TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Այվազյանն ու Լիտվայի արտգործնախարարն ընդգծել են տարածաշրջանային կայունության և խաղաղության սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը

22:33 13.05.2021

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային կայունության և խաղաղության սպառնալիքների […]

̰
Միջազգային հանրության կողմից նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով․ Այվազյանը՝ Ռիքերին

22:23 13.05.2021

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործուղությունները և դրանց […]

̰
Քաղաքական ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը` հերթական անգամ լարվածություն առաջացնելով Սյունիքի սահմաններին

22:01 13.05.2021

Քաղաքական ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը` հերթական անգամ լարվածություն առաջացնելով Սյունիքի սահմաններին: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՄԻՊ-ին շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից

21:47 13.05.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ: Այս մասին գրել է Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, […]

̰
Իսրայելը 9 հազար պահեստազորի է մոբիլիզացրել

21:17 13.05.2021

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հավանություն է տվել պաղեստինցիների հետ հակամարտության սրման ֆոնին ևս 9 հազար պահեստազորի մոբիլիզացմանը: Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակն արդեն կոչ է արել հինգ հազար պահեստազորայինների։ Նախօրեին Գանցը նշել էր, որ Թել Ավիվը կշարունակի հարվածներ հասցնել պաղեստինյան խմբավորումների օբյեկտներին մինչև լիակատար լռության սկիզբը: Բացի այդ, պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուն […]

̰
Արտաշես Թումանյանը Իրանի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը

21:01 13.05.2021

Մայիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանն ներկայացրեց լարվածության […]

̰
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

20:58 13.05.2021

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ «Հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»։

̰
Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում․Փաշինյան

20:06 13.05.2021

Այսօր հրավիրած անվտանգության խորհրդի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի Սև լճի հատվածում ադրբեջանական զինուժը հայ- ադրբեջանական սահմանը հնարավոր է հատել է ոչ թե տեղային խնդիր լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով: «ՀՀ զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել […]

̰
Արա Այվազյանը և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն քննարկել են ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը

19:56 13.05.2021

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն է եղել: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է  Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության […]

̰
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին

19:34 13.05.2021

Հայաստանի Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին։ Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների  մեկնարկի, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

̰
Արցախի ՄԻՊ-ը նամակներ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

19:25 13.05.2021

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին։ Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին՝ ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված […]

̰
Դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը

19:16 13.05.2021

Մայիսի 13-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվեց «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժման մասին։ Նա նշեց, որ Հայաստանն այդ գործողությունները […]

̰
̰
Բացարկ դատավորին՝  Ռուբեն Վարդազարյանի  գործով

18:56 13.05.2021

ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով ընդհանուր իրավասության դատարանում այսօր ևս անցկացվել է դռնփակ դատական նիստ: Պետական մեղադրողը բացարկ է հայտնել նախագահող դատավորին: Դատարանը որոշումը կհրապարակի վաղը: Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը բողոքարկել է թե՛ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելու և թե՛ մեղադրանք առաջադրելու նախաքննական մարմնի որոշումները: Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու […]

̰
ԱԳ նախարարի պաշտոնակատարը  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը

18:49 13.05.2021

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ […]

̰
ԱԺ-ի հյուրերն էին հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները

15:58 13.05.2021

Մայիսի 13-ին ճանաչողական այցով խորհրդարանում էին Երևանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա ուսանողներին պատմեց` ինչպես է որոշել դառնալ գիտնական, իսկ հետո զբաղվել ծրագրավորմամբ, այնուհետև` քաղաքականությամբ: Պատգամավորն ուսանողներին պատմեց իր հորեղբոր` Մովսես Գորգիսյանի մասին: Գևորգ Գորգիսյանի համար հորեղբոր խոսքերը […]

̰
Կազմակերպել են կեղծ ավտովթար. մեղադրանք է առաջադրվել երեք անձի

15:54 13.05.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցները չունենալով ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն, որոշել են նույն օրը կնքել համապատասխան ԱՊՊԱ պայմանագրեր, որից հետո վերադառնալ վթարի վայր, և կազմակերպել կեղծ ավտովթար: Վարորդներից մեկը՝ 33-ամյա տղամարդը, պատահարի և […]

̰
Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ ՄԽ նիստում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական սադրիչ գործողությունները

15:33 13.05.2021

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է […]

̰
Պետական դավաճանության մեղադրանքով գործը սկսվեց ու հետաձգվեց

14:44 13.05.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սկսվել է պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործի քննությունը: Ամբաստանյալները ամուսիններ են՝ Մայիս Սահակյանը և Ստելլա Սարգսյանը: Վերջինս, թեև պատշաճ ծանուցվել էր, սակայն նիստին ներկա չի եղել: Պետական մեղադրող Արամ Արամյանը միջնորդել է նիստը հետաձգել, քանի որ ոչ միայն ամբաստանյալը, այլև պաշտպանն ու վկաները ներկա չեն եղել: Արամյանը միջնորդել […]

