TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

14:08 31.05.2021

Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե պաշտոնական Աթենքը Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնություններին և թուրքերին չի շնորհում քաղաքացիական հավասար իրավունքներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոաննուն: Նշենք, որ Չավուշօղլուն մայիսի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Հունաստան: Մայիսի 31-ին Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի իրադրության դիվանագիտական լուծման ակնկալիք ունի

13:47 31.05.2021

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությունից, այս մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ զրույցներում, որոնց ընթացքում նա կարևորել է խնդրի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծումը: «Գործող նախագահը ողջունում […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը

13:25 31.05.2021

Մայիսի 31-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Զրուցակիցներն […]

̰
Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ

13:14 31.05.2021

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով […]

̰
Միջազգային ու ադրբեջանական արձագանքները վարչապետի պաշտոնակատարի առաջարկին. Խորհրդարանական ճեպազրույցներ

12:59 31.05.2021

Սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին դեռ հակառակ կողմից արձագանք չկա. թեմայի վերաբվերյալ հարցն այսօր ԱԺ-ում խմբակցությունների ղեկավարներին են ուղղել լրագրողները խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Դրանց մասնակցել են «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մայիսի 31-ն Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

10:23 31.05.2021

Մայիսի 31-ն Առանց ծխախոտի համաշխարհային օրն է, իսկ տարվա կարգախոսը` «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»: Աշխարհում շուրջ 780 միլիոն մարդ ցանկություն է հայտնել դադարեցնելու ծխախոտի օգտագործումը, սակայն նրանցից միայն 30%-ի համար է հասանելի ֆիզիկական և հոգեբանական կախվածությունը հաղթահարելու աջակցությունը: Այս օրը տարբեր միջոցառումներ իրականացնելով` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է մոլորակի բնակչությանը մարդկության ողջ պատմության […]

̰
ԱՄՆ-ը վերականգնում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

08:24 31.05.2021

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ հունիսի 3-ից կվերականգնի պատժամիջոցներն ընդդեմ Բելառուսի նավթային և այլ ընկերությունների՝ մայիսի 23-ին Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին։ Նշվում է, որ պատժամիջոցները կտարածվեն պետական 9 ձեռնարկության վրա, սահմանափակումների ներքո կհայտնվեն այդ թվում անվադողեր արտադրողը, պարարտանյութերի արտադրության ձեռնարկությունը, ինչպես նաև ներկեր […]

̰
Կիպրոսում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

23:55 30.05.2021

Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթում Է Դեմոկրատական հավաք կուսակցությունը, որը քվեաթերթիկների 98,1 տոկոսի հաշվարկից հետո հավաքել է ձայների 27,75 տոկոսը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Երկրորդ տեղում Կիպրոսի աշխատավոր ժողովրդի ընդդիմադիր կոմունիստական առաջադիմական կուսակցությունն է՝ 22,33 տոկոս ձայներով: Երրորդ տեղում կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունն է ՝ 11,28 տոկոսով։ Չորրորդ կուսակցությունը ազգայնական «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունն է ՝ […]

̰
Սաակաշվիլիի կուսակցությունը յոթամսյա բոյկոտից հետո կմտնի խորհրդարան

22:55 30.05.2021

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, կմտնի խորհրդարան յոթամսյա բոյկոտից հետո: Այս մասին որոշումն ընդունվել է քաղաքական խորհրդի այսօրվա նիստում։ Այդ մասին տեղեկացրել է «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան։ Դրա հետ մեկտեղ, չնայած խորհրդարան մտնելուն, «Ազգային շարժում» կուսակցությունում հայտարարում են, որ չեն ստորագրելու Շառլ Միշելի փաստաթուղթը։ Վրացական […]

̰
Բայդենը հայտնել է Սի Ցզինպինի հետ զրույցի մասին

21:25 30.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ հեռախոսով զրուցել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ: «Ես երկու ժամ առաջ երկար զրույց ունեցա նախագահ Սիի հետ: Ես հստակ հասկացրել եմ, որ մենք այլ կերպ չենք կարող. միայն կարող ենք խոսել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների մասին: Քանի որ մենք այդպիսին ենք», – ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով […]

