TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կանխվել է 250 ջրային կրիա Վրաստանից Թուրքիա տեղափոխելու փորձը

11:47 30.03.2023

Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով, վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում մեկ անձ փորձել է գաղտնի կերպով Վրաստանից 250 ջրային կրիա տեղափոխել, հայտնում է Ալիք մեդիան։ Հաղորդագրության համաձայն, մաքսատան աշխատակիցները տղամարդու բաճկոնի տակ նկատել են տարօրինակ ուռուցիկություն և մաքսանենգության կասկածանքով խուզարկություն կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ կասկածյալի բաճկոնի տակ թաքցրած տուփի մեջ 250 ջրային կրիա է թաքցրած։ Հետագայում […]

̰
Հուսով ենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում. Փաշինյան

11:26 30.03.2023

Տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի մեկնարկին նա հայտարարություն է արել Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների եւ խաղաղության օրակարգի մասին։ «Հուսով ենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում»,- ասել է նա:

̰
Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում թույլ չի տա, որ Թուրքիան ներքաշվի որևէ պատերազմի մեջ

09:59 30.03.2023

Թուրքիան մտադիր չէ որեւէ պատերազմի մեջ մտնել, սա Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավի մի մասն է։ Նա այս մասին խոսել է չորեքշաբթի օրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Առաջինը, մենք մեր երկիրը պատերազմի չենք տանի։ Երկրորդ՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը։ Երրորդ՝ ավելի բծախնդիր կլինենք ներգաղթի հարցում՝ հիմնականում Սիրիայից։ Չենք կերակրի մՄիգրանտներին: Եթե […]

̰
Իրանում երկրաշարժ է գրանցվել

23:55 29.03.2023

Իրանի հյուսիս-արևելքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 83 հազար բնակչությամբ Շիրվան քաղաքից 13 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

̰
Ամերիկյան լրատվամիջոցն անդրադարձել է Թուրքիայի ռազմարդյունաբերությանը

23:48 29.03.2023

Ամերիկյան «CNBC» լրատվականը, որը լուսաբանում է բիզնեսին և ֆինանսական ոլորտներին առընչվող իրադարձությունները, «ԱԹՍ-ներ և միլիարդավոր դոլարներ արժեցող համաձայնագրեր. աճող ռազմարդյունաբերությունը մեծացնում է Թուրքիայի համաշխարհային ազդեցությունը» վերնագրով հոդված է հրապարակել, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Թուրքիան 2022-ին 4.4 մլրդ դոլարի ռազմական նշանակության սարքավորումներ է արտահանել։ Դա որոշ եվրոպական երկրների պաշտպանական ոլորտի տարեկան բյուջեից ավելին է։ […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:04 29.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Ինչո՞ւ է ռոումինգի վերացումը ԵԱՏՄ երկրների տարածքում խնդրահարույց Հայաստանի համար

21:30 29.03.2023

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև շարժական հեռախոսային կապի ռոումինգը կարող է վերացվել արդեն 1,5 տարի հետո: Մոսկավյան «Վեդոմաստի» թերթին հասանելի է դարձել ներքին մի փաստաթուղթ, որը շրջանառվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից: Ըստ այդ փաստաթղթի` բջջային օպերատորների հետ արդեն սկսվել է համապատասխան աշխատանքը: Կոնկրետ ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել և ինչ սպառնալիք կա: Թեմային […]

̰

21:14 29.03.2023

Թուրքիայի Ադանա քաղաքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկատվություն է տարածել Թուրքիայի կառավարությանն առընթեր տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալությունը (AFAD): Տեղեկատվության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սաիմբեյլի շրջանում։ Օջախը գտնվել է 9,38 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ […]

̰
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն․ Լավրով

19:53 29.03.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ Հայտնում է IRNA գործակալությունը։   Խոսելով Իրան- Ռուսաստան հարաբերությունների մասին՝ Լավրովն ընդգծել է, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում գործարար հարաբերությունների արագ զարգացմանը՝ հավելելով. «Մենք փորձում ենք երկու երկրների միջև նոր համաձայնագիր կնքել»։ Լավրովն ասել է, որ […]

̰
Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են՝ չնայած ճնշումներին. ՌԴ ԱԳՆ

16:55 29.03.2023

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել Է, որ «չնայած դրսից աճող ճնշումներին և դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը», Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է RTVI լրատվամիջոցից: Որպես օրինակ դիվանագետը նշել է Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը, որը 2022 թ.-ին աճել է ավելի քան 50 %-ով։ Վրաստանի Ազգային […]

̰
Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանում իրավիճակի կայունացումը տեսնում է «3+3» ձևաչափը

16:35 29.03.2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում: «Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմի միջոցով, ինչպես նաև գոյություն ունեցող մեխանիզմների միջոցով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերը տվյալ տարածաշրջանում»,-նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «3+3» […]

̰
Լարսը փակ է միայն բեռնատարների համար

16:07 29.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]

̰
ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը. Միխայիլ Գալուզին

12:47 29.03.2023

ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մեր կողմից հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրագործման հետ կապված, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի, որոնք ամրագրված են […]

̰
Եթե գարնանն Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ առաքելությունը հաջողված է. առաքելության ղեկավար

12:11 29.03.2023

Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է: Այս մասին Deutsche Welle-ի հետ զրույցում հայտնել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է», – ասել է Ռիտերը՝ հավելելով, որ հայերը […]

̰
Ի՞նչ հարցեր է ընդգրկել Իրանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը

10:41 29.03.2023

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաքում նախարարին ու նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են ՌԴ ԱԳՆ պաշտոնյաները, ինչպես նաև ՌԴ-ում Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության դեսպանն ու աշխատակիցները։ Ժամանելուն պես Աբդոլլահյանը զրուցել է […]

̰
Կալիֆորնիայի ասամբլեայի դատական ​​հանձնաժողովն ընդունել է Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևը

09:06 29.03.2023

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հակաշրջափակմանը սատարելու բանաձևը (AJR 1 -ը), որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակումը, ընդունվել է Կալիֆորնիայի վեհաժողովի դատական ​​հանձնաժողովի կողմից՝ երկկուսակցական ճնշող աջակցությամբ: ANCA-ի տեղական ղեկավարները ներկա են եղել հանձնաժողովի լսումների ժամանակ և հանդես եկել ի աջակցություն բանաձևի արագ ընդունման, որը վերահաստատում է Կալիֆորնիայի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, […]

̰
Լարսը բաց է

08:57 29.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]

̰
Բաքվում կյանքից զրկելու նպատակով կրակել են ադրբեջանցի պատգամավորի վրա

23:33 28.03.2023

Ադրբեջանում մահափորձ են կատարել պատգամավորի նկատմամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես Զաբրատ բնակավայրում գտնվող իր տան դիմաց զինված անձի կողմից հարձակման է ենթարկվել Ֆազիկ Մուստաֆան: Պատգամավորի վրա ավտոմատից մի քանի անգամ կրակել են։ Ֆ.Մուստաֆան ստացել է երկու հրազենային վնասվածք։ Պատգամավոի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորվել է ուսի և ոտքի շրջանում, շտապօգնության մեքենայով […]

̰
Արտակարգ պատահար Իրանի հյուսիսում գտնվող ձեռնարկությունում. առնվազն երեք մարդ է կյանքից զրկվել

21:16 28.03.2023

Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում գտնվող Բաբոլ քաղաքում (Մազանդերանի նահանգ) ձեռնարկությունում պայթյունի հետևանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է IRNA-ն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելյան հատվածում։ Պայթյունի պատճառը ձեռնարկության աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների չպահպանումն է։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Պայթյունի […]

̰
Եթե չլինեին ԵՄ դիտորդները, հնարավոր է՝ իրավիճակն ավելի բարդ լիներ. Դավիթ Խաժակյան

21:05 28.03.2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակն անդրադարձել է անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված անձանց իրավունքներին։ Նրան հակադարձել է ու Արցախում ստեղծված իրավիճակին է անդրադարձել Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Այսօր «Հորիզոնը» զրուցել է Խաժակյանի հետ: Հյուրը անդրադարձել է Կոնգրեսի 44-րդ նստաշրջանի աշխատանքներին, ադրբեջանցի պատվիրակի և իր ելույթներին, դրանց արձագանքներին: Անդրադարձ […]

