TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ զորքերը. Փաշինյան

20:20 14.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստում անդրադարձել է սահմանային որոշակի կետերի ճշգրտման հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Դեմարկացիա և դելիմիտացիա տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ: Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իհարկե սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացում, ես ասել եմ այդ մասին ՌԴ մեր գործընկերներին, մենք, […]

̰
Ձեռնարկելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու նպատակով. Սյունիքի իրավիճակը՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

19:58 14.05.2021

ԱԺ-ն պատգամավորների նախաձեռնությամբ անցկացնում է արտահերթ նիստ: Օրակարգում «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» հայտարարության նախագիծն է, որը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նիստին ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը ևս […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները երկրի իշխանություններից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները

19:47 14.05.2021

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր այդ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ են ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Պատգամավորները նշել են, որ իրենց խորապես մտահոգում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունները, Քոբանիի դատական գործի հետ կապված ապօրինությունները և Ստամբուլյան կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշումը: Նրանք […]

̰
Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունն անմիջականորեն առնչվում է Ռուսաստանի անվտանգության շահերին. Պուտին

18:30 14.05.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունն անմիջականորեն առնչվում է Ռուսաստանի անվտանգության շահերին, քանի որ այն տեղի է ունենում իրենց սահմանների մոտ: Երկրի ղեկավարն այս հայտարարությունն արել է Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ: «Պաղեստինաիսրայելական սրված հակամարտությունը տեղի է ունենում մեր սահմանների անմիջական հարևանությամբ և ուղղակիորեն ազդում է մեր […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունը

16:58 14.05.2021

Մայիսի 14-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։ Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները՝ նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, որտեղ ներխուժել են […]

̰
Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

16:52 14.05.2021

Մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

̰
̰
Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 1606 քաղաքացի

16:25 14.05.2021

Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակում են իրականացվել կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թվականի մայիսի 13-ի դրությամբ մարզում պատվաստվել է 1606 քաղաքացի, որից 1056-ը՝ AstraZeneca պատվաստանյութով, իսկ 550 քաղաքացի՝ SputnikV պատվաստանյութով: Առ այսօր պատվաստվողները […]

̰
ՀՀ 8 քաղաքների մթնոլորտային օդում ազոտի և ծծմբի երկօքսիդների միջին ամսական կոնցենտրացիան ապրիլին

16:18 14.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ 8 քաղաքների մթնոլորտային օդում ազոտի և ծծմբի երկօքսիդների միջին ամսական կոնցենտրացիան ապրիլին։ ? Գյումրի, Չարենցավան, Արարատ, Հրազդան, Քաջարան, Կապան, Ալավերդի և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում ազոտի և ծծմբի երկօքսիդների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

̰
Էրդողանը հայտարարել է Երուսաղեմին Թուրքիայի աջակցության մասին

15:56 14.05.2021

Թուրքիան սկսում է աջակցել Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես Լեռնային Ղարաբաղում սատարում էր Ադրբեջանին, մայիսի 14-ին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության լծից: Իսրայելն անցել է բոլոր սահմանները: Քանի որ մենք վճռականորեն աջակցում էինք Ադրբեջանի պայքարին՝ իր հողերը օկուպացիայից ազատելու համար, այսօր նույն զգացողությամբ մենք սկսում ենք գործել Պաղեստինյան […]

̰
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին

15:26 14.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Այս մասին տեղեկացնում են […]

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

15:17 14.05.2021

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները շարունակեցին քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը տեղեկացրեց ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասին առ այն, որ ՀՀ վարչապետի […]

̰
Հայաստանը Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին

15:07 14.05.2021

Հայաստանն արդեն պաշտոնական դիմում է հղել ՀԱՊԿ-ին՝ Սյունիքի մարզում ադրբեջանական զորքերի հայտնվելու իրավիճակի հետ կապված: Այս մասին լրագրողներին ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «ՀԱՊԿ դիմումն արդեն պաշտոնապես ուղարկվել է, և դրա քննարկման համար կա եռօրյա ժամկետ»,- ասել է Ավինյանը: Ավելի վաղ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ «ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի […]

̰
Սերժ Սարգսյանի և Բարսեղ  Բեգլարյանի խափանման միջոցները մնացին անփոփոխ

15:00 14.05.2021

Ընդհանուր իրավասության դատարանը` Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը: Հիշեցնենք՝ նրանց նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նախորդ նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդել էին մայր քրեական գործից ներգրավել այլ ապացույցներ ևս, որոնք կարդարացնեն իրենց պաշտպանյալին: […]

̰
Բելառուսում մտադիր են սահմանափակել նախագահի օրենսդրական գործառույթը

14:45 14.05.2021

Բելառուսը մտադիր է սահմանափակել երկրի նախագահի օրենսդրական գործառույթը՝ բացառելով օրենքի ուժ ունեցող հրամանագրերի հրապարակման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է հանրապետության Սահմանադրական դատարանի ղեկավար Պյոտր Միկլաշևիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ պետության ղեկավարը կզրկվի այդ գործառույթից` խորհրդարանի կողմից օրենսդրական գործառույթն առավել լիարժեք իրականացնելու համար: Բացի դրանից՝ նախագահն այլևս չի կարողանա իր սեփական նախաձեռնությամբ կամ կառավարության […]