̰
Բժիշկը համեմատել է բուսակերների ու մսակերների կյանքի տևողությունը

21:19 30.05.2021

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ- սննդաբան Իննա Կոնոնենկոն համեմատել է բուսակերների ու մսակերների կյանքերի տևողությունը: Նրա խոսքերով՝ որքան ավելի հաստ է անոթային պատը, այնքան ավելի արագ է ընթանում ծերացումը, պատմում է Известия-ն: «Բուսակերների ու վեգանների մոտ անոթի պատի հաստությունն ավելի փոքր է, քան մսակերների մոտ ի հաշիվ նրա, որ նրսնո չեն օգտագործում խոլեստերինի մեծ քանակություն»,-պարզաբանել է […]

̰
Բայդենը խոստացել է Պուտինին հիշեցնել մարդու իրավունքների խախտումների անընդունելիության մասին

20:46 30.05.2021

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, համազգային «Հիշատակի օրվա» առթիվ խոսելով Սպիտակ տանը, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարին կհիշեցնի մարդու իրավունքների խախտումների անթույլատրելիության մասին, հաղորդում է Reuters- ը: «Ես մի քանի շաբաթից կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ Ժնևում և նրան կհասկացնեմ, որ մենք մի կողմ չենք քաշվելու՝ թույլ տալով, որ նա […]

̰
Եվրոպայում տարածվել է 1 եվրո արժեցող տների վաճառքի գաղափարը

19:39 30.05.2021

1 եվրո արժեքով տներ. սա կատակ չէ: Իտալիան՝ մասնավորապես Սիցիլիան առաջինն էր, որ հայտարարեց 1 եվրո արժողությամբ տների վաճառքի մասին: Բանն այն է, որ Սիցիլիայում կան բանզաթիվ տներ, որոնք լքված են. տան տերերը հեռացել են մեծ քաղաքներ կամ մայրաքաղաք՝ լավ աշխատանք գտնելու հույսով: 1 եվրո արժեքով տան գնորդը պարտավորվում է նորոգել այն կարճ ժամկետում՝ քաղաքի […]

̰
Ռամզան Կադիրովը խոստացել է հրաժարական տալ Չեչնիայի նախագահի պաշտոնից, եթե նրա 13 ամյա որդին պարտվի ընդդիմադիր բլոգերին

16:40 30.05.2021

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է լքել իր պաշտոնը, եթե ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը մենամարտում հաղթի իր 13-ամյա որդուն՝ Ադամին: Աբդուրախմանովը բազմիցս քննադատել է Չեչնիայի ղեկավարին և նրա ընտանիքին: «Բլոգերը դժգոհ է, ասում է՝ դու պարկ ես, Ադամ: Չե՞ս վախենա նրա հետ կռվելուց: Մարտահրավեր նետիր նրան: Եթե ​​նա քեզ ծեծի, ես հրաժարական կտամ հանրապետության […]

̰
Հայտնի են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին քսան համարները

16:26 30.05.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին քսան համարները 1. Էդմոն Մարուքյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և խորհրդի նախագահ։ Փաստաբանների պալատի անդամ։ Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս։ Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ եւ համահեղինակ: 2. Արտյոմ Գեղամյան՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու, […]

̰
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արարատի մարզի բնակիչների հետ

16:07 30.05.2021

«Նախընտրական շտաբերի և տեղում մարդկանց միասնական դաշտային աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի»․ այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող, Ռոբերտ Քոչարյանը։ «Պետք է փորձենք որակյալ աշխատանք տանել յուրաքանչյուրս մեր մասով, մենք՝ շտաբերում, դուք՝ այստեղ, տեղում։ Մենք գիտենք՝ որքան բարդ աշխատանք է […]

