TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կհանդիպեն առաջիկա երկու օրվա ընթացքում

16:12 02.04.2023

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը պլանավորվում է անցկացնել առաջիկա երկու օրվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Էմիր Աբդոլահիանին։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս պահին ընթանում են վերջնական քննարկումները բանակցությունների վայրի և ժամկետների շուրջ։ Սաուդյան […]

̰
Լարսը բեռնատարների համար փակ է

12:30 02.04.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:54 02.04.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրանում երկրաշարժ է գրանցվել

00:12 02.04.2023

Իրանի հարավում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 35 հազար մարդ բնակչությամբ Մեհր քաղաքից (Ֆարս նահանգ) 29 կմ հարավ-արևելք։Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին

00:09 02.04.2023

Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ «Իրանի դեմ այս երկրի ԶԼՄ-ների անպարկեշտ ու վիրավորական գործողությունների կապակցությամբ»։ Դեսպանությունը կոչ է արել դադարեցնել այս գործընթացը և զգուշացրել դրա բացասական և վնասակար հետևանքների մասին երկու երկրների միջև ապագա հարաբերությունների համար։ Թեհրանը Բաքվից պահանջել է նաև «փոխհատուցում վճարել»։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

17:51 01.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վայոց ձորի, Լոռու և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

15:52 01.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վայոց ձորի, Լոռու և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կախեթիի մարզ

14:33 01.04.2023

Մարտի 31-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Կախեթիի մարզ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, այցի շրջանակներում Թելավի քաղաքում ՀՀ դեսպանին ընդունել է Կախեթիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Ալադաշվիլին։ Հանդիպմանը մասնակցում են նաև Թելավիի քաղաքապետ Լևան Անդրիաշվիլին և դեսպանության խորհրդական Լևոն Զարգարյանը: Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի բազմաոլորտ համագործակցությանը` […]

̰
Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի մարզերում, Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

14:21 01.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և «Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի մարզերում, Աշտարակի և […]

̰
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

13:51 01.04.2023

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է իր ադրբեջանցի գործընկերոջ` Իրանի հասցեին հնչեցրած նոր մեղադրանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նասեր Քանանին իր «Թվիթեր»-ի էջում տեղեկացրել է, որ խնդրել են Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը բացատրել Իսրայելի արտգործնախարարի խոսքերն այն մասին, որ իրենք պայմանավորվել են Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին: Սակայն Քանանին նշել է, որ […]

̰
Մառախուղ, ձյուն. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

13:11 01.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի (բացի Աբովյան քաղաքից) […]

̰
Խաղաղապահները ՌԴ 28 քաղաքացու են տարհանել Լեռնային Ղարաբաղից

12:03 01.04.2023

Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների տարհանումը, որոնք նախկինում ժամանել են Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այս մասին հայտնում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը: Նշվում է, որ միջոցառման արդյունքում դուրս է բերվել 28 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։

̰
Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ

11:47 01.04.2023

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ ԱԱԾ-ն հայտնում է, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։

̰
Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ

09:32 01.04.2023

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ապրիլի 1֊ի ժամը 10։00-ի […]

̰
Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գործարար ասոցիացիայի գործադիր տնօրենին

12:43 31.03.2023

Մարտի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գործարար ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Վեփխվաձեի և վերջինիս առաջին տեղակալ Ակակի Սաղիրաշվիլիի հետ։ Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հայաստան-Վրաստան հարաբերություններում տնտեսական համագործակցության զարգացման կարևորությանը։ «Այս համատեքստում ընդգծվեց երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման […]

̰
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը կփորձի հումանիտար բեռով շարասյուն ուղարկել Արցախ

12:38 31.03.2023

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի անուշադրության մատնվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե Արցախում, թե Լաչինի միջանցքում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցնել գործնական քայլերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպերս»-ը, Լորան Վոքիեն այս մասին ասել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆրանսիայի […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կարող է լրջորեն ապակայունանալ

12:14 31.03.2023

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։, հաղորդում է Ինտերֆաքսը: «Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների արդյունքում»,- ուրբաթ օրը ՀԱՊԿ քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում ասել է  Տասմագամբետովը։ Նրա խոսքով, […]

̰
Վրաստանի գյուղերից մեկում ուսուցիչն աշակերտի նկատմամբ բռնություն է գործադրել

11:20 31.03.2023

Գորիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում հետաքննություն է սկսվել ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, գրել է Netgazeti-ն, փոխանցում է Ալիք մեդիան։ Տեղեկության համաձայն, հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126¹ հոդվածով` անչափահասների նկատմամբ բռնություն։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնությունը ցուցադրող տեսանյութը սկզբում տարածվել է սոցիալական ցանցերում։ Ռադիո «Մոզաիկա»-ն հաղորդել է, որ դպրոցի կարգապահական […]

̰
Եվրոպան անպատրաստ էր գազային ճգնաժամին. Թուրքիայի էներգետիկայի նախարար

11:09 31.03.2023

Պարզվեց, որ Եվրոպան անպատրաստ էր գազային ճգնաժամին, հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարման աղբյուրները հեռու էին նման աճող պահանջարկից, ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «Եվրոպան անպատրաստ էր գազային ճգնաժամին։ Եվրոպան այլընտրանք էր փնտրում՝ անցնելով հեղուկ բնական գազի։ Բայց նույնիսկ այնտեղ գները աննորմալ բարձրացան՝ կապված այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են անբավարար հզորությունը […]

