Թուրքիան 3-րդն է «Հացահատիկի միջանցք»-ով ամենաշատ բեռնափոխադրումներ իրականացնող երկրների շարքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Թուրքիան 3-րդն է «Հացահատիկի միջանցք»-ով ամենաշատ բեռնափոխադրումներ իրականացնող երկրների շարքում

18:35 26.06.2023

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն գրավոր հայտարարությամբ անդրադարձել է «Հացահատիկի միջանցքին», որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում «պարենային ճգնաժամի» վտանգը վերացնելու նպատակով։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։

Նա մասնավորապես նշել է․ «Թուրքիան երրորդ երկրին է, որտեղ տեղափոխվում է ամենաշատ հացահատիկը։ 44 երկրների ցանկում 987 նավերից 290-ը թուրքական  դրոշով են, իսկ 224 նավ էլ ժամանել է մեր երկրի տարբեր նավահանգիստներ։ Ընդհանուր առմամբ ներառված են 13 հացահատիկ և հացահատիկային ապրանքատեսակ՝ գարի, ցորեն, եգիպտացորեն, ցորենի թեփ, վերամշակված խառը սնունդ, արևածաղկի սերմեր, արևածաղկի ձեթ, ոլոռ և ալյուր»։

Անդրադառնալով հացահատիկի քանակին՝ 2022 օգոստոսի 1-ից մինչև 2023 հունիսի 20-ն ընկած ժամանակահատավածում ընդհանուր առմամբ փոխադրված հացահատիկի քանակը կազմել է 32 մլն տոննա, որից 7մլն 722․000-ը բաժին է ընկել Չինաստանին, իսկ 3մլն 659․000-ը՝ Թուրքիային։ Ըստ այդմ՝ ամենաշատ բեռնափոխադրում կատարած երկրների շարքը գլխավորում են Չինաստանը, Իսպանիան և Թուրքիան։

Նա նաև նշել է, որ «Հացահատիկի միջանցքի» շնորհիվ ԱՖրիկյան մայրցամաք է տեղափոխվել 3մլն 978․853 տոննա հացահատիկ։ Այդպիսով Աֆրիկյան երկրների մասնաբաժինը կրկնապատկվել է՝ 6%-ից հասնելով 12% -ի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:28 17.08.2025

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

17:50 17.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

BACK_TO_TOP