̰
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա

20:11 28.03.2023

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի Թեհրանից մեկնել է Մոսկվա։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Դրանում նշվում է, որ Իրանի արտգործնախարարության ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ Ենթադրվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև […]

̰
ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության ոլորտների վերաբերյալ հարցեր

19:46 28.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության ընթացքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան և կզարգանան։ Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել […]

̰
Ռուսական նավթի ներմուծման մասնաբաժինը վրացական շուկայում աճել է

18:38 28.03.2023

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմից հետո վրացական շուկայում ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման տեսակարար կշիռն աճել է մինչև 70 տոկոս: Տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը ներմուծել է 162,746 մլն դոլարի (204 հազար 362 տոննա) նավթամթերք, որում ռուսական արտադրանքի մասնաբաժինը կազմել է ընդամենը 14 տոկոս։ Նախորդ տարվա առաջին 2 ամսում Ռուսաստանից […]

̰
Բողոքի ցույց՝ ընդդեմ Սաակաշվիլիի ստացած մրցանակի

15:49 28.03.2023

Ալիք մեդիան հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պարգևատրման կապակցությամբ Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել Նորվեգիայի դեսպանատան մոտ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ «Իմեդի» հեռուստաընկերության՝ ցույցի կազմակերպիչներն են Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը՝ Թոռնիկե Մոլաշվիլին, և մյուս զոհվածների ընտանիքները։ Ի դեպ, Սոխումիի համալսարանի մասնակիցներից մեկը «Պիրվելի արխի»-ին ասել է, որ ակցիայի մասին […]

̰
Ֆրանսիայի սենատի գործողությունները Թուրքիայում անընդունելի են համարվել

13:31 28.03.2023

Անկարայում Ֆրանսիայի դեսպան Հերվե Մագրոն կանչվել Թուրքիայի արտգործնախարարություն: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պատճառը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) ներկայացուցիչների ու վերջինիս կանանց թևի (YPJ) հյուրընկալումը և մեդալների շնորհումն է Ֆրանսիայի սենատի կողմից : Թուրքիայի արտգործնախարարությունում Ֆրանսիայի դեսպանին փոխանցվել է, որ Անկարան անընդունելի է համարում նման քայլը: Ըստ թուրքական […]

̰
Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը

23:39 27.03.2023

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը: «Կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցեր, տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացը»,- ասվում է Ադրբեջանի […]

̰
Ալիևն Արցախի ներկայացուցիչներին կրկին Բաքու է հրավիրում. բանակցությունների ի՞նչ օրակարգ է առաջարկում

21:45 27.03.2023

Ադրբեջանի նախագահի վարչակազմը կրկին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ նոր հանդիպում անցկացնել: Որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ օրակարգով, Արցախը արձագանքե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական մամուլի հաղորդագրություններից դատելով՝ միայն պետք է եզրակացություններ անենք: Որքան հասկանում եմ, առաջարկում են հանդիպում անցկացնել ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում՝ իրենց […]

̰

20:25 27.03.2023

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկությունը տարածել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։ Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հեքսուն շրջանում: Տարերքի օջախը գտնվել է 8,7 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին ահաբեկիչ Բրեյվիկի հետ է համեմատել

19:39 27.03.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով Նորվեգիայի կողմից Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին մրցանակի շնորհմանը, նրան համեմատել է Նորվեգիայում 77 մարդու կյանք խլած և դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Սաակաշվիլին Սյուր Լինդբրեկեի անվան մրցանակին արժանացել է մարդու իրավունքների, քաղաքական և տնտեսական ազատությունների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելու համար։ Ըստ վարչապետի՝ […]

̰
ԵԽ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի անդամներն այցելել են Սաակաշվիլիին

18:23 27.03.2023

Եվրախորհրդի խոշտանգումների դեմ կոմիտեի անդամներն այսօր՝ մարտի 27-ին, կրկին այցելել են «Վիվամեդ» կլինիկա, որտեղ գտնվում է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին: Հաղորդում է Aliq Media-ն։ Ի դեպ, նրանք երեկ՝ մարտի 26-ին, նույնպես «Վիվամեդ» կլինիկայում էին։ Երեկ Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամները հանդիպել և զրուցել են Սաակաշվիլիի հետ։ Խոշտանգումների կոմիտեի անդամները հանդիպել են […]

̰
BACK_TO_TOP