22:24 12.05.2021
Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար է.Բլինկենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի շուրջ մոտեցումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման, ռազմավարական կայունության ոլորտում խնդիրների քննարկման վերաբերյալ ։ Անդրադարձ է […]
22:17 12.05.2021
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ «Ես հեռախոսով շփվել եմ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և շնորհակալություն հայտնել նրան այն բանի համար, որ ամերիկյան կողմը պաշտպանել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը մարտի 26-ին հրապարակվել է Իսրայելի վարչապետի Twitter-ի պաշտոնական էջում: Երկուշաբթի օրվանից Գազայի հատվածում իսրայելական […]
22:02 12.05.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բին ֆերհանի հետ հանդիպումից հետո արդյունքների մասին գրառում է արել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber-ը: Չավուշօղլուն նշել է, որ Ֆայսալ բին Ֆերհանի հետ համաձայնության են եկել երկու երկրներին հետաքրքրող օրակարգային թեմաների շուրջ աշխատանքներ իրականացնել և կանոնավոր կերպով խորհրդակցություններ անցկացնել: «Մեր սերտ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում կայունության, անդորրի և բարօրության հաստատմանը»,-գրել […]
21:59 12.05.2021
Թուրքիան կրկին դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով բանակցություններ վարել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ խնդրահարույց հարցերի և F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքային հեռացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ «Մենք կրկնում ենք ԱՄՆ-ի համար առաջարկը՝ քննարկել C-400-ների, F-35-ի և CAATSA-ի թեմաները («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»): Մենք կարող […]
21:45 12.05.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել հասնել Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության ապաԷսկալացմանը՝ խաղաղ քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար: «Այժմ մենք պետք է ձգտենք հասնել հակամարտության ապաէսկալացմանը, որպեսզի պաշտպանենք խաղաղ քաղաքացիների կյանքը, որոնք զոհվում են այդ բացարձակապես անընդունելի հանգամանքներում»,- ասել է նա Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: ՄԱԿ-ը լիովին […]
20:42 12.05.2021
Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման «Իզզեդդին ալ-Քասամի» բրիգադի մարտական թևը հայտարարել է իսրայելական Աշկելոն, Նեթիվոտ և Սդերոտ քաղաքների ուղղությամբ 130 հրթիռների արձակման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա տեղեկատվության համաձայն՝ այդ հարվածներն արմատականների պատասխանն են դարձել իրենց մի շարք հրամանատարների (ներառյալ Գազայի քաղաքի համար պատասխանատու Բասսեմ Իսու) մահվան, ինչպես նաև Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի […]
19:22 12.05.2021
Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ: Վերահաստատվել է փոխադարձ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններին նոր […]
19:02 12.05.2021
Մայիսի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Տիգրան Ավինյանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև ջրել «Հիշատակի պուրակում» նախկինում իր տնկած եղևնին: […]
17:21 12.05.2021
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չորեքշաբթի փաստաթղթեր է ներկայացրել գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը: Մահմուդ Ահմադինեժադը ղեկավարել է երկրի գործադիր իշխանությունը 2005-2013 թվականներին: Օրենքի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած անձանց թեկնածությունները պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կողմից 5-10 օրվա ընթացքում: Խորհրդի կողմից ընդունված թեկնածուները հայտնի կդառնան […]
16:59 12.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Նորալուսին» ՍՊԸ տնօրենը, նպատակ ունենալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող ՍՊ ընկերությանը պատկանող հանգստի բազայի տարածքին հարակից, նույն համայնքին պատկանող, դեռևս 2017թ. ինքնակամ զավթած 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ […]
16:41 12.05.2021
Մոսկվան անհանգստացած է արաբա-իսրայելական հակամարտության հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման փաստով և զսպվածության կոչ է անում կողմերին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Խոսնակն ասել է, որ հակամարտող կողմերը պետք է փորձեն իրավիճակի կարգավորման ուղիներ գտնել՝ հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այս հարցին վերաբերող բանաձևին: «Երկու կողմերը պիտի ուժ գտնեն խաղաղ ճանապարհով […]
16:08 12.05.2021
Ուկրաինան մշակում է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ: Այս մասին չորեքշաբթի հրապարակված Сегодня-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկ, երկրի առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն: «Ուկրաինական հետազոտությունների հիմնադրամը ֆինանսավորել է երկու պատվաստանյութերի մշակումը մրցակցային հիմունքներով»,- ասաց Լյաշկոն: Նա ասաց, որ Լվովում բջջային կենսաբանության ինստիտուտը, ակադեմիկոս Անդրեյ Սիբիրնիի գլխավորությամբ, աշխատում է պատվաստանյութերից մեկի ստեղծման ուղղությամբ: Լյաշկոն […]
15:45 12.05.2021
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը: Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը […]
15:44 12.05.2021
Գազայի հատվածից հակատանկային արկը հարվածել է իսրայելական մեքենային, որի հետևանքով երկու մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել: Ավելի վաղ բժիշկները հայտնել էին, որ երեք մարդ վիրավորվել է Գազայի հատվածից հրետակոծության ժամանակ, իսկ վիրավորներին Բարզիլայի հիվանդանոց դուրս բերելու համար ուղղաթիռ է օգտագործվել: Նշվում է, որ հրթիռակոծման համար պատասխանատու է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը։ Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել […]
