10:10 27.02.2023
Փետրվարի 24-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Շիդա Քարթլի մարզի Գորի քաղաք, որտեղ ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Շիդա Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Միխեիլ Շակուլաշվիլիի հետ։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիի քաղաքապետ Վլադիմեր Խինչեգաշվիլին և սակրեբուլոյի նախագահ Դավիթ Քվերնաձեն։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն […]
09:20 27.02.2023
Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցություններին։ Այդ մասին կիրակի օրը «Ալ Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Աբդոլլահյանի խոսքով՝ իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից, որ Վաշինգտոնը շարունակում է շահագրգռված կարգավորել Թեհրանի հետ տարաձայնությունները, […]
19:44 26.02.2023
Թուրքիայի տարածքում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 44 374-ի։ Այս մասին կիրակի հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է […]
10:32 26.02.2023
Թուրքիայի հարավային հատվածում ՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։ Էպիկենտրոնը գտնվել է Անտակիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 210 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:
19:36 25.02.2023
Նոր «Paveh»թևավոր հրթիռը՝ մինչև 1650 կիլոմետր հեռահարության համալրել է Իրանի սպառազինությունը, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ամիրալի Հաջիզադեին։ Բրիգադային գեներալ Ամիրալի Հաջիզադեն ասել է, որ նոր թևավոր հրթիռն ունի 1650 կիլոմետր հեռահարություն։ Նրա խոսքով՝ Հաջիզադեն նշել է, որ ներկայում իրանական հրթիռները առավելագույն ճշգրտությամբ են՝ հավելելով, որ տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմակայանները […]
19:18 25.02.2023
Թուրքական անվտանգության ուժերը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով շենքերի մասսայական փլուզման հետաքննության շրջանակներու ձերբակալել են Գազիանթեփ նահանգի Նուրդաղի քաղաքապետ Օքքեշ Քավաքին։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։ Ըստ թերթի հրապարակման՝ Քավաքը ձերբակալվել է քաղաքում բնակելի տների կառուցման կանոնների խախտման մեջ ներգրավված լինելու համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ բնակիչների մահվան։ Նրա հետ այս գործում ներգրավված […]
18:45 25.02.2023
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերից հետո հետցնցումները տեղի են ունենում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ, դրանց թիվը մոտենում է 10 հազարի, շաբաթ օրն ասել է Բնական աղետների հետևանքների վերացման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհանը Թաթարը։ «Այստեղ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է»,- ասել է պրոֆեսոր Օքան Թույսուզը Haber Turk հեռուստաալիքի եթերում։ Նա հիշեցրել է, որ փետրվարի […]
17:56 25.02.2023
Հերթական երկաշարժը՝ 4,6 մագնիտուդով, գրանցվել է Թուրքիայի արևելքում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Էպիկենտրոնը Քահրամանմարաշ քաղաքից 52 կմ հյուսիս է, որտեղ մոտ 376 հազար մարդ է ապրում: Օջախը գտնվում է 5 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ 5,3 մագնիտուդով երկարաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում։
17:11 25.02.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Իլհամ Ալիևին դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և այլ պաշտոնյաներ։ Նախագահների պաշտոնական կայքերը հայտնում են, որ Ստամբուլում սկսվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Թայիփ Էրդողանի հանդիպումը։ ։
16:14 25.02.2023
Ֆրիլանս լրագրող Միր Ալի Քոչերը, ով Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո իր տեսախցիկով գնացել է տուժած շրջաններ, զրուցել մարդկանց հետ ու «Թվիթեր»-ում կիսվել փրկվածների ու փրկարարների մասին պատմություններով, այժմ հետաքննվում է «կեղծ լուրերի» տարածման կասկածանքով, նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Նա առնվազն չորս լրագրողներից մեկն է, որոնց […]
15:53 25.02.2023
Թուրքիայի կենտրոնում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրաշարժը գրանցվել է կենտրոնական Աքսարայ նահանգից 40 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:
15:40 25.02.2023
Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ոմն Գուլդա Բեբեկի ձերբակալության մասին, ով առնչություն ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ և կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Ոստիկանության և հետախուզության աշխատակիցները գործողություն են իրականացրել Քոնիայում և Դիարբեքիրում։ Քոնիայի տներից մեկում հայտնաբերվել է Բեբեկը, նրանից առգրավվել է ատրճանակ՝ զինամթերքով և «ահաբեկչություն նախապատրաստելու համար տեխնիկա»։ Ուժայինները […]
11:48 25.02.2023
Թուրքիայի Քոնիա նահանգում՝ երկրի կենտրոնական հատվածում, հանկարծակի առաջացել է մինչև 15 մետր խորությամբ խորշակ։ Այդ մասին գրում է Anadolu-ն։ Կարապինար գյուղի մոտակայքում գտնվող դաշտում 37 մետր տրամագծով փոս է հայտնվել: Օբրուկի գիտահետազոտական կենտրոնից գիտնական Ֆետուլլա Արիկը նշել է, որ անհնար է կապ հաստատել այս երևույթի և տարածաշրջանի ավերիչ երկրաշարժի միջև, որը տեղի է ունեցել փետրվարի […]
11:29 25.02.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև վարույթի շրջանակում Արդարադատության միջազգային դատարանի որոշումների վերաբերյալ հայտարարությամբ: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթում։ Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային […]