̰
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

08:43 31.03.2023

Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր ասամբլեան ուրբաթ երեկոյան վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը՝ հետեւում է հանդիպման հեռարձակումից։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: «ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության վավերացման համար՝ 276 ձայն, առաջարկն ընդունվեց: Շնորհավորում եմ Ֆինլանդիային և նրա քաղաքացիներին»,- քվեարկության արդյունքները հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը։ Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցել է Հունգարիայի […]

̰
Թուրքիայում նախագահի թեկնածուները հայտնի են․ ովքե՞ր են մրցակցելու Էրդողանի հետ

22:45 30.03.2023

Թուրքիայում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման համար հատկացված ժամանակը: Վերջնականապես հայտնի է դարձել, թե մայիսի 14-ի ընտրություններում ովքեր են լինելու գործող նախագահ Էրդողանի մրցակիցները: Ովքե՞ր են գրանցված թեկնածուները. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: « Օրենքի համաձայն՝ խորհրդարանում ներկայացրած քաղաքական ուժերը մեխանիկորեն են գրանցում իրենց թեկնածուներին, իսկ մնացածը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, թեկնածու առաջադրելու համար […]

̰
Վրաստանում մահացությունների թիվը գերազանցում է ծնելիությանը

20:34 30.03.2023

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանում մահացությունների թիվը 6 799-ով ավելի է ծնունդների թվից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, մահացածների թիվը նվազել է 18.0 տոկոսով և կազմել 49 հազար 118 միավոր։ Հիշարժան է նաև, որ Covid-ի համաճարակի պիկի պատճառով 2021 թվականին մահացության վիճակագրությունը նախորդ տարիների համեմատ […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրանցվել է 22.500 ցնցում

19:12 30.03.2023

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության նախագահ Յունուս Սեզերը հայտնել է, որ փետրվարի 6-ին երկրում տեղի ունեցած երկրաշարժերից հետո ավելի քանի 22.500 ցնցում է արձանագրվել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Թուրքիայի գիտական և տեխնիկական ուսումնասիրությունների կենտրոնի (TÜBİTAK) կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ։ «1668-ին Անատոլիայի (Թուրքիայի արևելյան նահանգներ) հյուսիսում և 1939-ին Էրզինջանում (Երզնկա) տեղի ունեցած […]

̰
Լավրովը ապրիլի 6-ից 7-ը կայցելի Թուրքիա

16:50 30.03.2023

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա: Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմանի հարցեր՝ ներառյալ առևտրին և էներգետիկային առնչվող: Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից, Լավրովը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կքննարկի նաև Սիրիայում և Ուկրաինայում, ինչպես նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը:  

̰
Աշոցքի տարածաշրջանում և Գյումրի քաղաքում ձյուն է տեղում

16:34 30.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աշոցքի տարածաշրջանում և Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Թուրքիայում երկրաշարժից 49 օր անց փրկվել է Խան անունով կատուն

16:17 30.03.2023

Խան անունով երկու տարեկան կատուն 49 օր անցկացրել է Թուրքիայի Քահրամանմարաշում հզոր երկրաշարժի ժամանակ ավերված 11 հարկանի շենքի փլատակների տակ, հայտնում է YeniSafak-ը։ Խանը անհետացել է փետրվարի 6-ի կեսօրին: Նրա 36-ամյա տեր Նիդա Դինային և նրա դստերը արագ դուրս են բերել փլատակների տակից, սակայն ընտանի կենդանուն չի հաջողվել գտնել։ 40 օր շարունակ կինը դեպքի վայր […]

̰
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ

14:23 30.03.2023

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ տկն Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այդ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աքշեներին մեղադրել է ստեր տարածելու մեջ։ «Պետք չէ ստել, տիկին Մերալ։ Ես ստի հետ գործ չունեմ։ Ցավոք, ձեր քիթը խոթում եք այլ տեղեր, […]

̰
Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. վարչապետ

11:56 30.03.2023

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում՝ ավելի սրելով իրավիճակը». կառավարության նիստին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարևոր է համարել այդ ամենի մասին հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն իրազեկելը և միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ աշխատելը: Ի պատասխան Ադրբեջանի ստահոդ հայտարարությունների՝ վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, […]

̰
Կանխվել է 250 ջրային կրիա Վրաստանից Թուրքիա տեղափոխելու փորձը

11:47 30.03.2023

Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով, վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում մեկ անձ փորձել է գաղտնի կերպով Վրաստանից 250 ջրային կրիա տեղափոխել, հայտնում է Ալիք մեդիան։ Հաղորդագրության համաձայն, մաքսատան աշխատակիցները տղամարդու բաճկոնի տակ նկատել են տարօրինակ ուռուցիկություն և մաքսանենգության կասկածանքով խուզարկություն կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ կասկածյալի բաճկոնի տակ թաքցրած տուփի մեջ 250 ջրային կրիա է թաքցրած։ Հետագայում […]

̰
Հուսով ենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում. Փաշինյան

11:26 30.03.2023

Տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի մեկնարկին նա հայտարարություն է արել Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների եւ խաղաղության օրակարգի մասին։ «Հուսով ենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում»,- ասել է նա:

̰
BACK_TO_TOP