̰
Վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիությունը. պաշտպան

14:28 14.05.2021

Ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման բողոքարկումը: Պաշտպանական կողմը պնդել է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիությունը։ Մինչդեռ պետական մեղադրողը համոզված է, որ պաշտպանները չէին կարող բողոքարկել մեղադրանք առաջադրելու որոշումը։ Մեղադրող կողմի պնդմամբ` եղել է նախադեպ, որ մեղադրանքի որոշումը մինչդատական […]

̰
Ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժեց

14:11 14.05.2021

Ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Պետական մեղադրողը երեկվա նիստում նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Այդ միջնորդությունը քննվել է դռնփակ։ Պաշտպանական կողմն առարկել է միջնորդության դեմ։ Դատարանն այսօր մերժել է միջնորդությունը: Սակայն բավարարել է բողոքը […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ

13:57 14.05.2021

Մայիսի 13-ի գիշերը ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և Երևանը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց  16 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ […]

̰
ԱՄՆ երկնքում բախվել է 2 ինքնաթիռ

13:45 14.05.2021

ԱՄՆ երկնքում վայրէջքից առաջ երկու օդանավ է բախվել: Metroliner և Cirrus օդանավերը պետք է վայրէջք կատարեին Դենվերի մոտակայքում՝ Կոլորադոյի օդանավակայանում: ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի տվյալներով՝ տուժածներ չկան: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ ընկնող ինքնաթիռներից մեկը երկու մասի է բաժանվել: Մյուսը բարեհաջող վայրէջք է կատարել: Metroliner-ում եղել է մեկ օդաչու, իսկ Cirrus-ում օդաչուից բացի՝ […]

̰
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:36 14.05.2021

Ինդոնեզիայի ափերի մոտ 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 10:33-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Պադանգսիդեմփուան քաղաքից 299 կմ հարավ-արևմուտք, օջախը գտնվել է 12 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

12:54 14.05.2021

Կայացել է ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Կողմերը փոխանակեցին մտքեր և քննարկեցին խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Հեռախոսազրույցի սկզբում Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծեց, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, […]

̰
Օլիմպիական խաղերը չեղարկելու նախաձեռնությունը մեկ շաբաթում հավաքել է 350 000 ստորագրություն

12:19 14.05.2021

Ճապոնացի իրավաբան և քաղաքական գործիչ Քենջի Ուցունոմիայի՝ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի չեղյալ հայտարարմանն ուղղված նախաձեռնությունն այսօրվա դրությամբ հավաքել է ավելի քան 350,000 ստորագրություն: Այդ մասին վկայում են change.org առցանց պլատֆորմի տվյալները, որտեղ այն տեղակայված է: «Ինձ շատ ոգևորեց այն փաստը, որ մեզ հաջողվեց այսքան կարճ ժամանակահատվածում` մեկ շաբաթից ավելի, այսքան աջակից հավաքել: Այս թեման լայն […]

̰
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

11:16 14.05.2021

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, փոխանցում է RIA Novosti-ն։ «Կայացել է ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության քննարկումը։ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետ […]

̰
«Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ հետ քաշվի». Մակրոնը սոցցանցերում գրառում է արել

10:14 14.05.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է հայ- ադրբեջանական սահմանը խախտելու ադրբեջանական զինուժի գործողություններին: Ֆեյսբուքում հայերեն, իսկ թվիթերում անգլերեն գրառմամբ նշել է. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- գրել է Մակրոնը: […]

̰
Մակրոնն ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը

00:34 14.05.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ: «Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը: Ֆրանսիայի […]

̰
Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

00:13 14.05.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ինչպես հայտնում են Ելիսեյան պալատից, Ֆրանսիան կողմ է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ։ «Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացումը»,- հայտնել են Մակրոնի աշխատակազմից: «Ֆրանսիան ձգտում […]

̰
ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներին

23:44 13.05.2021

ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն: Նա ընդգծել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: «ԵԱՀԿ նախագահությունն ու իմ անձնական ներկայացուցիչը […]

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

23:37 13.05.2021

Մայիսի 13-ին` օրվա առաջին կեսին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները շարունակել են քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները բանակցություններ են վարում սահմանին իրավիճակի կարգավորման շուրջ

23:32 13.05.2021

Ադրբեջանցի և հայ սահմանապահները բանակցություններ են վարում երկու երկրների միջև սահմանին իրավիճակի կարգավորման շուրջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: «Մայիսի 12-ից դեպքի վայր է գործուղվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը, բանակցություններ են վարվում մյուս կողմի սահմանապահների հետ և քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ում նշել […]

̰
Վաշինգտոնը Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է արել

23:12 13.05.2021

Ամերիկյան իշխանությունները Բաքվին և Երևանին կոչ են անում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման։ Համապատասխան հայտարարությունը Twitter-ի իր էջում հրապարակել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը: «Մենք ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի ոչ դեմարկացված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում իրավիճակի խաղաղ ապաէսկալացման […]

̰
BACK_TO_TOP