20:44 22.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգից տեղեկացնում են, որ ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։ Ռեկորդային բարձր ջերմաստիճան գրանցվեց մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +36․․․+36,3 աստիճան, որը 1 աստիճանով գերազանցեց 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ […]
19:42 22.05.2021
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շաբաթ օրը ելույթ է ունեցել Լիբանանի խորհրդարանում, որի ընթացքում երկրի ղեկավարին մեղադրել է սահմանադրությունը խախտելու մեջ: «Ես Հանրապետության Նախագահ Միշել Աունին կոչ եմ անում դադարեցնել հողմաղացների դեմ կռիվ տալ և նոր կառավարության համար ճանապարհ բացել պատգամավորների պալատի վստահության քվե ստանալու համար»,-հայտարարել է վարչապետը, որի ելույթը հեռարձակվել է Al Jadeed հեռուստատեսությամբ: Վարչապետի […]
17:53 22.05.2021
Եվրոպական խորհրդարանը մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձև, որում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հակամարտության և տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին: Բանաձևում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո: Հասցեական կոչ […]
16:27 22.05.2021
Եվրամիությունը ցանկանում է երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ, բայց Մոսկվան դրանով դեռ հետաքրքրված չէ: Այս հայտարարությունը շաբաթ օրն արել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը՝ մայիսի 24-ին ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, որի ժամանակ կքննարկվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունները հիմա հաստատ լարված և ծանրաբեռնված են: Ինչպես ասում են, տանգոն երկուսով են պարում: Եվրամիությունը ցանկանում […]
14:27 22.05.2021
Շաբաթ օրը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, Ադրբեջանի դիրքորոշումը հայտնեց որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ: Ինչպես շեշտեց Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսը հույս ունի, որ […]
13:27 22.05.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անհատական հանդիպմանը որոշակի պայմաններով՝ նախատեսելով առաջին հերթին բանակցություններ՝ ուղղված Փհենյանի ապամիջուկայնացմանը: Այս մասին ուրբաթ օրը ամերիկյան առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Բայդենին խնդրել են պարզաբանել, թե որոնք են այն նախադրյալները, որոնք ԱՄՆ-ը կառաջադրի […]
12:54 22.05.2021
Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ: Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հույս ունենք, որ այս հարցի վերաբերյալ հստակություն կլինի Հայաստանի ընտրություններից հետո: Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում: Մենք պատրաստ ենք դրան»,-գրել է Ալիևը: Azerbaijan is prepared to work with Armenia on […]
10:59 22.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը:
21:28 21.05.2021
Օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոլորտային հանդիպումների շարքում հանդիպել է նաև առողջապահության բնագավառի մասնագետների հետ: Առողջապահական խնդիրներից բացի, հանդիպման մասնակիցները ամենատարբեր հարցադրումներ են հնչեցրել։ Հարց է հնչել նաև Գյումրիի առողջապահական վիճակի և աղետի հետևանքների վերացման մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:17 21.05.2021
Մեկ տասնյակից ավելի կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում են կայացրել: Գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը: Այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ անկախ Հայաստանի երեք ղեկավարներ մասնակցելու են ընտրապայքարին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:06 21.05.2021
5-րդ զորամիավորումում մայիսի 21-ին անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ։ Հերթափոխի մեկնող զինծառայողները ստացել են զենք-զինամթերք, հանդերձավորվել, անցել շարային ստուգատես ու հրահանգավորվել առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
20:55 21.05.2021
Ամերիկյան Google ընկերությունը մայիսի 20-ին հայտարարեց, որ Նյու Յորքում կբացի իր առաջին օֆլայն խանութը: Այն տեղակայված կլինի Google-ի ճամբարում` մոտավորարապես Չելսիի մոտակայքում, ոչ հեռու Apple-ի խանութից, և կսկսի աշխատել 2021 թվականի ամռանը: «Շատ գնորդներ ուզում են տեսնել, շոշափել, զգալ ապրանքը»,- ասվում է ընկերության հաղորդման մեջ: Խանութում հնարավոր կլինի գնել Pixel սմարթֆոններ,պլանշետներ ու նոթբուքեր, Nest-ի խելացի […]
19:34 21.05.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ նստաշրջանին. «Պարոն նախագահ, հարգելի նախարար Մաաս Գերմանիան Նախարարների կոմիտեի նախագահությունն իրականացրեց դժվարին ժամանակաշրջանում` հիմնականում պայմանավորված ձգձգվող և կաթվածահար անող համաճարակով: Ես միանում եմ նախորդ բանախոսներին՝ գնահատելով այս մարտահրավերներին դիմակայելու Ձեր երկրի ջանքերը: Պարոն նախագահ Ողջունում ենք գլխավոր քարտուղարի պատրաստած «Ռազմավարական շրջանակ» փաստաթուղթը, որն […]
16:58 21.05.2021
Ավելի քան 50 հազար բնակիչ Գազայի հատվածում զրկվել է տանիքից իսրայելական բանակի հասցրած ավիահարվածների հետևանքով, հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իսրայելի անվտանգության հարցերով նախարարը միաձայն ընդունեց երկկողմանի կրակի դադարեցման Եգիպտոսի առաջարկը: «Իսրայելական զավթիչների ագրեսիան անպաշտպան քաղաքացիների դեմ տանիքից զրկել է 50.000 քաղաքացու, որոնք տեղավորվել են ժամանակավոր […]
16:54 21.05.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել նախագահ Վլադիմիր Պուտինի և Tesla-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկի հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Կրեմլի ներկայացուցիչն այդ հայտարարությունն արել է Новое знание ռուսական մարաթոնում ունեցած ելույթի ժամանակ: Նրանից հետո միջոցառմանը ելույթ է ունեցել ամերիկացի միլիարդատերը: Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահի ու գործարարի հանդիպումը շատ հնարավոր է՝ […]
16:41 21.05.2021
ԵՄ-ն մտադիր է առնվազն 20 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութեր նվիրել ամենաաղքատ երկրներին մինչև 2021 թվականի ավարտը, Հռոմում G20-ի շրջանակներում Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «ԵՄ-ը նպատակ ունի առնվազն հարյուր միլիոն դեղաչափ նվիրել միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին մինչև 2021 թվականի ավարտը»,- ասել է նա:
16:37 21.05.2021
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Պասկալ Բոկկերսը ներկայացրել է մարզում իրականացված ծրագրերը: Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մարզում դրական տեղաշարժերը և մի շարք այլ նախագծեր, որոնք […]
16:27 21.05.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցցանցերում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ սահմանների սահմանազատման վերաբերյալ «հայտարարության» տեքստը, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «թեթևամիտ հրապարակումներին» և հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա, քանի որ դա փխրուն հարց է և շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման […]
16:09 21.05.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Էրդողանը հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»: «Մենք քարտեզները ցույց ենք տալու […]
16:07 21.05.2021
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևն առաջարկել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները վերսկսեն կանոնավոր ուղևորատար օդային ու երկաթուղային հաղորդակցությունը: «Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի կայունացումը, մեր երկրներում բնակչության պատվաստումը, կարծում ենք, որ եկել է օդային և երկաթուղային կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսման ժամանակը»,- ասել է նա ուրբաթ օրը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: Ուզբեկստանը պատրաստ է ակտիվորեն […]
15:21 21.05.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ մարդկությունը չպետք է «դառնա մեկ ռասա», և մոլորակի տարբեր ժողովուրդների միջև միասնության հասնելու համար անհրաժեշտ է ազատվել ազգային սահմաններից և մեծամտությունից՝ աշխարհի գործերում: «Ես կարող է հնաոճ եմ: Բայց մարդկությունը չպետք է վերածվի մեկ ռասայի: Ֆաշիստները փորձեցին մարդկությունը վերածել մեկ ռասայի՝ հայտարարելով ցեղասպանություն հրեաների և, ընդհանրապես, Խորհրդային միության […]
15:01 21.05.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի գնում իր տնտեսությունը ռազմականացնելու ճանապարհով, բայց կոշտ պատասխան կտա բոլորին, ովքեր փորձում են ոտնձգություն կատարել երկրի տարածքի նկատմամբ: «Յուրաքանչյուր ոք ուզում է մեզ ինչ-որ տեղ կծել կամ մեզանից ինչ-որ բան պոկել, բայց նրանք, ովքեր պատրաստվում են դա անել, պետք է իմանան, որ մենք նրանց ատամներն այնպես […]
14:54 21.05.2021
Մայիսի 15-ի մեր փաստահավաք աշխատանքները ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում կապված են ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ: Փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում […]
14:30 21.05.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է այն պայմանը, որի շուրջ Մոսկվան մտադիր է հարաբերություններ կառուցել արևմտյան երկրների հետ: «Մենք պատրաստ ենք բարեկամություն անել Արևմուտքի հետ, բայց շեշտեմ. միայն մեր սեփական արժանապատվության զգացողությամբ, որը մենք ժառանգել ենք մեր երկրի գոյության դարերի, հազարամյակների ընթացքում մեր նախնիներից: Մեր քաղաքացիների բարեկեցությունն արտաքին քաղաքականության հիմնական նպատակն է»,- ասել է Լավրովը […]
14:24 21.05.2021
«Այսօր կարող ենք համոզված ասել, որ կազմակերպության անդամ և երրորդ երկրների միջև Ազատ առևտրի վերաբերյալ և առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիրն ապացուցել են իրենց պահանջված լինելը»,- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Հերթական անգամ հաստատում ենք համատեղ ծրագրերի իրականացման և նպատակաուղղված և հետևողական աշխատանքի միջոցով կազմակերպությունը ավելի հանրաճանաչ դարձնելու և […]
14:18 21.05.2021
ԱՄՆ Կոնգրեսի օրենսդրական նախագիծը, որով չի ճանաչվում Ղրիմի միացումը Ռուսաստանին, անտարբեր է թողել թերակղզու բնակիչներին: Նույնկերպ հանրապետությունում, ի պատասխան, կարող են Ալյասկայի նկատմամբ Միացյալ Նահանգների ինքնիշխանությունը չճանաչող փաստաթուղթ ստորագրել: Այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը: Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեն ընդունել է օրենսդրական նախագիծ, որն ԱՄՆ իշխանություններին արգելում է […]
14:06 21.05.2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված […]
13:35 21.05.2021
Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման մշտապես քննարկվում է մեր շփումներում, ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ։ Այս մասին մայիսի 21-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Թեման, մասնավորապես, շոշափվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում։ […]
23:35 20.05.2021
Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել պաղեստինյան Գազայի ուղղությամբ հարվածները, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը: Հինգշաբթի երեկոյան անվտանգության հարցերով կառավարությունը նիստ է հրավիրել՝ նվիրված Գազայի հատվածում հետագա գործողություններին։ Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախարարները և ուժային գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն կրակի միակողմանի դադարեցման հարցը: Իսրայելի և պաղեստինցիների միջև հրադադարի ռեժիմը նախապես ուժի մեջ կմտնի ուրբաթ […]
22:38 20.05.2021
Մայիսի 17-ին, ժամը 22.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Մուշի բաժին. կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Շիրակացու փողոցի շենքերից մեկի բնակիչ, 39-ամյա տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ, սակայն, շատ բան պարզել չհաջողվեց: Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: ՛Հարուցվեց քրեական գործ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Բաժնի ծառայողների ձեռնարկած […]