TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+26.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել, թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին. Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

12:04 24.02.2023

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է իր շուրջ, ԼՂ շրջափակման պայմաններում Արցախ մտնել-դուրս գալու մասին խոսակցություններին: Դրանում մասնավորապես ասել է. «Իմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել, թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին, իսկ նախկին և ներկա ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործ՝ Բաքվին։ Նախ իմ՝ Արցախում […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

11:53 24.02.2023

Փետրվարի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։

̰
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի` Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը

11:41 24.02.2023

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկովաբոն ընդունել է դեսպան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին: Նրանք կարծիքներ են փոխանակել ՖՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության վերաբերյալ, քննարկել են Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է միջազգային դատական մարմնի որոշումը:

̰
Շարժական ինտերնետի միջին արժեքով Վրաստանը հետ է մնում Հայաստանից

11:19 24.02.2023

Cable բրիտանական վերլուծական ռեսուրսի զեկույցում նշվում է, որ 1 ԳԲ շարժական ինտերնետի միջին արժեքով Վրաստանը 2022 թվականին 233 երկրների մեջ 77-րդ տեղում է, հայտնում է Ալիք մեդիան։ Զեկույցի համաձայն, 2022 թվականին Վրաստանում 1 ԳԲ շարժական ինտերնետի միջին գինը կազմել է 3,04 լարի, որը հետազոտության պահին կազմել է 1,03 դոլար (2022 թվականի հուլիսի փոխարժեքով): Նշենք, որ […]

̰
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի կողմից ընդունված պարտավորեցնող միջոցը Ադրբեջանի նկատմամբ

11:03 24.02.2023

Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտավորեցնող միջոցը, որում նշվում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Այս մասին իր տարածած հայտարարությունում նշում է ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: «ԵՄ-ին շարունակում են […]

̰
Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կողմերի վրա է դրված լուծել Լաչինի միջանցքով ապրանքների ազատ հոսքի խոչընդոտները. Նեդ Փրայս

10:30 24.02.2023

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը իր խոսքով և մեր գործով հասկացրել է, որ պատրաստ է և կարող է օգնել կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին ամեն կերպ առաջընթաց գրանցել ԼՂ հարցում: Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարի և նրա ֆրանսիացի գործընկերոջ հանդիպումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակմանը վերջ տալուն ուղղված […]

̰
Տոյվո Կլաարը տարածաշրջան այցը կսկսի Երևանից

09:47 24.02.2023

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է տարածաշրջան նոր այցի մասին, որը նա սկսում է Երևանից: Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում: Մասնավորապես գրել է. «Վերադարձ տարածաշրջան՝ մի շարք խորհրդակցությունների՝ Մյունխենում առաջնորդների հանդիպումների արդյունքներով՝ սկսած Երևանից։ Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»։ Back in the region for a series of consultations to follow up […]

̰
Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների մեջ

21:15 23.02.2023

Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունը հրապարակել է 2022-ին ԵՄ+ (ԵՄ 27 երկրներ գումարած Նորվեգիան ու Շվեյցարիան) երկրներ ապաստան ստանալու համար դիմումների վերաբերյալ տվյալները: Դրանցից պարզ է դարձել, որ ապաստան ստանալու դիմումներով առաջին տեղում են սիրիացիները՝ 132 հազար դիմումներով, երկրորդ տեղում են աֆղանները՝ 129 հազարով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան 55 հազար հայտով զբաղեցրել է 3-րդ տեղը։ Գործակալությունը հայտարարել […]

̰
Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել

20:24 23.02.2023

Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել, հայտնում է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։ «Վերջին լուրերը. 5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայի Դեֆնե շրջանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հաթայ նահանգում գրանցած նոր երկրաշարժի մասին տվյալները հաստատել են աղետների կառավարման ծառայությունից։  

̰
Միջազգային դատարանի որոշումով նաև վերահաստատվել է նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը. Էդմոն Մարուքյան

20:00 23.02.2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Այս վճռով Ադրբեջանը պարտավորվում է բացել Լաչինի միջանցքը: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Եթե Ադրբեջանը գործի իր պարտավորությունների շրջանակներում, իսկ Ադրբեջանը դատարանի առջև և նշված կոնվենցիայով պարտավորություն […]

̰
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին

19:40 23.02.2023

Փետրվարի 23-ին Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող […]

̰
Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

19:17 23.02.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Թուրքիա, aliq.ge-ի փոխանցմամբ՝  հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված է Ղարիբաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը։ Ըստ տեղեկության՝ Ղարիբաշվիլին կայցելի նաև երկրաշարժից տուժած Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք, որտեղ Վրաստանի ներքին գործերի նախարարարության փրկարարական խմբերը տարբեր երկրների […]

̰
Քոբուլեթիում ծովում անհետացած աղջկա են փնտրում

18:25 23.02.2023

Վրաստանի Աջարիայի մարզի Քոբուլեթի քաղաքում ծովում անհետացած աղջկա են փնտրում, գրում է տեղական TV25.GE լրատվականը: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ըստ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Կինտրիշ գետի և ծովի միախառնման հատվածում։ Տեղեկության համաձայն, երկու աղջիկ մտել են ջուրը շանը փրկելու համար, որոնցից մեկը ողջ է մնացել, իսկ մյուսը չի կարողացել դուրս գալ ծովից։ TV25.GE-ի փոխանցմամբ՝ որոնողական […]

̰
Թուրքիան դատապարտում է Իսրայելի գործողությունները

18:23 23.02.2023

Թուրքիան խստորեն դատապարտել է իսրայելական բանակի բանակի գործողությունները Նաբլուս քաղաքում և դրանք որակել իբրև հարձակում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելի բանակն այնտեղ իրականացրել է ստուգարշավ, որի նպատակն է եղել 3 կասկածյալի ձերբակալությունը։ Նրանք ծրագրել էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել մոտ ապագայում: Ի պատասխան դրան՝ Գազայից Իսրայելի ուղղությամբ հարձակում է […]

̰
«Էրդողանի մոտ այս իրավիճակը «գլխացավ է առաջացրել»». Bloomberg

13:55 23.02.2023

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների և դրան հաջորդած ավելի քան 3 հազար հետցնցումների հետևանքով թուրքական ներքաղաքական դաշտը հայտնվել է անկայուն վիճակում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր «Bloomberg» ամսագիրը ներկայացնում է վերլուծություն, որտեղ գրում է ընտրությունների հետ կապված հավանական սցենարների մասին՝ մասնավորապես նշելով․ «Նախագահ Էրդողանը, երկու մահաբեր երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքներն արագացնելով և ապագայում հավանական հեղաշրջումից առաջ […]

̰
Հաագայի դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը. Նիկոլ Փաշինյան

13:40 23.02.2023

«Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է. երեկ իր կայացրած վճռով սա արձանագրեց Համաշխարհային բարձրագույն դատական ատյանը՝ ի հեճուկս միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպի: Հաագայի դատարանը հստակ արձանագրեց նաև ԼՂ միավորի գոյությունը». կառավարության այսօրվա նիստին փաստել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի […]

̰
Ռուսաստանը կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև միջնորդական ջանքերի կրկնությունից խուսափելը

12:16 23.02.2023

Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, գլխավորը՝ խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Բաքվի և Երևանի […]

̰
Հաագայի դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան

11:51 23.02.2023

ՀՀ Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը որոշ արձանագրումներ է արել Հաագայի դատարանի որոշումների մասին։ Մասնավորապես նշել է. «Դատարանը արձանագրեց, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է, արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ […]

̰
ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա

11:41 23.02.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով: Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ ԱԻՆ-ի […]

̰
Փրայսը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթացի հույս է հայտնել

11:05 23.02.2023

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց կլինի: «Սա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմանի ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության արդյունքն է, այն աշխատանքի, որ ԵՄ-ն արել է […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Սիրիա

