TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԱՄՆ-ից մինչև Պետդեպարտամենտ և Եվրամիություն աջակցում են շրջափակման վերացմանը, բայց այդ ամենը խոսակցություն է. Սերժ Թանկյանը բաց նամակ է գրել, որը ստորագրել են տասնյակ արվեստագետներ

09:35 25.07.2023

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը սրվում է շարունակվող լարվածության ֆոնին, System of a Down-ի ղեկավար Սերժ Թանկյանը բաց նամակ է պատրաստել՝ կոչ անելով ավելի լուրջ միջամտություն ցուցաբերել այդ հարցում: SPIN-ին տված հարցազրույցում երգիչը պատմել է, որ ավելի քան 120,000 մարդ զրկված է անհրաժեշտ սննդից և բժշկական պարագաներից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի յոթ ամիս շրջափակման պատճառով, որը […]

̰
Վանի հայկական եկեղեցիները փլուզման եզրին են

20:02 24.07.2023

Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վան քաղաքի (հայկական քաղաք հիմնադրված մ.թ.ա. 9-րդ դարում Վանի թագավոր Սարդուրի Ա-ի կողմից) մի շարք հայկական եկեղեցիներ լքված և անհուսալի վիճակում են՝ օրեցօր ավերվելով: Վանի կիսաքանդ հայկական եկեղեցիներից երկուսը՝ Սբ. Բարդուղեմիոսը և Սբ. Թովմասը կարիք ունեն վերանորոգման: Ինչպես գրում է Ermenihaber. am-ը, չնայած բազմաթիվ կոչերին՝ մինչ օրս թուրքական իշխանությունները փլուզման եզրին գտնվող […]

̰
Նախարար Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

19:44 24.07.2023

Հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը […]

̰
Թուրքիայից արտագաղթողների թիվն աճել է 62 տոկոսով

19:41 24.07.2023

2022թ. նախորդ տարվա համեմատ 33․2 տոկոսով նվազել է Թուրքիա ներգաղթածների թիվը: Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. Թուրքիա է ներգաղթել 494.052 քաղաքացի: Ներգաղթյալների 52․9 տոկոսը կազմել են տաղամարդիկ, իսկ 47․1 տոկոսը՝ կանայք։ Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիա ներգաղթածներից 94.409-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 399.643-ը՝ այլ երկրների: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայից արտագաղթած անձանց թիվը […]

̰
Թեհրանը պատրաստ է «3 + 3» ձևաչափով հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի մասնակցությամբ

19:13 24.07.2023

Իրանը կենտրոնացած է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա, ասել է Իրանի արտգործնախարարը՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը «3 + 3» ձևաչափով հանդիպում անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ «Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար»,- երկուշաբթի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն […]

̰
Բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ. Արարատ Միրզոյան

18:58 24.07.2023

Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հաջորդիվ երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի հայտարարության ամբողջական տեքստը։ «Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ […]

̰
Վրաստանն էլեկտրաէներգիա հիմնականում ներմուծում է Ռուսաստանից

18:25 24.07.2023

Պետական ​​էլեկտրաէներգետիկ համակարգի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը ներմուծել է 600,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ըստ տվյալների՝ Վրաստանը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 597,66 մլն կՎտ/ժամ, այսինքն՝ ներմուծումը գրեթե ամբողջությամբ կատարվում է Ռուսաստանից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ Business Media Georgia-ն գրում է, որ Ռուսաստանից ներկրված 589 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառվել է օկուպացված […]

̰
Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

16:12 24.07.2023

Հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը: «Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 […]

̰
Իրանում երկու օր կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր-եղբայրների. իրանագետ

10:00 24.07.2023

Իրանագետ Տիգրան Դավուդյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում, էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանը ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել. այսօր և վաղը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր֊եղբայրների։ «Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար»,- գրել էգրել է նա:

̰
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

16:23 22.07.2023

Հուլիսի 22-ին Թուրքիայի հարավային Ադանա նահանգում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:37-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը 7 կմ խորության վրա է:

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

13:57 22.07.2023

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մեհդի Սոբհանիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման հարցում: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն […]

̰
Իրանի դեսպանը հայտարարել է Բաքվում և Թեհրանում IRNA և Azertaj գործակալությունների գրասենյակների աշխատանքը վերսկսելու մասին

12:41 22.07.2023

Իսլամական Հանրապետության լրատվական գործակալության (ԻՌՆԱ) գլխավոր տնօրեն Ալի Նադերիի այցը Բաքու և Շուշի կհանգեցնի այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են այս գործակալության ադրբեջանական ծառայության գործարկումը և Բաքվում ու Թեհրանում IRNA և Azertaj գրասենյակների աշխատանքի վերսկսումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին։   «2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո […]

̰
Ռյաբկովը մեկնաբանել է Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակը

11:38 22.07.2023

Մոսկվան վստահ է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը ձեռք կբերվի, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ընկերների հանդիպման ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք միանգամայն վստահ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջամիտ քաղաքական գործիչները նման խելամիտ և պատասխանատու մոտեցում ունեն այն դիրքորոշմանը, որը բոլոր փուլերում […]

̰
«Ադրբեջանի կառավարությունը սովամահ է անում 120 հազար մարդու».  Լինդսի Սնելը զարմացած է Շուշիի «գլոբալ մեդիա ֆորում»-ին արտասահմանցի լրագրողների մասնակցությունից

11:12 22.07.2023

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը, թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ Շուշիում Ադրբեջանի կողմից կազմակերպված «գլոբալ մեդիա ֆորում»-ին, որը, նշում է նա, փակվեց բանկետով։ «Կրկին Ադրբեջանի կառավարությունը սովամահ է անում կողքին ապրող 120 հազար մարդու: Եվ ես զարմանում եմ, թե արտասահմանցի լրագրողներից քանիսն են […]

̰
Ստամբուլում ջրի պաշարները կտրուկ նվազել են

10:36 22.07.2023

Թուրքական Ստամբուլի ջրամբարներում ջրի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ նվազել են՝ ծավալը նվազել է երկու տոկոսով՝ հասնելով նորմայի 40 տոկոսի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ քաղաքապետարանին հղումով։ Ցուցանիշը 2014 թվականից ի վեր ամենացածրն էր, այնուհետև մակարդակը հասավ նորմայի 28,82 տոկոսին։ Նորմալ վիճակում ամբարտակների ջրային պաշարները պետք է հասնեն 868,7 մլն խմ։ Սակայն հուլիսի 21-ի ուրբաթ […]

̰
Սեյսմոլոգը բացառել է Թուրքիայի հանգստավայրերում երկրաշարժերի վտանգը

09:02 22.07.2023

Թուրքիայի ափերին սեյսմիկ ակտիվության վտանգ չկա, առողջարանային քաղաքների վրա փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները «չեն ազդել և չեն ազդի», ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԳԱԱ երկրաշարժերի կանխատեսման և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը։ «Ոչ», Շեբալինը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Թուրքիայի սեյսմիկ վտանգավոր շրջանն ազդում է առողջարանային գոտու վրա։ «Սա ոչ մի կերպ […]

̰
Անտառային հրդեհների համար մեղավորներին Թուրքիայում 3-10 տարվա ազատազրկում է սպառնում

19:57 21.07.2023

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն Twitter-ում  կատարած գրառման մեջ անդրադարձել է անտառածածկ տարածքներում հրդեհների բռնկման մեղավորների պատժելիությանը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Յումաքլըն մասնավորապես գրել է. «Յուրաքանչյուր անտառային հրդեհի ընթացքում միայն ծառեր չէ, որ այրվում են, ոչնչանում է ամբողջ էկոհամակարգը: Այս մեղքին մասնակից չլինե՛նք: Չմոռանա՛նք, որ անտառային հրդեհների մեղավորների համար կարևոր պատիժներ կան սահմանված»: Նախարարը նշել […]

̰
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

19:38 21.07.2023

Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։ Պայմանավորվել են հետագա շփումների մասին։

̰
Էրդողանը կոչ է անում հարգել ազգերի ինքնորոշման սկզբունքը, բայց ոչ՝ Արցախի դեպքում

19:16 21.07.2023

Թուրքիայի նախագահը վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ այցելում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն: Այնտեղից Էրդողանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը՝ կոչ անելով հաշտվել Կիպրոսում երկու առանձին պետությունների գոյության փաստի հետ ու ճանաչել թուրքերի ինքնորոշվելու իրավունքը: Արդյո՞ք երկակի ստանդարտներ չի կիրառում Էրդողանը՝ պաշտպանելով այս անգամ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերությունները առանց հաշվի առնելու ԼՂ-ում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները․ Միրզոյան

14:43 21.07.2023

Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին: Ստորև ներկայացվում է լրագրողի հարցերն ու դրանց պատասխանները: Հարց. Շաբաթ օրը Բրյուսելում կրկին խաղաղության շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ո՞րն է բանակցություններում Ձեզ համար ամենակարևոր կետը։ Պատասխան. Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց […]