̰
Աշխատավարձերի բարձրացման, գիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում. Նիկոլ Փաշինյան

14:10 13.05.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրավիճակին: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ գիտական և գիտատեխնիկական ոլորտում գիտության հասարակական վարկի բարձրացմանը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության ապահովմանը, նրանց […]

̰
Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Կազանի հրաձիգը զենք գնում

13:47 13.05.2021

РЕН ТВ-ն հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Կազանի դպրոցում հրաձգություն կատարած Իլնազ Գալյավիևը զենք գնում: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երևում է, թե ինչպես է նա ապրիլի 16-ին զենքի խանութում գնում Hatsan escort: Հիշեցնենք՝ մայիսի 11-ին Գալյավիևը Կազանի թիվ 175  գիմնազիայում, որը նոր էր ավարտել, կրակահերթ է բացել: 7 երեխա է զոհվել, 2 ուսուցիչ: […]

̰
Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Գազայի հատվածում գտնվող բնակելի շենքը

13:27 13.05.2021

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի Ռիմալ շրջանում գտնվող վեցհարկանի բնակելի շենքին, որն ավերվել է, հինգշաբթի հաղորդում է պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը: «Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռը երկու հրթիռներով հարձակվել է Գազայի Ռիմալ շրջանում գտնվող «Աթ Թուրք» բնակելի վեցհարկանի շենքի վրա՝ այն վերածելով աղյուսների կույտի»,- նշում է գործակալությունը: Նրա խոսքերով՝ մոտակայքում գտնվող շենքերը […]

̰
ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. Փալոն

13:16 13.05.2021

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կոնգրեսականն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում: Փալոնը նկատել է՝ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ: «ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը […]

̰
Իսրայելը Գազայի հատվածում ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել

12:40 13.05.2021

ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ավելի քան 600 թիրախ են խոցել իսրայելական ռազմական ուժերը Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը: Երկուշաբթի երեկոյան իրավիճակը կտրուկ սրվել է Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին: Անընդհատհրթիռակոծություն է տեղի ունենում իսրայելական բնակավայրերում: Վերջին տվյալներով՝ Իսրայելում 6 խաղաղ բնակիչ է զոհվել և 1 զինվորական: Ի […]

̰
Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի. Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Սյունիքում ստեղծված իրավիճակին

11:51 13.05.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրավիճակին և նշել. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2021 թվականի մայիսի 13-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին, օրակարգի հարցերին անդրադառնալը՝ ուզում եմ տեղեկատվություն փոխանցել […]

̰
Կառավարության նիստից հետո տեղի կունենա ԱԽ նիստ

11:33 13.05.2021

Կառավարության նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին կառավարության նիստի սկզբում նշեց Նիկոլ Փաշինյանը: «Կքննարկենք Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ստեղծված իրավիճակը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ ԱԽ նիստ էր տեղի ունեցել նաև մայիսի 12-ին՝ ուշ երեկոյան:

̰
Լավրովը հայտարարել է հնարավորինս շուտ Մերձավորարևելյան քառյակի ժողով գումարելու անհրաժեշտության մասին

08:48 13.05.2021

Անհրաժեշտ է հնարավորինս արագ գումարել մերձավորարևելյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների քառյակի (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ)՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է TASS-ը։ «Կարծում եմ՝ այսօր եկել ենք ընդհանուր հայտարարի, որ ամենաարդիական խնդիրը միջազգային միջնորդների քառյակի հանդիպում գումարելն […]

̰
Ինչով է պայմանավորված Իսրայելի և Պաղեստինի միջև սրացումների պարբերական բնույթը․ զրույց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ

23:32 12.05.2021

Ինչով է պայմանավորված Իսրայելի և Պաղեստինի միջև սրացումների պարբերական բնույթը, ինչ շահեր են բախվում տարածաշրջանում. այս ու այլ խնդիրների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ե՞րբ հնարավոր կլինի  ուղևորվել Եվրոպա

22:45 12.05.2021

Եվրոպայում զբոսաշրրջությունը կարող է վերադառնալ մինչհամավարակային իրավիճակին 2021 թվականի աշնանն ու ձմռանը, այս կանխատեսումն արել է Եվրոպական տուրիզմի ասոցիացիայի նախագահ Թոմ Ջենկինսը: «Կարծում եմ՝ 2021-ի սեպտեմբերն արդեն բարենպաստ կլինի, իսկ հոկտեմբերին ու նոյեմբերին, և հատկապես՝ ձմռանը տուրիզմը կվերադառնա սովորական պայմաններին»,- ասել է Թոմ Ջենկինսը: Իրավիճակը զբոսաշրջության ոլորտում կարող է փոխվել պատվաստումների շնորհիվ: Դա հնարավորություն կտա […]

̰
Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների զարգացումը

22:33 12.05.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է, որը 44-օրյա պատերազմից հետո այցելում է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Այնուհետև Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը Բաղրամյան 26–ում սպասվում էր հանդիսավոր ընդունելություն։ Հնչում են երկու երկրների հիմները, քայլերթով անցնում է պատվոպահակախումբը։ Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ […]

̰
BACK_TO_TOP