11:56 20.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, բրյուսելյան եռակողմ վերջին բանակցություններին և այլ հարցերի: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա Եվրոպական […]
20:50 19.07.2023
Ռուասաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ անտառային հրդեհների մարման նպատակով Ռուսաստանը Թուրքիային ինքնաթիռներ է տրամադրել: Մասնավորապես նշվում է, որ հուլիսի 19-ին Դոնի Ռոստով քաղաքի «Platov» օդանավակայանից Թուրքիա է ուղևորվել 2 «Be-200» տիպի հրդեհաշեջ ինքնաթիռ՝ ի պատասխան ստացված օգնության խնդրանքին: Այս ինքնաթիռները արդյունավետ են նույնիսկ դժվարամատչելի տեղանքներում, ինչպես նաև զինված են ինֆրակարմիր ջերմատեսիլ տեսախցիկներով, որի […]
20:00 19.07.2023
Վրաստանի զբոսաշրջության գործակալության փոխանցմամբ՝ 2023 թվականի առաջին վեց ամսում Վրաստան այցելությունների քանակով առաջատարը Թուրքիան է, որին հաջորդում են Ռուսաստանն ու Հայաստանը: Ըստ տվյալների՝ նույն ժամանակահատվածում Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ 2 մլն 529 հազար 517 այցելու, ինչը գրեթե 76 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ: Այդ ցուցանիշը 21 տոկոսով պակաս է 2019 թվականի […]
20:16 18.07.2023
Ավարտվել է «7th International Chess Festival – Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարը, հայտնում է ՀՇՖ մամուլի քարտուղարությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները՝ «Ա» մրցաշար 3-րդ տեղ՝ Վահե Դանիելյան 4-րդ տեղ՝ Էրիկ Հակոբյան 5-րդ տեղ՝ Բենիկ Ագասարով 7-րդ տեղ՝ Էրիկ Գասպարյան 8-րդ տեղ՝ Արսեն Դավթյան «Բ» մրցաշար 8-րդ տեղ՝ Էդգար Հայրապետյան Մ14 պատանիների […]
19:57 18.07.2023
ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) ռազմական ոստիկանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) ռազմական ոստիկանության վարչության արևելյան և արևմտյան գումարտակների երկու դասակները ցուցադրական դաշտային-իրավիճակային վարժանքներ են անցկացրել, Aliq. Media-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ՊՆ-ն: Ըստ հաղորդագրության՝ սիմուլացիոն սցենարի համաձայն, ռազմական ոստիկանության բրիգադներն օպերացիա են իրականացրել՝ աջակցելու նպատակով VIP-ի անվտանգ տեղաշարժին, տարհանել են, կանգնեցրել և կալանավորել են կասկածելի մեքենան։ […]
19:42 18.07.2023
Հուլիսի 18-ի դրությամբ թուրքական արժույթի՝ լիրայի հարաբերակցությունը դոլարի նկատմամբ գրանցել է ռեկորդային ցուցանիշ` կազմելով 26․94, իսկ եվրոյի նկատմամբ՝ 30․37։ Թուրքական լիրան 2023-ի տարեսկզբից մինչ օրս դոլարի նկատմամբ արժեզրկվել է 30%-ով, ընդ որում միայն հունիսին՝ 20%-ով։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ տնտեսագետների կանխատեսմամբ՝ լիրայի արժեզրկման հետևանքով հուլիսին սպառողական գների ինդեքսում կլինի մոտ 10% աճ, իսկ մինչև տարեվերջ 50-60% աճ։ […]
19:10 18.07.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ և պատասխանել է լրագրողների հարցերին․ «Պարո՛ն նախարար, Հարգելի՛ ներկաներ, Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր պարոն Շալենբերգին շնորհակալություն հայտնել Վիեննա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Երկու երկրների միջև շփումներն, իմ և իմ գործընկերոջ, իմ թանկագին բարեկամի միջև, բավականին ինտենսիվ են, և այսօր էլ արդյունավետ […]
18:43 18.07.2023
Հուլիսի 6-ին և 10-ին Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության և գյուղատնտեսության նախարարության իրականացրած մշտադիտարկման արդյունքներով՝ Սև ծովի ջրի նմուշներում որոշված 59 պարամետրերի արժեքները նորմայի սահմաններում են։ Հաղորդագրության համաձայն, Սև ծովում որոշվել է 13 ծանր մետաղների, ընդհանուր նավթային ածխաջրածինների, 16 պոլիաորտալ ածխաջրածինների և ֆիզիկաքիմիական այլ պարամետրերի խտությունը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը 9 կայաններում 10 օրը մեկ […]
17:33 18.07.2023
«Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում շատ լուրջ դրական փոփոխություններ են կատարվել, եւ այսօր Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր որակական մակարդակի վրա»։ Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հուլիսի 18-ին հանդիպելով Վրաստանի Հանրապետության Մառնեուլի եւ Ծալկա շրջանների հայաբնակ գյուղերի մի շարք հայկական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ: Նա հորդորել է […]
11:06 18.07.2023
Եվրոպական խորհրդարանը հրապարակել է հուլիսի 13-ին ընդունված բանաձևը թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Ադրբեջանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևի կետերում, ի թիվս այլ երկրների և կազմակերպությունների կողմից իրականացված խախտումների, նշվում է նաև, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության և կոռուպցիայի հիմնավոր կասկածներ հարուցող գործողություններ է իրականացրել ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ: Նշվում է նաև, […]
20:47 17.07.2023
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է Մոսկվայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլիի հետ։ Այս մասին հուլիսի 17-ին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը»,- հավաստիացրել են ԱԳՆ-ում։ Մոսկվան հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա […]
20:00 17.07.2023
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ «Son Dakika» լրատվական կայքում հրապարակված հոդվածում Անին ներկայացվում է որպես «Քաղաքակրթությունների օրրան», «Խաղաղության քաղաք», «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Քառասուն դարպասների քաղաք»։ Նշված է, որ Անին իր պատմաճարտարապետական գեղեցկությամբ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը: […]
19:40 17.07.2023
Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2023 թվականի հունիսին Վրաստան տրանսֆերտների հոսքերի ծավալը կազմել է 353,2 մլն դոլար (924,5 մլն լարի), ինչը 17,4 տոկոսով (74,2 մլն դոլար) պակաս է 2022 թվականի հունիսի ցուցանիշից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հատկանշական է, որ հունիսին, ինչպես նախորդ ամիսներին, ամենամեծ գումարը փոխանցվել է Ռուսաստանից՝ 129,31 մլն դոլար։ Ռուսաստանից կատարված փոխանցումների տեսակարար կշիռը […]
18:08 17.07.2023
Թուրքիայում անոմալ շոգի պատճառով Արարատ լեռան ձյունը հալվում է, ինչն էլ իր հերթին առաջացրել է հեղեղումներ։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Իգդիր, Աղրըի և Դողուբայազիթ շրջանները հեղեղած ջրի ուժեղ հոսքին խառնվել են քարեր ու բեկորներ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ բնակիչները հալոցքից առաջացած սելավը նկարահանել են իրենց բջջային հեռախոսներով։
11:54 17.07.2023
Ստամբուլում պոտենցիալ հզոր երկրաշարժը սպառնում է այս քաղաքի մոտ 35000 ճարտարապետական ժառանգության օբյեկտներին, ՌԻԱ Նովոստիին ասել է սեյսմոլոգիայի պրոֆեսոր, քաղաքապետարանի երկրաշարժերի գծով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյիդողանը։ «Այս պահին Ստամբուլում մոտ 350 շենք կա, որոնք ամեն պահի կարող են փլուզվել, քաղաքապետարանում դա գիտեն, պետք է այդ տների բնակիչներին տեղափոխել, նոր բնակարաններով ապահովել, ևս մոտ 200 […]
11:18 17.07.2023
Թբիլիսիում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Ժակը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ լեհ բժշկի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, ով փորձել է Վիվամեդ կլինիկայից հանել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված թեստերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Նա արդեն ժամանել է, նա դեսպանը չէ, դեսպանն այժմ Լեհաստանում է, նա, ով այժմ ղեկավարում է […]
10:55 17.07.2023
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես […]
09:08 17.07.2023
Բրիտանացի զբոսաշրջիկն իր երեխաների հետ ներխուժել է թուրքական շքեղ հյուրանոց՝ օգտագործելով օգտագործված All-Inclusive ապարանջաններ և տեսանյութը տեղադրել սոցիալական ցանցի իր էջում, գրում է Daily Mail-ի սյունակագիր Ալեքսանդր Բաթլերը։ «Ռոքսանա Բալչյունասը սկզբում բնակվել է թուրքական Կուշադասի հանգստավայրի Ramada Hotel & Suites-ում այս տարվա մայիսին All Inclusive հիմունքներով իր ընտանիքի հետ: Հետագայում նա իր ճամփորդական պայուսակում հայտնաբերել […]
23:59 15.07.2023
Թուրքիան չի մոռանա 2016 թվականի հեղաշրջման փորձը և թույլ չի տա իրականացնել արտաքին ուժերի պլանները, որոնք ուղղված են երկրում իրավիճակի ապակայունացմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հեղաշրջման ճնշման տարելիցին նվիրված հանրահավաքում։ «Ո՛չ այսօր, ո՛չ 7 կամ 70 տարի հետո մենք ինքներս չենք մոռանա և թույլ չենք տա, որ […]
23:41 15.07.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը քննարկված կարեւոր հարցերի շարքում են եղել նաեւ ռազմագերիների, անզգուշությամբ հակառակ կողմում հայտնվածների եւ անհետ կորածների ճակատագրերի հարցերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը […]
22:53 15.07.2023
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD)։ Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 20:32-ին Նուրհակի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
21:52 15.07.2023
Աշխարհը վաղուց բացի պատերազմներից, բանակցային գործընթացներից, վարում է մի այլ պատերազմ, որի անունը հիբրիդային պատերազմ է, որը շատ ծանր պատերազմ է, որը հոգեբանորեն ազդում է մարդու վրա, նրան հուսազրկում, հուսալքում է, և այս ուղղությամբ Հայաստանը լուրջ անելիքներ ունի. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում նշել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Մենք ի՞նչ ենք անում, մենք Ադրբեջանի, […]
18:55 15.07.2023
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի […]
18:15 15.07.2023
Բրյուսելում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հիշեցնենք, եռակողմ հանդիպումից առաջ վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը: Զրուցակիցները քննարկել են նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված […]
14:48 15.07.2023
Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին։ Նամակի հեղինակները մատնանշում են […]
14:30 15.07.2023
Հուլիսի 11-ից մեկնարկել են FLY ARNA ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան երթուղով թռիչքները։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվի շաբաթական երկու չվերթ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
08:53 15.07.2023
Լեհ բժիշկները ստացել են Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և համաձայնել են, որ քաղաքական գործչի մարմնում ծանր մետաղների պարունակությունը՝ համաձայն ավելի վաղ ստացված թեստերի արդյունքների, նորմալ է, ասել է բուժհաստատության կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն։ Լեհ բժիշկները վերջերս հետազոտություն են անցկացրել քաղաքական գործչի առողջական վիճակի վերաբերյալ, […]
23:58 14.07.2023
Բրյուսելում վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։ «Մեր համոզմամբ, առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու և նոր բախումներից խուսափելու համար», – ընդգծել է եվրոպացի դիվանագետը։ Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը կքննարկվեն օրակարգի բոլոր հարցերը, […]
22:31 14.07.2023
Ադրբեջանի իշխանությունները այսօր ակնարկել են, որ Լաչինի միջանցքը շուտով կարող է վերաբացվել հումանիտար բնույթի որոշ փոխադրումների համար: Այս հայտարարությանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ: Այդ հանդիպման նախաձեռնողը ԿԽՄԿ-ն է: Հանդիպման ժամանակ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը […]
20:43 14.07.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած միգրացիոն վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2023 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում ապաստան է հայցել 515 մարդ: Հաղորդում է Aliq Media-ն։ Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված քաղաքացիների թիվը կազմել է 224, իսկ առաջին եռամսյակում՝ 291, համապատասխանաբար, ընթացիկ տարվա 6 ամսում այս թիվը կազմել է 515։ Ըստ […]