TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

09:24 06.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։

̰
Պեկինում մեկնարկում են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների բանակցությունները

09:17 06.04.2023

Հինգշաբթի օրը Պեկինում սկսվել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքը։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նախարարները կքննարկեն «երկու երկրների դեսպանատների և հյուպատոսությունների վերաբացման գործնական քայլերը», ինչպես նաև երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ։ Մարտի 10-ին Թեհրանը […]

̰
ՏԿԵ նախարարի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում Իջևան համայնքի և Ռուսթավի քաղաքի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

08:55 06.04.2023

Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստանի Ռուսթավի քաղաք: Հայկական պատվիրակության կազմում էր նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Ռուսթավիում նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների […]

̰
Էրդողանը հայտարարել է, թե ինքն ու իր նախընտրական դաշինքը շատ առաջ են բոլոր մրցակիցներից

08:31 06.04.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր նախընտրական դաշինքը և ինքը շատ առաջ են բոլոր մրցակիցներից՝ չնայած հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումների տվյալներին։ «Մենք գիտենք, թե ինչ հաճախականությամբ են անցկացվում հարցումներ, ինչ քարոզարշավներ են ընթանում սոցցանցերում, ինչ թվեր են շրջանառվում այնտեղ։ Բայց նկատենք, որ չնայած նախորդ ընտրությունների ժամանակ ընտրությունները խոստանում էին ընդդիմության հաղթանակը, մենք […]

̰
Բաքվում պնդում են, թե ադրբեջանցի բժիշկները փրկել են արցախցի կանանց կյանքը

21:30 05.04.2023

Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները և լարվածության աճը՝ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտ դեպքում՝ ռուս խաղաղապահների միջոցով: Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ երեկ գիշեր ժամը 23:40-ին ռուս խաղաղապահները Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել Արցախի 27 քաղաքացու, […]

̰
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը

21:20 05.04.2023

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային ուղիների և կապի ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ […]

̰
Մեկնարկել է ՏԿԵ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան

17:14 05.04.2023

Ապրիլի 5-ին մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Վրաստան: Այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարը առանձնազրույց է ունեցել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ նախարար Իրակլի Կարսելաձեն կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետևողական […]

̰
«Թուրքիան պիտի դուրս բերի իր զինուժը Սիրիայի հյուսիսից». Սիրիայի ԱԳ փոխնախարար

16:28 05.04.2023

Ապրիլի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել էր Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի փոխարտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հատուկ ներկայացուցիչն էր, Իրանինը՝ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասգար Հաջըն, Սիրիայինը՝ ԱԳ փոխնախարար Էյման Սուսանը, Իսկ Թուրքիայինը՝ ԱԳ փոխնախարար […]

̰
Հունաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է Թուրքիայի հետ բանակցություններում գրանցված առաջընթացի մասին

14:27 05.04.2023

Հունաստանի փոխարտգործնախարար Կոստաս Ֆրանգոյաննիսը թուրքական «Anadolu» պետական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել թուրք-հունական հարաբերություններին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախարարը, անդրադառնալով մարտի 22-ին իր Թուրքիա կատարած այցին, նշել է․ «Մեկ շաբաթ առաջ մեկնեցի Անկարա, այնտեղ հանդիպեցի նորանշանակ փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարին, ով փոխարինել էր Սեդաթ Օնալին, ում հետ նախկինում հանդիպել էի 3 անգամ։ Անրդադարձանք օրակարգային հարցրեին։ Մեծ […]

̰
Սպահանը հերքում է Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին տեղեկությունը

12:41 05.04.2023

Իրանի Սպահան նահանգի քաղաքականության, անվտանգության և հասարակության գծով փոխնահանգապետ Մոհամմադ Ռեզա Ջաննեսարին հերքել է Սպահանում Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության համալիրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին տեղեկությունը, որը ենթադրաբար տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը, հաղորդում է IRNA-ն: «Մի շարք սոցցանցերի հրապարակած հաղորդագրությունները (անցած գիշեր Սպահանում պաշտպանության նախարարության համալիրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին) հավաստի […]

̰
ՆԱՏՕ-ի դուռը պետք է բաց լինի Վրաստանի համար. եվրախորհրդարանական

12:22 05.04.2023

Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան Facebook-յան իր էջում գրել է, որ ՆԱՏՕ-ի դուռը պետք է բաց լինի նաև Վրաստանի համար, փոխանցում է Ալիք մեդիան: Ֆոտիգան նշել է, որ իրենք ողջունում են Ֆինլանդիային՝ որպես Դաշինքի 31-րդ անդամ. ՆԱՏՕ-ն Ֆինլանդիան կդարձնի ավելի անվտանգ, իսկ ՆԱՏՕ-ն ավելի կուժեղանա։ «Լիովին ազատ ու խաղաղ Եվրոպայի նպատակին հասնելու համար դուռը պետք է […]

̰
Իվանիշվիլիի ունեցվածքն այս տարի ավելացել է 325 մլն դոլարով

11:18 05.04.2023

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց Bloomberg Billionaires Index-ի համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը վերջին փոփոխությունից հետո աճել է 50 մլն դոլարով, իսկ տարեսկզբից մինչև ապրիլի 4-ը՝ 325 մլն դոլարով, հայտնում է Ալիք մեդիան: Այսպես, ապրիլի 4-ի դրությամբ Իվանիշվիլիի ընդհանուր ունեցվածքը կազմել է 5,92 միլիարդ դոլար, և նա զբաղեցնում է […]

̰
Թուրքիան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

19:55 04.04.2023

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ավանդական տիկի պատրաստումը և կատարումը ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ներառելու համար: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են նախարարությունից, այն, որպես Հյուսիսային Մակեդոնիայի հետ համատեղ փաստաթուղթ, ներառվել է «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում»: Հիշեցնենք, որ Թուրքիան աշխարհում 3-րդն է ներկայացրած 25 մշակութային արժեքներով, որոնք մինչ այժմ գրանցել […]

̰
Վրացական ցորենը հիմնականում արտահանվել է Հայաստան և Ադրբեջան

19:45 04.04.2023

Վրաստանի կառավարությունը որոշել է ցորենի արտահանման սահմանափակումը ժամանակից շուտ վերացնել: Սահմանափակումը, որը պետք է գործեր մինչև հուլիս, շուտով կհանվի։ Պատճառը գյուղացիների բողոքն է. նրանք չեն կարողանում վաճառել իրենց արտադրանքը։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ BusinessPressNews-ը գրել է, թե մինչ սահմանափակումների սահմանումը որտեղ և որքան ցորեն է վաճառել Վրաստանը: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) արտաքին առևտրի պորտալի տվյալները հասանելի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականը

18:45 04.04.2023

Ապրիլի 4-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուի հետ։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք արժևորվել է Ռումինիայի խորհրդարանում հայկական համայնքի ներկայացվածությունը, ինչպես նաև բարձր է գնահատվել ռումինահայ համայնքի՝ որպես երկու երկրները կապող յուրօրինակ կամրջի դերը: Գոհունակությամբ նշվել է նախօրեին Պարգամավորների պալատում […]

̰
Ըստ թուրք ակադեմիկոսի՝ Արևմուտքն Իսրայելի միջոցով ուղերձ է հղում Թուրքիային

15:25 04.04.2023

Թուրք ակադեմիկոս Շեյհանլըօղլուն «Վերջին 4 ամսում Սիրիայի վրա Իսրայելի հարձակումների պատճառների մասին մտորումներ» հոդվածում անդրադարձել է Իսրայելի կողմից պարբերաբար Սիրիայի վրա կրկնվող հարձակումներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշելով, որ 2023թ-ի առաջին օրերից Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիային՝ գրել է դրանց պատճառների մասին․ «Գոլանի բարձունքները, որոնք գտնվում են Սիրիայի գյուղատնտեսական բերրի հողատարածքներում, ավելի քան 50 տարի Իսրայելի […]

̰
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի վնաս

12:36 04.04.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 252 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ […]

̰
Հայաստանում 2021-ից տնտեսական աճը կրկնապատկվել է, այն կդանդաղի 2023թ-ին. ԱԶԲ-ն հրապարակել է  Ասիական զարգացման հեռանկարներ 2023-ը

12:08 04.04.2023

Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) այս տարի կանխատեսում է առավել արագ աճ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող տնտեսությունների համար, ինչը պայմանավորված է համավարակի սահմանափակումների շարունակական թուլացման արդյունքում սպառման, զբոսաշրջության և ներդրումների խթանմամբ։ Իր զրոյական ՔՈՎԻԴ ռազմավարությունից հեռանալուց հետո՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) վերաբացումը դարձել է այն հիմնական գործոնը, որը գունեղություն է հաղորդում այս տարածաշրջանի աճի հեռանկարներին։ […]

̰
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ մանդատակիրները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը

11:28 04.04.2023

Ապրիլի 3-ին հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմումը, որում կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, մասնավորապես, նշում են, որ Լաչինի միջանցքը միակ ուղին է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և […]

̰
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

10:43 04.04.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): «3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 06.19-ին Գոքսունի շրջանում»,- հայտնել են վարչությունից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի […]