̰
Սահմանագծումը պետության համար անխուսափելի գործընթաց է. Փաշինյան

15:49 30.05.2021

«Սահմանների սահմանագծման պրոցեսի նկատմամբ ուզում են վախ ներշնչել մեր հանրությանը»,-Արագածոտնի մարզում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա համոզմամբ՝ դրանից վախենալու կարիք չկա, քանի որ դա անկախ պետության համար անխուսափելի գործընթաց է։ «Ցանկացած անկախ պետություն պետք է գա և ինչ որ պահի հանգի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների, և, այո, ես […]

̰
Բրազիլիայում ցույցեր են անցկացվել Բոլսոնարույի կառավարության դեմ

15:36 30.05.2021

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կառավարության և կորոնավիրուսի համավարակի ֆոնին նրա վարած քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել գրեթե ամբողջ երկրում, հայտնում է G1 լրատվական պորտալը: «Շաբաթ օրը Բոլսոնարոյի կառավարության դեմ ցույցեր են տեղի ունեցել առնվազն 24 նահանգներում և Դաշնային շրջանում: Օրվա ընթացքում մարդկանց խմբեր են հավաքվել երթերի և բազմաթիվ պահանջներ ներկայացրել», – նշում են լրատվամիջոցները: […]

̰
Պուտինը Լուկաշենկոյի հետ չի լողացել Սև ծովում

14:46 30.05.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Սև ծովում չի լողացել: «Այսօր ոչ», – պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք երկրի ղեկավարը լողացել է Լուկաշենկոյի հետ: Ալեքսանդր Լուկաշենկոն, որը Սոչիում այցելել է Վլադիմիր Պուտինին, լողացել է Սև ծովում։

̰
Հրապարակվել է լուսանկար, որտեղ Լուկաշենկոն լողում է Սև ծովում

14:20 30.05.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը Սոչիում այցելել է Վլադիմիր Պուտինին, լողացել է Սև ծովում: Լուսանկարը տեղադրել է Пул Первого Telegram- ալիքը: «Բոլոր նրանց համար, ովքեր մտահոգ են. Բելառուսի նախագահը ընդունել է իր ռուս գործընկերոջ՝ Սև ծով լողալու հրավերը։ Ջրի ջերմաստիճանը +16 է», – ասվում է հրապարակման մեջ:  

̰
Էրդողանը հայտարարել է Բոսֆորը շրջանցող ջրանցքի կառուցման մեկնարկի օրը

12:43 30.05.2021

Բոսֆորը շրջանցող «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կսկսվի այս տարվա հունիսի վերջին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին հաղորդում է Anandolu- ն: Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ նոր ալիքը կբարձրացնի Ստամբուլի ռազմավարական նշանակությունը: Միաժամանակ Էրդողանը խոստովանել է, որ նախագծի իրականացումը կարող է դժգոհություն առաջացնել այլ պետությունների կողմից: «Իհարկե, կգտնվեն նրանք, ովքեր մտահոգություն կհայտնեն այս մեգանախագծի վերաբերյալ: […]

̰
Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

10:15 30.05.2021

Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ նոր խստացումների քննարկումների ֆոնին: Նրա խոսքերը մեջբերում է T-Online- ը: «Մենք պետք է խստացնենք պատժամիջոցները Ռուսաստանի պաշտոնյաների դեմ, բայց նաև ավելի սերտ կապեր հաստատենք բնակչության և քաղաքացիական հասարակության հետ և աջակցենք ռուս այլախոհներին, հասարակական կազմակերպություններին և անկախ լրատվամիջոցներին», – ասել է Սասոլին: Նա […]

̰
Վրաստանի նախկին վարչապետի կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել աղմկոտ ակցիայի պայմաններում

23:27 29.05.2021

Թբիլիսիի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության հիմնադիր համաժողովն ընթացել է «Փոխիր» ու «Շարժում հանուն Վրաստանի» ակտիվիստների աղմկոտ բողոքի ակցիայի ֆոնին: Ակցիայի մասնակիցները նրան դիմավորել են սուլոցներով: Գախարիային համարել են «ամենաանհաջող վարչապետը» ժամանակակից Վրաստանի պատմության մեջ՝ մեղադրելով նրան երկրում վերջին տարիների տնտեսական ծանր իրավիճակի,  2019-ի հունիսի 20-21-ը խորհրդարանի մոտ բողոքի ցույցը […]

̰
Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան

22:21 29.05.2021

Հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Ադրբեջանի վարչապետի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։ -Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի լուծման ռուսական առաջարկը ընդունելի է Ադրբեջանի համար։ Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։ -Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական […]

̰
«365 օր. ապագան սկսվում է այսօր»․ «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

22:09 29.05.2021

Այսօր «Հայաստան» դաշինքն ուղիղ եթերում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որն անվանել է «365 օր. ապագան սկսվում է այսօր»: Նախաբանում դաշինքի անդամ, ՀՀ նախկին  փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշել է, որ Հայաստանն այժմ կարիք ունի կարող ուժերի համախմբման: «Ծրագիրը մտնելու է բոլոր համայնքները, բոլորի տները: Այդ ծրագիրն աշխատող երկրի կոնցեպցիա է, անհատը պիտի ունենա իր կյանքը […]

̰
Փաշինյանն անդրադարձել է սահմանից զորքերի հետքաշման հնարավորությանը

21:57 29.05.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկվա հայտարարությունում նշված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար, այսօր հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նորք-Մարաշի գրասենյակում հանդիպման ժամանակ:Հարցին նա անդրադարձել է նաև լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Փաշինյանը խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշման հարցում պատրաստակամության մասին: Հայտարարել է, որ համանախագահների առաջարկության համատեքստում պատրաստ են հրաժարվել […]

̰
Սահմանային իրավիճակի լուծման հեռանկարներն ու ՀԱՊԿ-ի արձագանքը․ հանրային քննարկում քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ

20:55 29.05.2021

Այսօր Երևանում մի շարք կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկում է կազմակերպվել, որտեղ ներկաներն անդրադարձել են սահմանային իրավիճակի լուծման հեռանկարներին ու ՀԱՊԿ-ի արձագանքին։ Նրանք ներկայացրել են իրենց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Անձնագրային և վիզաների վարչությունը ոչ աշխատանքային օրերին սահմանել է հերթապահություն. ոստիկանություն

20:15 29.05.2021

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից մինչև 17.00-ն սահմանել է հերթապահություն: Ուշադրություն՝ […]

̰
Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել լուծել Հայաստանի հետ սահմանի հարցը

19:18 29.05.2021

Բաքուն սատարում է ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, ադրբեջանական կողմը պատրաստ է կառուցողական աշխատանքի Երևանի հետ, ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: Հաղորդում է Ria.ru-ն։ Ադրբեջանի վարչապետը  ելույթ է ունեցել Մինսկում՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: «Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծման Հայաստանի […]

̰
Ռուս դիվանագետների առաջին խմբին տեղափոխող ինքնաթիռը Չեխիայից ուղևորվել է Մոսկվա

18:52 29.05.2021

  Պրահայում Ռուսաստանի դեսպանության առաջին խմբի աշխատակիցներին տեղափոխող ինքնաթիռը մեկնել է Մոսկվա, գրում է ՌԻԱ լրատվականը:   Դիվանագիտական ​​ներկայացուցչության աշխատակիցները հեռանում են Չեխիայից ՝ Պրահայում Ռուսաստանի դեսպանատան և Մոսկվայում Չեխիայի դեսպանատների անձնակազմի հավասարեցման շրջանակներում ՝ մինչև յոթ դիվանագետ և 25 վարչական և տեխնիկական աշխատող:   « Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության կրճատված անձնակազմի երկրորդ խումբը մայիսի 31-ին […]

̰
BACK_TO_TOP