Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից ամենաշատ տուժած քաղաքի քաղաքապետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+26.09 oC

Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից ամենաշատ տուժած քաղաքի քաղաքապետը

19:18 25.02.2023

Թուրքական անվտանգության ուժերը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով շենքերի մասսայական փլուզման հետաքննության շրջանակներու ձերբակալել են Գազիանթեփ նահանգի Նուրդաղի քաղաքապետ Օքքեշ Քավաքին։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։

Ըստ թերթի հրապարակման՝ Քավաքը ձերբակալվել է  քաղաքում բնակելի տների կառուցման կանոնների խախտման մեջ ներգրավված լինելու համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ  բնակիչների մահվան։ Նրա հետ այս գործում ներգրավված է CCK Construction-ի սեփականատեր Յունուս Քայան՝ կառուցապատողը։

Նուրդաղը համարվում է երկրաշարժերի հետևանքով ամենաշատ տուժած քաղաքը։ Տների մեծ մասը կա՛մ ավերված է, կա՛մ  վնասված է։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին այն ամբողջությամբ քանդելու և վերակառուցելու մտադրության մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիել Դանիելյանը ներկա է եղել ՀԳՊԱ-ի շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրությանը

12:50 03.06.2025

Դանիել Դանիելյանը ներկա է եղել ՀԳՊԱ-ի շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրությանը

Հայաստանի նկարիչների միության դահլիճում այսօր տեղի է ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի այս տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարարի տեղակալը ՀԳՊԱ-ի ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներում և ծանոթացել Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի, Կերպարվեստի ֆակուլտետների շրջանավարտների ստեղծագործական աշխատանքներին և […] ...

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալի հետ

12:38 03.06.2025

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալի հետ

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի […] ...

Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

12:30 03.06.2025

Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին: Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել […] ...

Սևանի համայնքային ոստիկանները ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդին

12:19 03.06.2025

Սևանի համայնքային ոստիկանները ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդին

Մայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու […] ...

ԿԳՄՍ նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը

12:12 03.06.2025

ԿԳՄՍ նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս […] ...

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը

12:05 03.06.2025

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից […] ...

BACK_TO_TOP