TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ռազմագերիների վերադարձի գործընթացի վերաբերյալ․ Սեյմասի նախագահ

21:16 11.05.2021

Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի եւ լիտվացի խորհրդարանականների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Ողջունելով Ազգային ժողովի նախագահին՝ Լիտվայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում հայկական պատվիրակությանը՝ ընդգծելով, որ այս տարի լրանում է […]

̰
5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ստուգարքներ

21:05 11.05.2021

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանն ու անհատական վարժվածության մակարդակը ստուգելու նպատակով մայիսի 10-ից 11-ը 5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ստուգարքներ: Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն և արժանացել դրական գնահատականների:

̰
Զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

20:47 11.05.2021

Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման և կրակային խնդիրների կատարման հմտությունների զարգացման նպատակով մայիսի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողներն իրականացրել են կրակային վարժություններ տարբեր զինատեսակներից, հաջողությամբ խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները:

̰
Ռուսաստանը ռումինացի դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել

19:43 11.05.2021

Ի պատասխան Ռումինիայից իր դիվանագետի վտարմանը՝ Ռուսաստանը Մոսկվայում Ռումինիայի դեսպանության պաշտպանության կցորդի օգնականին պերսոնա նոն գրատա է հայտարարել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։    «Մայիսի 11-ին Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատը հրավիրվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նախարարությունից հանձնեցին մի գրություն, որով Ռումինիայի դեսպանատան պաշտպանության կցորդ, կապիտան Գ. Իլիեսկուն հայտարարվեց պերսոնա նոն գրատա: Նշված […]

̰
Արցախի ՄԻՊ-ը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների համաժողովին ընդգծել է հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

19:35 11.05.2021

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ռազմագերիներ և հայ բնակչությանը սպառնացող վտանգները» թեմայով առցանց համաժողովին։ Համաժողովի շրջանակներում բանախոսությամբ հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։ Պաշտպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից […]

̰
Մերկելի կուսակցության վարկանիշը հասել է պատմական ցածր մակարդակին

19:05 11.05.2021

Գերմանիայի Պահպանողական բլոկի Քրիստոնեադեմոկրատական ​​և քրիստոնեասոցիալիստական միությունների վարկանիշը (CDU / CSU) ընկել է մինչև 23%, ինչը, ըստ Կանդարի հասարակական կարծիքի հետազոտական ​​ինստիտուտի, իշխող կուսակցության համար ամենացածր ցուցանիշն է պատմության մեջ։ Ամենաբարձր գնահատականը տրվել է Կանաչների կուսակցությանը՝ 26%: Երրորդ տեղում են Սոցիալ-դեմոկրատները (SPD)՝ 16% ձայն, Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը ՝ 12%, ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար՝ 10%, […]

̰
ԱՄՆ-ն կավարտի իր պատմության ամենաերկար ռազմական օպերացիան

18:47 11.05.2021

ԱՄՆ-ն կշարունակի ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Աֆղանստանին ամերիկյան  զորքերի  դուրսբերումից հետո,- հայտնել է Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Der Spiegel-ին: «Մենք չենք թողնի Աֆղանստանը: Երբ զորքերի դուրսբերումն ավարտվի, մենք նոր էջ կբացենք մեր համագործակցության պատմության մեջ: Աֆղանստանը կլինի ամերիկյան և արտասահմանյան օգնություն ստացող  առաջին պետությունների շարքում: Այդ օգնությունը կներառի աջակցություն աֆղանական անվտանգության ուժերին, […]

̰
Ռուսական Սու-30-ը ֆրանսիական ռազմական երեք ինքնաթիռ է որսացել

16:11 11.05.2021

Ռուսական Սու-30 կործանիչը ֆրանսիական օդուժի երեք ինքնաթիռ է որսացել Սև ծովի չեզոք ջրերի վրա: Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության Սևծովյան նավատորմի տեղեկատվության աջակցության բաժինը: Ըստ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանին մոտեցող օդային թիրախները հայտնաբերել են Ռուսաստանի օդային տարածքի կառավարման սարքավորումները: Հաղորդվում է, որ մայիսի 11-ին թիրախները հայտնաբերելու և սահմանի խախտումները կանխելու […]

̰
Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են

15:56 11.05.2021

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Պատճառն Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության ու պաղեստինցիների բախումներն են, ինչպես նաև նախօրեին Գազայի հատվածում հրեական օդուժի ավիահարվածները, որոնց հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը անցել է 2 տասնյակը: Ի աջակցություն պաղեստինցիների, որոնց նկատմամբ, ըստ թուրքական կողմի՝ Իսրայելն անհամաչափ ուժ է կիրառում, ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք […]

̰
Քաղաքացիներն ընտրությանը քվեաթերթիկի վրա գրիչով ոչ մի նշում չեն կատարի

15:47 11.05.2021

Խորհրդարանական ընտրություններին ընտրողները քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չեն կատարելու, այլ պարզապես ընտրելու են քվեաթերթիկն ու այն դնելու ծրարի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ըստ էության Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ-ին առաջարկվում է փոփոխել խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկի ձևը: «Քանի որ ընտրություններն իրականացվելու են […]

̰
Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր. Լավրով

15:39 11.05.2021

Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել Ղարաբաղում ծագող խնդիրները լուծելու որոշակի քայլեր: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը: «Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն կատարման նպատակն ենք հետապնդում»։ Երեկ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը] մենք շատ մանրամասն քննարկեցինք ընթացիկ […]

̰
Ռուբեն Վարդազարյանի գործով դատավորը լրացուցիչ նյութեր է պահանջել

15:35 11.05.2021

Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է  Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի բողոքի քննությունը իր նկատմամբ քրեական գործ հարուցելու դեմ: Նիստն անցել է դռնփակ: Հիշեցնենք՝ 2021 թվականի ապրիլի 15-ի դռնփակ նիստում ԲԴԽ-ը որոշեց կասեցնել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները որպես  ԲԴԽ նախագահ և ընդհանուր իրավասության դատարանի դատավոր մինչև վերջինիս նկատմամբ հարուցված […]

̰
Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Գեղանկարչությունը բեմում» խորագրով ցուցահանդեսը

15:21 11.05.2021

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի հետ իրականացնում է «Գեղանկարչությունը բեմում» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ ցուցահանդեսին ներկայացված է Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած տասներեք թատերական էսքիզ: Ցուցադրվող ութ հեղինակները 19-րդ դարավերջի- 20-րդ դարասկզբի հայտնի ռուս նկարիչներ են՝ Ա. Բենուա, Ն. Բենուա, Ա. Գոլովին, Ն. […]

̰
Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանն առնչվող արդիական հարցեր

15:16 11.05.2021

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ-ից։ Հանդիպման ընթացքում Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները, որոնք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը, […]

̰
Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել հրթիռային հարվածները

14:54 11.05.2021

Իսրայելի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել երկրում քաղաքացիական անձանց վրա հրթիռային հարձակումները և սատարել ինքնապաշտպանության իրավունքին: «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում առավելագույնս խստորեն դատապարտել Իսրայելի քաղաքացիների դեմ հրթիռային հարձակումներն ու պաղեստինյան ահաբեկչությունը և պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ: Գազայի հատվածից, երկուշաբթի օրվանից սկսած, ավելի քան 200 հրթիռ […]

̰
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի որոշումը Ռուսաստանը «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս բերելու մասին

14:30 11.05.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի որոշումը Ռուսաստանի Դաշնությունը «Բաց երկնքի մասին պայմանագրից» դուրս բերելու մասին: «Ռուսական փաստարկի հիմնական կետը Պուտինը բազմիցս նշել է: Միացյալ Նահանգները դուրս է եկել պայմանագրից, նրանք դեռ օգտագործում են տեղեկատվությունը ՆԱՏՕ-ի միջոցով»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը լրագրողների այն հարցին, թե որն է նման որոշման […]

̰
Դատական նիստերը չեն հետաձգվի նախընտրական քարոզարշավի պատճառով

14:03 11.05.2021

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ  հարուցված քրեական գործի քննությունը առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքներով: Արմեն Գևորգյանը ներկա չի եղել՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Նրա պաշտպանն ասել է, որ Գևորգյանը ամբուլատոր բուժում է ստանում: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ միջնորդել է դատարանին  հաջորդ նիստը նշանակել հունիսի […]

̰
Նեթանյահուի որդին Էրդողանին պատասխանել է քրդական դրոշով

13:55 11.05.2021

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, որը հայտնի է իր հակաէրդողանական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի գործողությունները Երուսաղեմում անվանել էր «վայրագ և ահաբեկչական»։ Նախօրեին իսրայելցի ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ-Աքսայի մզկիթը գրոհելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 200 պաղեստինցի: Վիրավորներ կան […]

̰
Դատական նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը առողջական խնդիրներ ունի

13:41 11.05.2021

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր չի կայացել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքներով: Պաշտպանական կողմի տեղեկացմամբ՝ Արմեն Գևորգյանը առողջական խնդիրներ ունի: Նախորդ նիստին նրանք դատարանին տեղյակ էին պահել, որ Գևորգյանը մայիսի 1-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ: Հիշեցնենք՝ Քրեական վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել […]

̰
Պուտինը Պետդումա է ներկայացրել «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը

13:13 11.05.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Պետդումա է ներկայացրել «Բաց երկնքի մասին» պայմանագրի դենոնսացիայի օրինագիծ: Համապատասխան ծանուցումը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային բազայում: «Հրաժարվել «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը ստորագրվել է Հելսինկի քաղաքում 1992 թվականի մարտի 24-ին»,- ասված է օրինագծի տեքստում: Բացատրական գրության մեջ նշվում է, որ պայմանագիրը «նպաստել է ռազմական ոլորտում վստահության զգալի ամրապնդմանը», միաժամանակ Ռուսաստանը […]

̰
Նիկա Մելիայի ազատ արձակմամբ սկսվում է վրացի ժողովրդի պայքարի նոր՝ նշանակալի փուլ․ Սաակաշվիլի

10:08 11.05.2021

Նիկա Մելիայի ազատ արձակմամբ սկսվում է վրացի ժողովրդի պայքարի նոր՝ նշանակալի փուլ։ Այսպես է արձագանքել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հիմնադրած ընդդիմադիր «Ազգային շարժման» առաջնորդի ազատ արձակմանը։ Այս մասին հայտնում է apsny.ge-ն։ «Ես ողջունում եմ Նիկա Մելիայի ազատ արձակումն ապօրինի բանտարկությունից: Հիանում եմ նրա սկզբունքայնությամբ և անզիջողականությամբ: Կարծում եմ, որ վրացի ժողովրդի պայքարի նոր՝ […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա

09:43 11.05.2021

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության […]

̰
ԱՄՆ-ն կոչ է անում դադարեցնել Իսրայելի գնդակոծությունները. Բլինկեն

23:54 10.05.2021

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իսրայելի հրթիռակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն, պաղեստինցիներն ու իսրայելցիները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հորդանանի արտաքին գործերի և հայրենադարձների հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդալլահ աս Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ ։ «Հրթիռակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Մենք […]

̰
Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման գործում․ Լավրով

23:23 10.05.2021

Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման գործում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՝ որպես կազմակերպություն, որը պատասխանատու է միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար, նույնպես շահագրգռված է մասնակցել այդ ջանքերին։ Մենք պատրաստ ենք աջակցել այնպիսի պայմանների […]

̰
̰
Որ ոլորտներում է իշխանությունը ձախողվել. Փաշինյանն ԱԺ-ում արձագանքել է քննադատություններին ու մեղադրանքներին

22:37 10.05.2021

Ազգային ժողովի 7-րդ գումարման նստաշրջանի վերջին նիստում   օրվա երկրորդ կեսին  պատգամավորները  ելույթներ են ունեցել, գնահատել 3  տարի առաջ ձևավորված խորհրդարանի ու նաև՝ իշխող քաղաքական ուժի  աշխատանքն ու բացթողումները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, իսկ նիստի վերջում նաև վարչապետի պաշտոնակատարը  պատասխանել են իրենց հասցեին հնչած քննադատություններին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

22:28 10.05.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 10-ին ստորագրած որոշումից։ Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է 2014-ին` վարչապետի, իսկ 2020-ին՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում:

̰
ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

22:10 10.05.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական […]

̰
Dogecoin կրիպտոարժույթի գործարքով տիեզերական միսսիան կիրականացվի

21:28 10.05.2021

Կանադական աշխարհագրական Energy Corporation ընկերությունը հայտարարել է, որ պայմանավորել է SpaceX-ի հետ 2022 թվականին Լուսնի վրա արբանյակ ուղարկելու մասին: Միսսիան կֆինանսավորի  Dogecoin կրիպտոարժույթը: SpaceX մտադիր է 2022 թվականի առաջին եռամսյակում գործարկել 40 կգ քաշով SpaceX Falcon 9 հրթիռը: Առաջին անգամ միջերկրային ուղեծրում կներկայացվի կրիպտոարժույթի առևտուրը: Geometric Energy Corporation ընկերության ղեկավար Սեմյուել Ռիդը նշել է, որ […]

̰
Քոչարյանը պարզաբանել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր որոշումը

21:04 10.05.2021

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները քաղաքական համագործակության հռչակագիր են ստորագրել այն մասին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով: Իր ելույթում Քոչարյանը պարզաբանել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր որոշումը: ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ ինքն ունի կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում, ինչպես նաև բավարար գիտելիքներ անվտանգության, […]

̰
BACK_TO_TOP