15:45 25.05.2021
Կրեմլում կարծում են, որ կիբերհանցագործությունների դեմ պայքարում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի փոխգործակցությունն այլընտրանք չունի, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը, որն ուղղված էր բոլոր երկրներին, որտեղ խոսքը տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության անհրաժեշտության և այլընտրանքի բացակայության մասին է: Առանց այդպիսի փոխգործակցության մենք […]
15:40 25.05.2021
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը նախապատրաստվում էր Ryanair ինքնաթիռի հետ կապված սկանդալից առաջ, բայց Լուկաշենկոն անկասկած կկարողանա մանրամասն տեղեկություններ հաղորդել դեպքի հանգամանքների և պատճառների մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է ինչ-որ օգնությանը՝ կապված Ryanair չվերթի հետ կապված ինչ-որ բանի […]
15:36 25.05.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, որպես թունաքիմիկատների պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնների և նորմերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝ թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա. թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից […]
15:19 25.05.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը:Այս մասին հայտնում է Հայ դատի […]
14:50 25.05.2021
Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբայի խոսքերը. «Ձեզ մոտ ես եմ Պուտինը» արտահայտությունը կտրված է համատեքստից. նա ասել է, որ տարածաշրջանի ղեկավարն ունի իր սեփական լիազորություններն ու պատասխանատվությունը: РИА Новости-ի փոխանցմամբ` լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Երկուշաբթի YouTube-ի ալիքում հայտնվել է Ույբայի՝ Կոմիի գյուղերից մեկի բնակիչների հետ հանդիպման տեսանյութը, որտեղ նա խնդրում է […]
14:42 25.05.2021
ԱԺ-ում պատգամավորների ձայները չեն բավարարել լիագումար նիստի աշխատանքները միանգամից սկսելու համար, միայն երրորդ փորձից է հաջողվել 75 պատգամավորի ներկայություն ու քվորում ապահովել: Իսկ իշխող մեծամասնության ձայները չեն բավարարել օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված նախագծերը քննարկելու հարցն ընդունելու համար, հետևաբար խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում կքննարկի միայն առաջին բաժնում ընդգրկված օրինագծերը: Մինչ դրանց անցնելը քննարկում է ծավալվել Սյունիքի […]
14:37 25.05.2021
Գիշատիչների առողջ պոպուլյացիայի առկայությունը վկայում է առողջ և կայուն էկոհամակարգ ունենալու մասին։ Այս մասին վստահեցնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջազգային գործընկեր՝ World Land Trust-ի փորձագետները, որոնք օրերս անդրադարձ են կատարել Հայաստանում նկարահանված գիշատիչների արահետին։ Ուշագրավ և ուրախալի է հատկապես այն հանգամանքը, որ խոսքը գնում է Հայաստանի՝ Վայոց ձորի մասին, որտեղ վերջերս […]
14:32 25.05.2021
Աշակերտների կրթության անընդհատությունն ապահովելու նպատակով իրականացվող առցանց ուսուցումը ենթադրում է ՏՀՏ նոր գործիքներ և մոտեցումներ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը խթանելու նպատակով: «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացվող հասցեական վերապատրաստումների ընթացքում այս տարի […]
14:15 25.05.2021
Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Այսպես. ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) ամսական կտրվածքով 2021 թվականի ապրիլին՝ 2020 թվականի ապրիլի համեմատ աճել է 23.2%-ով։ Աճողական՝ 2021 թվականի հունվար-ապրիլին՝ 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ, աճել է 2.6%-ով։ Ամենից […]
14:12 25.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 24-25-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: ?