15:02 12.05.2021
Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ […]
14:55 12.05.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ մայիսի 12-ին, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Երուսաղեմում տիրող իրավիճակը և արաբա-իսրայելական հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը: Թուրքիայի նախագահը նշել է, որ «Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների նմանությունը կարևոր ուղերձ է» այս խնդրի լուծման համատեքստում: Նա կարևոր է համարել […]
13:31 12.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 25-ին Երևանի բնակիչը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակչից առձեռն ստացել է գումար վարկ […]
12:35 12.05.2021
Բրիտանացի նկարիչ Բենքսիի ևս մեկ աշխատանք աճուրդում վաճառվել է աստղաբաշխական գնով։ Նկարը կոչվում է «Հիմա ծիծաղիր, մի օր մենք կիշխենք»: Christie’s -ի աճուրդում այն վաճառվել է 2.07 մլն դոլար: Նկարում պատկերված են 3 կապիկներ, որոնց վրա ցուցանակ է կախված նկարի վերնագրով: Ժամանակակից արվեստի այս գործը ստեղծվել է 2002 թվականին՝ 76 × 102 սմ ստվարաթղթի վրա: […]
12:23 12.05.2021
ՄԱԿ-ը փոխել է 2021 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումները․ հունվարի 4.7 տոկոսի փոխարեն՝ 5.4 տոկոս։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության զեկույցում: Աճի միտումները պայմանավորված են ԱՄՆ և Չինաստանի տնտեսական ակտիվությամբ, և ընդհանուր առմամբ համավարակի նահանջից հետո համաշխարհային տնտեսության ամրապնդմամբ: Համաշխարհային առևտրի ծավալներն արդեն հասել են մինչհամավարակային մակարդակին, նշվում է զեկույցում: Նկատվում է նաև տնտեսական զարգացման ոչ […]
10:56 12.05.2021
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Արևիկ Խաչատրյանn նշեց, որ Ազիզյանը ձերբակալվել է 309-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արման Դավոյանը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Միջադեպից հետո թաղապետարանի […]
10:48 12.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին և վարչապետին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Օմանի Սուլթանության սուլթանին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը […]
10:43 12.05.2021
Այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առանց դաշինքի: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջից: Նաև նշվում է, որ կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն է Սուրեն Պապիկյանը, շտաբի մյուս անդամները՝ Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը։
10:31 12.05.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն: Ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև հունիսի 10-ը` ժամը 18։00-ը: Ընտրական պրոցեսի մեկնարկի և կազմակերպչական խնդիրների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի […]
00:48 12.05.2021
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ուժեղացնել հարվածները Գազայի հատվածին մինչև պաղեստինցի արմատականների թունելների լիակատար ոչնչացումը: Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է հրեական պետության գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավին։ «Մենք պատրաստ ենք ընդլայնել ռազմական արշավը այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է։ Մենք կշարունակենք հարվածներ հասցնել և ոչ մի թունել չենք թողնի (որոնք պաղեստինցի արմատականներն օգտագործում […]
00:41 12.05.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա պնդումների վերաբերյալ՝ կապված հայ գերիների հետ, որը ներկայացնում ենք ստորև․ «2021 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Անցյալ տարվա նոյեմբեր ամսվա վերջին Հայաստանի զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ներթափանցելու, դեկտեմբեր ամսին ադրբեջանցի զինվորականների զոհվելու ու վիրավորվելու հետ կապված միջադեպերը Ադրբեջանի դեմ […]
00:26 12.05.2021
Սպիտակ տունը Մոսկվային կոչ է արել «պատասխանատու գործել» ԱՄՆ-ի խոշորագույն խողովակաշարային օպերատոր Colonial Pipeline-ի վրա կիբերգրոհից հետո: Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավելի վաղ հաստատել է, որ օպերատորը գրոհել է DarkSide շորթող ծրագրի օգնությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով ՝ կիբերօպերացիայի կազմակերպիչները կարող են գտնվել Ռուսաստանում, թեև Մոսկվան մասնակցության մասին տվյալներ չունի: «Հաշվի առնելով այն, որ […]
00:00 12.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:32 11.05.2021
Չինաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 411 միլիոն 780 հազար մարդու: Բնակիչների թիվը 2010-ի համեմատ աճել է 72 միլիոնով, կամ 5,38% -ով, ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական վիճակագրական ծառայության կայքում: Երկրում անցկացվել է ամբողջ Չինաստանի բնակչության յոթերորդ մարդահամարը: Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում միջին բնակչությունը տարեկան աճել է 0,53% -ով: Միևնույն ժամանակ, 2000-ից 2010 թվականներին […]
23:03 11.05.2021
Իսրայելի ՌՕՈՒ-ի ուժերը այսօր՝ մայիսի 11-ի երեկոյան, ոչնչացրել են Գազա քաղաքի 13 հարկանի բնակելի շենք: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ականատեսը: «Իսրայելական ռազմական ինքնաթիռներն այսօր երեկոյան ոչնչացրել են Հանադի 13 հարկանի բնակելի շենքը Գազայում։ Ավելի վաղ 13հարկանի բնակելի տան ադմինիստրատոր Խանադին հեռախոսազանգ է ստացել, նրան հայտնել են, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն մտադիր է ռմբակոծել շենքը»,- […]