09:31 21.11.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև: Նախարարության ներկայացուցիչները ողջունել են […]
08:28 21.11.2023
Թուրքիայում փոթորկի ժամանակ ինը մարդ է մահացել. Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հորդառատ անձրևի, ջրհեղեղի և փոթորիկի հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 52-ը, իսկ 11-ը՝ անհետ կորել»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter): Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի աղետների հետեւանքների վերացման վարչության (AFAD), առափնյա պահպանության և այլ ստորաբաժանումների […]
23:39 20.11.2023
Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարեւանների հետ համագործակցելով, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Արևմտյան որոշ տերություններ դեռ չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել, հայ ժողովուրդը և նրա ղեկավարները պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ խաղաղության […]
23:22 20.11.2023
Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես մերժել են կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցը Արցախ: Հիշեցնենք՝ պատմական հուշարձանների վիճակին ծանոթանալու համար դիտորդական առաքելութուն գործուղելու հարցը օրակարգում է արդեն 3 տարի: Պաշտոնապես հաստատո՞ւմ են, որ արգելել են: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «3 տարի շարունակ ակնհայտորեն Ադրբեջանն էր խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցի կայացումը, և այդ մասին 2021թ.-ի աշնանը ստիպված […]
18:50 20.11.2023
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետում եղանակային վատ պայմանների պատճառով մեծ խցանում է առաջացել։ Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած խցանումների կադրերով ականատեսները կիսվել են «Իզվեստիա»-ի հետ։ «Մենք գտնվում ենք Վերին Լարսի անցակետում։ Երբ այստեղով էինք վարում, հաշվարկեցինք, որ խցանման երկարությունը 6 կմ է։ Դեռևս պարզ չէ, թե այն երբ կավարտվի, և երբ մարդիկ կկարողանան […]
16:52 20.11.2023
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև քաղաքաշինության բնագավառում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Գործակցության ուղղությունները նախանշելու նպատակով դիտարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ու Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը: Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից […]
16:33 20.11.2023
Լեռնային Ղարաբաղում մոլորված ու Ադրբեջանի սահմանապահների կողմից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, «Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։ Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ […]
11:23 20.11.2023
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության […]
18:50 18.11.2023
Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, եւ շատ կարեւոր է, որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել եւ ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարեւոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբեւէ: Այս մասին ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Որո՞նք […]
18:41 18.11.2023
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Որոշման մեջ Դատարանը նշել է, որ «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ էթնիկ ծագում […]
17:05 18.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին: Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, օրակարգային հարցերին, ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող […]
16:07 18.11.2023
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի տպավորությամբ` Ադրբեջանը արդեն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մինչ այստեղ ՝ Հայաստան գալը, ես հնարավորություն ունեցա երկու օրով այցելել Ադրբեջան, և ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք արդեն պատրաստ են խաղաղ բանակցությունների։ Համենայն դեպս, դա […]
14:36 18.11.2023
Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պարզաբանումներ չեն ներկայացրել, թե ինչու չեն մասնակցում Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ներկայացրել են պատճառները, թե ինչու չեն մասնակցել ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանին։ «Որպես այդպիսին […]
13:57 18.11.2023
Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը CNN Türk-ին տված հարցազրույցում կոչ է արել բնակչությանը մոբիլիզացնել ջանքերը և «զգայուն մոտեցում» ցուցաբերել՝ կապված երկրում ջրի պակասի հետ։ Օգոստոսն ամենաչորն է եղել Թուրքիայում վերջին 33 տարվա ընթացքում, ավելի վաղ հայտնել էր Օդերևութաբանության գլխավոր վարչությունը։ Թուրքիայի մի զգալի մասը (բացառությամբ երկրի արևելյան և արևմուտքում գտնվող մի շարք շրջանների) օդերևութաբանների կողմից երաշտի պատճառով […]
22:28 17.11.2023
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկը մերժելու Բաքվի որոշումը: Հիշեցնենք, Հայաստանի ու Ադրբեջանի արտտգործախարարների հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 20-ին՝ Վաշինգնոտում: Ինչպե՞ս են գնահատել դա Պետդեպարտամենտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հնարավոր չի համարում այդպիսի հանդիպմանը իր մասնակցությունը, քանի որ ամերիկյան կողմը, […]
19:12 17.11.2023
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի, հայտնում է lurer.am-ը: Դիմումը Հայաստանը ներկայացրել էր սեպտեմբերի 28-ին՝ ԼՂ-ի վրա ադրբեջանական հարձակումից և հայերի բռնի տեղահանումից հետո՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով: Միջանկյալ միջոցի կիրառմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ցանկացողների […]
