TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կերկարաձգեն ստուգումները

18:36 24.05.2021

ՄԱԳԱՏԷ-ն և Թեհրանը պայմանավորվել են գործակալության ստուգումները մեկ ամսով երկարաձգելու մասին, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Նա հայտնել է, որ երկար զրույց են ունեցել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ: Պայմանավորվել են նախ, որ հավաքվող ամբողջ տեղեկությունը կպահվի ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, բացի դրանից մոնիթորինգը կավարտվի հունիսի 24-ին: Իրանն իր հերթին […]

̰
Լեհաստանի և Թուրքիայի միջև կկնքվի թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնման պայմանագիր

18:30 24.05.2021

  Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի հարվածային անօդաչուներ։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց առաջին խմբաքանակը կմատակարարվի արդեն 2022 թվականին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մայիսի 24-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Դուդայի այցի ընթացքում նախատեսվում է, որ վերջինս համաձայնագիր […]

̰
ԿԸՀ-ն ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին է հանձնել էլեկտրոնային քվեարկության 657 ծրար

18:22 24.05.2021

ԿԸՀ-ն այսօր ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին է տրամադրել 2021-ի հունիսի 20-ին կայանալիք էլեկտրոնային քվեարկության ծրարները: Դա տեղի է ունեցել ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում։ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ԿԸՀ-ում Անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրության համաձայն՝ ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի քվեարկելու իրավունք ունեցող անձանց […]

̰
Եթե ընտրությանը մասնակցող անձը հրաժարվի նույնականացման նպատակով դիմակը հանել, կհեռացվի տեղամասային կենտրոնից. Տիգրան Մուկուչյան

17:19 24.05.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում է եղել «Ընտրողի նույնականացումն իրականացնելու մասին» հարցը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հղում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի 2020-ի սեպտեմբերի հրամանի պահանջներին, որոնցով սահմանվում են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը: Ըստ այդմ՝ նախապատրաստվել է որոշման նախագիծ: «Համաձայն դրա՝ փակ տարածքներում դիմակների կրումը պարտադիր է, ինչը […]

̰
«Իմ քայլից» ավագանու անդամ ընտրված Էդգար Բարսեղյանի մանդատը տրամադրվեց ցուցակի հաջորդ թեկնածուին. ԿԸՀ նիստ

16:54 24.05.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում երկու հարց է՝ Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմում և ընտրողի նույնականացումն իրականացնելու մասին հարցերը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է, որ ըստ ժամանակացույցի՝ ևս մեկ հարց կա, այն է՝ էլեկտրոնային քվեարկության ծրարները ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին տրամադրելը, ինչը կանեն նիստի աշխատանքների շրջանակում: Մուկուչյանը, ներկայացնելով […]

̰
3-րդ զորամիավորումում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ

16:00 24.05.2021

Զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 24-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։ Կատարվել են կրակային տարբեր վարժանքներ, զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստություն և հաջողությամբ խոցել կրակադաշտի թիրախները։

̰
Լավրովը պատմել է, թե ինչի մասին է պատրաստ Պուտինը խոսել Բայդենի հետ

15:57 24.05.2021

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը իրենք կորոշեն բանակցությունների թեմաները, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ վերջնական պայմանավորվածություն չկա Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, բայց եթե այն ձեռք բերվի, […]

̰
Եվրախորհրդարանը կոչ է արել ամբողջովին դադարեցնել Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը

15:32 24.05.2021

Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP), Մինսկում տեղի ունեցած արտակարգ դեպքից հետո ԵՄ-ին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ: «Թռիչքներ դեպի Բելառուս կամ Բելառուսից, կամ Բելառուսի վրայով չպետք է լինեն։ Մենք նաև կոչ ենք անում անհապաղ ընդունել պատժամիջոցների չորրորդ փաթեթը», – նշված է «ՌԻԱ Նովոստիի» ստացած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Ryanair […]

̰
Հայտնի են նոր մանրամասներ Զարիֆի՝ Հայաստան այցի վերաբերյալ

15:28 24.05.2021

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի Հանրապետություն կժամանի մայիսի 26-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Այցի մասին հայտնի է դարձել մայիսի 24-ի առավոտյան: Զարիֆը մայիսի 25-ին կայցելի նաև Բաքու:

̰
Լուկաշենկոն արգելել է չհամաձայնեցված բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը

15:15 24.05.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որն արգելում է չհամաձայնեցված բողոքի ցույցերի ուղիղ լուսաբանումը, տեղեկացնում է BelTA-ն: «Սահմանվում է կարգի խախտմամբ անցկացված զանգվածային միջոցառումների իրական ժամանակում լուսաբանման արգելք՝ դրանք հանրահռչակելու կամ քարոզի նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Այս արգելքը տարածվելու է նաև լրատվամիջոցների աշխատողների վրա, լրագրողներին նույնպես արգելվում է հանդես գալ որպես այդպիսի գործողությունների […]

