21:14 24.11.2023
Վրաստանից ամենաշատ այցելությունները կատարվել են դեպի Թուրքիա, Հայաստան և Ռուսաստան, այս մասին է վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած 2023 թվականի երրորդ եռամսակի տվյալները, որոնք ներկայացնում է «Ալիք մեդիան»: 2023 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր է մեկնել 819,9 հազար վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 18,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ուղևորությունների […]
18:35 24.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]
17:48 24.11.2023
Հայաստանի իշխանությունների արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չեն կայացնում, արդյոք քաղաքական կամք չկա՞։ Նրա խոսքով՝ քաղաքական կամք կա, և ըստ անհրաժեշտության որոշում […]
15:22 24.11.2023
Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առնչությամբ Ադրբեջանի առաջին արձագանքն այն է, որ իրենք, կարծես, այլևս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետև հաղորդակցությունների բացման նախագիծն իրականացնում են Իրանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու տեսահարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչվելու դեպքում մաքսային և սահմանային […]
23:00 23.11.2023
Ադրբեջանի նախկին վարչապետ Վիլայաթ Գուլիևն այսօր մանրամասներ է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում գլխատած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի արտահանձման հանգամանքների վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վիլայաթ Գուլիևն այժմ Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանն է, իսկ այդ միջադեպի օրերին նա դեռ Ադրբեջանի վարչապետն էր: Երբ անհրաժեշտություն եղավ Բուդապեշտի հետ քննարկել արտահանձման այդ […]
16:12 23.11.2023
Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ Սաֆարյանն ասել է. «Այդպիսի տեղեկատվություն դեռևս չկա»:
15:53 23.11.2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կո՞ղմ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առանց միջնորդների հանդիպմանը: «Մենք բազմիցս նշել ենք, որ կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է: Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ […]
11:56 23.11.2023
Caucasus Heritage Watch գործակալությունը հայտնել է Շուշիում գտնվող հայկական գերեզմանատանը հասցված վնասի մասին: X-ի հարթակում կազմակերպությունը գրել է. «Վնասի նախազգուշացում. հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը բուլդոզերները ճանապարհ են փորել Շուշիում գտնվող պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների գերեզմանոց: Ծառերի մեջ տեղավորված են առնվազն 78 հայերեն տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին»: Նշվում է, […]
11:36 23.11.2023
Բարսելոնայում (Իսպանիա) ոստիկանությունը բերման է ենթարկել օրենքով գող 48-ամյա Լևան Դադեշքելիանիին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Լևան Սվան, և նրա 25 հանցակիցներին։ Այս մասին հայտնում է Prime Crime-ը՝ հղում անելով Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը։ Խումբը գործել է Բարսելոնայում և Մալագայում, որտեղ զբաղվել է բնակարանների գողությամբ։ Կազմակերպված հանցավոր խմբում մի քանի կին գաղտնագիրներ են եղել։ Բանդայի […]
11:33 23.11.2023
Նոյեմբերի 20 -ին՝ ժամը 20։00 -ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Կարծախ տանող ճանապարհին դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով հայտնվել է հանդիպակաց գոտում, թեքվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը, փոխանցում է shamshyan.com-ը: Ականատեսների խոսքով՝ մեքենան իր երթևեկելի գոտի բերելու ընթացքում վարորդը հանկարծամահ է եղել։ Դեպքի վայրում աշխատել են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության […]
11:11 23.11.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը:
11:09 23.11.2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրթ քաղաքում պղնձի հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Sabah թերթը։ «Սիիրթի Շիրվան թաղամասում գտնվող պղնձի հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել, տեղում աշխատանքները շարունակվում են»,- գրում է հրատարակությունը։ Հաղորդագրությունը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ, հրշեջ ջոկատներ, ժանդարմերիա և շտապօգնության ծառայություններ։
10:26 23.11.2023
Թուրքիայի մայրաքաղաքի տներից մեկում աղմուկի պատճառով հարևանների վիճաբանության ժամանակ կրակել են հինգ մարդու վրա, այդ թվում՝ երկու երեխայի, հաղորդում է NTV հեռուստաալիքը։ «Մայրաքաղաքում 5 հոգու, այդ թվում՝ նույն ընտանիքի երկու երեխա, ատրճանակով սպանվել է հարևանի կողմից, ում հետ նրանք վիճաբանել են աղմուկի պատճառով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Սինջան թաղամասի Պապատյա փողոցի նույն […]
09:57 23.11.2023
Բաքվում այրվում է շինանյութի շուկան, նախնական տվյալներով՝ մեկ մարդ է մահացել։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, փոխանցում է «Իզվեստիա»-ն: Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Զիյա Բունիաթով պողոտայում։ Գերատեսչությունից հայտնում են, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները: Sputnik Ադրբեջան Telegram ալիքը հավելել է, որ հրդեհի տարածքը կազմել […]
00:04 23.11.2023
Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու (E60) մաս հանդիսացող Ռիկոթիի ճանապարհի գործող թունելին զուգահեռ նոր թունել է անցկացվել, հայտնում է «Ալիք մեդիան»: Չումաթելեթի-Խևի հատվածի նոր թունելի երկարությունը 1800 մետր է և այսօրվա դրությամբ այն երկրի ամենաերկար թունելն է, փոխանցում է ավտոճանապարհների ազգային վարչությունը։ Գլխավոր ճանապարհի 81 կմ-ում շինարարական աշխատանքները շարունակվում են։ Ի դեպ, ընդհանուր առմամբ՝ Ռիկոթիի ծրագրի շրջանակներում […]
23:00 22.11.2023
Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Ողջունելով Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինիս այցելությունը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացմանը և միջպետական կապերի […]
20:37 22.11.2023
Հայաստանը պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում և առաջարկել է պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել: Այդ մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում, որն արվել է ի պատասխան Ադրբեջանի երեկվա հայտարարության: Դրանում Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել էր հանդիպում անցկացնել պետական սահմանին: Արդյո՞ք անսպասելի էր առանց միջնորդների հանդիպելու Բաքվի առաջարկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]
18:16 22.11.2023
Ադրբեջանի իշխանությունները խուզարկել են AbzasMedia հետաքննական հրատարակության խմբագրությունը և կալանավորել դրա երկու ղեկավարներին։ Այս լրատվամիջոցը գրում էր պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիայի մասին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից։ AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին գնացել է հրատարակություն։ Նրա աչքի տակ կապտուկ է եղել, և նա […]
15:05 22.11.2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա: Մեր երկիրը աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Ադրբեջանը պատրաստ է երկխոսության Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար», – չորեքշաբթի […]
21:19 21.11.2023
Ադրբեջանի մեջլիսն այսօր հակաամերկյան մի հայտարարություն է ընդունել: Խորհրդարանականները Վաշինգտոնին մեղադրել են Հայաստանին աջակցելու մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունեց «Հայաստանի աջակցության ակտ» կոչվող փաստաթուղթը, որով վերականգնեց հայտնի 907 ուղղման լիարժեք ուժը , ինչը, ըստ էության, պատժամիջոցներ էր ենթադրում Ադրբեջանի դեմ՝ արգելելով վերջինիս ռազմական, տնտեսական օգնություն […]
20:47 21.11.2023
Լարս տանող ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը միակողմանի բաց է: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը միակողմանի վերականգնվել է, փոխանցում է «Ալիք մեդիան»: Մասնավորապես, թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը իրականացվում է հերթափոխով՝ սկզբում մի կողմից, ապա մյուս կողմից՝ կուտակված տրանսպորտային միջոցների հոսքին համապատասխան։ «Բացի դրանից, ձյան […]
15:55 21.11.2023
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել անցնել ուղիղ բանակցությունների, արդյոք պատրա՞ստ է Երևանը ուղիղ բանակցությունների։ «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների։ Ավելին, փոխանակվում են խաղաղության […]
15:35 21.11.2023
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ […]
15:04 21.11.2023
Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն՝ հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
11:53 21.11.2023
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման պարագայում անհրաժեշտ է մանրազնին դիտարկել մեր տնտեսության կառուցվածքը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ պետք է իրատեսորեն գնահատել առկա ներուժն ու ներկայացնել սցենարային հստակ կանխատեսումներ ու բալանսավորված նախագծեր։ Խոսելով նշված ծրագրի իրականացումից բխող դրական կողմերի մասին՝ Մարգարյանն ընդգծեց, որ եթե ապաշրջափակվեն Ադրբեջանից Աղստևով անցնող ճանապարհը, […]
10:19 21.11.2023
Յոթ երկրների արտաքին գործերի նախարարները ստեղծել են Գազայի հատվածի հետ կապված կոնտակտային խումբ և մտադիր են դիվանագիտական շրջագայության շրջանակներում այցելել Մոսկվա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ստեղծվել է կոնտակտային խումբ՝ բաղկացած յոթ երկրներից (Թուրքիա, Ինդոնեզիա, Նիգերիա, Հորդանան, Եգիպտոս, Կատար և Սաուդյան Արաբիա), այդ երկրների թվում է Թուրքիան, որը սկսել է իր գործունեությունը, այսօր Չինաստանում […]
09:31 21.11.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև: Նախարարության ներկայացուցիչները ողջունել են […]
08:28 21.11.2023
Թուրքիայում փոթորկի ժամանակ ինը մարդ է մահացել. Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հորդառատ անձրևի, ջրհեղեղի և փոթորիկի հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 52-ը, իսկ 11-ը՝ անհետ կորել»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter): Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի աղետների հետեւանքների վերացման վարչության (AFAD), առափնյա պահպանության և այլ ստորաբաժանումների […]
23:39 20.11.2023
Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարեւանների հետ համագործակցելով, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Արևմտյան որոշ տերություններ դեռ չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել, հայ ժողովուրդը և նրա ղեկավարները պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ խաղաղության […]