Նորվեգիայի վարչապետը մեկնաբանել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.88 oC

Նորվեգիայի վարչապետը մեկնաբանել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

09:24 11.07.2023

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտերեն Twitter-ում հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքը և կամրապնդի սկանդինավյան տարածաշրջանի անվտանգությունը։

Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսսոնի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» ներկայացնել Ստոկհոլմի՝ դաշինքին միանալու դիմումը Թուրքիայի խորհրդարանում վավերացման համար։

«Պատմական նորություններ Շվեդիայի, Նորվեգիայի, սկանդինավյան տարածաշրջանի և ՆԱՏՕ-ի համար: Մենք ողջունում ենք Ստոլտենբերգի, Էրդողանի և Քրիսթերսոնի այսօրվա համաձայնությունը: Սկանդինավյան տարածաշրջանի միավորումը ՆԱՏՕ-ին դարձնում է դաշինքն ավելի ուժեղ, իսկ մեր տարածաշրջանը՝ ավելի անվտանգ»,- գրել է Նորվեգիայի վարչապետը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի ասել է, որ Շվեդիային անհրաժեշտ են գործողություններ, և ոչ միայն օրենսդրական բարեփոխումներ՝ ապացուցելու ահաբեկչության դեմ պայքարի իր մոտեցումներում փոփոխությունները՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Նրա խոսքով, օրենսդրական փոփոխություններն անիմաստ են, մինչդեռ Շվեդիայի փողոցներում շարունակվում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գործողությունները։

Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի դիմումը դեռ չի ստացել հունգարական և թուրքական հավանությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

23:52 19.05.2025

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

23:50 19.05.2025

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP