08:52 20.06.2023
Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել են Սիրիայի կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունները՝ Ռուսաստանի և Սիրիայի կառավարության պատվիրակությունների հանդիպումով։ Սա այս ձևաչափի բանակցությունների 20-րդ փուլն է։ Ռուսական կողմը ներկայացնում են Ռուսաստանի նախագահի երկու հատուկ ներկայացուցիչներ՝ Ալեքսանդր Լավրենտևը և Միխայիլ Բոգդանովը, ով նաև Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն է։ Աստանայում տեղի կունենա նաև քառակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի […]
21:57 19.06.2023
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտներին։ Հիշեցնենք՝ Օվերչուկը այդ խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի համանախագահն է: Ի՞նչ առիթով է Օվերչուկն անդրադարձել խնդրին, ի՞նչ է ենթադրում համաձայնագրի նախագիծը և արդյո՞ք արդեն խոսքը գնում է այն ճանապարհի կառուցման մասին, որը, ըստ նախագծի, […]
18:41 19.06.2023
Ժնևում հունիսի 19-ին գումարվել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգի երկրորդ կետի ներքո աշխարհում մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկներ Թյուրքը։ Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին, նա, մասնավորապես, Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խաղաղության ջանքերը խարսխել մարդու իրավունքների վրա: Հանձնակատարն […]
12:51 19.06.2023
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը՝ Թեմել Ալսանչակը, ապրում է ԱՄՆ Տեխաս նահանգում, որտեղ ստեղծել է ֆրոնտային ընկերություններ՝ Թուրքիայում արգելված քարոզիչ Ֆեհթուհալլահ Գյուլենի (FETÖ) կազմակերպության անդամներին վիզաներ տրամադրելու համար, երկուշաբթի գրում է Sabah թերթը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության կառույցների սեփական աղբյուրները։ Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ […]
11:46 19.06.2023
«Բիզնեսի զարգացման ընկերությունը», Իրաքի ցուցահանդեսների և առևտրային ծառայությունների պետական ընկերության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Նորարարական կրթությունը Իրաքում» միջազգային ցուցահանդես-համաժողով, որը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 16-ից 19-ը Բաղդադում: Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ կոնտակտային տվյալներով՝ www.bec.iq, էլ.փոստ՝ [email protected], հեռախոս՝ 009647828509966, 009647728509966: Վերոնշյալ միջոցառմանը մասնակցության պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության […]
08:35 19.06.2023
Թուրքիայի Ադանա նահանգում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 23:59-ին Սայմբեյլի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10,15 կմ խորության վրա։ Կիրակի օրը, ըստ AFAD-ի, 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկրի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում տեղական ժամանակով […]
22:43 17.06.2023
Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Ալիևի ռեժիմի կողմից նոր ագրեսիայի նախապատրաստման հավանականության մասին: Մասնավորապես գրել է. «Ըստ տարբեր աղբյուրների, նաև հետախուզության, Ալիևի ռեժիմը նոր ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի և Արցախի դեմ էթնիկ զտման նպատակով՝ կանխելու խաղաղ բանակցությունները պետքարտուղար Բլինկենի և Չարլզ Միշելի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային […]
21:26 17.06.2023
Արմավիրի մարզի Մարգարա գյուղի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ պետեկամուտների կոմիտեից` պատասխանելով լրատվամիջոցի գրավոր հարցմանը։ «2023 թվականի ապրիլի 14-ին սկսվել և շարունակվում են «Մարգարա» մաքսային կետի կառուցման աշխատանքները։ Գոյություն ունեցող շենքերը և շինությունները շահագործման համար ոչ պիտանի և վթարային վիճակում գտնվելու պատճառով չեն օգտագործվելու»,-ասված է հաղորդագրության մեջ։ Նախագծով […]
21:19 17.06.2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից: Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
19:54 17.06.2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից: Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
19:19 17.06.2023
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարիող երկրների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է պետությունների հակակոռուպցիոն գործողությունների վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի՝ Թուրքիան հայտնվել է պայքարը ձախողած 10 երկրների շարքում: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես 2022-ի հաշվետվության մեջ նշվում է, որ խմբի կողմից շուրջ 48 երկրի ներկայացվել են պահանջներ, որոնք առնչվել են նախարարների, դատախազների, այլ օրենսդրական մարմինների և քաղաքական գործիչների գործողություններին: Սակայն վերոհիշյալ […]
17:30 17.06.2023
Թուրքիայի Մերսին քաղաքում անչափահաս 16-ամյա տղան Էրդողանի նախընտրական պաստառի վրա նկարել էր Հիտլերի բեղերը և հայհոյանքներ գրել, որից հետո ձերբակալվել և ուղարկվել էր Տարսուսի անչափահասների գաղութ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ թեմային անդրադարձել է Թուրքիայում հրատարակվող «Le Man» երգիծական ամսագիրը, որը հայտնի է իր ծաղրանկարներով։ Այս անգամ «Le Man»-ը հրապարակել է անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու տեսարանը […]
17:19 17.06.2023
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ 1tv.ge-ի փախանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել ԱԳՆ-ն։ ԱԳՆ-ից հայտնել են, որ Իլիա Դարչիաշվիլին ևս մեկ անգամ շնորհավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ «Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները ևս մեկ […]
22:09 16.06.2023
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածված աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը: Արցախի ԱԳՆ-ն հաստատո՞ւմ է նոր երկխոսություն սկսելու առաջարկի մասին տեղեկությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ երեկ Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական շրջանակներում սեփական տեղեկացված աղբյուրին, տեղեկություն էր տարածել այն մասին, […]