̰
Էրդողանը դարձել է թուրքական առաջին էլեկտրամեքենայի սեփականատերը

22:59 03.04.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի ստացել է թուրքական արտադրության առաջին TOGG էլեկտրամեքենան: «Այսօր մենք ականատես եղանք մեր ժողովրդի 60-ամյա երազանքի իրականացմանը։ TOGG-ը ռեկորդներ է սահմանել՝ սա մեր առաջին սեփական մեքենան է»,– հայտարարել է Էրդողանը առաջին էլեկտրամեքենայի՝ հավաքման գծից դուրս գալու արարողության ժամանակ։ Էրդողանը կնոջ՝ Էմինեի հետ, ընտրել է կարմիր և կապույտ գույնի երկու ավտոմեքենա։ […]

̰
Թուրքիայի նախագահի թեկնածուին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ

22:21 03.04.2023

Թուրքիայում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ու խորհրդարանական ընտությունների քարոզարշավը: Ու հենց մեկնարկի օրը տեղի է ունեցել հնչեղ սկանդալ: Միացյալ Նահանգների դեսպանն իրեն թույլ է տվել քայլ, որն Անկարայում մեկնաբանել են որպես միջամտություն ընտրարշավի ընթացքի մեջ: Ի՞նչ էր արել դեսպանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյկը շաբաթ օրը պաշտոնական […]

̰
Վանում հանրային շուկա է հրդեհվել

18:09 03.04.2023

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան քաղաքի Բեշյոլ հրապարակում հանրային շուկա է հրդեհվել: Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ դեռևս անհայտ հանգամանքներում։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրը հաղորդել է, որ ավելի քան 200 տաղավար ունեցող շուկայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջ ջոկատներ։ Այս պահին հրդեհաշիջման գործընթացը շարունակվում են: Հնարավոր պայթյունը կանխելու համար ձեռնարկել են անվտանգության լայնածավալ […]

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ

17:37 03.04.2023

Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի իրավապահ համակարգերի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։ Ընդգծվել է ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում երկու երկրների պատկան մարմինների միջև փորձի փոխանակման կարևորությունը։

̰
Անտոնելլա Բասանին նշանակվել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ

12:25 03.04.2023

Անտոնելլա Բասանին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի նոր փոխնախագահն է. նա այսօրվանից սկսած ղեկավարելու է Համաշխարհային բանկի ռազմավարական, ֆինանսական և գիտելիքային աշխատանքը։ Տկն. Բասանին Իտալիայի քաղաքացի է։ Նա Համաշխարհային բանկում Բյուջեի, կատարողականի գնահատման և ռազմավարական պլանավորման հարցերով փոխնախագահ է աշխատել։ Նախկինում նա Համաշխարհային բանկում որպես Ռազմավարության և գործառնությունների տնօրեն Է աշխատել է երկու տարածաշրջանում […]

̰
Թբիլիսիում կանանց համերաշխության երթ է անցկացվել

11:48 03.04.2023

Թբիլիսիում կանանց համերաշխության երթ է անցկացվել ընդդեմ անհավասարության, բռնության, ճնշումների և ահաբեկչության։ Համերաշխության երթը մեկնարկել է Աղմաշենեբելիի պողոտայից և ավարտվել «Մայրենի լեզվի» («Դեդաենիս պարկի») այգում, ահյտնում է Ալիք մեդիան: Կանանց համերաշխության երթի անդամները նշել են, որ պետությունը ստանձնել է տեղական և միջազգային պարտավորություններ՝ հասնելու գենդերային հավասարության, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման 12 կետից բաղկացած ծրագրի շրջանակներում, […]

̰
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և հացահատիկի գործարքը

10:22 03.04.2023

Երկկողմ հարաբերությունների, հացահատիկի գործարքի իրականացման, միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 6-7-ըԹուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք ունենք հարցերի լայն շրջանակ, որոնք նախատեսվում է քննարկել։ Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այդ հարցի շուրջ մարտի […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ իր դռները փակ են Թուրքիայում ԱՄՆ դեսպանի համար

09:34 03.04.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հետագա հանդիպումներից Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ, ով ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Թուրքիայի նախագահի յոթ ընդդիմադիր կուսակցություններից թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն վերջինիս նախաձեռնությամբ հանդիպել է ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի հետ, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել է թեկնածուի խորհրդական Ունալ […]

̰
Իրանից հայտնել են երկրի օդային տարածք ամերիկյան հետախուզական ինքնաթիռի ներխուժման մասին

21:47 02.04.2023

Իրանում հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը ներխուժել է երկրի օդային տարածք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Նշվում է, որ ինքնաթիռը Իրանի ջրային տարածքի վրա է եղել, երբ երկրի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որպեսզի կանխեն դրա ներխուժումը երկրի օդային տարածք առանց թույլտվության։ «Երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

19:47 02.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
BACK_TO_TOP