TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.14 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հնդկաստանը կօգնի ՀՀ-ին չոզոքացնել Ադրբեջանի անօդաչու սարքերի գրոհները․ նոր պայմանագիր Երևանի ու Նյու Դելիի միջև

22:47 08.11.2023

Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր են կնքել:Այդ մասին տեղեկացնում է հնդկական մամուլը: Լուրը պաշտոնական աղբյուրները չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում: Ի՞նչ է ենթադրում գործարքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկությունը տարածել է հնդկական Eurasian Times պարբերականը, որի միջոցով, մինչ այս՝ անցած տարի տեղեկատվական մեկ այլ արտահոսք եղավ ռազմական […]

̰
Թուրքիայի հարավում գտնվող մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել

18:38 08.11.2023

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել, ավելի քան 10 մարդ վիրավորվել է, հաղորդում է Haberglobal հեռուստաալիքը։ «Իսքենդերունի թաղամասում գտնվող մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 13 բանվոր», – հաղորդում է հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ դատախազությունը պայթյունի փաստով հետաքննություն է սկսել։ Պայթյունի պահը ֆիքսել է հսկողության տեսախցիկը։

̰
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք չէ նոր պատերազմ Հայաստանի հետ

18:34 08.11.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ Հայաստանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալիևը այս մասին հայտարարել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ստեփանակերտում։ «Մեզ նոր պատերազմ պետք չէ։ Մենք հասանք մեր ուզածին»,- ասել է Ալիևը։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ բանակաշինության հետ կապված հարցերը շարունակելու են իրենց համար մնալ […]

̰
Ադրբեջանում պահվող 16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին

17:48 08.11.2023

Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից նշել են, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների […]

̰
Կեղծավոր հռետորաբանությունը հասել է այն մակարդակի, երբ ադրբեջանցի պաշտոնյաները ջանք չեն խնայում կրկնելու, որ ԼՂ հայերը հեռացել են իրենց ցանկությամբ․ դեսպան Մկրտչյան

16:15 08.11.2023

«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին

13:35 08.11.2023

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար՝ չնայած աշխարհում տիրող իրադրությանը

13:15 08.11.2023

Չնայած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ-ի համար շարունակում է առաջնահերթություն մնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդան Պատելը։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են Վաշինգտոն ուղարկել իրենց պաշտոնյաներին՝ հերթական հանդիպման, և հարցրել է՝ արդյոք Վաշինգտոնը […]

̰
Բայդենը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

11:19 08.11.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարացրել է ազգային արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր ի պատասխան 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան պատանդների հետ կապված ճգնաժամի և հանդիսանում է Իրանի դեմ պատժամիջոցների իրավական հիմքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Իրանի հետ մեր հարաբերությունները դեռևս չեն կարգավորվել, և Իրանի հետ 1981 թվականի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը շարունակվում է: Այդ […]

̰
Ինչո՞ւ Բաքվի դատարանը գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանին չդատապարտեց ցմահ ազատազրկման

21:28 07.11.2023

Այսօր Բաքվի դատարանը կայացրել է գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավճիռը: Դատավորը որոշել է մեր հայրենակցին դատապարտել  15 տարվա ազատազրկման:  Ինչպե՞ս է ընթացել դատավարությունը, ինչպե՞ս են իրենց դրսևորել փաստաբանն ու դատավորը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ 68-ամյա մեր հայրենակիցը գերեվարվել էր այս տարվա օգոստոսին, երբ փորձում էր անցնել Լաչինի անցակետը՝ Հայաստանում […]

̰
Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի ստանա․ CRRC-ի հարցումը

20:52 07.11.2023

Եվրոպական միության ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 8-ին, որից հետո պարզ կդառնա, թե ինչպես է Եվրահանձնաժողովը գնահատում Վրաստանի կողմից հանձնարարականների կատարումը, հետևաբար՝ արժանի՞ է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին, թե ոչ: CRRC-ի (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն) անցկացրած հարցումը ցույց է տվել, որ երկրի չափահաս քաղաքացիների միայն մեկ երրորդն է ակնկալում, որ Վրաստանը մինչև […]

̰
Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող հայ բանտարկյալներին․ Իդալգո