21:58 16.06.2023
Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
21:18 16.06.2023
Ադրբեջանը հունիսի 23-ից դադարեցնում է Իրանի քաղաքացիներին միջազգային օդանավակայաններում վիզաների տրամադրումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Իրանում Ադրբեջանի դեսպանության տարածած հաղորդագրությանը։ «Ադրբեջան այցելել ցանկացող Իրանի քաղաքացիները պետք է «ASAN» վիզա ստանան կամ այն ստանալու համար դիմեն Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
21:02 16.06.2023
Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ կենտրոնացած է հավասարակշռված, գործընկերային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վրա: Հաղորդում է aliq.ge-ն։ ԱԳ նախարարը խոսել է «Խաղաղ հարևանության նախաձեռնության» շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի մասին։ Ըստ նախարարի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի […]
20:29 16.06.2023
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել վրացական քաղաքականությանը։ Երրորդ նախագահը նշել է՝ չնայած իր առողջական վիճակին, մտադիր է ուկրաինական քաղաքականությանը զուգահեռ շատ ակտիվ ներգրավվել նաև վրացական քաղաքականությունում: «Ոչ թե պետք է ձեռքերը ծալած սպասենք Ուկրաինայի հաղթանակին, այլ պետք է ակտիվորեն մոտենալ հաղթանակին՝ մեր նորարարական և […]
19:45 16.06.2023
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է նոր երկրաշարժի մասին: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մասնավորապես, հունիսի 16-ին, 12:54-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Վան քաղաքում: Էպիկենտրոնում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի խորությունը կազմել է 7 կմ:
18:56 16.06.2023
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նախարար Հովհաննիսյանը կարևորել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել դեսպան Զոհուրիին հետագա գործունեության մեջ: Դեսպան Զոհուրին գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, […]
13:16 16.06.2023
Ադրբեջանի գործողությունները ևս մեկ անգամ վերահաստատում են Հայաստանի մտավախությունը այն մասին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով […]
11:29 16.06.2023
2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13։00-13:30-ի սահմաններում, հակառակորդի՝ Հակարիի կամրջի դիմաց տեղակայված մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել ՀՀ սահմանապահ զորամասի զինծառայողների ուղղությամբ։ Արդյունքում սահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի […]
10:39 16.06.2023
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս ավտոմոբիլային անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ ընդհանուր երթուղիների թիվը հասել է 39-ի։ Այս մասին հունիսի 16-ին հայտնել են Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունից, հայտնում է Իզվեստիա-ն: Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին վերակառուցման օբյեկտի ընդհանուր տեխնիկական պատրաստվածությունը կազմում է 80%։ Կառուցվել են 20 նոր շենքեր և շինություններ, […]
10:13 16.06.2023
Կուբայի հեղափոխության առաջնորդներից Ռաուլ Կաստրոն հինգշաբթի ընդունել է պաշտոնական այցով Կարիբյան ծովում գտնվող Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին։ Այս մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Կաստրոն շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանը՝ Վաշինգտոնի կողմից սահմանված առևտրատնտեսական էմբարգոյի դեմ Կուբայի պայքարին աջակցելու համար և ընդգծել, որ երկու երկրներն ի վիճակի են պաշտպանել իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը։ […]
09:55 16.06.2023
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կարծում է, որ Շվեդիան «դժվար թե» դառնա ՆԱՏՕ-ի անդամ մինչև դաշինքի հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը, սակայն խոստովանում է, որ դա կարող է տեղի ունենալ հենց հանդիպման ժամանակ։ Այս կարծիքը նա հայտնել է հինգշաբթի օրը Axios պորտալին տված հարցազրույցում։ «Քիչ հավանական է, որ մենք որևէ առաջընթաց տեսնենք մինչև Վիլնյուս: Դեռ […]
09:49 16.06.2023
Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հերթական եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին կրկին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի […]
09:42 16.06.2023
ԱՄՆ Կոնգրեսի անդամները օրենսդրական ուշադրություն կդարձնեն Արցախի բնիկ հայ քրիստոնյաների դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ, որը տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 21-ին, ժամը 14:15-ին EST, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը( ANCA): Կապիտոլիումի լսումները կազմակերպում են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը (R-NJ) և Ջեյմս ՄաքԳովերնը (D-MA): «Մենք ողջունում ենք նախագահ […]
21:09 15.06.2023
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր անդրադարձել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության գործում միջնորդական առաքելություն ստանձնելու ամերիկյան դիվանագիտության փորձերին: Մարիա Զախարովան Վաշինգտոնի այդ ջանքերը մտահոգիչ, վնասակար ու անարդյունավետ է անվանել: Վաշինգտոնի ո՞ր քայլերի մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը. «Այսօր առավոտյան Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով Վաշինգտոնում […]
19:27 15.06.2023
Համաշխարհային բանկը տեղեկագիր է հրապարակել, որտեղ նշվում է, որ տրամադրվող վարկը կաջակցի վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման համար անհրաժեշտ կապիտալ ներդրումներին։ Ըստ այդմ՝ Համաշխարհային բանկը Թուրքիային հատկացրել է 549 մլն դոլար՝ հանրային վայրերում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը մեծացնելու համար։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիային տրամադվող օգնության մասին հայտարարությամբ է հանդես եկել Համաշխարհային բանկի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեսը։ […]