08:46 25.02.2023
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը կազմել է 44218։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Վերջին տվյալներով՝ Թուրքիայի 10 նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 44218 քաղաքացի, երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 9136 հետցնցում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով […]
08:34 25.02.2023
ԱՄՆ իշխանությունները Վրաստանի կենսաբանական լաբորատորիաներում զենք են մշակում նախագահ Շևարդնաձեի ժամանակներից։ Նրանք այս գործունեությունը քողարկում են վիրուսների դեմ պայքարում օգնելու մասին պատմություններով, փետրվարի 24-ին «Իզվեստիային» ասել է ռազմական փորձագետ Տրիստան Ցիտելաշվիլին: «Ուկրաինայում և Վրաստանում կառուցված այս բոլոր կենսալաբորատորիաները ռազմական լաբորատորիաներ են։ Այս ամենը վերահսկվում է Պենտագոնի կողմից։ Սա սովորական բան է,երբ կան ռազմական լաբորատորիաներ, իսկ […]
23:15 24.02.2023
Արևմուտքի ճնշումը Թուրքիայի վրա տվեց իր արդյունքը: Անկարան համաձայնել է վերսկսել բանակցությունները Շդեդիայի ու Ֆինլանդիայի հետ ՆԱՏO-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ: Հիշեցնեմ`Թուրքիան այդ հարցում օգտվում էր վետոյի իր իրավունքից ու դադարեցրել էր ցանկացած տեսակի բանակցությունները: ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը հայատարել է, որ մարտի կեսերին բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մասին համաձայնությունը լավատեսություն է ներշնչում: Ինչո՞ւ […]
19:39 24.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ աշխատանքային ընթրիքի ընթացքում արդյունավետ զրույց է ունեցել: Հաղորդում է aliq.ge-ն։ Վարչապետի փոխանցմամբ, խոսել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետ կապված բազմաթիվ ընթացիկ հարցերի մասին։ Ըստ նրա՝ Թուրքիան Վրաստանի համար հիմնական ռազմավարական գործընկերներից է, և համար առաջին առևտրային գործընկերը։ «Երկու […]
18:46 24.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
15:51 24.02.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ մարտի կեսերին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հանդիպման վերաբերյալ համաձայնության մասին: Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ին չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան: Ակնկալվում է, որ Թուրքիայի հետ բանակցությունները սկանդինավյան դիմումը վավերացնելու համար կվերսկսվեն առաջիկա շաբաթներին։ «Նախագահ […]
13:46 24.02.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանից արտերկիր է մեկնել 2,2 միլիոն վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 3,7 անգամ գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը, փոխանցում է aliq.ge-ն։ Geostat-ի տվյալների համաձայն, Վրաստանից ճանապարհորդությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա՝ 941,4 հազար և Ռուսաստանի Դաշնություն՝ 247,4 հազար: 2022 թվականին Վրաստանի ռեզիդենտ ճանապարհորդների, ըստ այցելած երկրների թվի, […]
12:54 24.02.2023
Լիրիան դարձավ Իսպանիայի թագավորության 40-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղխորհրդի բոլոր չորս կուսակցությունները (Սոցիալիստական, Կոմպրոմիս, Ժողովրդական և Քաղաքացիական) միաձայն ճանաչեցին փողքաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության (PSOE) խոսնակ Պակո Գոռեայի (Paco Gorrea) ներկայացրած բանաձևը, որը հղում էր արված Արարատ հայկական միության միջնորդագրին։ Հիշեցնենք, որ ցայսօր Իսպանիայի 6 մարզ և արդեն 40 քաղաք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ […]
12:11 24.02.2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ: Դրանում ասված է. «Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով […]
12:04 24.02.2023
Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է իր շուրջ, ԼՂ շրջափակման պայմաններում Արցախ մտնել-դուրս գալու մասին խոսակցություններին: Դրանում մասնավորապես ասել է. «Իմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել, թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին, իսկ նախկին և ներկա ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործ՝ Բաքվին։ Նախ իմ՝ Արցախում […]
11:53 24.02.2023
Փետրվարի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։
11:41 24.02.2023
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկովաբոն ընդունել է դեսպան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին: Նրանք կարծիքներ են փոխանակել ՖՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության վերաբերյալ, քննարկել են Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է միջազգային դատական մարմնի որոշումը:
11:19 24.02.2023
Cable բրիտանական վերլուծական ռեսուրսի զեկույցում նշվում է, որ 1 ԳԲ շարժական ինտերնետի միջին արժեքով Վրաստանը 2022 թվականին 233 երկրների մեջ 77-րդ տեղում է, հայտնում է Ալիք մեդիան։ Զեկույցի համաձայն, 2022 թվականին Վրաստանում 1 ԳԲ շարժական ինտերնետի միջին գինը կազմել է 3,04 լարի, որը հետազոտության պահին կազմել է 1,03 դոլար (2022 թվականի հուլիսի փոխարժեքով): Նշենք, որ […]
11:03 24.02.2023
Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտավորեցնող միջոցը, որում նշվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Այս մասին իր տարածած հայտարարությունում նշում է ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: «ԵՄ-ին շարունակում են […]