̰
Թուրքիա կմեկնեն Իսրայելի վարչապետն ու Պաղեստինի առաջնորդը

12:28 21.07.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 25-ին Թուրքիա կմեկնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, իսկ հուլիսի 28-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը և նշում, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր կայքը: Տարածված պաշտոնական հաղորդագրությունում Պաղեստինն անվանվում է եղբայրական և […]

̰
Ես մասնակցելու եմ, խոսելու եմ, բարձրաձայնելու եմ Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային պահանջները կատարելու անհրաժեշտությունը. Աննա Վարդապետյան

11:48 21.07.2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարար չի համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առկա ձևաչափը, միևնույն ժամանակ հավաստիացնում է, որ այս ուղղությամբ ջանքեր գործադրվում են, փորձ է արվում փոխել քննության մարտավորությունն ու որակը, սակայն արդյունքների մասին վաղ է խոսել: Դատախազության հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում Վարդապետյանը խոսել […]

̰
Թուրքիայում սպասվում է շոգի նոր ալիք, որը կազդի հանրաճանաչ հանգստավայրերի վրա

21:18 20.07.2023

Անտառային հրդեհների դեմ պայքարող Թուրքիան հինգշաբթի օրվանից բախվում է նոր ջերմային ալիքի, որը հատկապես կազդի երկրի արևմուտքի և հանրաճանաչ հանգստավայրերի վրա, գրում է Yeni Şafak թերթը։   «Առաջիկա օրերին Թուրքիան, որը պայքարում է անտառային հրդեհների դեմ, ակնկալում է շոգի նոր ալիք։ Հինգշաբթի օրվանից «անապատի շոգը» մեծապես կազդի Թուրքիայի արևմուտքի վրա»,- հայտնում է հրատարակությունը։ Երկրորդ ջերմային […]

̰
Վրաստանի պետական ​​սահմանն ամենահաճախ հատողները ՌԴ քաղաքացիներն են

19:52 20.07.2023

Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանի պետական ​​սահմանն ամենահաճախը հատել են ՌԴ քաղաքացիները։ Սա են վկայում Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալները։ Գործակալության տվյալներով՝ առաջին եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիները Վրաստան են այցելել գրեթե 300 հազար անգամ, իսկ երկրորդ եռամսյակում՝ ավելի քան 443 հազար անգամ։ Վրաստանը լքած ռուսների թիվն առաջին եռամսյակում գերազանցել է 320 հազարը, երկրորդում՝ 427 հազարը։ Aliq Media-ի […]

̰
Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն մասնավորապես չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք. ԱԳ նախարարի ելույթը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին

19:44 20.07.2023

Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։ Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ Ելույթ են ունեցել նաև ԵՄ և տասն այլ […]

̰
Ի՞նչ է գրել Ադրբեջանի բնապահպանության նախարարն իր հայ գործընկերոջն ուղղված պաշտոնական նամակում

19:30 20.07.2023

Մամուլում այսօր լուրեր շրջանառվեցին, որ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել Երասխի խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը: Ի պատասխան այդ լուրերի Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրել են, որ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն նա չի ստացել։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ըստ Բաքվի […]

̰
Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ծավալներն ավելացել են 37.5%-ով

19:03 20.07.2023

Ամերիկյան «DefenseNews» պարբերականը հրապարակել է ուսումնասիրություն՝ կապված Թուրքիայի պաշտպանական ռազմական արտադրանքի արտահանման հետ: Նշվում է, որ 2022-ին այդ արտահանման ծավալները  2021-ի համեմատ ավելացել են 37.5%-ով: Պարբերականը, հիմնվելով Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական ռազմադրյունաբերողների ասոցացիայի (SASAD) տվյալների վրա, ընդգծում է, որ օդատիեզերական և պաշտպանական ռազմարդյունաբերական արտահանման ծավալները 2022-ին հասել են աննախադեպ մակարդակի՝ կազմելով 4.4 մլրդ դոլար: Հետազոտության մեջ […]

̰
Հուլիսի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների 1819 շահառուներին փոխանցվել է 579,6 մլն դրամ

14:54 20.07.2023

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1819 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 579,6 […]

̰
Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդես է եկել ելույթով Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում

13:44 20.07.2023

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

̰
Բրյուսելում հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումը, ցավոք, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ արդյունք չտվեց. Փաշինյան

12:50 20.07.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման և բրյուսելյան եռակողմ բանակցությունների մասին: Մասնավորապես շեշտել է. «Բրյուսելում հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումը, ցավոք, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ արդյունք չտվեց. մեր համոզմունքը, սակայն, մնում է նույնը: Բրյուսելում վերահաստատվեց ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից միմյանց՝ […]

̰
BACK_TO_TOP