13:44 25.05.2021
«Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց նոր 211 ավտոբուս, պայմանագիր է ստորագրվել». Հայկ Մարության։ Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս. ավագանու հերթական նիստի ընթացքում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր ավտոբուսները, ի դեպ, համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում են CNG (բնական գազ), որը համարվում է կանաչ վառելիք: «Տեղյակ եք, որ […]
13:31 25.05.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 15-ը։ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և միջնորդել է հետաձգել այսօրվա դատական նիստը։ Բացի դրանից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը […]
13:29 25.05.2021
Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան […]
11:29 25.05.2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրել է լիագումար նիստերի օրակարգը, պարտադիր քննարկման ենթակա հարցերի բաժնում ընդգրկված է 26, երկրորդ բաժնում՝ 9 հարց: Ներկայացնելուց հետո խորհրդարանը քվեարկել է երկրորդ բաժնում ներառված օրինագծերը քննարկելու հարցը, ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել, իսկ իշխող մեծամասնության ձայները չեն բավարարել այն հաստատելու համար: Արդյունքում 62 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել: […]
11:04 25.05.2021
Թեև նախընտրական ցուցակներում ամեն րոպե փոփոխություններ ու շտկումներ են արվում վերջնական հրապարակումից և դրանք ԿԸՀ փոխանցելուց առաջ, սակայն որոշակի պատկեր արդեն, այնուամենայնիվ, կա: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում այս անգամ չեն լինելու գործող իշխանության մի շարք առանցքային դեմքեր: Armtimes.com-ի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա ընտրություններում ՔՊ ցուցակում չի լինի, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Թե որն է պատճառը, […]
10:51 25.05.2021
Վաղարշապատի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992թ. ծնված Գ. Մ.-ն 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից։ Փախուստի դիմած կալանավորված անձին հայտնաբերելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները և ուժերը։ Հետևողական և […]
10:44 25.05.2021
Խորհրդարանն այսօր նախ քննարկել է բացասական եզրակացություն ստացած մեկ նախագիծ, որը հեղինակել են խմբակցությունները լքած պատգամավորները: Այն վերաբերում է սահմանամերձ համայնքներում ցանկատարածքների օգտագործման պարագայում պետության կողմից բերքի իրացումը երաշխավորելուն: Համահեղինակ Թագուհի Թովմասյանը զեկուցել է. «Հատկապես 2020թ-ի պատերազմից հետո սահմանամերձ համայնքների թիվը մեծացել է, և մենք խնդիր ունենք խրախուսելու բոլոր տեսակի գյուղատնտեսության ճյուղերը, իսկ դրա համար […]
10:30 25.05.2021
ԱԺ-ում հերթական նիստի ընթացքում, օրակարգը ներկայացնելուց հետո, այսօր հարց ուղղվեց Արարատ Միրզոյանին Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու նպատակով ՌԴ-ի կողմից՝ ռազմավարական դաշնակցի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչ խոսակցություն է ունեցել Միրզոյանը ՌԴ-ում իր գործընկերոջ հետ: Միրզոյանը պատասխանեց․ «Ինչպես այս դժվար հարցում, այնպես էլ նախորդիվ, խորհրդարանական դիվանագիտությունը գործում է իր հնարավորությունների ողջ ծավալով […]
10:14 25.05.2021
ԱԺ-ն այսօր սկսել է հերթական նիստի աշխատանքները: Նշենք, որ արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ խորհրդարանը դադարեցրել է լիազորությունները, բայց օրենքի ուժով շարունակելու է աշխատանքները մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը: Նիստի մեկնարկին տեղի է ունեցել գրանցում, 61 պատգամավոր է գրանցվել, հետևաբար՝ քվորում չի ապահովվել, երկրորդ փորձի ժամանակ գրանցվել է 63 պատգամավոր, դարձյալ քվորում չի եղել: Արարատ Միրզոյանը հայտարարել է, […]
22:02 24.05.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել դաշինքի մարզային ներկայացուցիչների հետ, խոսել այն ծրագրերի մասին, որոնք մտադիր են իրականացնել, պատասխանել հարցերի լայն շրջանակի՝ պատերազմի հետևանքների վերացումից մինչև գյուղատնտեսություն: Մանրամասները՝ տեսանյութում։
21:41 24.05.2021
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոյի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Վաղարշակ Հարությունյանը Շերալի Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են […]
21:29 24.05.2021
Մայիսի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ-ից, Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի […]
21:17 24.05.2021
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները: «Եթե […]
21:13 24.05.2021
ԿԸՀ-ն այսօր ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին է տրամադրել 2021թ-ի հունիսի 20-ին կայանալիք էլեկտրոնային քվեարկության ծրարները: Արտահերթ նիստի օրակարգում է եղել նաև Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունը, որի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքով ընտրված Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին՝ Նարեկ Պետրոսյանին: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է փակ տարածքներում դիմակների կրման պարտադիր պահանջի պայմաններում […]
20:50 24.05.2021
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը շարունակում են վերադասավորումները։ Ո՞վ ու՞մ հետ կհամագործակցի և ի՞նչ ձևաչափով, ովքե՞ր կլինեն նախընտրական ցուցակների առաջնորդները․ այս հարցերի պատասխանները կամաց-կամաց ուրվագծվում են։ ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասուլիս է հրավիրել և պարզաբանել մի շարք նախընտրական հարցեր, իսկ «Լուսավոր Հայաստան» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն էլ համագումար են հրավիրել։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:40 24.05.2021
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք հայտնեց, որ դեսպան Դուլամսուրեն Դավաան իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-մոնղոլական համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն […]
19:28 24.05.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության: «Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել […]