանաբար մինչև ընտրություններ նոր նախարարի պաշտոնակատար չի նշանակվի։ Կառավարությունից անուն չեն նշում, Արա Այվազյանը չորս տեղակալ ուներ, բայց արտգործնախարարության կայքում նշված չէ, թե նրանցից ով է առաջին փոխնախարարը, ցուցակը գլխավորում է Արտակ Ապիտոնյանը։ Ի դեպ, փոխնախարարներից […]
16:00 01.06.2021
Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են երկու երկրների մաքսային օրենսդրության մոտեցման և մաքսային մարմինների աշխատանքի միավորման շուրջ, երեքշաբթի հաղորդում է СБ. Беларусь сегодня հրատարակությունը: Լուկաշենկոն խոչընդոտներ չի տեսնում նման մերձեցման համար, և հարցն արդեն լրջորեն մշակվել է ԵԱՏՄ շրջանակներում: «Բաց և թափանցիկ լինելու հարցն է, մինչ այս տարբեր կարծիքներ […]
15:51 01.06.2021
? Հյուսիս-եվրոպական կլիմայական համաժողովի նստաշրջանում ներկայացվել է Հյուսիսային Եվրասիայի տարածքում 2021 թվականի ամռան օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի կանխատեսումը։ ? Համաժողովի մասնակիցների եզրակացության համաձայն՝ Կովկասի տարածաշրջանում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում ամռան միջին ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 նորմայից բարձր, տեղումների քանակը նորմային մոտ, առանձին հատվածներում նաև նորմայից պակաս։ Կանխատեսումից հետևում է, որ ՀՀ տարածքն ամառային […]
15:44 01.06.2021
Ըստ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքերի և ելքերի 2020-ի արդյունքների՝ Հայաստանի Հանրապետություն մուտքերի և ելքերի հաշվեկշիռը եղել է դրական, իսկ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքները՝ բացասական, սա նշանակում է, որ 2021-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից մեկնողների քանակն ավելին է եղել, քան ժամանողներինը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը: […]
15:30 01.06.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Ռուսաստանին աջակցությունը Ղրիմի «դեօկուպացիայի» հարցում և Ուկրաինային Bayraktar TB2 անօդաչու սարքերի վաճառքը անվանել է բիզնես: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հայտնել է NTV հեռուստաալիքը: Նշվում է, որ այս կերպ նախարարը պատասխանել է Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ նրանց «առաջարկություններին»: «Մեր դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ հայտնի […]
15:08 01.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին: Ազգային ժողովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: […]
12:38 01.06.2021
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում՝ մասնավորապես սահմանային վերջին միջադեպերից ի վեր: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհերի Գրիգորյանը, որը հայկական կողմից գլխավորում է աշխատանքային խումբը: «Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում: Բազմիցս հայտարարել եմ, որ այդ […]
12:03 01.06.2021
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ ավագանու նիստերի դահլիճում մեկնարկել է հունիսմեկյան նիստը։ 65 բարձրդասարանցի երեխաներ Երևանի տարբեր դպրոցներից, ավագանու նիստի ֆորմատով համայնքին են ներկայացնում երեխաների պաշտպանությանը միտված իրենց ծրագրերը։ Նիստը վարում է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քվեարկությամբ ընտրված ծրագրերը հետագայում կներառվեն քաղաքային իշխանության որոշումներում։
11:51 01.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի […]
10:18 01.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները: Գրանցվել է 26 քաղաքական ուժ` 22 կուսակցություն և 4 դաշինք։
23:35 31.05.2021
Հունիսի 1-ին, ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
23:30 31.05.2021
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը վերջին 24 օրվա ընթացքում հանրության առջև չի հայտնվել: Սա նրա ամենաերկար բացակայությունն է 2021 թվականին, գրում է ՏԱՍՍ-ը: Կիմ Չեն Ինը վերջին անգամ մասնակցել է Փհենյանում մայիսի 7-ին կայացած համերգին: «Սա այս տարվա ամենաերկար ժամանակահատվածն է, երբ Կիմ Չեն Ինը հասարակության մեջ չի երևում»,- ասել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները վերահսկող […]
23:21 31.05.2021
Երեքշաբթի` հունիսի 1-ին,Երկիրը կծածկի պլազմայի ալիքը, հայտնում է spaceweather.com կայքը։ Նշվում է, որ նյութի ամպը տիեզերք է նետվել մայիսի 28-ին։ Գիտնականների խոսքերով ՝ դա կդառնա Արեգակի մթնոլորտից ամենապայծառ և արագ արտանետումը, որը գրանցվել է նոր 25 արեգակնային ցիկլում: Ընդ որում, Երկիր կհասնի միայն պլազմայի ամպերի շրջագիծը, նախազգուշացրել են մասնագետները։ Կայքը ճշտել է, որ հունիսի 1-ին […]
22:59 31.05.2021
Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկրում ընտանիքներին թույլ տալ երեք երեխա ունենալ: Երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հայտնում է Reuters- ը: Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստի ժամանակ: Այս միջոցառման ուժի մեջ մտնելու ամսաթիվը չի նշվել: Մայիսի 12-ին Չինաստանը հրապարակել է տասնամյակը մեկ անգամ անցկացվող յոթերորդ մարդահամարի տվյալները: Ըստ դրա արդյունքների՝ […]
21:21 31.05.2021
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 22 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ. «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ […]
20:31 31.05.2021
Հրամանատարական և կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով վարժանքներ են անցկացվում 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում։ Իրադրության զարգացմանը զուգընթաց` զորամիավորման շտաբը զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, ըստ իրավիճակի՝ խաղարկվում են տարբեր սցենարներ, գնահատվում զինծառայողների պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական գիտելիքները։
19:37 31.05.2021
Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համակարգերը չկիրառելու մասին այլ երկրների պահանջները: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը: «C-400-ները 100%-ով մեր վերահսկողության տակ կլինեն: Մենք մեր տեխնիկական մասնագետներին ուղարկեցինք վերապատրաստման, և Թուրքիայում ռուս ռազմական փորձագետներ չեն լինի: Այդպիսով այլ երկրների պահանջները՝ «չօգտագործել» դրանք, […]
19:25 31.05.2021
ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հունիսի մեկին՝ հեռակոնֆերանսի ձևաչափով նախատեսված հանդիպումներին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Ռուսաստանի հետ: Եվ նույնիսկ եթե չկարողանանք բարելավել […]
19:16 31.05.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։
18:42 31.05.2021
ԿԸՀ-ն անցկացրել է հերթական արտահերթ նիստը։ Այսօր տեղի է ունեցել կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման և հերթական համարների որոշման գործընթացը։ Հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների համար ԿԸՀ-ն գրանցել է 22 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքի։ Սակայն հանձնաժողովը մերժել է ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի այն թեկնածուների դիմումները, որոնցում բացակայել են անհրաժեշտ փաստաթղթերը, չնայած դրանց վերականգնման համար հանձնաժողովը […]
18:35 31.05.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր ընտրախախտումների կանխարգելման, դրանց դեմ իրավապահ մարմինների համատեղ քրեաիրավական […]
18:24 31.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։ Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև […]
18:10 31.05.2021
ՆԱՏՕ-ն որոշել է սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների մուտքը կենտրոնակայան` ելնելով անվտանգության միջոցառումներից: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը: «Մենք անընդհատ գնահատում ենք անվտանգության միջոցառումները այստեղ՝ ՆԱՏՕ-ում: Եվ մենք որոշեցինք սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների մուտքը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` հիմնվելով անվտանգության միջոցառումների մեր գնահատման վրա»,- ասել […]
17:49 31.05.2021
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին դրան մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են հանրապետության տարբեր համայնքներում հանդիպել բնակիչների հետ, ճեպազրույցներ հրավիրել և ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը։ Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները Սյունիքում են եղել։ «Այս գրասենյակները պետք է հենակետեր հանդիսանան և կատարեն կարևորագույն առաքելություն՝ տարածելով Հայաստանի ինքնիշխանության պահպանման և հզորացման գաղափարները»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Արա Պապյանը՝ ներկայացնելով իրենց քաղաքական […]
17:24 31.05.2021
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»:
16:11 31.05.2021
Ֆրանսիան ԱՄՆ կուղարկի Ազատության նոր արձան՝ որպես ժեստ ցուցադրելու երկու երկրների պատմական կապերը: Այդ մասին երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հայտնում է Politico- ն: Նշվում է, որ արձանը կուղարկվի հունիսի 7-ին, իսկ Նյու Յորք կհասնի հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը: Այն զգալիորեն ցածր կլինի առաջին արձանից՝ ընդամենը 2.83 մետր բարձրությամբ: Ինչպես հայտնի է, Նյու Յորքի Ազատության արձանը […]