10:08 23.02.2023

Ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

̰
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է երկրաշարժերի հետևանքով ավերված կամ վնասված բնակարանների թիվը

09:54 23.02.2023

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով ավերվել, լրջորեն վնասվել և քանդման ենթակա է մոտ 600 հազար բնակարան։ Այս մասին չորեքշաբթի օրը TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։ «Քահրամանմարաշի երկրաշարժերի հասցրած վնասների գնահատումը 75-80 տոկոսով ավարտված է, ստացված տվյալների համաձայն՝ 600 հազար անհատական ​​շինություններ ավերվել են, պետք է շտապ քանդվեն։ Եթե ​​այս ցուցանիշին գումարենք մանրածախ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

22:04 22.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհն Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։ Դժվարանցանելի է Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհը […]

̰
Արդյո՞ք քաղաքական պատճառներով է «Գազպրոմը» զգալիորեն կրճատել Հայաստան մղվող գազի ծավալը

22:00 22.02.2023

Արդեն 8 օր է, ինչ Ռուսաստանից ստացվող գազի ծավալները զգալիորեն կրճատվել են: Ու թեև Աբովյանի գազապահեստարանի հնարավորությունները թույլ են տվել վերացնել գազալացակայաններին գազի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Արդյո՞ք գազի ծավալների կտրուկ կրճատումը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել. «Հիշեցնեմ՝ «Գազպրոմ» ընկերության մամլո […]

̰
Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտը կրկնապատկվել է

20:00 22.02.2023

Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների համաձայն, 2023 թվականի հունվարին տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներից Վրաստանի ստացած եկամուտն աճել է։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ հունվարին բեռնատարների տարանցումից ստացվել է 12 մլն 041 հազար 350 լարի, իսկ 2022 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմել է 5 մլն 348 հազար 454 լարի։ Ստացվում է, որ ճանապարհօգտագործման վճարներից ստացված եկամուտները տարեկան կրկնապատկվել […]

̰
ԼՂ-ի անօրինական շրջափակումը հակասում է բոլոր այն սկզբունքներին և արժեքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը․ դեսպան Արման Խաչատրյան

19:53 22.02.2023

Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը: Ելույթում նշվել է. 🔹Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի։ 🔹Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը հակասում է բոլոր այն սկզբունքներին և արժեքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը։ 🔹Շրջափակման […]

̰
Հաագայի միջազգային դատարանը հրապարակում է Հայաստանի և Ադրբեջանի պահանջների վերաբերյալ որոշումը

18:59 22.02.2023

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու  Հայաստանի պահանջի մասին որոշումը: Ավելի ուշ դատարանը կհրապարակի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված՝ Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը: Հիշեցնենք, որ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի այսպես կոչված «բողոքի ակցիաների» կազմակերպումը և […]

̰
Թուրքիայում վրացի փրկարար է կյանքից զրկվել

18:22 22.02.2023

Թուրքիայում վրացի 35-ամյա կամավոր Դանիել Բուլկաշվիլին մահացել է փլատակներում աշխատելիս։ Aliq.ge-ի փոխանցամբ՝ այս մասին սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածել նրա ընկերները։ Դանիել Բուլկաշվիլին Բաթումիից մեկնել է աղետի գոտի փետրվարի 7-ին՝ երկրաշարժի հաջորդ օրը։ Նշվում է, որ ցնցումների հետևանքով վնասված շենքում փլատակ է ընկել նրա վրա։ Մահացածի ընկերը՝ Գիորգի Դիասամիձեն AMBEBI.GE-ին հայտնել է, որ Դանիել Բուլկաշվիլին […]

̰
Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան

18:00 22.02.2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը կայցելի Բաքու։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով ՝ Լավրովը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում երկխոսության ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: «Հատուկ […]

̰

16:50 22.02.2023

Թուրքիայի արևելքում 4,5 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:09-ին (Երևանի ժամանակով ժամը 12:09-ին): Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա` Դիարբեքիր քաղաքից 61 կմ հյուսիս։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, […]

̰
BACK_TO_TOP