19:52 07.11.2023

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր միկրոբլոգում նշել է, որ ԼՂ բնակչների հետ կատարվածը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ: «Հայաստանում շարունակվում է ողբերգությունը: Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100 հազարավոր փախստականների և Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքական բանտարկյալների հետ են»,-գրել է Իդալգոն։ Նա գրել է նաև, որ Փարիզը կոչ է […]

̰
Բաքվի դատարանը 65-ամյա Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

16:40 07.11.2023

Բաքվի ռազմական դատարանում ավարտվել է Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»: Դատարանը որոշում է կայացրել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Անհետաձգելի […]

̰
ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինտեխնիկան տեղափոխվել է ՌԴ՝ պլանային վերանորոգման

16:06 07.11.2023

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավարտվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում։ «ՌԴ խաղաղապահները ևս մեկ […]

̰
Ասգարդիա վիրտուալ պետության նախագահ Իգոր Աշուրբեյլին առաջարկել է Իլհամ Ալիևին ճանաչել իր «պետությունը» ու դաշինք կնքել

15:47 07.11.2023

Բաքու է այցելել Ասգարդիա վիրտուալ ինքնահռչակ պետության նախագահ Իգոր Աշուրբեյլին: Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Ո՞վ է այդ Աշուրբեյլին ու ի՞նչ պետության մասին է խոսքը, ո՞ւմ հետ է նա հանդիպել Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իգոր Աշուրբեյլին Ադրբեջանում հայտնի ազնվական տոհմի ներկայացուցիչ է, էթնիկ ադրբեջանցի է, որը վաղուց […]

̰
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը

11:34 07.11.2023

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը։ «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի […]

̰
Բլինքենն ասել է, որ Գազայի հատվածի ամբողջական տարհանման պլաններ չկան

10:09 07.11.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարայում կայացած բանակցությունների ժամանակ ասել է, որ Գազայի հատվածից բնակիչների ամբողջական տարհանման ծրագրեր չկան, և կարող է քննարկվել ռազմական գործողությունների որոշակի դադար։ Այս մասին գրում է Hurriyet թերթը նոյեմբերի 5-6-ը Թուրքիայում պետքարտուղարի շփումների արդյունքների հիման վրա։ Ինչպես նշում է թերթը, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ նշել է, […]

̰
Թուրքիայում շրջված ավտոմեքենայում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մայրն ու 5 երեխաները, հայրը վիրավոր է

09:17 07.11.2023

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած վթարի հետևանքով վեց մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, այրվել է ավտոմեքենայում, հայտնում է Yeni Akit թերթը։ «Սիիրթի Կուրթալան թաղամասում շրջված մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով ողջ-ողջ այրվել են մայրն ու հինգ երեխաները, իսկ հայրը, ով վարորդն էր, վիրավորվել է»,- հայտնում է հրատարակությունը։ Հստակեցվում է, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ, փրկարարական ծառայությունները […]

̰
Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի շուրջ կրքերը բորբոքվել են

16:14 06.11.2023

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել: «Արմենպրես»-ն ավելի վաղ ներկայացրել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանի հաղորդագրությունը, որի […]

̰
Թուրքիայում արևի վրա բռնկման հետևանքով նկատել են հյուսիսափայլը

11:57 06.11.2023

Թուրքական քաղաքում արեգակնային բռնկումից հետո առաջին անգամ տեսել են հյուսիսային լույսեր։ Այս մասին գրում է թուրքական Akşam թերթը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Հյուսիսափայլերը, որոնք դիտվել են եվրոպական շատ երկրներում Երկրին հարվածած ուժեղ արևային թռնկման պատճառով, առաջին անգամ նկատվել են Թուրքիայի Վան քաղաքում, ինչպես նաև Ունյե Օրդու նահանգում», – ասվում է զեկույցում: Հյուսիսափայլերը երկինքը լուսավորել են […]

̰
Բլինքենը մեկնել է Թուրքիա

11:00 06.11.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-ին մեկնել է Թուրքիայի մայրաղաքաք Անկարա: Բլինքենն իր թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպելու նպատակով է մեկնել Թուրքիա: Հանդիպումը կայանալու է նոյեմբերի 6-ին: Կողմերը քննարկելու են իրավիճակը Պաղեստինի Գազայի հատվածում, ինչպես նաև անդրադառնալու են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ հարաբերություններին:

