TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+21.42 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԵԱՀԿ վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից. Սարգիս Խանդանյան

12:49 14.07.2023

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամառային նստաշրջանի ընթացքում ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամների առաջարկները, Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, բացել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 30-հուլիսի 4-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի աշխատանքներն ասուլիսում ամփոփել է հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: Վեհաժողովի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր […]

̰
Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Արցախին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը. Բայրամով

12:17 14.07.2023

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը: Միաժամանակ Բայրամովը հայտարարել է նաև բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։ […]

̰
Անկարան հայտարարել է, որ ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա

10:07 14.07.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին օրերին բազմիցս ասել է, որ անհամբեր սպասում է օգոստոսին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա։ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ ակնկալում է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ «հացահատիկի գործարքը»: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա մեկնելու ժամկետը դեռևս […]

̰
Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են

18:47 13.07.2023

Հունիսին Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով, գրում է BusinessPressNews-ը՝ վկայակոչելով ՌԴ պետական ​​վիճակագրական դաշնային ծառայությանը («Ռոսստատ»): Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տեղեկության՝ «Ռոսստատ»-ն առանձին է նշել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ցուցանիշը, որտեղ ևս զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով։ Նույն չափով՝ 8,8 տոկոսով, գներն աճել են Հայաստանում և Ադրբեջանում։

̰
Ադրբեջան է մեկնել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը

18:39 13.07.2023

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը խորհրդարանական պատվիրակության հետ Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո մեկնել է Ադրբեջան։ Ադրբեջանում նրանց դիմավորել են Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Հուսեյնլին, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Եհլիման Էմիրասլանովը, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։ Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ տկն Սահիբե Գաֆարովայի և վարչապետ  […]

̰
Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Մեթյու Միլլեր

11:01 13.07.2023

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ նեղացրել են հարցերի շրջանակը, որոնք դեռ մնում են չլուծված։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Երբ ասում ենք, որ խաղաղությունը մոտ է, նկատի ունենք, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ Վերջին հանդիպման ժամանակ […]

̰
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը

10:12 13.07.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության շուրջ քննարկումներին և շեշտել Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրությունը։ Բլինքենը նաև շեշտել է բանակցություններում ճկունության և փոխզիջման անհրաժեշտությունը։ «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով […]

̰
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

21:21 12.07.2023

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն հուլիսի 12-ի տեղեկագրում՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

̰
Իսրայելի ՊՆ-ի՝ 9 ամսում երկրորդ այցը Ադրբեջան. ինչի՞ մասին է վկայում և ինչպե՞ս է արձագանքում Իրանը

21:14 12.07.2023

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Այցի մանրամասները «Հորիզոն»-ի տաղավարում ներկայացրել է Արտյոմ Երկանյանը: «Երկօրյա այց է, պաշտոնական մամլո հաղորդագրությունում նշած է, որ նպատական է զարգացնել ռազմավարական հարաբերությունները և ռազմաքաղաքական երկխոսությունը շարունակել: Նախատեսված է հյուրի հանդիպումները նախագահ Ալիևի, պաշտպանության նախարար Հասանովի և սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Հուլիևի հետ: Նշեմ, որ վերջին […]

̰
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ԿԽՄԿ մեքենաների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ

19:57 12.07.2023

Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ինչպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները։ Այս մասին […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը. ԱԳՆ

17:04 12.07.2023

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների […]

̰
Վրաստանում նավթի և գազի արդյունահանումն ավելանում է

16:52 12.07.2023

Բրիտանական Block Energy ընկերությունը, որը Վրաստանի մի քանի լիցենզավորված բլոկների վրա նավթի և գազի որոնում/արդյունահանում է իրականացնում, հայտարարում է արդյունահանման ավելացման մասին, հայտնում է Ալիք մեդիան: Ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ներդրողներին զեկուցել է, որ ապրիլ-հունիս ամիսներին արդյունահանել է 60 հազար 400 բարել նավթ և գազ, դրանից՝ 48 հազար 500 բարել նավթ և 11 հազար 900 […]

̰
Տեղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով ևս մեկ զիւնծառայող է վիրավորվել

15:31 12.07.2023

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Ինչպե՞ս է Թուրքիայում հորդառատ անձրեւներից հետո փլուզվում Օրդու-Սիվաս մայրուղին

13:41 12.07.2023

Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Թուրքիայում հորդառատ անձրեւներից հետո փլուզվել է Օրդու-Սիվաս մայրուղին։

̰
Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի Երևանից Թեհրան

13:33 12.07.2023

Իրանական «Թահլիլբազար» գործակալության փոխանցմամբ՝ հաստատվել են հայկական Fly Arna ավիաընկերության թռիչքները Երևանից Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան։ Իմամ Խոմեյնիի օդանավակայանի փոխտնօրեն Մոհամմադ Ռեզա Ֆարդին նշել է, որ Fly Arna-ն կդառնա հայկական երրորդ ավիաընկերությունը, որը թռիչքներ կիրականացնի դեպի Իմամ Խոմեյնիի օդանավակայան։ Նախատեսվում է շաբաթական երկու չվերթ իրականացնել։

̰
Թեհրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

13:21 12.07.2023

Թեհրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է Իրանն այսօր տելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել ՌԴ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջև նիստի ավարտին ընդունած հայտարարության առնչությամբ, որտեղ վիճարկվել է Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոմբ կղզիների՝ Իրանին պատկանելիությունը (Վիճելի են ԱՄԷ հետ): Իրանի ԱԳՆ-ից պահանջել են, […]

̰
Սաակաշվիլիի պատճառով հնարավոր պատժամիջոցների զգուշացում Վրաստանի կառավարությանը

19:45 11.07.2023

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպանները կոչ են արել Վրաստանի կառավարությանը կենսականորեն կարևոր վերաբերմունք ցուցաբերել բանտում գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Նախկին դեսպանները զգուշացնում են Վրաստանի կառավարությանը հնարավոր պատժամիջոցների մասին։ Ուիլյամ Կորթնին, Իան Քելլին, Ռիչարդ Մայլսը, Ջոն Թեփտը և Կենեթ Իալովիցը հուլիսի 10-ին հրապարակած համատեղ հայտարարության մեջ խնդրահարույց են համարել այն փաստը, որ Սաակաշվիլին կալանքի տակ […]

̰
Հորդառատ անձրևները մեծ վնասներ են հասցրել Փոթիին

18:25 11.07.2023

Փոթիում տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքը շարունակվում է։ Փոթիի քաղաքապետարանի տվյալներով, քաղաքը ողողած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ծովափը։ Ուժեղ քամին վնասել է բազմամյա ծառերը։ Սամեգրելոյի մունիցիպալիտետում կլիմայական պայմանների վատթարացման հետևանքով հունից դուրս է եկել Տեխուրա գետը։ Տարերային աղետի պատճառով Փոթիում ջրամատակարարումը սահմանափակվել է։ Այս պահին քաղաքն ամբողջությամբ ապահովված է բնական գազով և էլեկտրաէներգիայով։ Փոթիի […]

̰
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

18:09 11.07.2023

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ պաշտպանական խնդիրներ։ Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև երկարամյա ռազմական համագործակցությունը և իրենց գոհունակությունը հայտնել շարունակվող սերտ համագործակցության վերաբերյալ։ Գյուլերն ու Օսթինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանական և անվտանգային հարցեր, ինչպես նաև […]

̰
ԿԽՄԿ-ն արձագանքել է չթույլատրված ապրանքներ տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին

16:32 11.07.2023

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է […]

̰
Ադրբեջանն  անգամ ԿԽՄԿ-ի տեղաշարժն է արգելում, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով․ ԱԳՆ խոսնակ

16:00 11.07.2023

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից սկսած՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակ արգելում է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նպատակներով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- […]

̰
Նորվեգիայի վարչապետը մեկնաբանել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

09:24 11.07.2023

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտերեն Twitter-ում հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքը և կամրապնդի սկանդինավյան տարածաշրջանի անվտանգությունը։ Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսսոնի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» ներկայացնել Ստոկհոլմի՝ դաշինքին միանալու դիմումը Թուրքիայի խորհրդարանում […]

̰
Էրդողանը խորհրդարան կներկայացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը. Ստոլտենբերգ

23:47 10.07.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը խոստացել է հնարավորինս շուտ վավերացման ներկայացնել Թուրքիայի խորհրդարանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։ «Ուրախ եմ հայտարարելու, որ նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը հնարավորինս շուտ ուղարկել Ազգային մեծ ժողովի վավերացմանը… Սա պատմական օր է»,- ասել է նա Թուրքիայի նախագահի և Շվեդիայի վարչապետի հետ Վիլնյուսում […]

̰
Վիլնյուսում այսօրվա ընթացքում երկրորդ հանդիպումն է տեղի ունեցել Թուրքիայի նախագահի, Շվեդիայի վարչապետի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միջև

23:25 10.07.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վիլնյուսում երկրորդ անգամ են հանդիպել՝ քննարկելու Ստոկհոլմի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցը։ Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։ Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի, Շվեդիայի ղեկավարները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրեթե երկու ժամ տեւած բանակցություններ են անցկացրել, որից հետո Էրդողանը հանդիպել է Եվրոպական […]

̰
ԱՄՆ նախագահը Վիլնյուսում կհանդիպի Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ

22:34 10.07.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երեքշաբթի օրը Վիլնյուսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ ունենալ Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Բայդենի բարձր մակարդակի առաջիկա շփումների մանրամասները չեն հաղորդվել: Սպիտակ տունը դեռ պաշտոնապես չի հրապարակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի երկկողմ հանդիպումների ծրագիրը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների […]

̰
Թուրքիայի նախագահի վերջնագիրը Արևմուտքին. Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց Էրդողանը նոր պահանջ է դրել Բրյուսելի առջև

22:12 10.07.2023

Էրդողանը կրկին հիշել է Եվրամիությանը անդամակցելու գաղափարի մասին: Ըստ էության նա վերջնագիր է ներկայացրել Արևմուտքին՝ հայտարարելով, որ շարունակելու է արգելափակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, մինչև Բրյուսելը Թուրքիայի համար կանաչ լույս չվառի Եվրամիությանը անդամակցելու հարցում: Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Էրդողանը Վիլնյուսում է, որտեղ շուտով կսկսվի ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվի […]

̰
Էրդողանը, Ստոլտենբերգը և Շվեդիայի վարչապետը հանդիպել են Վիլնյուսում

21:52 10.07.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Վիլնյուսում սկսել են հանդիպումը, որի թեման սկանդինավյան երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալու հնարավորությունն է։ Ինչպես հուլիսի 10-ին նշում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հանդիպմանը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նշվում է, որ հենց Ստոլտենբերգն է նման բանակցությունների նախաձեռնողը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, որը […]

̰
Հնարավոր էր արդյո՞ք հրեա ժողովրդին կոչ անել ապրելու հիտլերյան նացիստական իշխանության ներքո. Արցախի քաղհասարակության բաց նամակը միջազգային հանրությանը

21:05 10.07.2023

Արցախի քաղաքացիական հասարակության բաց նամակը միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը, որ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ, դիմում է աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի պատշաճ կատարումը։ 2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ հերթական սադրանք […]

̰
Թուրքիայի որոշ շրջաններում անտառային հրդեհներ են

18:08 10.07.2023

Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա և Մենենդես շրջաններում անտառային հրդեհներ են։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հրդեհները մարելու համար 6 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 18 բեռնատար, 4 ջրամատակարարման մեքենա և 5 տրակտոր են աշխատում դեպքի վայրում։ «Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն։ Ողջ կազմն աշխատում է կրակը վերահսկողության տակ առնելու ուղղությամբ։ Եղակնակը քամոտ է, ինչն էլ իր հերթին […]

̰
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

16:21 10.07.2023

Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշել է, որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են […]

̰
BACK_TO_TOP