̰
Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

14:31 24.05.2021

Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 22-ին Միքայելյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 57-ամյա Վարդան Թ.-ին, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի […]

̰
Էվերեստի վրա կորոնավիրուսի բռնկում կա

14:00 24.05.2021

Էվերեստ լեռան հիմնական ճամբարում տեղի է ունեցել կորոնավիրուսի համատարած բռնկում: Ավելի քան 100 լեռնագնաց և օժանդակող անձնակազմն է վարակվել, հայտնում է The Guardian պարբերականը: Ուղեկցորդներից մեկը պատմել է, որ անցած շաբաթ իր խմբի վերելքը կասեցրեց 7 լեռնագնացի թեստի դրական պատասխանը, մինչդեռ Նեպալի իշխանությունը պաշտոնապես չի հաստատել, որ Էվերեստի վրա կորոնավիրուսի բռնկում կա: 100 հաստատված թեստի […]

̰
Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել Ռուսաստանի հետ երկխոսել Բելառուսում տիրող իրավիճակի շուրջ

13:13 24.05.2021

Եվրամիությունը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ Բելառուսում քաղաքական իրավիճակը կարգավորելու շուրջ: Մայիսի 24-ին նման կոչ է արել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեմենտ Բոնը: «Մենք պետք է շարունակենք քննարկումները Ռուսաստանի հետ, որպեսզի գտնենք քաղաքական երկխոսություն, որպեսզի պարոն Լուկաշենկոն հնարավորինս շուտ հեռանա, որպեսզի Բելառուսը՝ Եվրոպայի վերջին բռնապետությունն անցնի ժողովրդավարության»,- ասել է նա ֆրանսիական BFM հեռուստաալիքի […]

̰
Արփա գետից դուրս է բերվել 7, Կեչուտի ջրամբարից՝ 3 ցանց

12:41 24.05.2021

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և Արփա գետից դուրս է բերվել 7 ինքնաշեն ցանց (էկրան), իսկ Կեչուտի ջրամբարից՝ 3 դնովի ձկնորսական ցանց։ Արգելված միջոցներն օրենքով սահմանված կարգով տեղում ոչնչացվել են։

̰
ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար. ՌԴ ԱԳՆ

12:34 24.05.2021

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար, «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմակերպություններին Ադրբեջանի ինտեգրման համատեքստում։ «Միակ բանը, ինչը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության որոշակի դրույթներն են, որոնց համապատասխան ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջև […]

̰
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան

12:21 24.05.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է IRNA գործակալությունը: Նա չի հայտնել այցի նպատակն ու հարցերը, որոնք քննարկվելու են այդ շրջանակում։  

̰
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հնարավոր սադրանքների մասին

10:42 24.05.2021

Սիրիայում ահաբեկիչները քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են պատրաստում։ Այս մասին նախազգուշացրել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ տեղեկություններ են ստացվել Իդլիբ նահանգի արևմուտքում «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ակտիվացման մասին։ «Ըստ առկա տեղեկատվության՝ գրոհայինները ծրագրում են մայիսի 26-ին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին […]

̰
Արա Այվազյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը

10:06 24.05.2021

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական […]

̰
ԵՄ երկրների ղեկավարները մայիսի 24-ի գագաթնաժողովում կքննարկեն Ryanair-ի՝ Մինսկում արտակարգ  վայրէջք կատարելու դեպքը

23:06 23.05.2021

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները մայիսի 24-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Մինսկում Ryanair-ին պատկանող  ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպը և հնարավոր պատժամիջոցների սահմանելու հարցը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Բարենդ Լեթսը: «Եվրախորհրդի նախագահը վաղը կբարձրացնի Մինսկում Ryanair չվերթի հարկադիր վայրէջքի հարցը: Կքննարկվեն հետևանքներն ու հնարավոր պատժամիջոցները»,- գրել է նա Twitter- ում […]

̰
Մինսկի օդանավակայանում բերման են ենթարկել Nexta Protasevich-ի հիմնադիր Պրոտասևիչին

20:00 23.05.2021

Մինսկի օդանավակայանում ձերբակալվել է Nexta Telegram ալիքի հիմնադիրն ու Belarus Brain Telegram ալիքի գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: Տեղեկությունը տարածել է Բելառուսի ՆԳՆ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը: Բելառուսական ընդդիմության առաջնորդ Ռոման Պրոտասևիչին տեղափոխող ինքնաթիռը շտապ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում: Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ինքնաթիռն ականապատված է: Այս մասին տեղեկությունը  չի […]

̰
Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ

19:45 23.05.2021

Հաջորդ շաբաթ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնի  բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչպես նաև նախատեսված է տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն։ Հաղորդում է Ռիա Նովոստին։ Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ  երկուշաբթի Սոչիում Պուտինը կհանդիպի Ղրղզստանի նախագահի հետ և խորհրդակցությունների շարք կանցկացնի ռազմական հարցերի քննարկման նպատակով։

̰
Թուրքական ընկերության կողմից «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ  բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում

18:55 23.05.2021

Ռիոնի գետի վրա թուրքական ընկերության կողմից Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույց է անցկացվել։ Ավտոշարասյուններով ցուցարարներին են միացել Վրաստանի տարբեր շրջանների ակտիվիստներ: «Մենք այսօր հավաքվել ենք ամբողջ երկրից՝ մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր պահանջները: Դա թուրքական ENKA ընկերության հետ ՀԷԿ-երի կառուցման պայմանագրի չեղարկումն է: Մենք պահանջում ենք, որ նրանք անհապաղ լքեն տարածքը»,-այս մասին […]

̰
Արցախում մեկնարկում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի առաջին փուլը

16:20 23.05.2021

Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Այս մասին հայտնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների […]

̰
Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը

15:30 23.05.2021

Այսօր Երևանում տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ համագումարը: Համագումարին ելույթներ են ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ներկայացվել է կուսակցության ծրագիրը, ինչպես նաև համագումարը ընտրել է կուսակցության վարչության նոր կազմը: Համագումարի վերջում կուսակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը. ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ

15:18 23.05.2021

Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։ «Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի սրել լարվածությունը […]

̰
Լրացել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից  իրանական միջուկային օբյեկտների տեսախցիկների տվյալների հասանելիության ժամկետը 

13:30 23.05.2021

  Ավարտվել  է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)  իրանական միջուկային օբյեկտներում տեղակայված տեսախցիկների տվյալների  մոնիտորինգի եռամսյա համաձայնագիրը: Fars գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է  Երկրի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «ՄԱԳԱՏԷ-ն իրավունք չունի մուտք գործել իրանական միջուկային օբյեկտների ներսում տեսախցիկներից տեսագրություններ և տեղեկատվություն ստանալու՝ հասանելիության  ժամկետը լրանալու պատճառով»,- գործակալությունը մեջբերում է Ղալիբաֆի խոսքերը: […]

̰
Վիետնամում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

10:25 23.05.2021

Քվեարկության իրավունք ունեցող 18 տարեկանից բարձր Վիետնամի ավելի քան 69 միլիոն քաղաքացի, կիրակի օրը, ընտրում են միապալատ Ազգային ժողովի (խորհրդարան) պատգամավորներ, ինչը, համաձայն Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության Սահմանադրության (SRV), երկրի բարձրագույն իշխանությունն է: Երկրում  բացվել է 84,767 ընտրատեղամաս, որոնք տեղակայվել են բոլոր 63 նահանգներում և քաղաքներում: 2021-ից 2026 թվականների պաշտոնավարման  ժամկետով 15-րդ Ազգային ժողովի 500 պատգամավորական […]

̰
ԵՄ առաջնորդները Բրյուսելում նախատեսում են քննարկել նոր հակառուսական պատժամիջոցների հարցը

10:13 23.05.2021

ԵՄ երկրների ղեկավարները առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։Ռիա Նովոստիի փոխանցմամբ,այս մասին ասել է Եվրոպական արժեքների և թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յուրովան: ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 24-25-ը Բրյուսելում: «Ռուսական կողմի նկատմամբ ԵՄ օրինական պահանջները կրկնվում են. հիբրիդային և կիբերպատերազմների ավարտը, հարգել մարդու՝ առաջին հերթին Ալեքսեյ Նավալնիի  իրավունքները և Մինսկի համաձայնագրերի […]

̰
Ազնավուրի արվեստով բազմաթիվ հայ ու համաշխարհային սերունդներ են դաստիարակվելու. Արտակ Բեգլարյան

23:28 22.05.2021

Պատիվ է ունենալ Ազնավուրի ներկայությունը Ստեփանակերտում՝ նրա կիսանդրու և նրա անվան մշակույթի կենտրոնի տեսքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Այսօր, Շառլ Ազնավուրի ծննդյան 97-ամյակի առթիվ, Ստեփանակերտում տեղի ունեցավ նրա կիսանդրու բացման արարողությունը: Քանդակագործը Յուրի Հովհաննիսյանն է, ֆինանսավորումը՝ ԱՀ կառավարության, որի պատվերը տրվել էր դեռ տարիներ առաջ, և […]

̰ ̰
BACK_TO_TOP