̰
Ալիևն ու նրա հանցագործները մի օր թանկ են վճարելու այս ցեղասպանության համար. արձագանքներ օկուպացված Ստեփանակերտում անցկացվելիք տոնակատարությանը

23:26 04.11.2023

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը X-ի իր միկրոբլոգում խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից տոնակատարություն անցկացնելու մասին, գրել է. «Օկուպացված Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը պատրաստվում է տոնել բռնապետության հաղթանակը, էթնիկ զտումները, ատելության քարոզչությունը։ Ահա թե ինչպես է Ալիևը խաղաղություն կառուցում հայերի հետ՝ վտարելով նրանց և փայփայելով իր ցեղասպանական ագրեսիվ գործողությունները»։ Գրառմամբ […]

̰
Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքում խոցել են քրդերի 15 թիրախ

23:08 04.11.2023

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 15 օբյեկտների։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Նոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ին օդուժը հարվածել է ահաբեկչական անջատողական կազմակերպության 15 թիրախներին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք շրջանում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար գործողություններ և թիրախային հարվածներ են հասցնում Իրաքում այն […]

̰
Բաքուն ու Անկարան փորձում են օգտագործել Թյուրքական պետությունների կազմակերպությունը Հայաստանի դեմ

19:55 04.11.2023

Ղազախստանի մայրաքաղաքում ավարտել է աշխատանքը Թուրքական պետությունների կազմակերպության հոբելյանական 10-րդ գագաթնաժողովը: Ովքե՞ր են մասնակցել և Հայաստանին ու Արցախին վերաբերվող հայտարարություններ հնչե՞լ են ելույթներում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մասնակցել են անդամ պետությունների ղեկավարները՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան և 2 դիտորդ անդամ պետությունների՝ Թուրքմենստանի ու Հունգարիայի ղեկավարները: Անցած գագաթնաժողովին, որը կայացել էր Անկարայում […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բոլոր նախադրյալները կան. Պատրուշև

16:40 04.11.2023

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ կան բոլոր նախադրյալները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ «Դրա համար բոլոր նախադրյալները կան»,- ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

̰
Արարատ Միրզոյանն Անալենա Բերբոքին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

12:03 04.11.2023

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես ՀՀ կողմից մշակված նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահեկան լինել ոչ միայն տարածաշրջանի, անմիջական հարևանների համար, այլ ավելի լայն աշխարհագրությամբ, ինչպես նաև կարող է դառնալ յուրովի երաշխիք խաղաղության համար:

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:24 04.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել․ Միրզոյանը՝ Բերբոքին

22:45 03.11.2023

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և կանայք, ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ և հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով, բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից: Խնդիրը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Զուգահեռ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար […]

̰
Լավրովն Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

21:46 03.11.2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված առճակատման կապակցությամբ: Շեշտվել է հրադադարի շուտափույթ դադարեցման և տուժած խաղաղ […]

̰
Թե՛ ԵՄ-ն, թե՛ այլ ուղղություններ շարունակում են աշխատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան բանակցային փուլին․ ՀՀ ԱԳ փոխնախարար

16:39 03.11.2023

Տեղեկություն կա՞՝ մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ հանդիպում տեղի ունենա․ ԱԺ-ում այս հարցը տրվեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին։ «Թե՛ ԵՄ-ն, թե՛ այլ ուղղություններ շարունակում են աշխատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան բանակցային փուլին: Տարբեր կազմակերպություններից՝ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրներից կոչեր են հնչում՝ գործընթացները տեղափոխել բանակցային փուլ ու ավարտել այն»,- հայտնել […]

̰
Մեզ համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

15:40 03.11.2023

Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր Ազգային ժողովում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Գիտեք, որ ես բոլորովին վերջերս Թեհրանում, մի քանի օր առաջ, ըստ էության, հանդիպեցի Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Նախկինում նաև նախկին նախարարին էի հանդիպել: Կան նաև հատուկ ներկայացուցիչները երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված և կա գործընթաց […]

̰
BACK_TO_TOP