14:39 26.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրանի հետ մեր հարաբերությունները և հարևանությունը ռազմավարական նշանակություն ունեն: Անկախության առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգությունը մի շարք առումներով: Ուրախ […]
14:09 26.05.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ նոր սահմանադրական հանրաքվեն կանցկացվի ազատ և ժողովրդավարական ճանապարհով: Այս մասին հայտնում է Пул Первого-ն: «Նոր սահմանադրական հանրաքվեն անցկացվելու է ամենաբարձր մակարդակով՝ ժողովրդավարական և բաց»,- ասվում է հաղորդագրության մեջ: Լուկաշենկոն նաև շեշտել է, որ պետք է կարողանալ արձագանքել ցանկացած փոփոխության, բայց միևնույն ժամանակ չշեղվել հիմնական կուրսից: Դրանից առաջ Բելառուսի […]
14:04 26.05.2021
ԱԺ արտահերթ ընտրություններին ՔՊ կուսակցությունը կմասնակցի 161 թեկնածուով։ ԿԸՀ-ում առաջինը ընտրական փաստաթղթերը ներկայացրեց ՔՊ կուսակցությունը: Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իրենց կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված են 158 թեկնածուներ և ևս 4-ը՝ ազգային փոքրամասնությունից: Ցուցակներն առավել մանրամասն կհրապարակվեն մոտ մեկ ժամից ՔՊ կուսակցության պաշտոնական էջում: Լրատվամիջոցների այն հարցին, թե ինչո՞ւ է կուսակցությունն իր որդեգրած սկզբունքներին դեմ […]
13:57 26.05.2021
Ryanair-ի օդանավի հարկադիր վայրէջքից հետո Մինսկում ձերբակալված Ռոման Պրոտասևիչը և նրա համախոհները նախաձեռնել էին Բելառուսում կազմակերպել «արյունալի խռովություն»: Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ: «Մի ծայրահեղական իր համախոհի հետ: Բայց հիմա նրա արևմտյան բազմաթիվ պաշտպանները թող պատասխանեն իմ մի հարցին, թե ով է նրան վճարել Դոնբասում պատերազմին մասնակցելու համար: […]
13:43 26.05.2021
Ռուսաստանը համապատասխան դիվանագիտական դեմարշ է արել Մոսկվայում և Ռիգայում լատվիական իշխանությունների գործողություններից հետո: Նրանք հանել էին ՌԴ դրոշը՝ փոխարինելով այն Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշով: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պաշտոնական մեկնաբանության մեջ: «Առաջին հերթին դա անթաքույց անարգանք է Ռուսաստանի պետական խորհրդանիշի նկատմամբ: Այդ կապակցությամբ համապատասխան դեմարշ ենք նախաձեռնել Մոսկվայում և Ռիգայում, […]
13:14 26.05.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է համաշխարհային պատերազմի վտանգի մասին այն դեպքում, եթե Բելառուսում զինված հակամարտություն լինի: Նման հայտարարություն նա արել է խորհրդարանականների հետ հանդիպմանը: Բելառուսի նախագահը գերտերություններին կոչ է արել չփորձել ապակայունացնել իրավիճակը երկրում: «Դիմում եմ ամբողջ միջազգային հանրությանը. իմաստ չկա ցնցել Բելառուսը: Մենք փոքր երկիր ենք, բայց արժանի պատասխան կտանք: Բայց մինչ կտրուկ […]
12:45 26.05.2021
Մայիսի 23-ին Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair-ի ինքնաթիռում ահաբեկիչ է եղել, և դրա մասին իմացել են Բելառուսի սահմաններից դուրս: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Կառավարության տանը ելույթի ընթացքում: «Թող արևմտյան պաշտպանները պատասխանեն, թե որ հատուկ ծառայությունների համար են աշխատել երկու ձերբակալվածները»,-հայտարարել է Լուկաշենկոն՝ խոսելով բելառուս ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչի և ռուսաստանցի Սոֆյա Սապեգի […]
12:28 26.05.2021
ԱԺ-ն այսօր քվեարկել ու ընդունել է երեկ քննարկված մոտ երկու տասնյակ օրինագծեր: Քննարկել է Կառավարության ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և կից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է թույլատրել Հայաստանում արտադրական կանեփի վերամշակման ու արտադրության հետ կապված գործունեությունը: Նախագծի շուրջ հարցեր ու ելույթներ չեն հնչել, ընդդիմությունը քննադատություններ […]
12:04 26.05.2021
Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը․ «Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն […]
11:41 26.05.2021
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն Իրանի պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանն ասել է. «Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու […]
11:35 26.05.2021
Մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 20-յակը հետևյալ տեսքն ունի՝ 1․Ռոբերտ Քոչարյան 2․Իշխան Սաղաթելյան 3․Աննա Գրիգորյան 4․Վահե Հակոբյան 5․Արﬔն Գևորգյան 6․Լիլիթ Գալստյան 7․Արﬔն Ռուստամյան 8․Սեյրան Օհանյան 9․Էլինար Վարդանյան 10․Արծվիկ Մինասյան 11․Արթուր Ղազինյան 12․Քրիստինե Վարդանյան 13․Գեղամ Մանուկյան 14․Աղվան Վարդանյան […]
11:07 26.05.2021
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Մանուկյանը չեն մասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք նրանց ֆեյսբուքյան գրառումներից։ «Հարգելի հայրենակիցներ, Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր […]
10:39 26.05.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով այսօր՝ ժամը 18։00-ին լրանում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: SHANTNEWS-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԸՀ-ից տեղեկացրել են, որ մինչև այս պահը ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժ անհրաժեշտ փաստաթուղթ չի ներկայացրել: Այսօրվանից մինչև մայիսի 31-ը մեկնարկելու է ընտրական ցուցակների գրանցման գործընթացը: Որոշ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների […]
10:24 26.05.2021
ԱԺ-ն այսօր շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Այն սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով: Առաջինը քվեարկության է դրվել կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, 60 կողմ. 6 ձեռնպահ ձայներով այն չի ընդունվել: Դահլիճում սկսվել է իրարանցում: Երբ ԱԺ նախագահը հետաքրքրվել է, թե ինչո՞ւմն է խնդիրը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար […]
08:55 26.05.2021
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Վերջինս լինելու է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում: Պարբերականի տեղեկություններով, Սաֆարյանն իր ազատման դիմումն արդեն ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: Դաշինքի եռյակն այսպիսինն է՝ Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, […]
00:10 26.05.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ելույթ ունենալով կազմակերպության միավորված շտաբի նիստում, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է: Միևնույն ժամանակ, […]
22:48 25.05.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ շատ ուրախ կլինի, եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենն անձամբ հանդիպեն: «Կարող եք հակառակ կարծիքի լինել, սակայն չնայած դրան՝ խոսեք և հանդիպումներ անցկացրեք»,- ասել է նա լրագրողներին երեքշաբթի օրը՝ ԵՄ գագաթնաժողովից հետո: «Ռուսաստանի նախագահը և ես դա անում ենք…Մենք կարող ենք ավելի շատ խթանել […]
21:25 25.05.2021
Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման առանցքում էին մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է […]
21:21 25.05.2021
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որին մասնակցել են նաև առաջիկա ընտրություններին «Հայաստան» անունը կրող դաշինքի մասին հայտարարած թիմի անդամներ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը: Երկրորդ նախագահը պատասխանել է երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներին, նախընտրական ու հետընտրական հնարավոր գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերի, ներկայացրել իր պատկերացումները խաղաղության, Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական […]
20:55 25.05.2021
Մայիսի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Գուսալ Ազամ Սարքերին (նստավայրը՝ Թեհրան)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։ Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն […]
20:33 25.05.2021
Մայիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի […]
19:59 25.05.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով վաղը՝ մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ին, լրանում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը, որից հետո՝ մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ը մեկնարկելու է ընտրական ցուցակների գրանցման գործընթացը: Որոշ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական ցուցակներում ընդգրկվածների անուններն արդեն հայտնի են։
19:53 25.05.2021
Ուկրաինայի պաշտպանության նախարար, Անդրեյ Տարանը ժամանել է Վրաստան, մասնակցելու Անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Մինչ տոնական միջոցառմանը մասնակցելը, պաշտպանության նախարարությունում նրան հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարար, Ջուանշեր Բուրճուլաձեին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են Վրաստանի ու Ուկրաինայի միջև երկարամյա բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունն ու հաջող համագործակցությունը: Ջուանշեր Բուրճուլաձեն և Անդրեյ Տարանը վերահաստատել են իրենց […]
19:16 25.05.2021
Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին հանձնել է Մարտինա Շմիդտին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար նշանակելու մասին ԵԽ Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը: […]
18:37 25.05.2021
Նիդեռլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: Տեղեկացնում է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը։ Բանաձևում ասվում է. «Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու […]
18:12 25.05.2021
Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում, եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսվել է։ Այս մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում այսօր անցկացրած խորհրդակցության ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նշել է՝ ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքից հեռանալու հարցով բանակցությունները շարունակվում են, որոնց մասնակցում են ՀԱՊԿ-ի գործընկերները: «Այս […]
18:10 25.05.2021
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնևում: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրներին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Վարչակազմի պաշտոնյաները հայտնեցին, որ Ժնևը վերջնականապես հաստատվել է որպես հյուրընկալող քաղաք երկու երկրների ղեկավարների երկար քննարկված հանդիպման համար, որն, ինչպես սպասվում է, տեղի կունենա հունիսի 15-16-ը […]
17:09 25.05.2021
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ. Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այդ վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր ղեկավարներին՝ բաց նամակներով և ուղիղ հաղորդագրություններով: Ասել եմ, որ քիչ ժամանակ ունենք, որ մենք փաստորեն չունենք ո’չ դաշնակիցներ, ո’չ […]
15:58 25.05.2021
Հայաստանի ուժային եռամարտի հավաքական թիմը մասնակցեց Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի թիմը մասնակցեց Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ մասնակցում էին 12 երկրների շուրջ 300 մարզիկներ: Այդ ստուգատեսում աշխարհի չեմպիոն ԱԻՆ հրշեջ փրկարար աշխարհի կրկնակի չեմպիոն, գինեսի ռեկորդակիր […]