Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են՝ չնայած ճնշումներին. ՌԴ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC

Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են՝ չնայած ճնշումներին. ՌԴ ԱԳՆ

16:55 29.03.2023

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել Է, որ «չնայած դրսից աճող ճնշումներին և դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը», Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է RTVI լրատվամիջոցից: Որպես օրինակ դիվանագետը նշել է Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը, որը 2022 թ.-ին աճել է ավելի քան 50 %-ով։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թ. հունվարից Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,487 միլիարդ դոլար: Ռուսաստանը Թուրքիայից հետո դարձել է Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերը (2,806 միլիարդ դոլար), երրորդ տեղում Չինաստանն Է (մոտավորապես 1,863 միլիարդ դոլար):

Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի համատեղ աշխատանքը «երկու պետությունների միջև գործող միակ ավտոմոբիլային ճանապարհի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ» «ռուս-վրացական հաջող համագործակցության» օրինակ է։ «Վրացական կողմից իրականացվում Է ավտոճանապարհների ենթակառուցվածքի արդիականացում, ներառյալ` թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակ: Մեր կողմից ընդլայնվում է Վերին Լարսի անցակետը։

Սահմանի երկու կողմերում էլ համակարգվում են գործողությունները, որպեսզի կանխվի այս տրանսպորտային զարկերակի թողունակության նվազումը», -ընդգծել Է փոխնախարարը։

Միխայիլ Գալուզինն անդրադարձել է նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին: «Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը մնում են երկու երկրների ուշադրության կենտրոնում, որոնց քննարկումը բազմակողմ ձևաչափով՝ Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ, անցկացվում Է Անդրկովկասի շուրջ Ժնևի միջազգային քննարկումների շրջանակներում», – նշել Է դիվանագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

19:30 23.07.2025

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

19:22 23.07.2025

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

19:15 23.07.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

19:08 23.07.2025

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

18:59 23.07.2025

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ «Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց […] ...

BACK_TO_TOP