17:37 17.11.2023
Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետը պատրաստ կլինի մոտ մեկ շաբաթից: Տեղեկությունը լրագրողներին փոխանցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կար պայմանավորվածություն այն մասին, որ դիվանագիտական անձնագիր ունեցող և 3-րդ երկրի քաղաքացիները կարողանան հատել Հայաստանի և Թուրքիայի սահմանը, և այդ առումով կար հրատապություն՝ այդ ամեն ինչը կազմակերպելու: Իսկ եթե Մարգարայի կետ այցելեիք, կտեսնեիք, որ այն որևէ կերպ […]
11:28 17.11.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը, փոխանցում է Վրաստանի կառավարությունը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Պատվիրակությունը գլխավորում է Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Վենետիկի հանձնաժողովի համագործակցությունը, որը դինամիկ զարգանում է։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Սիմոնա Գրանատա-Մենգինին կառուցողական համագործակցության և վրացական […]
09:50 17.11.2023
Բաքվում հարձակում է կանխվել երկրներից մեկի դեսպանատան վրա, ուրբաթ՝ նոյեմբերի 17-ին, հաղորդել է Trend գործակալությունը։ Հրատարակության տվյալներով՝ հարձակվողը զենքը ձեռքին փորձել է ներխուժել դիվանագիտական ներկայացուցչության շենք՝ ահաբեկչություն իրականացնելու համար։ Իրավապահները նրան բերման են ենթարկել։ Ավելի ուշ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը խափանման միջոց է ընտրել չորս ամսով կալանքը։ «Մ.Հ.Հուսեյնզադեն մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 28-րդ, […]
22:35 16.11.2023
Նոյեմբերի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նա առանձնացրել է մի շարք ուղղություններ և առաջնահերթություններ՝ անդրադառնալով ՆԳ նախարարության անձնակազմի կարողությունների զարգացմանը, ոստիկանության հիմնական հենասյունային ուղղությունների՝ հատկապես […]
18:06 16.11.2023
Ի լրումն հայ-իրականական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 10-12 կայացած 17-րդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների և վերոնշյալ հանձնաժողովի փոխըմբռնման հուշագրի «Ջուր և շրջակա միջավայր» բաժնի 3.2-3.6 կետերի իրականացման ուղղությամբ՝ նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ […]
17:34 16.11.2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոգչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է կեղծ ներկայացուցչությամբ, անհարկի ազդեցությամբ և անօրինական օգուտներով պատված պայմանագիրը: […]
15:51 16.11.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին նախատեսված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի ղեկավարների հանդիպումից՝ ԱՄՆ-ի կողմնակալ դիրքորոշման պատճառով։ «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել (Վաշինգտոնի կողմից -խմբ․) միջնորդի իր դերի կորստի։ Նման հանգամանքներում կարևոր է նշել, որ մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի […]
15:19 16.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում ու անդրադարձել «Խաղաղության խաչմերուկի» թեմային։ «Տեղյակ եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման վերջին տարիներին ամենաշատ քննարկված, շահարկված թեմաներից է, որի շրջանակներում Հայաստանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, անձամբ ինձ վերագրվել են խոստումներ, պարտավորություններ, նույնիսկ դավադրություններ: Մեր բոլոր խոստումներն ու պարտավորություններն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, և մենք […]
15:11 16.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ 2024թ. բյուջեի նախագծի քննարկմանը։ «Այսօրվա իմ ելույթի հիմնական ուղերձը հետևյալն է՝ մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է, մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է: Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը: Այս առումով, առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական […]
14:19 16.11.2023
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փոքր հավանականություն տեսնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև ընթացիկ տարվա վերջ կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ «Կոնկրետ ժամկետների մասին չենք բանակցում, բայց փոքր հավանականություն կա, որ ցանկության դեպքում խաղաղության պայմանագիրը մինչև այս տարվա վերջ կարող է […]
11:18 16.11.2023
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը (side event), որը կազմակերպվել էր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ: Միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների […]
10:31 16.11.2023
Հայ լրագրող Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել. այս մասին հայտնում է BNN Breaking-ը: Նշվում է, որ նա բանտից ազատ է արձակվել «լավ վարքի» համար՝ 16 տարի 10 ամիս ազատազրկումից հետո։ Դինքի սպանության հաջորդ օրը Սամասթը ձերբակալվել է Թուրքիայի հյուսիսարևելյան Սամսուն քաղաքի ավտոբուսային տերմինալում։ Հետագա դատական գործընթացները եղել են բարդ և […]
22:22 15.11.2023
Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ֆրանսիական սպառազինության տարանցման թեմային: Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ այսուհետ ևս Վրաստանը չի խոչընդոտելու Հայաստանին՝ արտերկրում գնած ռազմական տեխնիկան երկիր հասցնելու հարցում: Ինչո՞ւ է նման հարց ընդանրապես առաջացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ կիրակի հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվում Ֆրանսիայից […]