15:48 15.11.2023
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Վրաստանի տարածքով Հայաստանին Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարմանը, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Դարչիաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին երկու երկրներին էլ թույլատրել է հավասարապես օգտվել իր տրանզիտային երթուղիներից և հավելել, որ ցանկացած երկիր պաշտպանական ուժեր […]
11:30 15.11.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։ «Ես կասեմ այն, ինչ ասել եմ նախկինում։ Ես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն […]
21:57 14.11.2023
Վրացական աղբյուրները հաստատել են այն, որ այդ երկրի տարածքով դեպի Հայաստան է տեղափոխվել ֆրանսիական ապառազինություն: Կարո՞ղ ենք համարել, որ ֆրանսիական զենքի մատակարարումների մեկնարկը պաշտոնապես հաստատվել է: Ի՞նչ տեխնիկա է մատակարարվել, և ինչպե՞ս են արձագանքում Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ` կիրակի օրը X սոցցանցում և Տելեգրամ ալիքներում սկսեցին տարածվել լուսանկարներ և տեսահոլովակներ, […]
17:36 14.11.2023
Հայաստան-Եվրոպա խորացող համագործակցություն, կառուցվող նոր կամուրջներ՝ քաղհասարակության ու փորձագիտական հանրության մեջ: Հայաստանը ողջունել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ մեր երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը: Երևանում անցկացվել է հայ-լեհական փորձագիտական առաջին համաժողովը՝ հայ և լեհ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ: Համաժողովի կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում:
14:49 14.11.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի և ոչ ադեկվատ» է անվանել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններն այն մասին, որ Բաքուն փորձում է հասնել «Հայաստանի ապակայունացմանը»։ Երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Բորելն ասաց, որ ԵՄ-ն հստակ զգուշացրել է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության […]
12:41 14.11.2023
Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին: «Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Պետք է նշեմ՝ Լեհաստանն առաջին երկրներից է, որ ֆինանսական և նյութական աջակցություն տրամադրեց այս տարվա սեպտեմբերին […]
19:21 13.11.2023
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:58-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի և […]
19:14 13.11.2023
85 տարեկանում մահացել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի տապալման ակտիվ մասնակից Թենգիզ Կիտովանին, հայտնում է վրացական Rustavi 2 հեռուստաընկերությունը։ «Թենգիզ Կիտովանին մահացել է 85 տարեկան հասակում։ Տեղեկությունները տարածել են նրա ընտանիքի անդամները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թե կոնկրետ որտեղ է մահացել Կիտովանին, չի նշվում։
11:58 13.11.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է «Բաստիոն» զրահատեխնիկայի առաքումը Ֆրանսիայից Հայաստան։ Երեւանը սկսել է ռազմական օգնություն ստանալ Փարիզից։ Վրաստանի տարածքով արդեն հանրապետություն է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։ «Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» զրահամեքենաներ ուղարկելը Հայաստան: Ֆրանսիայի իրեն ներկայացնում է որպես միջազգային իրավունքի խթանող և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ջատագով, բայց նրա քայլերըլրջորեն կասկածի […]
11:47 13.11.2023
Թբիլիսին դեռ կարևոր բարեփոխումներ պետք է կատարի՝ արտացոլելու քաղաքացիների՝ Եվրոպական Միությանը միանալու իրական ձգտումները: Այս մասին նոյեմբերի 12-ին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Եվրոպական հանձնաժողովը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Նույն գրառման մեջ նոյեմբերի 8-ի իրենց որոշումը Եվրահանձնաժողովը պատմական պահ է համարել. «Մենք վճռորոշ քայլեր ենք անում մեր հարևան երկրների և ընդլայնման ուղղությամբ»: Եվրահանձնաժողովը ևս մեկ […]
11:27 13.11.2023
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում: Մասնավորապես գրել է. «Շնորհավորում ենք Վրաստանին և վրաց ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Ուրախ եմ դեսպանի հետ քննարկել Վրաստանի այս վերջին ձեռքբերումը և այլ հարցեր»: Congratulations to #Georgia and the Georgian people […]
10:20 13.11.2023
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բուրդուր նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը։ X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Եշիլովայի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 08:28-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 13,2 կմ խորության վրա։
10:06 12.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
15:14 11.11.2023
Թուրքիայի Ալանիա առողջարանային նահանգում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 22 կմ հարավ, օջախը 14 կմ խորության վրա է։ Ալանիան քաղաք է արևմտյան Թուրքիայի տարածքում՝ հայտնի հանգստավայր Միջերկրական ծովի ափին: Բնակչությունը կազմում է մոտ 360 հազար մարդ։
23:13 10.11.2023
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովում» անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Գրանադայի հանդիպման բաց թողնված հնարավորության հետ կապված հարցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը փաստացի համաձայնեցվել էր դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին` Բրյուսելում, հետևաբար, այստեղ մեկ շաբաթ, կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ […]
22:38 10.11.2023
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե Իրանն ունի՞ հատուկ ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է Իրանի դիրքորոշումը՝ ըստ որի՝ պաշտոնական Թեհրանը հստակ ասել է, որ աջակցում է խաղաղության գործընթացին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման […]
22:19 10.11.2023
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար: Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն […]
21:57 10.11.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին: Զրույցի սկզբում անդրադարձ է եղել Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու վտանգներին, դրա հավանականությանը: Փորձագետի խոսքերով՝ քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, գլոբալ քաղաքական խնդիրները չեն լուծվել: Չկա ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծում, քանի դեռ Ադրբեջանը չի լուծել իր բոլոր խնդիրները Հայաստանի հետ, չի առարկայացրել իր հավակնությունները, էսկալացիայի հնարավորությունը […]
21:50 10.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի մոդերատոր, Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի հարգելի մասնակիցներ, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը […]
18:06 10.11.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ևս 50 հազար դրամի չափով սոցիալական երկամսյա աջակցության դիմումները կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Նոյեմբերին և դեկտեմբերին տրամադրվող ամսական այս աջակցությունը նախատեսված է արցախցիների առաջնային սպառողական կարիքները հոգալու համար: Նախագիծը Կառավարության նիստում հաստատվեց երեկ, որի վերաբերյալ այսօր մանրամասներ է ներկայացվել «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին: Մամուլի ասուլիսին ներկայացվել են նաև այն […]
15:34 10.11.2023
Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման […]
14:48 10.11.2023
Իրանի իշխանություններն առնչություն չունեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա գրոհներին՝ չնայած իրենց աջակցությանը ՀԱՄԱՍ-ին և դրան աջակցող խմբավորումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այդ մասին CNN-ին հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։ «Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ Իրանը կապ չունի տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա ոչ մի հարձակման հետ», – ասել է նա՝ հավելելով, […]
11:27 10.11.2023
Նոյեմբերի 7 -9 Վրաստանի Բորժոմի քաղաքում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Գագաթնաժողովը, որին մասնակցել են շուրջ քան երկրից հարյուրից ավել պատվիրակներ, կարևոր հարթակ էր վայրի բնության պահպանության վերաբերյալ կարևոր հիմնահարցերի քննարկման համար, այդ թվում՝ պահպանվող տարածքների կառավարման, կենսաբազմազանության պահպանման, […]
10:22 10.11.2023
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը: Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ: Միաժամանակ տեղեկացնում են, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում […]
08:40 10.11.2023
Երկու հազար տարվա պատմություն ունեցող ստորգետնյա քաղաք է հայտնաբերել Թուրքիայի հարավում գտնվող Կայսերիի բնակիչը, որը ցանկանում է պատմական գտածոն ներկայացնել զբոսաշրջիկների ուշադրությանը, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։ «Կայսերիում բնակվող Մուստաֆա Հալիջօղլուն իր տան տակ հայտնաբերել է 2 հազար տարեկան ստորգետնյա քաղաք: Նա իր տւնը սկսել է վերանորոգել հինգ տարի առաջ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Պրոֆեսոր […]
14:00 09.11.2023
Այս պահին Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բանակցությունները փակուղի են մտել։ «Այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, բայց միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Սպասում […]
10:47 09.11.2023
Թուրքիայում ձերբակալվել են թմրանյութերի միջազգային հանցախմբի ղեկավարը և ավելի քան 200 մարդ, ովքեր կասկածվում են թմրանյութերի մաքսանենգության և ապօրինի շրջանառության մեջ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։ Նրա խոսքով՝ գործողությունը, որը ղեկավարվում էր Անկարայից, միաժամանակ իրականացվել է 32 նահանգներում։ Բերման է ենթարկվել 210 մարդ, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբի […]
23:26 08.11.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է G7-ի երկրների արտգործնախարարների հայտարարությանը։ Հիշեցնենք, որ հանդիպմանը այլ հարցերից զատ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերը՝ ուղղված տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները […]